Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ Շարմազանով Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին


Պարզվում է՝ իրիսը ոչ միայն համեղ է, այլև օգտակար. ինչո՞ւ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Իրիսը բոլորին հայտնի քաղցրավենիք է, որը մասնավորաբար ԽՍՀՄ - ո ւ մ ծնված մարդկանց հիշեցնում է մանկության համը, ինչպես, օրինակ՝ «Թռչնի կաթ» տորթը: Շատերի համար դա բացահայտում կլինի, բայց իրիսը ոչ միայն համեղ է, այլ նաև առողջարար, ինչպես մարմելադը: Իսկ որտեղի՞ց են առաջացել այս կոնֆետները, որտեղի՞ց է առաջացել անունը, ինչպե՞ս են պատրաստում այն, և ինչքա՞ն է այն օգտակար օրգանիզմի համար:

Սովորաբար իրիսը լինում է ուղղանկյան կամ քառակուսու տեսքով: Կարելի է ասել, որ այն աղանդերի տեսակ է, որը միջին տեղ է զբաղեցնում կարամելի և քաղցրավենիքի միջև: Եվ եթե կարամելի պատմությունը ոչ մեկի համար գաղտնիք չէ, ապա իրիսի հարցում ամեն ինչ մի քիչ բարդ է: Հնարավոր չէ հաստատապես ասել, թե ով է այն հորինել: Ֆրանսիացիները պնդում են այդ գյուտի իրենց իրավունքի մասին, իսկ ամերիկացիները՝ իրենց առաջնայնության մասին: Հայտնի է միայն, որ Ֆրանսիայում իրիսը չափազանց տարածված է եղել 15-րդ դարից, սակայն ֆրանսիացիները դրանց այդ ժամանակ ճանաչել են «տաֆֆի» անվան տակ: Իսկ ամերիկացի հրուշակագործները պնդում են, որ իրենց նախնիներն են ստացել առաջին իրիսը, քանի որ նրանք առաջինն են կարամել պատրաստել հատուկ պղնձե խոր կաթսաներում:

Ռուսաստանում իրիսը հայտնվել է 20-րդ դարի սկզբին, երբ ֆրանսիացի Մորնաս անունով մի հրուշակագործ, ֆրանսիական բաղադրատոմսի համաձայն, այն պատրաստել է Սանկտ Պետերբուրգում: Համոզված չլինելով, որ ֆրանսիական «տաֆֆի» անունը խոր արմատ կգցի ռուսական հողում՝ նա մի խորամանկ քայլ է կատարել՝ այդ կոնֆետներն անվանել է իրիս, քանի որ դրանք նրան թվացել են այնքան նուրբ, ինչքան համանուն ծաղկի թերթիկներն են: Եթե ավելորդ մանրամասների մեջ չմտնենք, ապա, հակիրճ ասած, իրիսի արտադրության գործընթացը հետևյալն է: Խտացրած կաթը, կարագը կամ բուսական յուղը, մալասսը և շաքարը խառնվում են որոշակի հաջորդականությամբ, ապա տաքացնում կաթսայում մինչև 130 աստիճանի հասնելը:

Ստացված զանգվածը սառեցվում է մինչև 60 աստիճան, որպեսզի այն դառնա խիտ և մածուցիկ: Դրանից հետո այն լցնում են սարքի մեջ, որը դրանից ձողեր է ստեղծում, ապա փաթեթավորող մեքենայում իրիսի ձողերը կտրատվում են որոշակի ձևով և փաթեթավորվում: Բայց այս ամենը արտադրության վերջնական փուլը չէ: Պահանջվող կառուցվածքին հասնելու համար այդ ամենը դրվում է չորացման պահարանում, որտեղ 38 աստիճանում տեղի է ունենում այդ մասսայի մեջ առկա շաքարի բյուրեղացում, որից հետո էլ այդ մասսան անհասկանալի զանգվածից վերածվում է այն իրիսին, որը մենք գիտենք: Նշենք, որ իրիսի պատրաստման ժամանակ երբեմն ավելացնում են բուրավետիչ կամ խտացնող նյութեր` ալ յուր, սոյայի սպիտակուց, քունջութ, մանրեցված ընկույզ և այլն:

Իրիսը կարող է ունենալ նաև միջուկ և պատված լինել գլազուրով: Իրիսի օգտավետությունն ուղղակիորեն կախված է այն բաղադրիչներից, որոնք օգտագործվում են այն ստեղծելիս: Օրինակ՝ մալլասը արագացնում է նյութափոխանակությունը, պարունակում է բազմաթիվ օգտակար ամինաթթուներ, PP, B1, B5, B6 վիտամիններ, մանգան, նատրիում, կալիում, կալցիում, սելեն, երկաթ, ֆոսֆոր: Եթե իրիսը պարունակում է կաթ, ապա կաթի սպիտակուցը տալիս է կազեին, որը օգնում է մկանների զարգացմանը, իսկ կալցիումը՝ նիհարելուն: Իրիսը օգնում է նվազեցնել արյան մեջ շաքարի քանակը, նպաստում է սթրեսակայունությանը, օգնում է օրգանիզմին թուլանալ և ժամանակին հանգստանալ, երբ դրա կարիքը կա:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է