Երևան, 29.Նոյեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ» Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ» «Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ» Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունի Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճան Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց է Քիչ առաջ ադրբեջանական կողմը կրակ է բացել «Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ)


Նույնիսկ վերելակը կանչեք, չի գա․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Սպառազինությունների ձեռքբերման հարցը Հայաստանի համար միշտ էլ կարևոր նշանակություն ունեցող խնդիր է եղել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն անընդհատ փորձել է միլիարդավոր դոլարների նորագույն սպառազինություններ գնելու միջոցով փոխել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։ Սակայն հայկական կողմի համար նոր սպառազինությունների ձեռքբերումն առավել քան հրատապ է հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն արդեն սկսել է բացահայտ սպառնալ Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Թվում էր, թե փաշինյանական պարտությունից հետո Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրեր նորագույն սպառազինությունների ձեռքբերման ուղղությամբ, սակայն, ինչպես ցույց է տալիս իրադարձությունների ընթացքը, այս հարցում էական խնդրահարույց թեմաներ կան։ Իշխանական պատգամավորների կողմից այս օրերին դժգոհություններ են հնչում, թե իբր 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանից դեպի Հայաստան զենք չի մտել, «Շոյգուի նվիրած դաշույնը միակ զենքն էր» և այլն։ Բայց առավել տարօրինակ է, երբ կառավարության նիստի ընթացքում Փաշինյանն է հայտարարում, թե Հայաստանը որոշ դեպքերում զենքի դիմաց հարյուր միլիոնավոր դոլարներ վճարել է, սակայն այդ զենքի մատակարարումը այդպես էլ տեղի չի ունեցել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Ամեն իրավիճակ իր պատճառներն ունի։

Սա փաստում է, թե ինչ վիճակի են ՀՀ իշխանությունները հասցրել դաշնակիցների հետ հարաբերությունները, որ վճարել են, բայց չեն կարողանում սպառազինությունները ստանալ։ Եթե, իհարկե, ամեն ինչ այնպես է, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, իսկ նրա խոսքերին հավատալը հիմա արդեն ոչ թե պարզապես միամտություն է, այլ հիմարություն: Այնպես չէ, որ զենքի մատակարարումը կատարվում է ինչպես, օրինակ՝ շուկայում սովորական ապրանքներ գնելու տեսքով։

Նախ՝ դրա համար նախօրոք պայմանագրեր են կնքվում, ժամկետներ են սահմանվում, որոնք կարող են մինչև մի քանի տարի նախատեսել, որպեսզի արտադրող կազմակերպությունը հասցնի դրանք արտադրել և մատակարարել։ Եվ հաճախ պատահում են նաև դեպքեր, երբ ռազմարդյունաբերությունն, ուղղակի ծանրաբեռնվածության տակ հայտնվելով, ուշացնում է սպառազինությունների մատակարարումը։ Օրինակ՝ Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների պայմաններում ուշանում են ռուսական սպառազինության մատակարարումները։ Բացի այդ, զարմանալի է, թե ինչպե՞ս էր պատահում, որ նախկին նախագահների օրոք, որոնց կառավարման ժամանակաշրջանն անընդհատ քննադատության էր ենթարկվում Փաշինյանի կողմից, Հայաստանը սպառազինությունների մատակարարման հետ կապված որևէ խնդիր չի ունեցել, իսկ հիմա հանկարծ խնդիրներ է ունենում։

Եվ պատահական չէ, որ երկրորդ նախագահն իր ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև այս խնդրին՝ նշելով, որ ո՛չ իր ժամանակ, ո՛չ էլ երրորդ նախագահի օրոք զենքի մատակարարումը խնդիր չի եղել։ Մասնագետները ևս փաստում են, որ նախկինում Հայաստանը անգամ վարկով է սպառազինություններ ձեռք բերել, իսկ որոշ դեպքերում էլ զենքը տրամադրվել է ռազմատեխնիկական օգնության շրջանակներում, այսինքն՝ առանց գումարի։ Քիչ չեն եղել դեպքերը, երբ զենքի ձեռքբերումն իրականացվել է այդ գործում ներգրավված անհատների միջոցով, օրինակ՝ Դավիթ Գալստյանի, իսկ հիմա ամբողջ կառավարությունը լծվել է այդ գործին, «տանջվում-տառապում» է, բայց չի կարողանում ստանալ այն զենքը, որի համար վճարված է։

Ուշագրավ է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանն ակնարկում է, թե գումարի խնդիր չունեն, բայց մատակարարումների խնդիր ունեն։ Եթե գումարի խնդիր չկա, ապա զենքի համաշխարհային շուկան այնքան մեծ է, որ ահռելի մատակարարումներ կարելի է կազմակերպել։ Նույնիսկ Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելից են հայտարարել, թե պատրաստ են զենք վաճառել նաև Հայաստանին։ Եվ բոլոր հնարավորությունները կան, որ Հայաստանը դիվերսիֆիկացնի զենքի ձեռքբերման ուղղությունը, սպառազինությունների տարբեր բաղադրիչներ ձեռք բերի ոչ թե մեկ, այլ տարբեր երկրներից, սակայն իշխանությունները դատարկ խոսակցություններից այն կողմ չեն անցնում։ Չնայած ներկայիս իշխանությունների դեպքում միայն զենքի մատակարարման հարցը չէ, որ ձախողվում է, բոլոր ոլորտներում էլ նույն վիճակն է։ Մի հայտնի խոսք կա, որ ասում են՝ «դու նույնիսկ վերելակը կանչես, չի գա»։

Սա շատ տիպիկ է բնորոշում Փաշինյանի կառավարումն ու կառավարությունը։ Մյուս կողմից՝ Փաշինյանը Հայաստանին մատակարարվելիք սպառազինության արգելափակումը պայմանավորում է մեր դաշնակիցների հետ հարաբերություններում Ադրբեջանի հասած հաջողություններով, քանի որ, ըստ երևույթին, Բաքուն փորձում է այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի, ու հաջողում է: Այսինքն, Փաշինյանն ինքն է հաստատում դիվանագիտական դաշտում Հայաստանի պարտությունը, երբ թշնամին Հայաստանին վերաբերող հարցերում կարողանում է մեծ ազդեցություն ունենալ մեր դաշնակիցների դիրքորոշման վրա։ Այդ մասին, ի դեպ, արդեն չորս տարուց ավելի խոսում են թե՛ ԶԼՄ-ները, թե՛ փորձագետները, թե՛ քաղաքական գործիչները։

Նախկինում երբեք Ադրբեջանը չի կարողացել դիվանագիտական հարթակում հաղթել Հայաստանին և միշտ պարտվածի դիրքերից է հանդես եկել։ Եվ 2016 թվականին նույնիսկ Ալիևն էր խոստովանում, որ փակ դռների հետևում իրեն ճնշում են, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։ Իսկ Փաշինյանը ոչ միայն փոշիացրեց մեր դիվանագիտական հաջողությունները, այլև այն աստիճանի է հասցրել, որ միջազգային հարաբերություններում Հայաստանը դադարել է գործոն լինելուց։ Մեզ վերաբերող հարցերն ուրիշներն են որոշում։ Ապիկարության (սա՝ լավագույն դեպքում) արդյունքում Փաշինյանի իշխանությունն այնպիսի պայմաններ է ստեղծում, որ Բաքուն մեկը մյուսի հետևից մարսում է իր հանցագործությունները՝ մնալով անպատիժ։ Իսկ այս իրողությունը պայմաններ է ստեղծում, որ Ադրբեջանի ախորժակն ավելի բացվի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդան Օսկանյանը չի նշանակվի. «Փաստ»Փաշինյանը հերթական անգամ հրաժարվում է իր հայտարարած սկզբունքներից. «Փաստ»«Այս նշանակումն ինքնին լեգիտիմացնում է Արցախի հարցի չլուծված լինելը». «Փաստ»Պարտատոմսերի հերթական դոլարային տրանշը IDBank-իցՀանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովՄարզաշխարհի անվանի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել հայտնի ըմբշամարտիկ Արսեն Կոտիկյանի հիշատակին (լուսանկարներ) Նիկոլի անձնական օգտագործման դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանն այսօր Թվիտերում հիմնավորել է.ԱշոտյանԱրարատԲանկը՝ «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ-ի պարտատոմսերի տեղաբաշխող«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայովԱրևային էներգիան նպաստում է բնապահպանական զարգացմանը Չինաստանի հյուսիս արևմուտքում Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթերՁերբակալվել է Նախիջևանի ֆինանսների նախարար ԱլիևըՓաշինյանական իշխանությունն Արցախն ընկալում է որպես քաղաքական խոչընդոտ․ ՉալաբյանԱԱ-2022․ նոյեմբերի 28-ի խաղացանկը. Բրազիլիան և Պորտուգալիան առանձին խաղեր կանցկացնեն«Չեմ ուզում ոչինչ ես քո սիրուց ավել...»․ Քրիստինա Եղոյանի եւ դստեր ջերմ տեսանյութըԲիզնեսը բացելու է օֆշորային ընկերություն և Հայաստանից իր փողը տեղափոխի օֆշոր ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԱդրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմը կորուստներ չունիՎերահաստատում ենք մեր համախմբվածությունը և վճռականությունը՝ միասնաբար հաղթահարելու բոլոր դժվարությունները. Ավետիք ՉալաբյանՏնտեսությունը համաշխարհային պատմության ամենամեծ փուչիկն է. Ռոբերտ ԿիյոսակիՎլադիմիր Մակեյին կհուղարկավորեն Մինսկի Արևելյան գերեզմանատանըՌոզա Լինը ելույթ է ունեցել իտալական X factor նախագծումԼատվիայում մինչև հաջորդ գարուն չորս շենքի արևային էլեկտրաէներգիա կտրամադրվի ՃՏՊ՝ Երևան-Սևան ավտոճանապարհին․ նախնական տվյալներով՝ կան 2 զոհ և 3 տուժածՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև -8 աստիճանՀավատացնում եմ՝ ծննդյան օրվա խայտառակությունից հետո ատեստատի խայտառակությունն է լինելու․ ՄկրտչյանՄեր լռելը թշնամին դա ընկալում է որպես թուլության նշան ու անցնում գործի. Անդրանիկ ԹեւանյանՆա այն եզակի կերպարն է, որ որոշեց գալ հայրենիք և զբաղվել պետականաշինությամբ. Սերգեյ Եփրեմյան«Սեւ ուրբաթ»-ի ընթացքում ամերիկացիներն առցանց գնումների համար ռեկորդային 9,12 մլրդ դոլար են ծախսելՊԲ-ն կրակ չի բացել Արցախի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ԱՀ ՊՆՋերմուկ քաղաքում ձյուն է տեղում. Լարսը բաց էՔիչ առաջ ադրբեջանական կողմը կրակ է բացել«Աստծո տված բալիկ է, իմ շունչն է». ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Վահեի եղբայրը (տեսանյութ)Աննա Մկրտչյանը զավեշտալի պատրվակով հրավիրվել է հարցաքննության. ՀՀԿ ԳՄ հայտարարությունըՆոյեմբերյանի համայնքային զբոսայգու և հարակից հրապարակի վերակառուցման ու բարեկարգման նախագծի վերաբերյալ տեղի են ունեցել հանրային լսումներՏեղեկացրեք ձեր ընկերներին Ֆուդիտորիի մասին և միասին վայելեք ամենահամեղ և բազմազան ուտեստներըէլեկտրաէներգիայի թանկացման ֆոնին արևային մարտկոցների օգտագործումը Ռուսաստանում շահութաբեր է դարձելԿոմիտասի շունչը Ազգային պատկերասրահումՀիշողություններից՝ համակարգչային խաղեր. «Ծովամարտ». «Փաստ»Visa-յի արշավի հաջողակ հաղթողը Կոնվերս Բանկի հաճախորդ է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Սկսվել են հայ-թուրքական բանակցությունները. «Փաստ»«Սեր սերմանենք դեպի թանգարաններ»․ Արփի ՄաղաքյանՉհայտարարված պատերազմ և փխրուն խաղաղություն. իրանա-ադրբեջանական հերթական սրացման շրջանը. «Փաստ»Պետական ծառայություններն ավելի հասանելի կլինեն մարզային համայնքների բնակչությանը. «Փաստ»Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ«Բոլորիս երազներին հայտնվելիս Էդգարն ասում է՝ մի նեղվեք, գալիս եմ. իրենից հետո մնացած դատարկությունը չի լցվում». «Փաստ»Ողբերգական ավտովթար. կան զոհեր և վիրավորներՉեն հաշտվում պարտության հետ. «Փաստ»Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը հերթական ապատեղեկատվությունն է․ ՀՀ ՊՆ«Ծայրահեղ վիճակ է, որը կարող է նաև շրջադարձային վիճակում հայտնվելու հնարավորություն լինել». «Փաստ»