Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան


Ոչ մի խաղաղության պայմանագիր չի փրկի Հայաստանը, եթե իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը. Չալաբյան

Քաղաքական

Քաղաքական-հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկվանից շատերդ եք հասցրել տեսնել գերեվարված հայ զինվորների գնդակահարության սահմռկեցուցիչ կադրերը։ Երեկվա ամբողջ օրը ես գտնվում էի լեռներում, և իմ աչքերի առաջ էր այդ տեսարանը, այն մի շարք խորքային շերտեր ունի իր մեջ, որոնց մասին կուզեի ձեզ հետ ստորև կիսվել․

ա) հայերն ու ազերիները երբեք բարեկամներ չեն եղել, և դարերով ապրելով նույն հողի վրա, շարունակաբար գտնվել են հակամարտ վիճակում, պարբերաբար այդ հակամարտությունները պայթել և վերածվել են մեծ պատերազմների։ Սակայն այն, ինչ տեղի է ունեցել վերջին 20 տարիներին, Իլհամ Ալիեվի իշխանության գալուց հետո, անցել է բոլոր հնարավոր սահմանները։ Ալիևը ծնել, սնել և դաստիարակել է մարդակեր բարբարոսների մի ողջ սերունդ, որի նպատակը ոչ միայն հայերին հաղթելն էր, այլ նրանց հոգեպես և ֆիզիկապես նվաստացնելը, սարսափահար անելը և սեփական հայրենիքից անվերադարձ տեղահանելը, դրան են միտված ահաբեկչության այս բոլոր մարդատյաց ակտերը։

բ) նույն ժամանակ, մեր երկրում աճել է ծույլ, անողնաշար և անսկզբունք մարդկանց մի շերտ, որը նույնիսկ այս ամենը տեսնելուց հետո, շարունակում է հավատալ, որ այս թշնամու հետ հնարավոր է խաղաղություն, եթե մենք իրենց պահանջները բավարարենք։ Սակայն իրենց պահանջը մեր ամբողջական ոչնչացումն է որպես տեսակ, կամ իրենց ենթակայության տակ ստրակական գոյություն քաշ տալը։

Ով հրապուրվում է այդպիսի հեռանկարով, թող շարունակի հավատալ Փաշինյանին և նրա խոստացած ապագային։ Ով սակայն փոքր ինչ առողջ տրամաբանություն և ինքնապաշտպանության բնազդ ունի, և ընդունակ է վերլուծել վերջին 4 տարիներին տեղի ունեցած իրադարձությունների շղթան, պետք է գիտակցի, որ միայն ռազմականացնելով մեր երկիրը և կոշտ հակահարված տալով այս բարբարոս գազաններին, հնարավոր կլինի փակել նրանց ախորժակը, և նորից ստիպել մեզ հարգել ու հաշվի նստել մեր մարդկային իրավունքների հետ։

գ) Այսօր Իլհամ Ալիևի հայկական գործընկեր Նիկոլ Փաշինյանը շտապում է օր առաջ խաղաղության պայմանագիր կնքել նրա հետ, իր խոսքերով, Հայաստանի 29800 քկմ տարածքը փրկելու համար։ Ոչ մի խաղաղության պայմանագիր սակայն չի փրկի Հայաստանը, եթե Հայաստանում իշխանության մնա Փաշինյանը, իսկ Ադրբեջանում՝ Ալիևը։

Այդ դեպքում Ադրբեջանը, օգտվելով յուրաքանչյուր պատեհ առիթից, կուլ կտա Հայաստանը մաս-մաս, ինչպես արել է մինչև հիմա, սկսելով Ջրականից և Հադրութից, այնուհետև Շուշի, Քարվաճառ, Բերձոր, հիմա սպառնալով Ջերմուկին և Վարդենիսին։ Քանի այս երկու գործընկերները իշխում են, յուրաքանչյուրը իրենց մայրաքաղաքներում, հայ ժողովուրդը չի տեսնելու խաղաղ օր, նրա որդիները շարունակելու են զոհվել թուրքական և իսրայելյան ԱԹՍ-երի հարվածներից, իսկ մեր երկրի տարածքները դիրք առ դիրք, սար առ սար, գյուղ առ գյուղ կրճատվելու են, ինչպես դա եղել է ողջ այս 4 տարիների ընթացքում, մեր բոլորի շփոթահար հայացքի առաջ։

Եթե մենք ցանկանում ենք պահպանել մեր երկիրը, ապրել ազատ, դաստիարակել այստեղ մեր երեխաներին, իրական ապագայի հեռանկար բացել նրանց առաջ, մենք պետք է ազատվենք այս երկու «քաղաքակիր» գործընկերներից։ Սկզբից իշխանությունից հեռացնենք Փաշինյանին, որպեսզի կարողանանք մոբիլիզացնել մեր ազգի ջլատված ուժերը և միասնաբար պաշտպանել մեր երկիրը, իսկ հետո արդեն, այդ ուժերը ժողովելուց հետո, հասու միջոցներով ձեռնամուխ լինենք թշնամու մարդատյաց պարագլխին և նրա բուծած ֆաշիստական ոհմակը իշխանությունից հեռացնելուն՝ միայն դրանից հետո հնարավոր կլինի խաղաղության հեռանկար բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար։ Աստված պահապան հայրենիքի համար պայքարող յուրաքանչյուր հայ մարդուն, մեր երկրին և ազգին»։

ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր