Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ


Իրավապահ համակարգը պարզապես գործիք դարձնելու ճանապարհը. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդարադատությունն ու իրավապահ համակարգը նախատեսված են օրինականությունը և արդարադատությունը ապահովելու համար, բայց Հայաստանում այն շեղվել է իր բուն նպատակից։ Դրա համար էլ անկախության հռչակումից ի վեր անկախ և անաչառ արդարադատական համակարգ ունենալու թեման մշտապես քննարկվում է։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ արդարադատությունը և իրավապահ համակարգը կարող են ծառայեցվել քաղաքական նպատակներով։

Նախկինում բազմիցս քննադատություններ էին հնչում, թե իրավապահ համակարգը իշխանությունների կամքն է կատարում։ Քննադատողների առաջամարտիկներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր, որը 2018 թվականից խոստանում էր, թե Հայաստանն ունենալու է կայացած իրավական համակարգ և անկախ արդարադատություն։ Ու հիմա այն քաղաքական ուժը, որը արդարություն և օրինականություն հաստատելու կարգախոսներով իշխանության եկավ, իրավապահ համակարգը ուղղակի վերածել է քաղաքական գործիքի։ Ընդ որում՝ մեկ անձի շահերը սպասարկող քաղաքական գործիքի: Արդյունքում տպավորություն է առաջանում, թե իրավապահ համակարգի գործառույթը միայն ընդդիմադիրների գլխավերևում որպես մահակ օգտագործվելն է։

Իսկ մինչ այդ երկրում հանցավորության ցուցանիշներն ահագնացող տեսք են ստանում. հանցագործությունները նախականխելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, հասարակության և իրավապահ մարմինների միջև փոխադարձ կապը խզվել է, քանի որ չկա հանրային վստահություն, ամեն օր ավելի ու ավելի հաճախակի են դառնում գողությունների, ծեծկռտուքների, խուլիգանությունների, կրակոցների և սպանությունների դեպքերը, ծանր հանցագործությունների դեպքերն էլ շեշտակի ավելացել են։ Շատ դեպքերում հանցագործությունները հնարավոր չի լինում ուղղակի հիմնավորել, ինչի խթան են հանդիսանում օրենքի բացերը, իրավապահների զբաղվածությունը այլ հարցերով, ինչպես նաև կառույցների միջև առողջ համագործակցության բացակայությունը։

Հանցագործությունների դեմ պայքարելու և օրինականություն հաստատելու կամքի բացակայության արդյունքում է, որ հանցագործներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, իսկ ստեղծված պայմաններում իրավապահ համակարգի տկարությունը հանրության շրջանում առաջացնում է անլուրջ վերաբերմունք օրենքի և պետական կառույցների գործունեության նկատմամբ։ Փոխարենը իրավապահ համակարգը աներևակայելի ակտիվ է քաղաքական դաշտում: Օրինակ՝ ընդդիմադիրների դեմ պայքարելու գործում ամբողջ իրավապահ համակարգի ռեսուրսը կազմ պատրաստ է. ամեն ինչ արվում է նրանց նկատմամբ ինչ-որ գործ սարքելու, նույնիսկ հնարելու և հետապնդում սկսելու համար։ Եվ այս հարցում քայլերն այնպիսի հաջորդականությամբ ու այնպիսի փնթիությամբ են արվում, որ քրեական վարույթների քաղաքական ենթատեքստը միանգամից ակնհայտ է դառնում։

Օրինակ՝ ընտրությունների նախօրյակին քրեական գործեր են հարուցվում կոնկրետ այն ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ, որոնք ընտրություններում համարվում են ֆավորիտներ, կամ էլ նրանց նկատմամբ, որոնք հաղթել են իշխանական թեկնածուներին, և նրանց պաշտոնավարումը խոչընդոտելու խնդիր է դրված։ Որոշ դեպքերում էլ իրավապահները ծիծաղելի ծայրահեղությունների գիրկն են ընկնում։ Օրինակ՝ օրերս տեղեկատվություն տարածվեց, որ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանին հրավիրել են հարցաքննության ծննդյան օրը վկայականում փոխելու պատրվակով։ Մի ամբողջ օր այդ թեման քննարկվեց, որից հետո իրավապահները հազիվ գլխի ընկան, որ պետք է «պարզաբանում» տարածեն, թե հարցաքննությունը ինչին է վերաբերում։ Կամ գուցե կարողացան գտնել մի թեմա, որը ավելի քիչ ծիծաղելի է, քան ծննդյան օրը հիշարժան օրվան համապատասխանեցնելը:

Մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչու հանկարծ հենց հիմա հիշեցին ծննդյան օրվա կամ ինչ-որ դասընթացի մասին։ Չնայած... զարմանալու ոչինչ չկա. այսպիսի գործելակերպը նիկոլական իշխանության համար նորություն չէ։ Ընդ որում, գործեր կարելու հարցում այս իշխանությունները շատ «վառ երևակայություն» ունեն։ Ուստի պատահական չէ, որ նման անհեթեթ քրեական վարույթների այս ընթացքում շատ ենք ականատես եղել։ Շատ չանցած դրանք բոլորն էլ փլուզվել են, որովհետև արհեստական սարքված, իրավական առումով պրիմիտիվ ու շինծու են եղել։ Այդպիսի քրեական հետապնդման դագանակի տակ են հայտնվել իրենց քննադատություններով և գործունեությամբ իշխանությունների համար խնդիրներ հարուցող անձինք։

Քաղաքական ենթատեքստ ունեցող գործերի վառ օրինակներ շատ կան, ամենաթարմերը ՀՅԴ-ական երիտասարդների, Ավետիք Չալաբյանի, Արմեն Աշոտյանի և այլ ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներն են։ Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաղթահարել իր վախերն ու անհանգստությունները: Փաստորեն սա է հայաստանյան «ժողովրդավարության բաստիոնի» պատկերը, երբ իշխանությունները, խոսքի ազատություն գոռալով, գնում են հենց այդ խոսքի ազատությունը ճնշելու հետևից, ժողովրդավարությունը բրենդ հռչակելով՝ հետևողականորեն գնում են դատարաններն ու ողջ իրավապահ համակարգը մեկ քաղաքական ուժի, մեկ անձի շահերը սպասարկող, հլու հնազանդ գործիքի վերածելու ճանապարհով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիայինՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրԹուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»