Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան


«Արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում». «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Արևային էներգիայի պոտենցիալի, զարգացման ու առկա խնդիրների մասին զրուցել ենք ՏԿԵ նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ Վիկտորյա Քեշիշյանի հետ: Նրա խոսքով, վերջին տարիներին արևային էներգիայի սարքավորումները բավականին էժանացել են, ինչը նպաստել է, որ դրանք մեծ տարածում գտնեն աշխարհում:

«Հայաստանը բավականին հարուստ է արևային էներգիայի պոտենցիալով: Մատչելի սարքավորումների առկայության դեպքում մեր արևը չօգտագործելը խելամիտ չի լինի: Երբ անցած տարի հաստատվեց մինչև 2040 թվականի մեր ռազմավարությունը, ամենակարևոր ուղղություններից մեկը վերականգնվող էներգետիկայի զարգացումն էր: Նախ՝ այն սեփական ռեսուրս է համարվում և էներգետիկ անկախության տեսակետից մեզ կախվածությունից զերծ կարող է պահել, երկրորդ՝ մեր արևը բավականին շատ է, ինչն ինքնին կարևոր բաղադրիչ է: Ռազմավարությունում ունենք թիրախ, ըստ որի, նախատեսվում է 2030-ին արևային էներգիայի մասնաբաժինը էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրանքի մեջ հասցնել 15 տոկոսի»,-ասաց նա՝ նշելով, որ նախանշված թիրախին հասնելու նպատակով այս պահի դրությամբ կառուցման փուլում արդյունաբերական նշանակության երկու՝ միջին և խոշոր կայան ունենք:

Վիկտորյա Քեշիշյանի դիտարկմամբ, 2024 թվականի ավարտին կայանները պատրաստ կլինեն. «Խոսքը Գեղարքունիքում գտնվող 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» և Արագածոտնի մարզում կառուցվող 200 ՄՎտ հզորությամբ «Այգ 1» արևային կայանների մասին է: Բացի այդ, այսօր արդեն ցանցին միացված 369 ՄՎտ հզորությամբ կայաններ ունենք: Դրանք մինչև 5 ՄՎտ հզորություն ունեցող կայաններն են: Գումարած՝ ինքնավար կայանները, որոնք մեզ մոտ բավականին լայն թափով են զարգանում՝ հաշվի առնելով առաջին հերթին բարենպաստ իրավական դաշտը: Խոսքը սեփական կարիքների համար արևային արտադրություն տեղադրողների մասին է, և այդ իմաստով նրանցից ո՛չ լիցենզիա, ո՛չ էլ որևէ իրավական կարգավորում չէր պահանջվում: Ցանկացած ֆիզիկական անձ կարող էր տեղադրել մինչև 150 կՎտ հզորությամբ կայան: Իրավաբանական անձանց համար այդ սահմանաչափը մինչև 500 կՎտ էր, որը շուկայի ազատականացումից հետո նորից 150 կՎտ դարձավ: Միևնույն ժամանակ, օրենսդրության մեջ փոփոխություն է կատարվել. երբ նշված 500 ԿՎտ-ն իջեցվեց մինչև 150-ի, ստեղծվեց նոր հնարավորություն, ըստ որի, մի քանի արտադրողներ կարող են միանալ, շուկայում հանդես գալ որպես միկոարտադրող կայան՝ մինչև 1050 կՎտ հզորությամբ և մասնակցել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկային՝ հրաժարվելով ինքնավարի կարգավիճակից»:

