Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ» Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան


«Զինվորական պարեկային մրցումները»՝ բիաթլոնի նախատիպ․ «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Բիաթլոնի մրցումները տարածված են աշխարհի շատ երկրներում։ Այդ մարզաձևի Աշխարհի գավաթի հեռարձակումները հեռուստաէկրանների մոտ են հավաքում միլիոնավոր մարդկանց. դրանք շատ դիտարժան են: Բիաթլոնի մրցավազքի էությունը որոշակի դահուկային երթուղիների հաղթահարումն է և հրաձգարանում կրակելը: Մարզիկները կրակում են հրացանից՝ կանգնած և պառկած դիրքերում, և եթե վրիպում են, ապա պետք է անցնեն 11 մետրանոց տուգանային շրջաններ, կամ էլ յուրաքանչյուր վրիպման համար վերջնական արդյունքին ավելացվում է 1 րոպե: Վրիպելու համար «տույժերի» կուտակումը կախված է մրցավազքի տեսակից:

Վազքի ժամանակ հրացանը գտնվում է մարզիկի մեջքին։ Հաղթողն այն բիաթլոնիստն է, ով ամենաարագն է հատում եզրագիծը և կրակելիս ամենաքիչն է վրիպել: Ներկայումս քչերը գիտեն, որ այս մարզաձևի ծագումը հասնում է դարերի խորքերը: Նորվեգիայի տարածքում հետազոտողները դահուկներով որսորդների ժայռապատկերներ են հայտնաբերել։ Դա պայմանավորված է հյուսիսային երկրներում մեծ քանակությամբ ձյան առկայությամբ և դրա վրայով առանց դահուկների քայլելու անհարմարությամբ։ Իսկ հրաձգությամբ ուղեկցվող դահուկային սպորտի ակունքները ռազմական ոլորտում են: Հին ժամանակներում նորվեգացիները հաճախ էին պաշտպանվում դանիական վիկինգների արշավանքներից, իսկ ձյան մեջ արագ տեղաշարժի համար օգտագործում էին դահուկներ, ընդ որում՝ նրանք ստիպված էին այդ տեղաշարժերի ժամանակ նաև սկզբում նետեր արձակել, իսկ ավելի ուշ՝ կրակել հրազենից:

Ժամանակակից բիաթլոնի նմանության առաջին մրցումները տեղի են ունեցել 1767 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին ծառայող զինվորականների մասնակցությամբ։ Այդ երկրների զինվորները մրցել են հրաձգությամբ ուղեկցվող դահուկավազքում։ Այնուամենայնիվ, նման մրցույթները լայն ժողովրդականություն չեն ստացել և երկար ժամանակ մնացել են որպես զինվորականների զբաղմունք։ Զինվորականների այդ հոբբին լիովին զարգացում է ստացել 20-րդ դարի սկզբին։ Պատմության մեջ առաջին անգամ «զինվորական պարեկային մրցումները», որոնք դարձել են բիաթլոնի նախատիպը, որպես ցուցադրական ներկայացումներ ներառվել են 1924 թվականի 1-ին Օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում։ 1930 թվականից սկսած 10 տարի շարունակ անցկացվել են «զինվորական պարեկների» դահուկավազքի աշխարհի առաջնություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բիաթլոնը ապառազմականացվել է։

Մրցումներին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այն մարզիկներին, ովքեր առնչություն չունեն զինվորական ծառայության հետ։ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է վերահսկել բիաթլոնի մրցումները 1953 թվականից: Մեկ տարի անց բիաթլոնը ճանաչվել է ինքնուրույն մարզաձև։ 1958 թվականին Ավստրիայում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, իսկ 1960 թվականին բիաթլոնը ներառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում։ 1978 թվականին ռազմական ինքնաձիգը փոխարինվել է սպորտային ինքնաձիգով։ 1993 թվականին ստեղծվել է Բիաթլոնի միջազգային միությունը, որը 5 տարի անց վերափոխվել է Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի։ Նշենք, որ կանանց շրջանում բիաթլոնի զարգացումը սկսվել է շատ ավելի ուշ։ Միայն 1980 թվականին են ընդունվել կանանց մրցումների կանոնները։ Եվ միայն 1992 թվականին է կանանց բիաթլոնն ընդգրկվել ձմեռային Օլիմպիական խաղերի ցանկում։

Բիաթլոնն առավել տարածված է եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սկանդինավյան երկրներ։ Նրա տարածման աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 60 երկիր։ 21-րդ դարի սկզբին բիաթլոնը հսկայական վերելք ու բուռն զարգացման փուլ է ապրել։ Այսօր ոչ մի խոշոր ձմեռային միջազգային մրցույթ չի անցկացվում առանց այդ հետաքրքիր և դիտարժան մարզաձևի: Բիաթլոնի մրցումները տարածված են աշխարհի շատ երկրներում։ Այդ մարզաձևի Աշխարհի գավաթի հեռարձակումները հեռուստաէկրանների մոտ են հավաքում միլիոնավոր մարդկանց. դրանք շատ դիտարժան են: Բիաթլոնի մրցավազքի էությունը որոշակի դահուկային երթուղիների հաղթահարումն է և հրաձգարանում կրակելը: Մարզիկները կրակում են հրացանից՝ կանգնած և պառկած դիրքերում, և եթե վրիպում են, ապա պետք է անցնեն 11 մետրանոց տուգանային շրջաններ, կամ էլ յուրաքանչյուր վրիպման համար վերջնական արդյունքին ավելացվում է 1 րոպե: Վրիպելու համար «տույժերի» կուտակումը կախված է մրցավազքի տեսակից:

Վազքի ժամանակ հրացանը գտնվում է մարզիկի մեջքին։ Հաղթողն այն բիաթլոնիստն է, ով ամենաարագն է հատում եզրագիծը և կրակելիս ամենաքիչն է վրիպել: Ներկայումս քչերը գիտեն, որ այս մարզաձևի ծագումը հասնում է դարերի խորքերը: Նորվեգիայի տարածքում հետազոտողները դահուկներով որսորդների ժայռապատկերներ են հայտնաբերել։ Դա պայմանավորված է հյուսիսային երկրներում մեծ քանակությամբ ձյան առկայությամբ և դրա վրայով առանց դահուկների քայլելու անհարմարությամբ։ Իսկ հրաձգությամբ ուղեկցվող դահուկային սպորտի ակունքները ռազմական ոլորտում են: Հին ժամանակներում նորվեգացիները հաճախ էին պաշտպանվում դանիական վիկինգների արշավանքներից, իսկ ձյան մեջ արագ տեղաշարժի համար օգտագործում էին դահուկներ, ընդ որում՝ նրանք ստիպված էին այդ տեղաշարժերի ժամանակ նաև սկզբում նետեր արձակել, իսկ ավելի ուշ՝ կրակել հրազենից: Ժամանակակից բիաթլոնի նմանության առաջին մրցումները տեղի են ունեցել 1767 թվականին Շվեդիայի և Նորվեգիայի սահմանին ծառայող զինվորականների մասնակցությամբ։ Այդ երկրների զինվորները մրցել են հրաձգությամբ ուղեկցվող դահուկավազքում։ Այնուամենայնիվ, նման մրցույթները լայն ժողովրդականություն չեն ստացել և երկար ժամանակ մնացել են որպես զինվորականների զբաղմունք։ Զինվորականների այդ հոբբին լիովին զարգացում է ստացել 20-րդ դարի սկզբին։

Պատմության մեջ առաջին անգամ «զինվորական պարեկային մրցումները», որոնք դարձել են բիաթլոնի նախատիպը, որպես ցուցադրական ներկայացումներ ներառվել են 1924 թվականի 1-ին Օլիմպիական ձմեռային խաղերի ծրագրում։ 1930 թվականից սկսած 10 տարի շարունակ անցկացվել են «զինվորական պարեկների» դահուկավազքի աշխարհի առաջնություններ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բիաթլոնը ապառազմականացվել է։ Մրցումներին մասնակցելու հնարավորություն է տրվել նաև այն մարզիկներին, ովքեր առնչություն չունեն զինվորական ծառայության հետ։ Ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան սկսել է վերահսկել բիաթլոնի մրցումները 1953 թվականից: Մեկ տարի անց բիաթլոնը ճանաչվել է ինքնուրույն մարզաձև։ 1958 թվականին Ավստրիայում տեղի է ունեցել աշխարհի առաջին առաջնությունը, իսկ 1960 թվականին բիաթլոնը ներառվել է ձմեռային Օլիմպիական խաղերի հիմնական ծրագրում։ 1978 թվականին ռազմական ինքնաձիգը փոխարինվել է սպորտային ինքնաձիգով։

1993 թվականին ստեղծվել է Բիաթլոնի միջազգային միությունը, որը 5 տարի անց վերափոխվել է Բիաթլոնի միջազգային ֆեդերացիայի։ Նշենք, որ կանանց շրջանում բիաթլոնի զարգացումը սկսվել է շատ ավելի ուշ։ Միայն 1980 թվականին են ընդունվել կանանց մրցումների կանոնները։ Եվ միայն 1992 թվականին է կանանց բիաթլոնն ընդգրկվել ձմեռային Օլիմպիական խաղերի ցանկում։ Բիաթլոնն առավել տարածված է եվրոպական երկրներում՝ Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Սկանդինավյան երկրներ։ Նրա տարածման աշխարհագրությունն ընդգրկում է աշխարհի ավելի քան 60 երկիր։ 21-րդ դարի սկզբին բիաթլոնը հսկայական վերելք ու բուռն զարգացման փուլ է ապրել։ Այսօր ոչ մի խոշոր ձմեռային միջազգային մրցույթ չի անցկացվում առանց այդ հետաքրքիր և դիտարժան մարզաձևի:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարչախումբը փորձում է խափանել հանրահավաքը Ո՞վ կդառնա Իրանի նոր նախագահ Խայտառակ պարզաբանում՝ արդարադատության նախարարությունից 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել Խմիչք, որ թույլ է տալիս մի քանի ժամով «գնալ» տիեզերք. «Փաստ»Սորոսական թեկնածուին ՔՊ-ականները հարցակոխ չեն անի Սամարղանդում և Ջիզախում TrinaTracker տեխնոլոգիաներով արևային կայանները միացվել են ցանցին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում 24 ժամ ջուր չի լինի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՅԻՍԻ). Հիմնադրվել է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան. «Փաստ»Սպիտակ տունը մտավախություն ունի, որ Իրանը կարող է ԱՄՆ-ին կամ Իսրայելին մեղադրել Ռաիսիի մահվան համար. Politico Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը Հայ ժողովուրդը Փաշինյանին հեռացնելու իրական հնարավորություն ունի. «Փաստ»Եթե չենք ցանկանում, որպեսզի մեզնից յուրաքանչյուրին զրկեն տնից ու տեղից, պատվից ու ազատությունից, այս ամենին պետք է դիմադրենք, դիմադրենք անզիջում, և միաժամանակ խելքով. Ավետիք Չալաբյան Արևմուտքին պետք են քաղաքական խամաճիկներ. «Փաստ»Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