«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով
Մշակույթ![«ԶՊՄԿ-70» շրջանակում կայացել է ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով](/timthumb.php?src=disc/28-11-22/3f83bc8df7b32aafd344b0b3ce99ff0a.jpg&w=780)
«ԶՊՄԿ-70» շրջանակում նոյեմբերի 26-ին Քաջարանի մշակույթի պալատում կայացավ ցուցահանդես` «Սյունյաց աշխարհի հրաշալիքները» թեմայով. նախաձեռնել էր «Արգինա» մշակութային ՀԿ-ն, հովանավորն էր` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Ներկայացված էին հայ նկարիչների 50-ից ավելի կտավներ: Ստեղծագործությունները ծնվել էին անմիջապես պատմամշակութային վայրերում, արվեստագետները եղել էին նաև բացահանքում, որտեղ աշխատող հզոր տեխնիկան ու հանքավայրը ևս ներշնչանքի աղբյուր են հանդիսացել:
Ցուցահանդեսին ներկա էր Քաջարան, Կապան քաղաքների արվեստասեր հասարակությունը, տեղի նկարիչներ, արվեստի դպրոցների աշակերտներ, որոնց համար կազմակերպվեց նաև վարպետաց դաս:
![](disc/28-11-22/98986618d07a12d424d50126a0b26d79.jpg)
![](disc/28-11-22/46e07e1dfcee81d35622256e4484d28b.jpg)
![](disc/28-11-22/c2c7f7420d6020b6e32e4574949e6fb3.jpg)
![](disc/28-11-22/7ef0148d2781c7164b3caa5c66dd81cc.jpg)