Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Եկել են փրկելու Փաշինյանին Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ» Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ» «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ» Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ» «Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ» «Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»


Ադրբեջանը նյարդայնանում է. ՀԱՊԿ երևանյան նիստերը և «ուղեկցող» մթնոլորտը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում կայացան ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը, ինչպես նաև կազմակերպության խորհրդի նիստը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ։ ՀԱՊԿ-ի այս նիստերը խորհրդանշական էին նրանով, որ մի կողմից Հայաստանը նախագահում է կազմակերպությունում, մյուս կողմից էլ օրակարգում էր Երևանին օգնություն տրամադրելու հարցը, քանի որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է ադրբեջանական ագրեսիայի արդյունքում։ Այսպիսի իրադարձություններ տեղի են ունենում այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ պարծենում է, թե ՀԱՊԿ-ում իրենք ավելի շատ բարեկամներ ունեն, քան Հայաստանը, դրա համար էլ կազմակերպության երկրներին «Ադրբեջանի հետ բախման տանելու Հայաստանի փորձերը» ձախողվել են:

Նկատի ունենանք, որ իսկապես եղել են դեպքեր, երբ կազմակերպության որոշ անդամներ ուղղակի ադրբեջանական օրակարգով են առաջնորդվել։ Օրինակ՝ 2016 թվականի Ապրիլ յան քառօրյա պատերազմից անմիջապես հետո՝ ապրիլի 8-ին, Երևանում նախատեսվում էր ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքը, սակայն հանկարծակի Ղազախստանի նախաձեռնությամբ այն տեղափոխվեց Մոսկվա։ Ճիշտ է՝ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում ՀԱՊԿ-ից դժգոհություն կա, որն իրոք տեղին է, բայց ՀԱՊԿ-ի խորհրդի նիստի անցկացումը Երևանում արդեն իսկ ուղերձ է Ադրբեջանի համար։ Իրականում Բաքուն շատ կուզենար, որ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները չժամանեն Երևան, ու նիստը տարբեր պատճառաբանություններով չկայանար։ Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանելու նախօրյակին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Ալիևի հետ։

Չնայած որ հաղորդագրության մեջ ռուսական կողմն, առանց հավել յալ մանրամասներ հայտնելու, շեշտում էր, թե հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանի անվտանգությանը, սակայն պարզ է, որ ՌԴ նախագահը, ըստ երևույթին, Բաքվին հորդորել է զերծ մնալ սադրանքներից և իրավիճակի լարումից։ Բայց հեռախոսազրույցից հետո ադրբեջանական բանակը շարունակեց ինտենսիվորեն կրակել հայկական դիրքերի ուղղությամբ ու նոր սադրանքների դիմել։ Ըստ էության, այդ սադրանքներն ուղղած էին ոչ միայն ՀԱՊԿ-ի, այլև հենց Ռուսաստանի դեմ։ Մեկ անգամ չէ, որ ադրբեջանական իշխանությունները արտահայտել են Արցախում ռուսական խաղաղապահներից ազատվելու իրենց ցանկությունը։ Ադրբեջանական մամուլում հակառուսական տրամադրություններն անընդհատ թափ են հավաքում, իսկ վերջերս էլ Ալիևը անուղղակիորեն բողոքեց, թե Մոսկվայից մարդկանց են գործուղում Արցախ։

Մյուս կողմից էլ՝ Բաքուն ՀԱՊԿ-ի դեմ կրակելու հետ մեկտեղ ՀԱՊԿ որոշ անդամների միջոցով փորձում է ուղղակի խարխլել այդ կազմակերպության գործունեությունը։ Իսկ այդ կազմակերպությունն անգործունակ դարձնելը ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի շահերի դեմ։ Խնդիրն այն է, որ Թուրքիան ցանկանում է իր գլխավորությամբ թյուրքալեզու պետություններին միավորել միասնական ինտեգրացիոն հովանոցի ներքո։ Եվ պատահական չէ, որ այս տարվա հունվարին, երբ ՀԱՊԿ-ը որոշեց խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան, ՀԱՊԿ-ի մեխանիզմների գործարկման որոշմանը զուգահեռ Թուրքիայի գլխավորությամբ Թյուրքալեզու պետությունների կազմակերպության շրջանակներում քննարկում նախաձեռնվեց Ղազախստանին աջակցություն տրամադրելու հարցով։ Պանթուրքական օրակարգն աստիճանաբար առաջ է մղվում։

Նոյեմբերի 11-ին էլ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկեց Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների IX գագաթաժողովը, որի ժամանակ քննարկվեցին համատեղ նախաձեռնությունների իրականացումը։ Թուրքիան ռազմական առումով մուտք է գործել Ադրբեջան և ցանկանում է նաև հաստատվել Միջին Ասիայի թյուրքալեզու պետություններում, որոնց մի մասը ՀԱՊԿ-ի անդամ է։ Բայց համաթյուրքական անվտանգային միջազգային կառույցի ծնունդ տալու համար պետք է հարվածել Հայաստանին ու խարխլել ՀԱՊԿ-ը, այդ գործում Բաքուն լուրջ ծառայություն է մատուցում Անկարային։ Այս ամենի կոնտեքստում ուշագրավ է, որ ՀԱՊԿ-ը, եթե նույնիսկ առաջնորդվենք զուտ փորձագիտական եզրակացությունների ասպեկտով, արդեն իսկ ընդունել է ադրբեջանական ագրեսիայի փաստը, ինչի արձանագրումն, ըստ էության առկա էր նաև երևանյան նիստերի ժամանակ:

Սա, բնականաբար, չի կարող չնյարդայնացնել Ադրբեջանին: Բայց, կարծես, ոչ միայն Ադրբեջանին, այլև հայաստանյան որոշ ուժերի: ՀԱՊԿ գագաթաժողովի անցկացումը Երևանում առիթ էր նաև որոշ արևմտամետ շրջանակների համար, որպեսզի ջրեր պղտորեն։ Նրանք փորձեցին «հուժկու» բողոքի ցույցեր կազմակերպել բողոքել ՀԱՊԿ-ի դեմ, Պուտինի դեմ, Ռուսաստանի դեմ, բայց նրանց չհաջողվեց նույնիսկ նորմալ ակցիաներ կազմակերպել։ Ո՛չ մարդաքանակ կար, ո՛չ էլ հասարակության մեջ համապատասխան տրամադրվածություն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ԶՊՄԿ» ՓԲԸ ի աշխատակիցները արյուն են հանձնում (տեսանյութ) Պետք է աջակցենք ԼՂ հայ բնակչությանը այնպես, ինչպես Ուկրաինայի ժողովրդին․ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Գերմանացի հետազոտողներն արևային բջիջներ են ինտեգրել ավտոմեքենաների կապոտների մեջ Հոկտեմբերի 1-ից օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաքվեի ներկայացուցիչները Վայքում արցախցի բռնագաղթածների համար վրանային ճամբար են բացազատել և ապահովում են կեցության նվազագույն պայմաններով«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ» Եկել են փրկելու Փաշինյանին «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում Մղձավանջը եղելություն դարձավ. Մանուկ Հերգնյան Սխտոր՝ դժոխքի ծնո՞ւնդ, դոպի՞նգ, դե՞ղ, թե՞ անփոխարինելի համեմունք. «Փաստ»Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՎթարային ջրանջատումներՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին շուրջերկրյա թռիչքը պլաներով. «Փաստ»Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ Դոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրըԿստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»«Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա Աբրամյան«Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել Կարապետյան Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էՄեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանը պատերազմի միջոցով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության խնդիր լուծեց, անցել է էթնիկ զտումներին.Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Իլհա՛մ, ծոծրակդ կտեսնես, բայց «Զանգեզուրի միջանցք» երբե՛ք չես տեսնի. Խաչիկ Ասրյան«Ապրելու երկիր» կուսակցությունը արցախցիներին կտրամադրի կացարաններ Ալավերդի և Նոյեմբերյան համայնքներում Հայ բնապահպանները մտահոգված են հանքարդյունաբերության ոլորտում ՎԶԵԲ-ի ներդրումային քաղաքականությամբ․ Իսկ Արցա՞խը Հայաստանի իշխանությունները պետք է երկրում մեկօրյա սուգ հայտարարեն. Արա Աբրահամյան Իշխանությունը շարունակում է իր լկտի քարոզչությունը․ Մեսրոպ ԱռաքելյանՀայաստանի իշխանությունները պարտավոր են բարձրացնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցման հարցը