Երևան, 07.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ» Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»


«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոն

Մշակույթ

 Հարգելի գործընկերներ, սիրով տեղեկացնում ենք. որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը, այս տարի նախատեսվում է իրականացնել 2022թ. հուլիսի 25-29-ը Երևանում, Հայաստանի 3 մարզերում (Շիրակ (ք. Գյումրի), Գեղարքունիք (ք. Գավառ), Տավուշ (ք. Իջևան, Դիլիջան) և Արցախում (ք. Ստեփանակերտ), որը կազմակերպում է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը (Армянский фонд Ролана Быкова, Armenian Rolan Bykov Foundation)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”), Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ: 

        Փառատոնի հիմնական նպատակներից է շարունակել ապակենտրոնացնել փառատոնային ծրագիրը և միջոցառումները Երևանից դեպի ՀՀ մարզեր ու Արցախ` օգտագործելով փառատոնը որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ, հնարավորինս շատ ներգրավվելով և մասնակից դարձնելով մարզաբնակ հանրությանը :

Փառատոնի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ֆիլմերի ցուցադրություններ, ստեղծագործական հանդիպումներ, պրեմիերաներ, հետահայաց և հատուկ ցուցադրություններ Երևանում, ՀՀ վերոնշյալ մարզերում և Արցախում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով երեխաներին ու երիտասարդներին` հասարակության տարբեր սոցիալական շերտերից (այդ թվում` մանկատներից, ծայրահեղ անապահով ընտանիքներից, սահմանափակ կարողություններով երեխաներից և այլն):

Սպասվում է հետաքրքիր և բովանդակալից փառատոնային  ծրագիր:

      Փառատոնի ծրագրում ընդգրկվել է  75 ֆիլմ՝ 28 երկրից, այդ թվում 2004-2021թթ. «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի փառատոնին մասնակցած լավագույն մրցանակակիր ֆիլմերը:

       «Ռոլան» 18-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակներում ներկայացված են՝ Խաղարկային (լիամետրաժ, կարճամետրաժ), Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմեր բազմաթիվ երկրներից: 

         Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի երկարամյա Գործընկերներին Երևանում և ՀՀ մարզերում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնին (Երևան, Գյումրի, Դիլիջան, Ստեփանակերտ), Երևանում Գիտության և Մշակույթի Ռուսական կենտրոնին (Երևան, Գյումրի), Պատանեկության ստեղծագործական կենտրոնին (Երևան), Տավուշի թեմի առաջնորդարանին (Իջևան), Գավառի մանկատանը երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Ֆիլմերի ցուցադրությունները, ստեղծագործական հանդիպումները և այլ միջոցառումները տեղի կունենան վերոնշյալ հաստատություններում:

       Փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կկայանա բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր (ECFA, Cinemania և այլն) ՝ «Ուղղիր թևերդ» (ռեժ. Ն. Վանյե, Ֆրանսիա, 2019թ.) Ֆիլմի ցուցադրությունը (Պրեմիերա): Փառատոնի ծրագրում նաև ընդգևկիված է 2017թ. Օսկարակիր` «Երգիր» (ռեժիսոր՝ Քրիստոֆ Դեակ, Հունգարիա) ֆիլմը, որը սույն թվականին արժանացել է Ռոլան ՄՖՄՓ «Գրան Պրի» գլխավոր մրցանակին: 

      Երևանում և ՀՀ երեք մարզերում կիրականացվի «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի համայնապատկեր» հատուկ ծրագիրը (8 ֆիլմ):  Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝ «Երբ Ես Տխուր եմ» (ռեժ. Լ. Ալթունյան, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.), «Օլիմպիկոս»  (ռեժ. Դ. Սահակյանց, Հ. Սահակյանց. Հայաստան, 2021թ.), «Վիշապագորգ. Հեքիաթների աշխարհում Արեգնազան» (ռեժ. Գ. Մարտիրոսյան, Հայաստան, 2020թ.), «Անիկո»  (ռեժ. Ա. Հարությունյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունանուշ»  (ռեժ. Ա. Սիմոնյան, Հայաստան, 2019թ.), «Ձյունը»  (ռեժ. Ա. Մալաքյան, Հայաստան, 2017թ.), «Բոժոն»  (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.), «Կոշկակարի Տղան»  (ռեժ. Ռ. Սահակյանց, Հայաստան, 2004թ.):

         Այս տարի, ևս ավանդաբար շարունակվում է՝ «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ: Փառատոնի ծրագրում ընդգրկված են Ֆրանսիական` Խաղարկային և Անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ), ֆիլմեր երեխաների և պատանիների համար: Այս տարվա ցուցադրություւնների շարքում ընդգրկված է 8 ֆիլմ:

         Ֆրանսիական ծրագրում Լավագույն լիամետրաժ ֆիլմերից է՝ «Փոքրիկ Սպիրուն»  (ռեժ. Ն. Բարի, 2017թ.)՝ բազմաթիվ միջազգային փառատոնների մրցանակների դափնեկիր (GIFFONI, «SCHLINGEL» և այլն): Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորում է աշխարհահռչակ Պիեռ Ռիշարը:

Ինչպես նաև ծրագրում ներառված է՝ Minneapolis St. Paul International Film Festival, Seattle International Film Festival, Tallin Black Nights Film Festival միջազգային կինոփառատոնների մրցանակակիր «Բելը եւ Սեբաստիանը» (ռեժ. Ն. Վանյե, 2013թ.)  ֆիլմը:

