Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի


«Կա՛մ թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և շարունակել կատարել իրենց պատվերները, կա՛մ ազատվում ենք այս չարիքից»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասում է՝ էյֆորիան, հասարակության՝ նոր, լավ և բարեկեցիկ կյանքի վերաբերյալ ակնկալիքները գրեթե իսպառ փլուզվեցին:

«Խոստովանենք, որ շատերն էին իրենց բարեկեցիկ ու անվտանգ ապրելը հենց այս իշխանության հետ կապում: Կարծում եմ՝ հիմա իրենց համար է ամենածանր պահը՝ պետք է խոստովանես ինքդ քեզ, որ խոստումներ են տրվել, հետո դրանք չեն իրականացել, ամեն ինչ սուտ է եղել: Ցանկացած մարդու համար է սարսափելի, երբ հավատում է ինչ-որ իդեալների, բայց երբ պահը գալիս է, ու ամեն ինչ քանդվում է, սարսափելի վիճակում է հայտնվում: Որոշ չափով հասկանում էի մարդկանց, բայց մինչև պատերազմը: 44-օրյա պատերազմից հետո չգիտակցել, թե ինչ է կատարվում մեզ հետ, ինձ համար անհասկանալի է, անգամ անընդունելի: Բայց, ամեն դեպքում, որպես հասարակություն, որպես ազգ ու ժողովուրդ՝ մեզ տրված շանսը դեռ պահպանվում է, և որքան շուտ բոլորս, ամեն մեկս մեր տեղում գիտակցենք և ուղղենք մեր սխալները, այդքան ավելի շատ հնարավորություն կունենանք գոնե մի բան փրկել և պահպանել մեր հայրենիքը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանցը:

Ընդգծում է՝ շուրջը նայելով տեսնում է, որ ամեն դեպքում ավելի շատ մարդկանց մեջ հստակ գիտակցում կա, թե ինչ է մեզ հետ կատարվում, ուղղակի բարդ է ինքդ քեզ խոստովանելը, բացի դա, հասարակության մեջ ժամանակի ընթացքում վախեր են սերմանվել:

«Վախ՝ նախկինների վերադարձի և բոլոր թեզերի հանդեպ, որոնց հիման վրա էլ իշխանության եկան նորերը: Նախկինները բազմաթիվ սխալներ են գործել, կարծում եմ՝ ամենամեծ սխալն այն էր, որ ժամանակին սրանց իշխանության գալու դեմը չառան: Հաշվի առնելով նախկինում արված բոլոր սխալները, ներկայիս իշխանությունները կրկնում են դրանք քառապատիկ ավելի՝ ամեն ինչ արվում է շատ ավելի դաժան ու գռեհիկ, շատ ավելի լկտի ու լպիրշ ձևով: Եռաբլուրում կարմիր բերետավորների պահվածքը որպես օրինակ, մարդիկ և հատկապես զոհվածների ծնողները երբեք նման վերաբերմունքի չեն արժանացել: Օգտվելով նրանից, որ հասարակությունն անհասկանալի հոգեվիճակում է, վերից վար, այսպես կոչված, գլխավոր հրամանատարից մինչև շարքային բերետավորը, թույլ են տալիս իրենց նման լկտի պահվածք»,-նշում է մեր զրուցակիցը:

Տարբեր ոլորտների փորձագետները, հասարակական ու քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ժամանակ չկա, պետք է արագ գործել և միևնույն ժամանակ առաջնորդի հարցն են բարձրացնում: Դավիթ Սահակյանցը համամիտ է այս կարծիքների հետ՝ մեկն իր վրա պետք է պատասխանատվություն վերցնի: «Կա թեզ, որ այն իշխանությունը կամ առաջնորդը, որ կգան, կամիկաձեի կարգավիճակում են լինելու: Դա էլ է մի հերոսություն, երբ պետք է փաստացի պատրաստ լինես զոհաբերել քեզ հանուն նրա, որ փրկվի մեր փոքրիկ երկիրը և կարողանանք այս պայմաններում վերակերտել, նորից կառուցել այն, հաշվի առնելով նախկինում թույլ տված բոլոր սխալները՝ իսկապես հզոր պետություն ու պետականություն ստեղծենք, բայց սա անելու համար մարդիկ իրենց վրա պետք է այդ ֆունկցիան վերցնեն»,-հավելում է ռեժիսորը:

Տպավորություն է, որ պետք է սկսենք զրոյից պետություն կառուցել: «Այդպես էլ կա, ավելին՝ ես կասեի անգամ զրոյից չենք սկսելու, այլ ավելի ներքևից: 1988 թվականին համակարգի նշույլ կար, որի հիման վրա պետություն էր ստեղծվելու, կարծում եմ, որ այսօր զրոյից ավելի ներքևում ենք հայտնվել: Ունենք մարդկային սարսափելի կորուստներ, բնակչության կտրուկ նվազում, պատկերը չես համեմատի 1988 թվականի հետ, այն ժամանակ երեք միլիոն էինք, խոստովանենք՝ հիմա ավելի քիչ: Ունենք տարածքային կորուստներ, մեր տնտեսությունը խայտառակ վիճակում է, արտաքին մեծ պարտք ունենք: Մեկ վայրկյան պատկերացնենք, որ այս բեռը մեկ մարդ վերցնելու է իր ուսերին, իսկապես շատ ծանր է: Բայց այլընտրանք ուղղակի չունենք: Ամեն օր սարսափելի նոր լուրերի ենք ականատես լինում: Կամ էլ մնում է մի վերջին տարբերակը՝ հավաքել ճամպրուկները, մեկնել այստեղից՝ ամեն ինչ հանձնելով թուրքին: Հիմա այն իրավիճակում ենք, երբ կա՛մկա՛մ է լինելու: Կա՛մ մենք թույլ ենք տալիս իշխանության մոլուցքով տառապողներին մնալ իշխանության և կատարել բոլոր այն պատվերները, որոնք «իրենց վզին դրված են», դա իմ խոսքը չէ, կամ պետք է այս չարիքից ազատվենք: Ժամանակ չունենք: Ես հավատում եմ, որ փոփոխություն կլինի այս պահին մեզ մնացած մեր փոքր հայրենիքում»,-եզրափակում է Դավիթ Սահակյանցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԳիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըԲլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանՏեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»