Մեր զրուցակիցը արևային կայանների վերաբերյալ նաև որոշ պաշտոնական թվեր հայտնեց. «2022թ. նոյեմբերի 1-ի դրությամբ մենք արդեն արևային էներգիայի 9505 ինքնավար արտադրողներ ունենք, որոնք ընդհանուր մոտ 190 ՄՎտ հզորություն են ապահովում: Խոսքը բնակիչների, նաև փոքր ձեռնարկություններ ունեցողների մասին է»: Հարցին, թե ի՞նչ փուլում են այսօր հատկապես «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները՝ հաշվի առնելով, որ դրանք պարալիզացված էին թշնամու ագրեսիայի, պատերազմական գործողությունների պատճառով, Վ. Քեշիշյանը պատասխանեց. ««Մասրիկ-1»-ի ծրագիրն սկսվել է դեռևս 2018-ին: Ծրագրի զարգացմանը նախ խանգարեց 2020-ի պատերազմը, նաև Covid-ի համավարակը, որի ժամանակ սարքավորումների տեղափոխման, ճանապարհների փակման, գների փոփոխության պատճառով ծրագիրը մի քիչ դանդաղեց:

Բայց ծրագրի վերջնաժամկետի երկարացումից հետո ներդրողը բավականին ակտիվ աշխատանքներ էր սկսել: Նախատեսված էր, որ կառուցման աշխատանքները պետք է ավարտվեին 2023-ի սեպտեմբերին: Եվ թեպետ անհրաժեշտ սարքավորումները 2022-ի սեպտեմբերին ստացել էին, բայց արդեն այս տարվա սեպտեմբերյան պատերազմական գործողությունների ընթացքում չինական կապալառու ընկերության ներկայացուցիչները, սահմանին շատ մոտ լինելով, վախեցել էին կրակոցներից և որոշ ժամանակ լքել էին տարածքը: Վերադառնալուց հետո էլ չէին կարողացել անձնակազմին ամբողջությամբ հավաքել, վախեցել էին նաև սարքավորումները բերել սահմանամերձ գոտում գտնվող տարածք, ուր դեռ կրակոցներ էին լսվում»:

Նա հայտնեց, որ այդ ընթացքում կառուցման համար նպաստավոր եղանակային պայմանների ընձեռած հնարավորությունները ևս կորցրին. «Մինչ այդ կառուցման բավականին աշխատանքներ էին կատարել: Այս առումով, սակայն, ընդհանուր առմամբ, ծրագրի ընթացքը դանդաղել է: Հիմա, այնուամենայնիվ, կապալառու ընկերությունը հակված է մոտակա օրերին տարածք տեղափոխել իրենց ստացած սարքավորումները: Իրենք շահագրգռված են և ուզում են ծրագիրն ամեն կերպ ավարտել, մնում է՝ նոր խոչընդոտներ չունենան: Ինչ վերաբերում է «ԱՅԳ» նախագծին, այդ առումով մի քիչ ուշացումներ եղան ՏԻՄ ընտրությունների՝ մասնավորապես համայնքների խոշորացման մասով, բայց կարծում եմ, որ նախատեսված ժամկետում «ԱՅԳ» ծրագիրը բարեհաջող կավարտվի»:

Ամփոփելով ու խոսելով ընդհանուր զարգացման հեռանկարներից՝ Վ. Քեշիշյանը նշեց, որ արևային էներգիայի պոտենցիալը մեզ մոտ բավականին մեծ է, պարզապես ցանցին ինտեգրվելու մասով հնարավորությունները սահմանափակ են. «Քանի որ համակարգը դեռ փոքր է, էներգակուտակիչների զարգացման հարցեր, նաև նոր տեխնոլոգիաների, տեխնիկական հնարավորությունների հետ կապված խնդիրներ կան: Եթե կարողանանք տարածաշրջանային մեր ծրագրերն ավարտել ու նոր գծերով սկսել աշխատել հարևան երկրների հետ, ցանցի հնարավորությունները կմեծանան, և ցանցն ավելի շատ արևային կայաններ կարող է ինտեգրել իր մեջ: Բացի այդ, արևային կայանների օգտագործման նոր հնարավորություններ են դիտարկվում. օրինակ՝ կապված ավտոմեքենաների լցակայանների հետ, հնարավոր է նաև կանաչ ջրածնի արտադրության մասով: Թվարկվածները նորություններ են, որոնք ժամանակի ընթացքում հետազոտվելու կարիք ունեն, և հնարավոր է դրական արդյունքներ ունենանք»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումԳիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան