Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման Խուդոլի


Երևանում անցկացվեցին «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո

Մշակույթ

Երևանում լեփ-լեցուն դահլիճներով անցկացվեց «Ռուսական կինոյի օրերը» Russian Film festival ապրանքանիշի ներքո: Մոսկվա կինոթատրոնում կայացած անվճար ցուցադրություններին մասնակցել է ավելի քան 2000 հանդիսատես:

Ռուսական կինոյի օրերի բացումը իրականացավ «Բուկա, իմ սիրելի հրեշը» անիմացիոն մուլտֆիլմի, ինչպես նաև «Կրակ» հերոսական դրամայի ցուցադրությամբ : Հանդիսատեսի շարքերում կային դպրոցականներ, ինչպես նաև ներկա էին «Հայ օգնության ֆոնդի» սաները: «Նիկա» աղմկահարույց դրամայի ցուցադրությանը ներկա են գտնվել ՀՀ Ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը, դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը, մոդելավորող Դիանա Շատվերյանը: Իսկ փառատոնի յուրօրինակությունն ապահովեց Աննա Մելիքյանի «Քնքշություն» սերիալը, կինոթատրոնում ցուցադրվեցին կատագերկական մելոդրամայի բոլոր սերիաները: Փառատոնի փակումը վստահված էր «Անծանոթի դիմանկարը» նոստալգիկ դրամային:

«Նիկա», «Քնքշություն», «Կրակ» և «Անծանոթի դիմանկարը» ֆիլմերի ցուցադրության սեանսերի ժամանակ կայացավ ֆիլմերի քննարկում կինոգետ Դիանա Մարտիրոսյանի հետ, որոնց ընթացքում Դիանան և հանդիսատեսը ոգևորությամբ կիսվեցին ֆիմերի մասին իրենց տպավորություններով և պատկերացումներով:

Միջոցառումը, որը ներկայանում էր Russian Film festival ապրանքանիշի ներքո, անցկացվել է հոկտեմբերի 21-ից 23-ը և կազմակերպել է ՌՈՍԿԻՆՈ-ն՝ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:

«Ռուսական կինոյի օրերի» ծրագիրը Հայաստանում փառատոնը ներառում էր  հետևյալ ֆիլմերը՝

- «Քնքշություն» (ռեժ. Աննա Մելիքյան, 2020 թ.): Մելոդրամատիկ սերիալ։ Պատահական գործուղման ժամանակ միայնակ գործարար Ելենան հանդիպում է իր երազանքների տղամարդուն և նույնքան անսպասելիորեն կորցնում է նրան: Ելենան սկսում է փնտրել նրան բոլոր հնարավոր և անհնարին ձևերով: Օգտագործում է ամեն ինչ՝ տրամաբանություն, էզոթերիզմ, ընկերների օգնություն, նոր տղամարդու հետ ծանոթություն, փախուստ, ճանապարհորդություն և շատ ավելին: «Քնքշությունը» առանձնանում է աստղային դերասանական կազմով՝ Վիկտորյա Իսակովա, Եվգենի Ցիգանով, Կոնստանտին Խաբենսկի, Աննա Միխալկովա, Յուլիա Պերեսիլդ, Ռավշանա Կուրկովա և այլ աստղեր: Հեգնական սերիալը նկարահանվել է սեւ ու սպիտակ ոճով iPhone-ով։ Այս տեխնիկան ռեժիսորին հնարավորություն է տվել հատուկ վստահության մթնոլորտ ստեղծել նկարահանման հրապարակում և հեռուստադիտողին որոշ չափով տեղափոխել խորհրդային լիրիկական կինոյի մթնոլորտ։

– «Անծանոթի դիմանկարը» (ռեժ. Սերգեյ Օսիպյան, 2022) անհաջողակ դերասանի պատմություն է, ով 1976 թվականին Մոսկվայում հանդիպում է մի խարիզմատիկ գրողի, կենդանի դասականի, ով իր կյանքը վերածում է ողբերգական ֆարսի: Ֆիլմը՝ «Օտարի դիմանկարը», Սերգեյ Օսիպյանի և բոլոր ստեղծողների կողմից նվիրվում է իրենց  ծնողներին և  70-ականների ռոմանտիկ շրջանին, որը լի էր մտավորականությամբ,  տաղանդավոր մարդկանցով և  ուրախ հայտնագործություններով։ Նախագծի յուրահատկությունն այն է, որ նկարահանումներում ներգրավված են եղել մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արհեստանոց»֊ի ամբողջ թատերախումբը և  թատրոնի բազմաթիվ աշխատակիցներ։

– «Կրակ» (ռեժ. Ալեքսեյ Նուժնի, 2020 թ.): Դրամա է՝ իրական հերոսների մասին լայնածավալ նկարահանումներով։ Գլխավոր դերում՝ Կոնստանտին Խաբենսկի՝ Ռուսաստանի ամենահայտնի դերասաններից մեկը, որը խաղացել է 100-ից ավելի կինոդերեր: Հրշեջների սխրագործության և կրակի տարերքի դեմ պայքարի մասին ֆիլմը տպավորում է վիզուալ էֆեկտներով և բարդ հնարքներով, իսկ դերասանների հոյակապ խաղը ստիպում է ձեզ կարեկցել հերոսներին և շունչը պահած հետևել ծավալվող դրամային մինչև վերջնական կադրը: Երիտասարդ սկսնակ փրկարարի դերը խաղում է հայտնի դերասանական դինաստիայի ներկայացուցիչ, խորհրդային և ռուս ականավոր դերասան Օլեգ Յանկովսկու թոռը՝ Իվան Յանկովսկին։ «Կրակ» ֆիլմում կատարած աշխատանքի համար Իվան Յանկովսկին արժանացել է «Ոսկե արծիվ» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասան։

– «Նիկան» (ռեժ. Վասիլիսա Կուզմինա, 2022) դրամա է՝ հիմնված իրական իրադարձությունների վրա։ Մանուկ հասակում Նիկա Տուրբինան մոր հետ շրջագայել է Խորհրդային Միությունում՝ կարդալով նրա բանաստեղծությունները․ պոեզիայի սիրահարներով լի մարզադաշտեր, բոհեմական երեկույթներ, հանդիպումներ հայտնի մարդկանց հետ․․․  Ութամյա հրաշամանուկը, զարմացնում էր ոչ մանկական տխրությամբ և սուր տողերով... Եվ ահա  Նիկան այժմ 27 տարեկան է: ԽՍՀՄ-ն այլևս չկա, ինչպես չկա մանկություն, չկա փառք, և որ ամենադժվարն է,  չկա ոգեշնչում: Նիկան այլևս չի գրում և փորձում է հասկանալ ինքն իրեն. ո՞ւր կորավ նրա «ձայնը», ինչու՞ նա այլևս չի զգում մոր սերը և կարո՞ղ է երբևէ երջանիկ լինել, ինչպես բոլորը:

«Նիկա» ֆիլմը մասնակցել է «ՌՈՍԿԻՆՈՅԻ» Focus On Festivals նախագծին, որն ուղղված է միջազգային փառատոններում հեղինակային ֆիլմերի մասնկացությունը խթանելուն. այս նախաձեռնության շնորհիվ 2021 թվականի վերջին այն ընդգրկվել է Եվրոպական Les Arcs Film Festival֊ի (Ֆրանսիա) ծրագրում և մրցանակակիր է դարձել Work in Progress ծրագրում: 2022 թվականի մարտին Ելիզավետա Յանկովսկայան՝ գլխավոր դերասանուհին, ստացավ ժյուրիի հատուկ մրցանակը «Հարավից հարավ-արևմուտք» (SXSW) կինոփառատոնում լավագույն դերասանական վարպետության համար։

- «Բուկա, իմ սիրելի հրեշը» (ռեժ. Վիկտոր Գլուխուշին, Մաքսիմ Վոլկով, 2022 թ.): Անիմացիոն արկածային հեքիաթ է կամակոր արքայադուստր Վարվառայի մասին, որ փախել է պալատից և գնացել անտառ՝ փնտրելու գեղեցիկ արքայազնին։ Սակայն սիրելիի հետ նվիրական հանդիպման փոխարեն նրան գերում է թագավորության ամենավտանգավոր ավազակ Բուկան։ Բայց շատ արագ պարզ է դառնում, որ աշխույժ արքայադուստրը պատրաստ է Բուկայի կյանքը վերածել մղձավանջի, միայն թե հասնի իր նպատակին։ Այսպիսով, անհանգիստ Վարվառան սկսում է հաստատել իր կարգը անտառում։ Մուլտֆիլմը վաճառվել է աշխարհի գրեթե հարյուր երկրում։



Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Տնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանԱնօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Սա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ»Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ»Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ»