Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ
![Հրազենային վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. ՊՆ խոսնակ](/timthumb.php?src=disc/04-12-22/4c0850abdb60531aa7d5951761a69d9a.jpg&w=780)
Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ»,- ասաց Թորոսյանը:
Պաշտպանության նախարարությունւ հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: