Երևան, 07.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավար Պեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ» Ժամը 11-ից լույս չի լինելու Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ» «Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ» «Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ» «Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»


«Ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորումը հանցագործություն է». արագ արձագանքման բժշկական թիմերի հանդիպման վայրը Երևանն է․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Արագ արձագանքման բժշկական թիմերի (ԱԱԲԹ/EMT) 5-րդ եռօրյա գլոբալ հանդիպման վայրն այս անգամ Հայաստանն է: ԱՀԿ-ի վեց տարածաշրջանից ԱԱԲԹ-ների ցանցի ավելի քան 500 անդամ Երևանում է` հոկտեմբերի 5-7-ը մասնակցելու այս կարևոր միջոցառմանը: Բացմանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, հյուրեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը տեսակապով ողջունեց ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով Հայաստանին այս համաժողովը հյուրընկալելու համար։

Ընդգծեց` համավարակի ժամանակ արագ արձագանքման բժշկական թիմերն անգնահատելի դեր են ունեցել, փրկել մարդկային կյանքեր: Բացման արարողությանը հաջորդեց մամուլի ասուլիսը, որի ժամանակ լրագրողների տարաբնույթ հարցերին պատասխանեցին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն (ԱՀԿ) Դր. Մայքլ Ռայանը, Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն (ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակ) Դր. Ջերալդ Ռոկենշաուբը և ԱՀԿ արագ արձագանքման բժշկական թիմեր, ցանցի ղեկավար (ԱՀԿ գլխադասային գրասենյակ) Դր. Ֆլավիո Սալիոն: «Փաստին» հետաքրքիր էին ԱՀԿ-ի պաշտոնյաների դիտարկումները ռազմական գործողությունների ժամանակ բուժաշխատողների թիրախավորման դեպքերի վերաբերյալ:

44օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո Ադրբեջանի կողմից պարբերաբար սանձազերծվող ագրեսիաների ընթացքում այս երկրի ԶՈւ-ի կողմից թիրախավորվել են մեր բուժծառայողները ու բուժհաստատությունները: Բուժաշխատողների շրջանում եղել են զոհեր և վիրավորներ: Մինչդեռ անգամ պատերազմն ունի իր չգրված օրենքները` իրենց մասնագիտական պարտքը կատարող անձինք, այդ թվում` բուժաշխատողները որևէ պարագայում չպետք է թիրախավորվեն: Առողջապահական արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրեն Դր. Մայքլ Ռայանն ասում է` ԱՀԿ-ն միանշանակ դատապարտում է ցանկացած հարձակում բուժաշխատողների վրա: «Ունենք հսկողության համակարգ` բոլոր այդ հարձակումներին հետևելու: Ցավոք, վերջին հինգ տարվա ընթացքում պատերազմական տարբեր գոտիներում բուժաշխատողների վրա հարձակումներն ավելացել են:Սա միանշանակ հանցագործություն է և պետք է դադարեցվի»,նշում է Ռայանը:

Արտակարգ իրավիճակների գծով տնօրեն Դր. Ջերալդ Ռոկենշաուբը հավելում է` սա միանշանակ դատապարտելի երևույթ է: «Ամեն անգամ, երբ լսում ենք նման դեպքերի մասին Հայաստանի կոնտեքստում, դիմում ենք ԱՀԿ-ի երկրի գրասենյակ, փաստաթղթավորում ենք բոլոր այդ դեպքերը»,ընդգծում է Ռոկենշաուբը:

Հարցի վերաբերյալ հավելում է կատարում նաև Անահիտ Ավանեսյանը: «Ինչպես 2020 թ.-ի, այնպես էլ Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված ագրեսիայի ժամանակ մեր բուժաշխատողների և շտապօգնության մեքենաների նկատմամբ թիրախավորված հարձակումները փաստագրված են, բոլոր մոնիտորինգային օղակներով այդ ապացույցները ներկայացրել ենք: Վստահ եմ, որ դրանք մաս են կազմելու միջազգային դատարաններում Հայաստանի կողմից ներկայացված հայտերի շրջանակներում: Նման արարքները, որոնք դեմ են բոլոր միջազգային հումանիտար օրենքներին և անգամ պատերազմի օրենքներին, պետք է խստագույնս դատապարտվեն»,-ասում է նախարարը: ԱՀԿ պաշտոնյաներն ընդգծում են` կառույցը պետք է փաստաթղթավորի, քանակավորի և համապատասխան խողովակներով հաղորդի բուժաշխատողների թիրախավորման դեպքերը: Միջազգային քրեական դատարանում նման գործերին ընթացք տալիս և քննելիս օգտվում են ԱՀԿ-ի փաստաթղթավորած և տրամադրած տեղեկություններից:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ-ի վերաբերմունքից Հայաստանի մտահոգությունն օբյեկտիվ է․ ԿլինցևիչՄանե Թանդիլյանը ամենաշատ հիշատակվող կին լիդերն է Հայաստանում Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավարՁերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը Հյուսիսային Կովկասի հինգ դպրոցներում հայտնվել են արևային էլեկտրակայաններ Հեռացնել նիկոլիզմը,սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը. ՇարմազանովԳյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվելՊեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում Կայացել է Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում «Անմահ գնդի» ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էրՊուտինը ստորագրեց Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արգելվել է ստրկությունը, պայթել է ռազմամթերք տեղափոխող նավ, ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. «Փաստ»Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ»Ժամը 11-ից լույս չի լինելուՍտեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ»«Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտարարություն է տարածել «Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ»«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»Բոլորիս սրտերը ծակծկել են ու թողել, որ արնաքամ լինենք, քարն ի՞նչ է, որ չծակեին. «Փաստ»«Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք». «Փաստ»Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլ յան կոնվենցիայի հետ. «Փաստ»Վոլ­կովն ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­րա­խում է. «Փաստ»Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել խաղաղության հարցը. Ռուբեն ՎարդանյանՀրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակում նկատվում է դրական դինամիկա Ռուբլին և դոլարը կտրուկ աճել են. տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները. Տիգրան Աթանեսյան Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի և Աուդիտորների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվելԲելգիայում արևային էներգիայի խոշորագույն պահուստարանն է կառուցվել 28-ամյա երիտասարդը մահացավ Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքիցՄահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. հավաքվածներն ասում էին. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում». ժամանել են Տավուշի մարզի և Դիլիջանի ոստիկանապետերըԴավիթ Փախչանյան. «Ունենք մշակումներ, որոնք կարող են փոխել պատերազմի վարման ձևը» Ծառից կախված հայտնաբերվել է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակցի դինՈրոշ շրջանակներ փորձում են տորպեդահարել Ռուբեն Վարդանյանի աշխատանքըՇաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ սադրանքի 2 դեպք է գրանցվել Ես մանդատի թիկունքում չեմ թաքնվում, եթե անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կա, թող սկսեն․ Սեյրան Օհանյան«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման Կարևոր տեղեկություններ՝ թոշակ ու նպաստ ստացողների համար Միջազգային օղակների ուշադրությունն էի հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի հանցավոր գործողությունների վրա. Թագուհի Թովմասյան Տարբեր առաջարկներ կան, այդ թվում՝ «Ապրելու երկիր» կուսակցության կողմիցԱդրբեջանն ու Թուրքիան զորավարժություններ են անցկացնում Իրանի հետ սահմանի մոտ