Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի


Միայն ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ժողովրդի կյանքն ու անվտանգությունը․ Արա Աբրահամյան

Քաղաքական

Արա Աբրահամյանի հայտարարությունը ադրբեջանցիների կողմի հայ ռազմագերիների սպանության վերաբերյալ

«Ադրբեջանցիների կողմից հայ գերիների գնդակահարությունը ոչ միայն ռազմագերիների հանդեպ վերաբերմունքի Ժնևյան կոնվենցիայի խախտում է, այլ ևս մեկ ապացույց, որ անհրաժեշտ է անհապաղ ճանաչել Արցախի ժողովրդի անկախության իրավունքը, այսինքն՝ ապրելու իրավունքը։

Ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների բարբարոսային սպանությունը ոչ միայն միջազգային բոլոր կոնվենցիաների և բարոյական նորմերի խախտում է, այլև ալիևյան ռեժիմի կողմից ողջ հայ ժողովրդին և համաշխարհային հանրությանը նետված ցինիկ մարտահրավեր։ Այդ ռեժիմը վերջնականապես համոզվել է իր անպատժելիության մեջ, որովհետև չի պատժվել մարդկության դեմ կատարած իր նախկին հանցագործությունների համար։

Այս ցինիկ և դաժան հանցագործության արմատները հասնում են 1998 թվականի փետրվար, երբ, ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդի ազատ կամարտահայտման, տեղի ունեցան հայ ազգաբնակչության սումգաիթյան անմարդկային ջարդերը։ Այդ գազանությունները շարունակվեցին արդեն Եվրոպայի կենտրոնում՝ Բուդապեշտում, երբ 10 տարի առաջ ՆԱՏՕ–ի ուսումնական կենտրոնում Ադրբեջանցի սպա Ռ․ Սաֆարովը սառնասրտորեն կացնահարեց քնած հայ սպային՝ Գուրգեն Մարգարյանին, և Բաքվի վարչակազմի կողմից հերոսացվեց։

Այսօրվա գնդակահարողները գնում են իրենց «հոգևոր դաստիարակի»՝ Ռ․ Սաֆարովի հետքերով, քանի որ ռազմագերին նույնքան անօգնական է, որքան քնած մարդը։

Այս հանցավոր արարքը նաև ահաբեկչության և մշակութային ցեղասպանության այն քաղաքականության շարունակությունն է, որն Ադրբեջանը հետևողականորեն իրականացնում էր Արցախի ժողովրդի և բազմադարյան հայ պատմամշակութային ժառանգության նկատմամբ 44–օրյա պատերազմի ընթացքում և այսօր։

Այս ամենը վառ վկայությունն է, որ «խաղաղության» հաստատման շղարշի տակ Ղարաբաղի հայերին ամեն գնով ստիպում են ապրել մի երկրի կազմում, որտեղ հայերի նկատմաբ ատելությունը սերմանվում է դպրոցական նստարանից և հանրայնացվում է այդ երկրի ղեկավարի ելույթներում։

Ադրբեջանի նպատակը հայերի և ամեն հայկականի ոչնչացումն է։

Ի՞նչ ապագա է սպասվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին Ադրբեջանի կազմում՝ նոր ցեղասպանություն, ֆիզիկական բնաջնջում կամ, լավագույն դեպքում, լքել այն տարածքը, որտեղ այդ ժողովուրդը հազարամյակներ շարունակ բնիկ է, ինչպես դա արվեց Նախիջևանի, Գանձակի և Դաշտային Ղարաբաղի բազմաթիվ այլ պատմական հայկական շրջաններից։ Այնտեղ երկրի երեսից վերացված են մեր նախնիների շիրիմները, Հայրենական պատերազմի Հաղթանակի հայ զորավարների հուշարձաններն ու տուն–թանգարանները։ Այնտեղ անդառնալիորեն կորսված են հայկական կրոնական–մշակութային հազարավոր շինությունները, որոնց ավերակներն այսօր աղաղակում են հայ ժողովրդի հանդեպ հանցագործությունների մասին, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեղասպանություն։

Հայ ռազմագերիների գազանային սպանությունն այս անգամ կտրուկ և միաբանորեն դատապարտող միջազգային հանրությունը պետք է առավել հաստատակամություն ցուցաբերի, ոչ թե բառերով, այլ գործնականում պետք է ստիպի Բաքվին՝ հրաժարվել իր քաղաքականության մեջ ԻԳԻԼ–ական մեթոդներից և պահպանել քաղաքակիրթ ազգերի միջավայրում ընդունված կանոնները։

Ակնհայտ է, որ այս պայմաններում միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կարող է ապահովել Արցախի ազատասեր և աշխատասեր ժողովրդի կյանքն ու անվտանգությունը, նպաստել հայ–ադրբեջանական հակամարտության իրական կարգավորմանը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը»։

Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր