Yerevan, 20.April.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers Ucom offers discounts on a number of devices on the occasion of love holidays


Ռուսաստանի դեմ պայքարի Միացյալ Թագավորութան ծրագիրն անգամ Հայաստան է հասել․ գաղտնազերծված փաստաթղթեր

Analysis

Սեղմեք ԱՅՍՏԵՂլրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին։

Թվիթեր սոցիալական ցանցում Թայլեր Փոփ անվան տակ հանդես եկող օգտատերը հրապարակում է տարիներ առաջ տեղի ունեցած արտահոսքի արդյունքում գաղտնազերծված հարյուրավոր փաստաթղթեր, որոնք վկայում են ՌԴ դեմ Միացյալ Թագավորության կառավարության ձեռնարկած համաշխարհային քողարկված հակաքարոզի մասին. նպատակը մեկն է. փոխել ՌԴ գործող քաղաքական վարչակարգը:

«Ռուսաց լեզվի ռազմավարական հաղորդակցության» ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության Արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը 2 միլիոն ֆունտ ստեռլինգ է հատկացրել  Պետականաշինության ինստիտուտ կոչվող` նախկինում անհայտ մի բարեգործական հիմնադրամի, որպեսզի վերջինս 2017-2019 թվականներին կարողանա երկու փուլով իրականացնել «Ազնվության նախաձեռնություն» ծրագիրը: Անկախ լրագրողները, սակայն, կարճ ժամանակ անց պարզել են, որ դա ոչ թե բարեգործական կազմակերպություն  է, այլ հետախուզական ծառայությանը կից կառույց, որում ներգրավված են ՄԻ-6-ի և ռազմական հետախուզության նախկին և գործող սպաներ։ Կառույցը գլխավորում է ռազմական հետախուզության գնդապետ Քրիստոֆեր Նայջել Դոնելլին:

 





 

Վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Միացյալ Թագավորության կառավարությունը քողարկված կազմակերպություններ է ստեղծել Եվրոպական մի շարք երկրներում, ԱՄՆ-ում և Կանադայում, որպեսզի այդ երկրներում կարողանա սեփական շահերը սպասարկել: Այս կազմակերպություններում համախմբված են մարդիկ, որոնք քաջատեղյակ են տվյալ պետության քաղաքական, ռազմական, ակադեմիական և լրատվական ոլորտներից: Նրանք կարողացել են ազդեցություն ունենալ այդ երկրների ղեկավարների վրա, որպեսզի վերջիններիս կայացրած որոշումներն ընդունելի լինեն Լոնդոնի համար: Ավելին, հակառուսական վերլուծական կենտրոնները, լրատվամիջոցները և որոշ  հետազոտական ծրագրեր ֆինանսավորում են ստացել Միացյալ Թագավորությունից, որպեսզի այդ երկրների ներքին գործերին ՌԴ միջամտության մասին «զեկույցներ» գրեն և ապահովեն դրանց տարածումը մամուլում: 

 



 

Յուրաքանչյուր երկրում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչը վերահսկում է տվյալ կազմակերպության աշխատանքները և աջակցություն ցուցաբերում բոլոր գործողություններին: Մինչդեռ Լոնդոնը խիստ հսկողություն ունի բոլոր քողարկված կազմակերպությունների վրա, սակայն նպատակը գործելու էլ ավելի մեծ ազատություն ապահովելն է՝ Միացյալ Թագավորության գլխավոր գրասենյակը դարձնելով ռազմավարական տեղեկատվական հիմնական գործողությունների համակարգող:

 

 

2016 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու Բերնի Սանդերսի նախընտրական քարոզարշավն իրականացնողների շարքում է հայտնվել բրիտանացի մի երիտասարդ Բրեյսի Լեյն անունով, որն ասել էր, թե ԱՄՆ էր եկել մի երկու ամիս Նյու Յորքում շրջելու համար և որոշել է անվճար հիմունքներով Այովայում միանալ Բերնի Սանդերսի թիմին: Իրականում, սակայն, պարզվել էր, որ նա բրիտանական հետախուզական ծառայությունում է աշխատել: Հենց 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո համաշխարհային աղմուկ բարձրացավ, թե իբր ՌԴ-ն միջամտել է ընտրություններին` օգնելով Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ 45-րդ նախագահը:

 

Միացյալ Թագավորության կառավարությանը հաջողվել է ստեղծել զուգահեռ իրականություն` գաղտնի ճանապարհով եվրոպական երկրները ՌԴ-ից հնարավորինս հեռու վանելով: Որոշ դեպքերում նրանց հաջողվել է անգամ այդ երկրներին դրդել հակառուսական քայլերի: Հենց նրանք են հորինել այն վարկածը` իբր ՌԴ-ն է միջամտել Կատալոնիայի և Շոտլանդիայի անկախության հանրաքվեների և ԱՄՆ ընտրություններին: Նրանց առաջնային նպատակը «ռուսական ապատեղեկատվություն» պիտակավորելն է ցանկացած տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրենց քարոզչական ուղղությանը:

Հաջորդ գաղտնի նախագիծը, որը հայտնի արտահոսքի արդյունքում բացահայտվել է 2019 թվականին, կոչվում է «Բաց տեղեկատվական գործակցություն», որի շահառու երկրների ցանկում հայտնվել է Հայաստանը: Խոսքն այս ծրագրի շրջանակներում ֆինանսավորում ստացած մի կառույցի մասին է, որն իրեն հռչակել է իրավապաշտպան կազմակերպություն և «ստի բացահայտման» ուղեղային կենտրոն: Այն իբրև թե զբաղվում է ապատեղեկատվություն բացահայտելով և դրան հակազդելով, սակայն իրականում սպասարկում է Մեծ Բրիտանիայի շահերը ՌԴ դեմ սանձազերծած համաշխարհային տեղեկատվական պատերազմում: Այս նախագծի շրջանակներում Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարությունը փնտրել է կապալառուների կոնսորցիում` ստեղծելու դերակատարների ցանց, որոնք կբացահայտեն ապատեղեկատվությունն ամբողջ Եվրոպայում: Հիմնական ֆինանսավորում ստացել են այն ՀԿ-ները, որոնք ունեցել են ազդեցության առավելագույն ներուժ և կարողացել են զարգացնել իրենց կազմակերպությունների իրավական, առևտրային, հաղորդակցության և անվտանգության կարողությունները:

 





 

Ահա այս չափանիշներին է համապատասխանել Դանիել Իոաննիսյանի ղեկավարած` նախկինում sut.am, (որը և կգտնեք գաղտնազերծված փաստաթղթի ցուցակում) այժմ fip.am դարձած փաստերի ստուգման հարթակը, որը մանիպուլյատիվ հրապարակումներով և «սուտ բացահայտելով» թվացյալ անաչառորեն փաստերի ստուգմամբ է զբաղվել` իրականում արդարացնելով ՀՀ գործող իշխանություններին և հակառուսականություն տարածելով:

Հայաստանյան հասարակական–քաղաքական դիսկուրսում տարիներ շարունակ քննարկվել է արևմտյան դոնորներից ֆինանսավորվող մի քանի տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների գործունեությունը հենց այս համատեքստում։ Քննարկումների առանցքում այն միտքն է, որ այդ կազմակերպությունները ստացել են դրամաշնորհներ և դրանք ծառայեցրել օտարերկրյա օրակարգերը Հայաստանում իրականություն դարձնելու համար։ Իրենց քաղաքացիական ինստիտուտներ հռչակած կառույցների միջոցով Հայաստանում օտարերկրյա շահեր սպասարկելու մասին խոսակցությունները սկսել են շրջանառվել 2018 թվականի իշխանափոխությունից հետո: Նշված շրջանակի կազմակերպությունները Փաշինյանի իշխանության գալուց հետո հանկարծ դադարեցին քննադատել գործող իշխանություններին: Ընտրակեղծիքները, ազատ խոսքի և մամուլի դեմ ոտնձգությունները, խաղաղ հավաքների մասնակիցների նկատմամբ գործադրված բռնությունները և հակաժողովրդավարական բազմաթիվ դրսևորումներն այլևս խնդիր չէին այդ «ժողովրդավարության ջատագով» կազմակերպությունների համար։ Անփոփոխ է մնացել, սակայն, հակառուսականության քարոզը։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք Հայաստանում իշխանության փոփոխությունը չի եղել այդ կազմակերպությունների հիմնական «խնդիրը»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2014 թվականին։ Կազմակերպության նպատակն է կարևոր հարցերի շուրջ հանրության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը, ապատեղեկատվության և դրա՝ հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա ազդեցության նվազեցումը։ Կազմակերպությունը 2016 թվականին ստեղծել է «Փաստերի ստուգման հարթակ» զանգվածային լրատվական միջոցը՝ fip.am-ը, որի հիմնական նպատակը փաստերի ստուգումն ու ապատեղեկատվության վերհանումն է։ Սակայն կազմակերպության, ինչպես նաև fip.am-ի գործունեության դրամաշնորհներով սահմանված նպատակների և դրանց հիման վրա իրականացված աշխատանքների մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում, որ կազմակերպության հռչակած նպատակները չեն համընկնում վերջինիս փաստացի գործունեության հետ, և այն, ինչով զբաղված է կազմակերպությունը, ավելի շատ նմանվում է որոշ հարցերով հակաքարոզչության, իսկ որոշներով  էլ, մասնավորապես, ՀՀ գործող իշխանությանը լոյալությամբ ՝ պրոպագանդայի, ինչն էլ ապացուցում է, որ այս և նմանատիպ այլ կազմակերպությունների մասին ձևավորված հանրային ընկալումները հեռու չեն իրականությունից։  Այս քաղաքականության հիմնական առաջամարտիկը հանդիսանում է կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Կազմակերպության ֆինանսական միջոցները ձևավորվում են հիմնականում արևմտյան ֆոնդերից, որոնցում ծանրակշիռ տեղ ունի «Բաց հասարակության հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակից (Սորոսի հիմնադրամ) ստացված միջոցները։

Ուսումնասիրելով դրամաշնորհների հատկացման նպատակները՝ պարզ է դառնում, որ կազմակերպությունը դրամաշնորհներ է ստացել հիմնականում մի քանի ուղղություններով՝ արտաքին քաղաքականություն, ընտրությունների մշտադիտարկում, հանրության տեղեկացվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, փաստերի ստուգում, օբյեկտիվ տեղեկատվության տրամադրում և այլն։ Որպես անաչառ և հետաքննող լրատվական՝ կազմակերպությունը ստեղծել է «Փաստերի ստուգման հարթակ»-ը (նախկին՝ sut.am)։ Սակայն մի փոքր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ միջոցներն ուղղվել են ոչ այնքան հռչակված նպատակների իրականացմանը, որքան ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերում հակառուսականության քարոզին, ներքին քաղաքականության հարցերում որևէ խնդրի շուրջ հակաքարոզչությանը կամ քարոզչությանը, տարատեսակ մանիպուլյացիաներին, ընտրովի փաստերի ստուգմանը, մանիպուլյատիվ և կողմնակալ փաստերի ներկայացմանը։ Ընդ որում, հատկանշական է այն, որ կազմակերպության գործունեության ակտիվությունը մեծապես պայմանավորված է այս կամ այն քաղաքական իրադարձության հանդեպ ունեցած իրենց շահագրգռվածությամբ:

Օրինակ, այս կազմակերպության և իրենց փաստերի ստուգման հարթակի գործունեության թիրախում եղել է Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ–ի, ռուսական 102–րդ ռազմաբազայի գործունեությունը։ Եթե նախկինում այս ամենը քննադատության էր ենթարկվում նախկին իշխանությունների գործունեության համատեքստում, ապա ներկայումս կազմակերպությունը շրջանցում է գործող իշխանության գործոնը, իսկ ՀԱՊԿ–ը և ՌԴ–ն շարունակում են ներկայացվել որպես Հայաստանի ոխերիմ թշնամիներ։

Հարկ է նշել, որ գաղտնազերծված փաստաթղթերում մեզ ծանոթ ևս մի հարթակ կա, որը հայկական մեդիային հասանելի է դարձրել կրկին fip.am-ը (նույն` sut.am-ը):  Խոսքը DFRLab կոչվող փաստերի ստուգման հարթակի մասին է, որը լայնածավալ հրապարակումներ էր արել ՀՀ ներկայիս իշխանություններին քննադատող գործիչների ու վերջիններիս նախաձեռնությունների մասին` իր վերլուծությունների արդյունքում եզրահանգելով, որ այդ գործիչները սնվում են Ռուսաստանից` փորձելով ՌԴ-ին մեղադրել ՀՀ-ում հակաիշխանական գործունեութուն հովանավորելու մեջ: Այնինչ, այդ կայքի հրապարակումներն ամենևին չէին արտացոլում իրականությունը: Գործող վարչախմբի հակահայ գործունեությունն էր միակ հիմքը հանդիսացել քաղաքացիական բնական ցասման, որը որևէ այլ պետության հետ որևէ կապ չէր և չի  կարող ունենալ: Սա հերթական հակաքարոզչությունն էր ՌԴ դեմ, որն ուղղորդվում էր անմիջապես Միացյալ Թագավորության կառավարության կողմից:

Ի դեպ, ըստ հրապարակված փաստաթղթերի` Facebook-ը` (այժմ` Meta)  ևս հովանավորել է հակառուսական քարոզը` սահմանափակումներ դնելով բրիտանական հայտնի դարձած ծրագրերի գործունեության թիրախում հայտնված գործիչների և կայքերի ֆեյսբուքյան էջերի վրա:

 

Հրապարակման պատրաստեց AntiFake.am–ը

Աղբյուր՝ @ThatTylerPopp

Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimitedUp to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 FoundationUcom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine AraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of Armenia Ucom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia 5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% Growth Amio digital cards with unlimited opportunities and 5% cashback Mining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli International Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBank Three Sad Stories about Fraudsters Ucom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 millionOn the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in March Global Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in Armenia How AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal What to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBank Half Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023 ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structureA Millionaire Wanted: New Draw from IdramUcom's fixed network is now available at Ashtarak Visa & Unibank Unique opportunities to Olympic Games fans thanks to Visa in ArmeniaThe renovated Ucom sales and service center opened at Komitas 30Privileged conditions with the Business Prime package Interview with Chairman of BOGG PLC Mel CarvillGet 5% cashback on your AMIO digital card!