Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը


«Կարիք կա սեպագրերի ճշգրտման». քաղաքացին առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս «Փաստն» էլեկտրոնային փոստով նամակ է ստացել Անդրանիկ Կոստանյանից, որն առաջարկում է ուրարտական արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակ: Նշում է, որ անհրաժեշտ հիմնավորումը կարող է սահմանված կարգով ներկայացնել գիտական հանրության դատին, ակնկալում պատմաբանների, գիտնականների ու լրատվամիջոցների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: «Փաստը» զրուցեց պարոն Կոստանյանի հետ` պարզելու, թե ինչ նախաձեռնության մասին է խոսքը:

«Ես` Երևանի բնակիչ Անդրանիկ Կոստանյանս, հանդես եմ գալիս ուրարտական կոչված սեպագիր արձանագրություններից հայտնի Է Տի Ու Նի երկրանվան ընթերցման այլ տարբերակի առաջադրման անհատական նախաձեռնությամբ ու հայտարարություններով: Այդ երկրանվան ճիշտ տարբերակի հայտնագործությունը համարվում է աննախադեպ երևույթ, այն ավելի քան ութ տասնամյակ գտնվում է գիտական աշխարհի ուշադրության կենտրոնում ու չի գտել իր նախաձևը, այդ խնդիրն ունի պատմագիտական, հնագիտական, ազգագրական, տնտեսական, նաև քաղաքական նշանակություն և, կարծես թե, վերաճել է ազգային անվտանգության խնդրի: Ցանկացած գիտական հայտնագործություն, նաև այս մեկը, ունի մեծ նշանակություն, այդ թվում` նաև քաղաքական»,-ասում է Կոստանյանը:

Նշում է` սեպագրերը 1880 թ.-ին վերծանվել են մոտ 4 տասնյակ արձանագրության հիման վրա: «Այդ թիվը տարիների ընթացքում աճել է»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` ուրարտական սեպագիր արձանագրությունները, որոնց վերծանում կատարվել է դեռևս 1880 թ.-ին և համարվել է ընդունելի, ճիշտ չէ: «Ըստ այդ ընդունելի համարված վերծանման, ուրարտական կոչված սեպագիր նշաններին, վանկերին կամ տառերին տրվել է ասուրերեն հնչեղություն: Այդ հանգամանքը թյուրիմացությունների տեղիք է տվել և հանդիսանում է ավելի քան 140-ամյա ուրարտագիտության ածանցյալ սխալների ակունքը: 20-րդ դարի խորհրդային շրջանի ամենահմուտ ուրարտագետներից Գիորգի Մելիքիշվիլին 1960 թ.-ի դրությամբ իր վերջնական եզրակացության մեջ գրում է. «Մենք ի վիճակի չենք պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, հնչեղությունը և ստիպված ենք դրանց տալ նույն հնչունային նշանակությունները, ինչպիսիք դրանք կան ասուրերենում»:

Պատմաբաններից մեկն էլ ասում է. «Այս ձևակերպման մեջ է ողջ ճշմարտությունը: Եթե գիտնականներն ի վիճակի չեն պարզելու ուրարտական սեպագիր նշանների ճիշտ արտասանությունը, ապա ինչպե՞ս կարող է 1880 թ.-ի վերծանումը համարվել ընդունելի, առավել ևս` վերջնական»: Արդյունքում գործ ունենք ոչ գիտական ու վերջնական, մասամբ ասուրերեն հնչյուններով և մասամբ էլ աղավաղված տարրերով կազմված շինծու բառերի հետ, ինչպիսիք են` Խալդի, Արգիշտի, Մենուա, Էրեբունի և այլն, որոնցով լեցուն է հայ ժողովրդի մ.թ.ա. 10-8-րդ դարերի պատմությունը: Այսպիսով` կարիք կա սեպագրերի ճշգրտման: Ինչպե՞ս: Է Տի Ու Նին ընտրվել է որպես առանցքային բառ»,հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է` չի պնդում, թե բառի ընթերցման իր առաջարկած տարբերակն է ճիշտ, քննարկումների կարիք կա: Նաև հիշում է, որ դեռևս 1999 թ.-ին մի հայ պատմաբան Հանրային ՀԸ-ի եթերում ներկայացրել է իր տարբերակը, առաջարկել Է Տի Ու Նիի փոխարեն ընթերցել Այրարատ, սակայն մի քանի ամիս հետո անգամ հայտարարություն է եղել, որ այդ տարբերակը չի ընդունվում գիտական աշխարհի կողմից: «Դեռ չեմ բարձրաձայնում իմ տարբերակը, ուզում եմ նախաձեռնել քննարկումներ այս հարցի շուրջ, ներկայացնել այն գիտական հանրության դատին, դիմել եմ գիտական տարբեր հիմնարկների այս հարցի վերաբերյալ, արձագանք չի եղել: Հնարավոր է նաև մամուլի ասուլիս կազմակերպել, հարցի մասին բարձրաձայնել, քննարկումներ անցկացնել»,-ասում է Կոստանյանը:

Նշում է` կամ պետք է ընդհանրապես հրաժարվենք հին սխալից, կամ դիմենք վերծանման նոր փորձի: «Ինչո՞ւ շարունակենք սխալը: Շատ պատմաբաններ այդ վերծանումը համարել են ավարտուն և սկսում են խոսել չեղած լեզվի քերականությունից, բառերից և այլն: Ստացվել է շիլաշփոթ, որը նման չէ կենդանի և մեռած լեզուներից և որևէ մեկին: Այս բառի ընթերցման ճիշտ հայտնագործությունը կօգնի թե՛ մեր սեպագրերի հետագա ճիշտ վերծանմանը, թե՛ ասուրականի, որտեղ կան գիտական բնույթի շատ արժեքավոր փաստեր, որոնք անհասկանալի են սխալ վերծանման հետևանքով»,-ընդգծում է քաղաքացին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻնչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը