Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան


Որքա՞ն է Մարաթոնյան վազքի երկարությունն, ու ի՞նչ կապ ունի արքայական ընտանիքը դրա հետ. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Մարաթոնյան վազքի հեռավորությունը կազմում է 42 կմ 195 մետր: Իսկ ե՞րբ և որտե՞ղ է առաջացել այդ սպորտաձևը: Ընդունված է, որ այդ հեռավորությունը մ.թ.ա. 490 թվականին առաջինը հաղթահարել է հույն զինվոր Ֆիդիպիդը (այլ աղբյուրներով` Ֆիլլիպիդ)՝ առանց կանգառների վազելով Մարաթոնյան մարտադաշտից Աթենք, հայտնել է ուրախալի լուրը, որ հույները ճակատամարտում հաղթել են, և անշնչացած ընկել է: Բայց դա չի հաստատվում փաստական աղբյուրներով:

Ըստ Հերոդոտի, Ֆիդիպիդը իրոք հույն սուրհանդակ-վազորդ էր, որին Աթենքից ուղարկել էին Սպարտա՝ օգնական ուժեր խնդրելու համար: Այդ տարածքը նա անօգուտ հաղթահարել է երկու օրից պակաս ժամանակում, քանի որ սպարտացիները տոնում էին ինչ-որ հոգևորական տոն և հրաժարվել են ռազմական օգնություն ցուցաբերել Աթենքին: Սուրհանդակ-վազորդը ստիպված հետ է վերադարձել Աթենք: Իսկ աթենացիները Մարաթոն դաշտում առանց սպարտացիների ջախջախել են պարսիկներին:

Հերոդոտը այս պատմությունը գրի է առել դեպքերից 6 տարի անց: Մարաթոնից Աթենք վազքի մասին առաջին անգամ գրել է Պլուտարքոսը մեր թվարկության առաջին դարում, այսինքն՝ այդ դեպքերից 550 տարի անց: Պլուտարքոսն, իհարկե, շատ հերոսական է նկարագրել այդ ամենը, քանի որ դա գրված է «Փառք Աթենքին» էսսեում: Եվ հետո նա սուրհանդակ-վազորդին կոչել է Եվկլ: Նաև կասկածելի է, որ նա այդքան վազքից հետո շունչը փչի: Հույն ռազմական սուրհանդակ-վազորդները առանց կանգառի վազում էին մի քանի անգամ ավելի տարածքներ, ընդ որում՝ առանց առողջությանը վնաս պատճառելու: Ինչ որ է, պատմությունն այդ է: Երբ մեր նոր ժամանակներում վերականգնվել է օլիմպիական շարժումը, որոշվել է, որ անպայման պետք է լինի Մարաթոնյան վազք:

Առաջին օլիմպիական խաղերը ընթացել են Աթենքում 1896 թվականին: Կազմակերպվել է Մարաթոնյան վազք Մարաթոնյան դաշտից մինչև Աթենք: Հեռավորությունը կազմել է 34,5 կմ: Ի ուրախություն հույների, հաղթել է հույն, մասնագիտությամբ ջուր վաճառող Սպիրիդոն Լուիսը՝ 2 ժամ 58 րոպե 50 վայրկյան արդյունքով: Նրան չի խանգարել անգամ վազքի ընթացքում կանգառը հորեղբոր տան մոտ, որտեղ նա գինի է ըմպել: Հետագա 8 օլիմպիական խաղերին Մարաթոնյան վազքի հեռավորությունը ֆիքսված չի եղել և կազմել է 40-ից մինչև 43 կիլոմետր:

Վերջնական 42 կմ 195 մետր հեռավորությունը որոշվել է 1921 թվականին Սիրողական թեթև ատլետիկայի միջազգային ֆեդերացիայի կողմից: Վերցվել է 1908 թվականի լոնդոնյան օլիմպիադայի Մարաթոնյան վազքի հեռավորությունը: Այն ժամանակ Լոնդոնում որոշված էր, որ վազքը պետք է լիներ 40 կմ-ի չափով տարածությամբ, բայց այդ տարածությունը երկարեցվել է մինչև 42 կմ 195 մ այն պատճառով, որպեսզի արքայական ընտանիքը դիտի վազքը իրենց Վինձորյան ապարանքի պատուհաններից:

Ցանկացած վազք, որը գերազանցում է Մարաթոնյանին, կոչվում է սուպերմարաթոնյան: 1983 թվականին Սուպերմարաթոնի ամերիկյան ասոցիացիան կազմակերպել է սուպերմարաթոն՝ Ֆիդիպիդի երթուղով՝ Աթենքից Սպարտա, ըստ հույն պատմագիրների գրվածքների: Ի ուրախություն հույների, այստեղ ևս հաղթել է հույնը՝ Յանիս Կուրոսը:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»