          Երևանի Գյոթե կենտրոնի աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակներում, այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր (9 ֆիլմ):

Ծրագրում ներառված խաղարկային և անիմացիոն (լիամետրաժ, կարճամետրաժ) ֆիլմերն են՝ «Վենդի»,  «Վենդի 2»  (ռեժ. Դ. Սեյմե, Հ. Օլդերդիսսեն, 2017թ.),  «Ավազ»  (ռեժ. Դ. Կյումմեր, 2017թ.),  «Հալիմ»  (ռեժ. Վ. ֆիեդլեր, 2017թ.), «Նոե»  (ռեժ. Կ. Կաուֆման, 2017թ.) և այլ ֆիլմեր, որոնք արժանացել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների մրցանակների:

          Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Ռուսաստանի Գիտության և Մշակույթի կենտրոնի (Երևանում “Ռուսական տան”) հետ:  «Ռոլան» 18-րդ փառատոնի շրջանակներում ներկայացված է 19  անիմացիոն և խաղարկային ֆիլմեր, որոնց թվում են նաև  «Союзмультфильм», «M.I.R. Studio», «Арт анимейшн студио», « Студия Мельница»   ստուդիաների արտադրության լավագույն անիմացիոն ֆիլմերը՝ ամենափոքրիկների համար:

Ծրագրում նաև ընդգրկված են աշխարհահռչակ ռեժիսոր, մուլտիպլիկատոր, Կաննի «Ոսկե Արմավենի»,  «Նիկա» և մի շարք այլ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Գ. Բարդինի լավագույն ֆիլմերի Հետահայաց ցուցադրությունները («Բոլերո», 2017, «Լսելով Բեթհովենին», 2016, «Երեք մեղեդի», 2013, «Անճոռնի ճուտիկը», 2010, «Ադաջիո», 2001, «Կոնֆլիկտ» , 1983, , «Թռչող նավը», 1979):

Այս տարվա հատուկ ցուցադրություններից է «Երալաշ» հայտնի մանկական հումորային կինոամսագրի լավագույն ֆիլմերի հավաքածուն, որը նվիրված է ամսագրի գեղարվեստական ղեկավար, ՌԴ Արվեստի վաստակավոր գործիչ , «Ոսկե Օստապ» և «Ոսկե Խոյ» մրցանակների դափնեկիր, փառատոնի սիրելի և հավատարիմ ընկեր՝ Բ. Գրաչևսկու հիշատակին:

      «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնի բացումը տեղի կունենա Երևանում՝ ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում 25.07.2022 ժ. 18:30:

       Կկայանա՝ «Երբ Ես Տխուր եմ»  (ռեժ. Լ. Ալթունյան, պրոդ. Ա. Անդա, Հայաստան, Ֆրանսիա, 2021թ.) անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը և հանդիպում ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, որը անիմացիայի բնագավառում Հայաստանի և Ֆրանսիայի  առաջին համատեղ արտադրության արդյունքն է: Տեղի կունենա նաև «Բոժոն» (ռեժ. Մ. Վաթինյան, Հայաստան, 2007թ.) ֆիլմի ցուցադրությունը:

       
         Փառատոնի բոլոր միջոցառումները կազմակերպվում են բացառապես բարեգործական սկզբունքով:

Մամլո ասուլիս- 22.07.2022, ժամը 13:00, «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական գործակալություն (Հասցե՝ Երևան, Սարյան փող., 22 շենք), https://armenpress.am/arm/

Փառատոնի  բացման  արարողություն – 25.07.2022., ժամը 18:30,

Փառատոնի պաշտոնական կայքէջ-http://rolanbf.com/

պաշտոնական ֆեյսբուքյան էջ-https://www.facebook.com/ROLANIFF,

ՀՀ, Երևան, Վարդանանց փակուղի 8

Հեռ.: (+374 93) 540 230 , (+374 91) 18 85 86

Փառատոնի նախագահ` Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ

Նունե ՄանուկյանՓառատոնի մամլո քարտուղար` Կարինե Գրիգորյան (հեռ.` 091 51 04 79, 

e-mail: karine.kgn@mail.ru)

Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասինԱմենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 ՄԱՅԻՍԻ). Հազվագյուտ՝ հարյուրամյակում հազիվ մի քանի անգամ հանդիպող տիեզերական երևույթ․ «Փաստ»Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք ՉալաբյանՀայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Արևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»«Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում. նախագիծ․ «Փաստ»Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ»Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան ԱվինյանՎալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու»«Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին Իշխանությունը հավանական սահմանային սադրանքները փորձում է նախապես ջարդել շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի վրա.Աբրահամյան «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանըՀայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի ԵրևանՍա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. ԶաքարյանԻնչպիսի՞ն են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Կարմիր ու սև բերետավորներից պակաս վտանգավոր չեն ադրբեջանաթուրքական լրատվական ցանցի տեղական ներկայացուցիչները. Դավիթ Սարգսյան«Նույնիսկ եթե Փաշինյանի խնդրանքով Ալիևը պատերազմ սկսի, ու մեզ մեղադրեն, միևնույնն է, մեր կռիվը պետք է տանք». Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան