Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ


«Սեփական ռեսուրսների շուրջ 34 տոկոսը պետք է 50 տոկոսի հասցնել. արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Էներգետիկ անվտանգությունը Հայաստանի ընդհանուր անվտանգության հայեցակարգում առաջնահերթ տեղ է գրավում: Հայաստանը պետք է էներգետիկ տեսանկյունից ապահովված լինի, ինչը նախևառաջ օրենքի պահանջ է: «Փաստի» հետ զրույցում, անդրադառնալով էներգետիկ անվտանգության հարցերին, նման տեսակետ է հայտնել էներգետիկայի նախկին փոխնախարար, էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանը: Նա կարևորում է սեփական ռեսուրսների ավելացումը ու կարծում, որ այդ առումով հնարավորություններ ունենք:

«Իսկ եթե սեփական ռեսուրսները չեն բավարարում, ապա բարեկամ երկրներից էներգառեսուրսները շատ անվտանգ ճանապարհով և եղանակով պետք է բերել: Մեր սեփական ռեսուրսներն ընդամենը 33-34 տոկոս են կազմում: Մեր էներգետիկ անվտանգությունը շատ հարցերում կախված է ռուսական ատոմային էլեկտրակայանն անվտանգ շահագործելուց: Միաժամանակ, մեր էներգետիկ անվտանգությունը կախված է այն հանգամանքից, թե մենք Ռուսաստանից գազը որքանով անվտանգ կստանանք, որն էլ հետո կօգտագործենք: Ինչ վերաբերում է մեր սեփական հիդրոռեսուրսներին, նաև արևին՝ վերոնշյալ 33-34 տոկոսին, այստեղ շատ հարցեր կան. այդ 33-34 տոկոսը գոնե պետք է հասցնենք 50 տոկոսի, ամբողջ նպատակը հենց դա պետք է լինի: Դրա համար պետք է կարողանանք նախ ապահովել մեր հիդրոռեսուրսների՝ ՀԷԿ-երի անվտանգ և շահավետ աշխատանքը, այդ թվում՝ փոքր ՀԷԿ-երինը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Է. Արզումանյանը:

Ինչ վերաբերում է այլընտրանքային, այդ թվում՝ արևային էներգիային, այդ առումով մեր ունեցած հնարավորություններին ու ներուժին, նա շեշտեց. «Այսօր արևային էներգիայի տված էլեկտրաէներգիան մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում 1 տոկոսից էլ պակաս է: Այդուհանդերձ, արևային էներգիայի պոտենցիալը շատ մեծ է, և մենք պետք է կառուցենք արևային էլեկտրակայաններ: Դրանք պետք է շարունակեն կառուցվել գյուղական շրջաններում, նաև Երևանի ծայրամասերում: Թեպետ այդ աշխատանքը հիմա ոչ շատ ուժեղ, բայց բավականին ինտենսիվ է կատարվում: Մեր բնակավայրերում այդպիսի կայանների թիվը արդեն բավականին մեծ է: Իսկ ինչ վերաբերում է մի քիչ մեծ՝ 5, 10 մեգավատ հզորություններով կայաններին, ապա դրանք մի քանիսն են: Ամենամեծը, որը կառուցվում էր Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում, «Մասրիկ-1» կայանն է, որը, ցավոք, սահմանային հատվածում է ու հիմա շինարարությունը դադարեցվել է»:

Շեշտելով մեկ այլ՝ 200 մեգավատ հզորության արևային կայանի ծրագրի մասին, որի վերաբերյալ արաբական ընկերության հետ պայմանագիր է կնքվել, մեր զրուցակիցը նշեց, որ այդ կայանի շինարարությունը դեռ չի սկսվել. «Այսօրվա կառավարության ծրագրով մինչև 2030 թվականը 5 հատ 200 մեգավատանոց արևային կայաններ կառուցելու դրույթ կա: Երկուսը միասին՝ 400 է լինելու. սա համարյա հավասար է Մեծամորում այսօր աշխատող մեկ ատոմային բլոկի հզորությանը: Այսինքն, եթե անգամ միայն երկու արևակայան կառուցենք, դա արդեն մեկ ատոմակայանի չափ է: Իսկ եթե մինչև 2030 թվականը ևս երեքը կառուցենք, դա հսկայական մեծ ծավալ է: Մեր օրենսդրության պահանջով մենք պետք է աշխատենք մեր սեփական էներգառեսուրսներն ամենամեծ տոկոսով օգտագործելու ուղղությամբ: Եթե վերոնշյալն իրականություն դառնա, դա օրենքի պահանջին համահունչ կլինի:Էլ չեմ ասում քամու էլեկտրակայաններ կառուցելու մասին: Մեր էներգահամակարգի զարգացման ծրագիրը լավ կետեր ունի, թեպետ ընդհանուր ծրագիրը քննադատել եմ, ինչն այլ խոսակցության թեմա է»:

Էդվարդ Արզումանյանի կարծիքով, եթե վերոնշյալն իրականանա, ապա առկա բացերը կարող ենք լրացնել արևային, ինչպես նաև քամու էներգիայի միջոցով: «Հիմա ամբողջ աշխարհում այդ միտումը կա, և մենք ևս այդ ռեսուրսն ունենք: Եթե իմ նշած ուղղությամբ առաջ շարժվենք, մեզ մոտ արտադրված սեփական էլեկտրաէներգիայի քանակն այսօրվա 33 տոկոսից կարող ենք մինչև 50 տոկոսի հասցնել: Սեփական էներգառեսուրսների մաքսիմում օգտագործման թեզի հետ մեկտեղ, պետք է շատ-շատ մեծ ուշադրություն դարձվի էներգախնայողության վրա: Մենք պետք է այնպես անենք, որ և՛ բնակչության, և՛ ձեռնարկատերերի կողմից գործարաններում և այլ տեղերում էներգիայի օգտագործման արդյունավետությունը, որքան հնարավոր է, բարձրացվի: Դրա շնորհիվ կկարողանանք բարձրացնել մեր էներգետիկ անվտանգության մակարդակը: Ընդհանուր առմամբ, երկու կարևոր բաղադրիչ կա՝ վերականգնվող էներգիա և էներգախնայողություն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Արևային վահանակներ արտադրող «Solaron» ընկերության մարքեթինգի ղեկավար Հայկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում արևային էներգիայի զարգացման խթանման տեսանկյունից կարևորեց դեռ 2017-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը: «Մեզ մոտ օրենքից է բխում զարգացումը: Այս տարվա ընթացքում՝ մայիսին, եղավ օրենքի փոփոխություն՝ կապված արևային կայանների հետ: Բիզնեսի համար մաքսիմալ թույլատրելի 500 կՎտ-ի շեմ գոյություն ուներ, որը փոքրացվեց ու դարձավ 150 կՎտ: Այն վատ իմաստով ազդեց ամբողջ շուկայի վրա: Այդ օրենքի փոփոխությանը որոշակի շուկայական անկում հետևեց: Խնդիրն այն է, որ բոլոր արևային կայանները ցանցային են՝ ցանցի հետ սինխրոն են աշխատում: Վերջին շրջանում բիզնեսի հատվածում մեծ քանակությամբ արևային կայանների տեղադրման միտում կար: Խոսքը կես մեգավատ հզորություն ունեցող արևային կայանների մասին է: Սա իր հերթին ՀԷՑ-ի մոտ ենթակառուցվածքային խնդիրներ էր բերում, որի մասին ՀԷՑ-ը բարձրաձայնեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Կա խնդիր, որն ազդում է ցանցի նորմալ աշխատանքի վրա: Հաշվի առնելով այն՝ հզորության թույլատրելի չափը փոքրացնելու՝ 150 կՎտ դարձնելու որոշում ընդունվեց, որը բացասական ազդեցություն ունեցավ շուկայի վրա»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, մեր զրուցակիցը նշեց, որ վերջին շրջանում արևային կայաններ տեղադրելու ցանկությունը մեծացել է: «Խոսքը վերաբերում է մասնավորապես ջեռուցմանը, քանի որ շատ քաղաքացիներ տարվա ընթացքում ավելի շատ գումար են ծախսում ոչ թե հոսանքի, այլ ջեռուցման վրա: Այդ պատճառով շատ մարդիկ ցանկություն են հայտնում հրաժարվել գազի ծախս ունենալուց, գազի միջոցով ջեռուցում իրականացնելուց, և ուզում են անցնել էլեկտրականի, փորձել էլեկտրական ծախսը փակել արևային կայաններով»,-նշեց Հայկ Հայրապետյանը:

Նրա խոսքով, այս միտումը հատկապես Եվրոպայում է շատ տարածված, ինչի հետ կապված շուկայում նորամուծություններ կան. «Խոսքը շատ բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման համակարգերի մասին է: Այդ միտումը կա նաև Հայաստանում: Կազմակերպություններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ: Մենք ևս գազի ծախսից հրաժարվելու և բարձր էֆեկտիվություն ունեցող էլեկտրական ջեռուցման սարքավորումների անցնելու առաջարկ ունենք: Բոլորը գիտեն, որ հնարավոր է արևային կայան տեղադրել, ընդ որում՝ այն հզորությամբ, որ տարեկան ծախսը զրոյացվի: Հիմա մարդիկ գազից հրաժարվելու ցանկություն են հայտնում»:

Իսկ թե այլընտրանքային աղբյուրներ գտնելու տեսանկյունից արևային էներգիան որքանո՞վ կարող է մեզ մոտ առկա բացերը լրացնել, նա նկատեց. «Առհասարակ, արևային էներգիայի կիրառման արդիականությունը որոշվում է տվյալ երկրում գործող օրենսդրությամբ ու օրենքի շրջանակներում: Մենք ունենք 2017-ին ընդունված օրենք, որը շատ լավն է. այն յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս ունենալ էժան, քիչ սպասարկում ու քիչ ծախս ենթադրող արևային կայան: Մեզ մոտ օրենքը հնարավորություն է տալիս, որ էլեկտրաէներգիայի պահուստն իրականացվի ՀԷՑ-ի միջոցով: Այսինքն, շատ էներգիա արտադրել ամռանը, փոխանցել ցանցին, որպեսզի ձմռան ամիսներին պահուստային էլեկտրաէներգիայից օգտվելու հնարավորություն ունենաս: Արևային էներգետիկայի արդիականությունը օրենքն է որոշում:

Հիմա այդ օրենքի միջոցով մեզ մոտ արևային կայանների, արևային էներգիայի միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի քանակն ամեն տարի անգամներով մեծանում է: Բայց այդ ամբողջն օրենքի շրջանակներում է: Աշխարհում կան օրենքներ, երբ կարող ես ունենալ արևային կայան, բայց իրավունք չունես այն ցանցին միացնել, կամ արևային կայանը կարող ես միացնել ցանցին, բայց իրավունք չունես ցանցին հոսանք տալ: Այս հանգամանքներն արևային էներգիայից օգտվելու արդիականությունը մեծ հարցականի տակ են դնում: Մենք ունենք օրենք, որն արևային կայանների արդիականությունը մաքսիմումի է հասցրել: Ճիշտ է, անընդհատ փոփոխություններ են լինում օրենքում, վերջինը, ինչպես նշեցի, կապված էր բիզնես ոլորտի հետ, բայց սովորական քաղաքացիների համար օրենքը լավագույնն է աշխարհում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»