Երևան, 07.Դեկտեմբեր.2022,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ. Տիգրան Աբրահամյան Երեխաներ և ծնողներ կորցրած մարդիկ անգամ այդ ծանրագույն պահին Գորբաչովին հարցեր էին ուղղում Արցախի մասին. Աշոտյան Սեպտեմբերի 13–ին հակառակորդը չպահվող դիրքով մխրճվել և շրջափակելով մի քանի այլ դիրք է գրավել. Օհանյան Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ցավով կարդում եմ ադրբեջանցիների քոմենթները և… Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավար Պեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ


«Գործ ունենք անտրամաբանական իրավիճակի հետ» հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Առհասարակ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգն առաջադեմ, կարևոր ինստիտուտներից մեկն է, որը զարգացած ու զարգացող երկրները ձգտում են ունենալ: Տնտեսագետ Սուրեն Պարսյանի դիտարկումն է, որի կարծիքով, Հայաստանը ևս անմասն չպետք է մնա այդ գործընթացից, բայց խնդիրն այն է, թե այս ինստիտուտն ինչպես, երբ, հարկային ինչ օրենսդրության և ինչպիսի սոցիալտնտեսական քաղաքականության պայմաններում է ներդրվում: Կառավարության նախաձեռնությանն անդրադառնալով՝ «Փաստի» զրույցում Ս. Պարսյանը մի քանի խնդիր է առանձնացրել:

«Եկամուտների համընդհանուր հայտարարագրման ինստիտուտին համապատասխան օրենսդրական դաշտ պետք է ունենանք: Առաջին հերթին պետք է վերանայել Հարկային օրենսգիրքը, որով պետք է նախատեսվի չհարկվող շեմ հասկացությունը: Մինչդեռ առաջարկվող նախագծով նախատեսվում է չհարկել միայն մինչև տարեկան 12 մլն դրամի չափով տրանսֆերտները: Բացի այդ, պետք է անցնենք հարկման պրոգրեսիվ համակարգի թե՛ եկամտային, թե՛ շահութահարկի դեպքում: Շատից շատ, քչից քիչ հարկային քաղաքականություն պետք է վարել, հակառակ դեպքում կստացվի, որ հայտարարագրման պայմաններում բոլորը նույն դրույքաչափերով են հարկվելու, ինչը որոշակի անարդար մթնոլորտ կստեղծի հատկապես միջին ու աղքատ խավի պարագայում: Կառավարությունը պետք է վերանայի նաև սոցիալ-տնտեսական քաղաքականությունը՝ ցույց տալով, որ համընդհանուր հայտարարագրման միջոցով կկարողանա հասցեական քաղաքականություն վարել»,-ասաց նա՝ շեշտելով, որ ՊԵԿ-ն իր հերթին տվյալները վերլուծելու և ուսումնասիրելու համապատասխան կարողություններ պետք է ունենա:

«Բայց, փաստորեն, ստացվում է, որ ՊԵԿ-ը մարդկանց եկամուտների մասին հայտարարություն է ունենալու, բայց նրանց ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի ունենալու: Բացի այդ, կառավարությունն այսպիսի համակարգ ներդնելուց առաջ պետք է ակտիվ իրազեկման աշխատանքներ տանի հանրության շրջանում: Մինչ օրս այս համակարգը չի գործում անգամ պետական բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում: Պետական բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարագրերը ներկայացնում են սխալներով, թերություններով: Պաշտոնյա կար, որն աշխատավարձը վարկից չէր տարբերակում ու նույն տողում էր երկուսը ներկայացնում: Ընդհանուր առմամբ, հայտարարագրման ինստիտուտը մեր բնակչության համար այս պահին շատ բարդ համակարգ է, ինչը մատչելի դարձնելու համար պետք է պետական ու հասարակական ինստիտուտները միասին աշխատեն, մարդկանց բացատրեն, թե ինչպես են լրացնում հայտարարագրերը կամ էլ քաղաքացիների փոխարեն այդ աշխատանքներն իրենք իրականացնեն»,-հավելեց տնտեսագետը՝ շեշտելով, որ այդ ինստիտուտներն այս պահին չկան, թեպետ պլանավորում են 2023-ից փուլային տարբերակով ներդնել համակարգը:

«Այստեղ, կարծում եմ, գործ ունենք նաև անտրամաբանական իրավիճակի հետ: Ինստիտուտը մշակված է այն տրամաբանությամբ, որ քաղաքացին ինքը պետք է լրացնի իր հայտարարագիրը. այսինքն, ինքը կլրացնի, թե գումար կվճարի ու մասնագետը այն կլրացնի, քաղաքացին ինքն է որոշում: Բայց քանի որ համակարգը նոր է, պետությունը, հասարակական հատվածը պետք է իրենց աջակցությունը ցուցաբերեն: Խոսքն օգնող մեխանիզմներ նախատեսելու անհրաժեշտության մասին է, քանի որ դրանց բացակայության դեպքում կարող են փաստի առաջ կանգնել: Օրինակ՝ հերթական անգամ լինի որոշում ու մնա թղթի վրա: Նպատակը լավն է, բայց փոփոխությունը կարող է այնպես իրականացվել, ինչի արդյունքում հնարավոր է ամբողջովին խեղաթյուրվի դրական իմաստը, արդյունքը, և մարդիկ ոչ թե բարելավում զգան, այլ փոշմանեն, որ ներգրավվել են գործընթացի մեջ»,-նկատեց մեր զրուցակիցը:

Մատնանշելով սոցիալական իրավիճակը՝ նա հավելեց. «Հայաստանի պարագայում, որտեղ աղքատության մակարդակը պաշտոնական տվյալներով 27 տոկոս է, նման համակարգի ներդրումը բավականին լուրջ դժգոհության ալիք կարող է առաջացնել սոցիալապես խոցելի խմբերի շրջանում: Կառավարությունն այդ գնահատականներն արդյոք տվե՞լ է: Ակնհայտ է, որ չի տվել: Անգամ օրենքի նախագծի հիմնավորման մեջ որևէ հաշվարկ չունեն, թե այդ համակարգի ներդրման արդյունքում որքան հարկ է ավելանալու, որքանը՝ նվազելու, կամ որ խմբերն են շահելու: Որևէ ֆինանսական հիմնավորում չկա»:

Մյուս կողմից՝ Սուրեն Պարսյանը նշեց՝ լավ օրից չէ, որ կառավարությունը նման համակարգ է ցանկանում ներդնել. «Այս համակարգին անցնելու մի քանի նպաստող հանգամանք կա: Տարբեր միջազգային ինստիտուտներ, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկը հենց այս մասով իրենց տարբեր վարկային փաթեթներում ՀՀ-ի վրա որոշակի պարտավորություններ են դրել: Բացի այդ, հաջորդ տարիների ընթացքում մեր պետական պարտքի սպասարկման համար ավելի մեծ գումարներ են հատկացվելու. տարեկան պետք է 1,3 մլրդ դոլարի չափով պետական պարտքի համար գումար վճարենք, ինչը մեր դեպքում պետք է լուծվի նաև լրացուցիչ հարկային եկամուտների հավաքագրման միջոցով:

Կառավարությունն այդ քայլով ևս փորձում է ապագայում լրացուցիչ եկամուտների հավաքագրման հիմքեր, աղբյուրներ ստեղծել: Սա, բնականաբար, կարող է մեծ հարված հասցնել միջին և աղքատ խավին և նման լինի «ամանի տակ քերելու» քաղաքականությանը: Ամեն դեպքում, ֆինանսական կայունությունն ապահվելու հարցում նոր մեխանիզմներ են փնտրում, որից մեկն էլ այս ինստիտուտն են դիտարկում: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ խնդիրներ ունենք, և, չնայած տնտեսական աճին, աղքատների թիվը շարունակում է ավելանալ: Այս պայմաններում առանց իրազեկման, առանց համապատասխան օրենսդրական փոփոխությունների նման մի ինստիտուտ բերելն ու ներդնելը ժամանակավրեպ է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ. Տիգրան ԱբրահամյանԵրեխաներ և ծնողներ կորցրած մարդիկ անգամ այդ ծանրագույն պահին Գորբաչովին հարցեր էին ուղղում Արցախի մասին. ԱշոտյանՍեպտեմբերի 13–ին հակառակորդը չպահվող դիրքով մխրճվել և շրջափակելով մի քանի այլ դիրք է գրավել. Օհանյան Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակն ու մեզ բաժին հասած դառնությունները նորովի վերապրում ենք նաև այսօր. Նաիրի ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ. Մանե ԹանդիլյանՑավով կարդում եմ ադրբեջանցիների քոմենթները և… Խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է. Ռուբեն ՎարդանյանԴեկտեմբերի 11-ին տեղի կունենա «Արմռոբոտիքս» ռոբոտաշինության մրցույթըՀԱՊԿ-ի վերաբերմունքից Հայաստանի մտահոգությունն օբյեկտիվ է․ ԿլինցևիչՄանե Թանդիլյանը ամենաշատ հիշատակվող կին լիդերն է Հայաստանում Հուսով ենք՝ Հայաստանն անպատասխան չի թողնի Անկարայի և Բաքվի մեկնած խաղաղության ձեռքը. Թուրքիայի ՊՆ ղեկավարՁերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետի տեղակալը Հյուսիսային Կովկասի հինգ դպրոցներում հայտնվել են արևային էլեկտրակայաններ Հեռացնել նիկոլիզմը,սա է մեր քաղաքական դաշտի առաջնային խնդիրներից մեկը. ՇարմազանովԳյումրիում բազմաբնակարան նոր շենքեր են կառուցվելՊեմզաշենում սպանված ընտանիքի ամուսինը խոսել է. նոր բեկում Կայացել է Դովեղ գյուղի այգու բացման արարողությունը ՀՀ-ն ստացել է Բաքվի առաջարկները, մինչև տարեվերջ հնարավոր է Փաշինյան-Ալիև հանդիպում «Անմահ գնդի» ակտիվիստները ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի գերեզմանին Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնում Նայելով, թե որքան է հուզվում Ազարյանը, համոզվում ես՝ արվածը ճիշտ էրՊուտինը ստորագրեց Արևային ակնոց. ինչո՞վ էին տարբերվում Թութանհամոնի, Ներոնի «ակնոցները» ժամանակակիցներից. «Փաստ»Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Արգելվել է ստրկությունը, պայթել է ռազմամթերք տեղափոխող նավ, ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա. «Փաստ»Իրա­վի­ճա­կը Անդր­կով­կա­սում թեք­վում է դե­պի զին­ված նոր սրաց­ման, որը Ռու­սաս­տա­նը հեր­թա­կան ան­գամ փոր­ձում է կան­խել. «Փաստ»Ժամը 11-ից լույս չի լինելուՍտեփանակերտում մեկնարկել են Արցախի Հանրապետության պետական նախարարին կից բարեգործական խորհրդի 6-րդ նիստի աշխատանքները Պայքարի բացակայությունը՝ ճանապարհ դեպի պարտություն. «Փաստ»«Իմ ցավոտ հպարտությունն է». պատերազմի առաջին օրից Հարությունը կամավոր մեկնել է Արցախ. «Փաստ»Ռուսական խաղաղապահ զորախումբը հայտարարություն է տարածել «Իշխանությունները չեն ուզում որևէ հայանպաստ լուծման հասնել. բանակցային գործընթացից դրական ակնկալիք չկա». «Փաստ»«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»Հիվանդ գլխից՝ առողջի վրա. ում ենք ընտրել, ումից ենք պահանջում. «Փաստ»«Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում գործելաոճի փոփոխությունը ժամանակի ընթացքում ակնհայտ կլինի բոլորի համար». ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն. «Փաստ»Բոլորիս սրտերը ծակծկել են ու թողել, որ արնաքամ լինենք, քարն ի՞նչ է, որ չծակեին. «Փաստ»«Եթե Հայաստանում իշխանությունը չփոխվեց, բանակցային գործընթացում որևէ դրական ակնկալիք չպետք է ունենանք». «Փաստ»Տարաձայնություններ՝ կապված Ստամբուլ յան կոնվենցիայի հետ. «Փաստ»Վոլ­կովն ադր­բե­ջան­ցի­նե­րի թի­րա­խում է. «Փաստ»Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել խաղաղության հարցը. Ռուբեն ՎարդանյանՀրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակում նկատվում է դրական դինամիկա Ռուբլին և դոլարը կտրուկ աճել են. տարադրամի փոխարժեքն՝ այսօր Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները. Տիգրան Աթանեսյան Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի և Աուդիտորների պալատի միջև համագործակցության հուշագիր է կնքվելԲելգիայում արևային էներգիայի խոշորագույն պահուստարանն է կառուցվել 28-ամյա երիտասարդը մահացավ Ագրոպարենային ոլորտի սարքավորումներ՝ սկսած 0.63% փաստացի տոկոսադրույքիցՄահվան ելքով վրաերթ՝ Դիլիջանում. հավաքվածներն ասում էին. «Ցավալի դեպք է, բայց մահացածը հաճախակի էր վարորդների համար վտանգավոր իրավիճակներ ստեղծում». ժամանել են Տավուշի մարզի և Դիլիջանի ոստիկանապետերը