Yerevan, 29.March.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ Սևյան

Interview

ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա՝ https://4q5w.short.gy/Անցեք֊այս֊հղումով

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այցելել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և բնակիչներին հայտնել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Բերձորն ու Աղավնոն, քանի որ ռուս խաղաղապահներն այդ օրը դուրս են գալու Բերձորից, այնտեղ հաստատվելու են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Հայկ Խանումյանը բնակիչներին հորդորել էր չայրել իրենց տները՝ օրինակ բերելով Չարեքթարը, որ պատերազմի օրերին բնակիչները մտածելով, որ գյուղը մնալու է թշնամուն, դուրս էին եկել գյուղից և այրել իրենց բնակարանները։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Չարեքթարի տները բնակիչներն այրել են և դուրս եկել, նկատեց՝ Հայկ Խանումյանն ի սկզբանե իմացել է, որ Չարեքթարը հանձնվող գյուղերի մեջ է եղել, միայն մի քանի բնակիչների շնորհիվ է այն այսօր մնացել հայկական վերահսկողության տակ։

«Պետականորեն հայտարարվել էր, որ՝ ժողովուրդ, Չարեքթարը հանձնվելու է թշնամուն, հավաքվեք ու գնացեք։ Այդ ժամանակ մենք դիրքերում էինք, մարդիկ էլ չէին ցանկացել իրեն տունը թողնել թշնամուն, բայց մեծամասնությունն իր տունը չի այրել, այդ թվում՝ իմ տունը, որն այդ օրերին ծառայում էր կամավորականների համար։ Գուցե լավ չի հնչում, բայց այդ տների մի մասը թալանվել էր։

Հայկ Խանումյանը այդ մասին խոսելու փոխարեն՝ թող իմանա, որ Չարեքթարում այժմ կառուցվում է հէկ, որի վրա ահռելի գումարներ են ծախսում։ Այդ գումարները կարղ էին տրամադրել ու տներ սարքել, որ մարդիկ գնային ապրեին, քանի որ, ըստ ռազմավարության, այն տարածքում, որտեղ մարդիկ չեն ապրում, չի կոչվում տարածք։ Այդ գումարներով հնարավոր էր ոչ միայն Չարեքթար գյուղը վերականգնել, այլև ստեղծել Չարեքթար շրջան»,- նշեց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա, իշխանությունը հայությանը սարքել է քոչվոր ցեղ, մի վայրից հանում տանում է այլ վայր, այնտեղից էլ՝ մեկ ուրիշ տեղ։

Նա հիշեցրեց, որ մոտավորապես 2 ամիս առաջ Արցախի նախագահը հայտարարում էր, որ Աղավնոյի համար բանակցում են, ի՞նչ եղավ։

«Ինքս փորձել եմ Չարեքթարի նմանությամբ պաշտպանություն կազմակերպել Բերձորում և Աղավնոյում՝ գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։ Բայց մի քանի տեղից հանդիպել են իշխանության կողմից պատի։ Մարդկանց այն աստիճան են հիասթափեցրել, որ չեն էլ ուզում պայքարել։ Այսօր ողբերգությունն այն է, որ Հայաստանում հայրենասիրական պրոպագանդա չկա, հայրենիքի համար կռվողներն ասում են՝ 30 տարի պայքարել են, երկիր պահել, բայց այսօր դասալիքներին ավելի լավ են ընդունում, քան իրենց։ Բացի Արայիկ Հարությունյանից ու Նիկոլից, բոլորի հետ հանդիպել եմ, առաջարկել եմ, որ ընկերներիս հետ գամ կանգնեմ պայքարի, միայն հասկանամ, որ թիկունքից չեն հարվածի, բայց ինձ որևէ մեկը «գարանտ» չի տվել։ Իշխանությունն ամեն կողմից պառակտում էհասարակությանը և ամեն ինչ գցում ռուսի վրա, ռուսն էլ ասում է՝ ախպեր ջան, դուրս մի արի, ես պարտավոր եմ քեզ պաշտպանել։ Այսօր մենք թիկունք չունենք»,- շեշտեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ այսօր Հայաստանում նստած է Ադրբեջանի տնային կառավարիչը, և ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը գցեն շրջափակման մեջ՝ շեշտելով, որ վերջին կետն Աղավնոն չէ, քանի որ Աղավնոյով թշնամին դուրս է գալու դեպի Սիսիան, Գորիս, Մեղրի։ Այս ամենը ազգի մի մասը չի գիտակցում, չի հասկանում, թե թշնամին ինչ գիծ է ընտրել և ինչ գծով է առաջ գնում։

«Թշնամին փորձում է կտրել Հաթերք-Ստեփանակերտ, Հաթերք-Վանք, այնուհետև Եղնիկներ հատվածը, մի կողմից էլ կտրել են Ասկերան-Ստեփանակերտ հատվածը՝ Փառուխով, ինչից մինչև այժմ ձայն չկա։ Կարծում եմ՝ Նիկոլն իրականացնում է այն ծրագրերը, որոնք առաջարկում է Ալիևը։ Սա արդեն վերջն է, զիջելով ո՞ւր ենք հասնելու։ Քարվաճառում՝ «արագյոլերում», դրել են «Լորա» և «Սմերչ» համակարգ, ոչ մեկ չի մտածում, որ «Սմերչը» Վարդենիսը գրավելու համար է, այն հեռահար հրթիռային համակարգ է, նրանց նպատակն այլ տեղ է։ Մի կողմից՝ նրանք հարվածելու են Ճամբարակի շրջանին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ ի վիճակի են հարվածել մինչև Սևան-Հրազդան։ Վաղն իշխանությունը նորից կհայտարարի, թե՝ ժողովուրդ ջան, չկարողացանք պահել։ Ես իմ ընկերներին ասել եմ՝ տղերք, մոռացեք ռուսին էլ, մնացած բոլորին էլ, մենք ենք այսօր այստեղ, մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք։ Ամեն մեկս կառքը մեր կողմն ենք քաշում, ոչ մեկը չի մտածում երկրի մասին»,- շեշտեց Ա. Սևյանը։

Ինչ վերաբերում է Բերձորի այլընտրանքային ճանապարհին, նա ընդծեց, որ այդ ճանապարհը չի կարող նորմալ ճանապարհ լինել, Կոռնիձորի հատվածում աջ կողմից 300-400 մետր անդունդ է, եթե նույնիսկ վարորդը կես մետր շեղվի, կհայտնի անդունդում։

«Այդ ճանապարհը ձմռանը չի կարող գործել, ինչ ձևով ուզում են՝ թող սարքեն, սա գիտեն բոլոր ղեկավար մարմինները։ Այս մարդիկ ուղղակի ասֆալտի տենդեր են շահել, աշխատում են։ Այդ ճանապարհը նորմալ չի գործելու, հիշեք, այն լինելու է զոհերի ճանապարհ, ձմռանը ձյուն եղավ, վերջ, այդ ճանապարհը փակվելու է։ Կոռնիձորի խորքից դեպի Մեծ Շեն բարձրացող լեռնաշղթան թույլ չի տալու մեզ որևէ շարժում անել, անհնարին է։ Այսօր հոսանքը, գազն անցնում է Բերձորով, վաղը որ բնակիչները դուրս եկան, ո՞վ է երաշխիքներ տալու, որ ադրբեջանցիները չեն պայթեցնի գազատարը։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի անում են, որպեսզի այսուհետ Արցախը գազը, լույսը ստանա Ադրբեջանից։ Պետությունն էլ ինչպե՞ս են հանձնում, այսպես»,- եզրափակեց Աշոտ Սևյանը։

Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card! Get 5% cashback on your AMIO digital card! Book Giving Day in Khnko Aper Library. IDBankTransfer your loan and take benefit of the 1.5% low interest refinancing offer AraratBank Donates to Regional Libraries: BOOKS FOR ALLAmeriabank set to join BOGG, a London Stock Exchange (LSE) listed financial group as a standalone entity Which Book to Choose as a Gift for the Book Giving Day? A Piece of Advice from Idram and IDBankAMIO BANK will start the leasing process in the immediate future Fast Bank has received a Mastercard membership license Two new sports channels in Ucom's uTV channel list A bunch of smiles in the city. "Artsakh" branch of AMIO BANK has been reopened A network ready for the transition to 5G and qualitatively new television. Ucom signed official agreements with Nokia and MediaKind How to Celebrate Love Days? A Piece of Advice from Idram and IDBank Visa Travel card - your best friend of the road Ardshinbank announces agreement to acquire HSBC Armenia Fastex to Provide up to 5 Million $FTN to the “Olympionic” Sports Foundation AMD 3,665,972 to Armenian Mothers. In February, Cancer Awareness Month, The Power of One Dram will be directed to the City of Smile