Երևան, 07.Փետրվար.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ» «Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ» «Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ» Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ» «Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ» «Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ» Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն Արցախից ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենք ԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց


Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ. Մանե Թանդիլյան

Բլոգ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում 4 օրվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով 12 զոհ է գրանցվել։ Ըստ վիճակագրական տվյալների՝ ճանապարհային պատահարների զոհերի թվով Հայաստանն աշխարհում առաջին հորիզոնականներում է։

Եվ այս պատկերը զարմանալի չէ, քանի որ 2017-ից մինչև 2021 թվականը Հայաստանում ՃՏՊ-երի պատճառով մահացությունների թիվն էական աճ է գրանցել՝ 32%։

Վերջին 10 տարում Հայաստանում ՃՏՊ-երից մահացել է ավելի քան 3220 մարդ։

Սրանք սոսկ թվեր չեն, դրանցից յուրաքանչյուրի հետևում մարդկային կյանքեր են։ Ցավոք, պատահարների զոհերի ցանկում շատ են նաև երեխաները։

Այս տվյալներն, անխոս, սահմռկեցուցիչ են, բայց և պետք է սթափեցնող լինեն պատկան մարմինների և պետական համակարգի համապատասխան օղակների համար։

Իսկ պետության գործառույթներն այստեղ շատ հստակ են. ոստիկանական համակարգի գործունեության բարելավում, կանխարգելող, ինչու չէ՝ նաև պատժիչ, վերահսկող մեխանիզմների սահմանում և գործի դնում, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արդյունավետ ու թիրախային աշխատանք, և անգամ ՏԻՄ մարմինների ներգրավվածություն։

Շատ կարևոր եմ համարում նաև կրթական մակարդակի բարձրացման գործոնը. քաղաքացիները, սկսած մանուկ հասակից, պետք է ունենան համապարփակ գիտելիքներ՝ սեփական անվտանգության ապահովման կարևորության, կանոնների, գործիքների և մեխանիզմների մասին։

Խնդիրը պահանջում է համակարգային լուծում, այդ թվում՝ համաշխարհային փորձի հիման վրա գործող ծրագրերի ներդնում։ Գոյություն ունեն արդյունավետ միջազգային նախագծեր, որոնք ուղղակիորեն միտված են ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկերի նվազեցմանն ու մահվան ելքով պատահարների գործոնների չեզոքացմանը։

Աշխարհի զարգացած երկրներում ներդրվող ծրագրերից մեկը՝ Vision Zero-ն է, որը ճանապարհային անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացությունների նվազեցման միջազգային նախագիծ է։

Հայեցակարգը հիմնված է ՃՏՊ-երից մահերի «զրոյական հանդուրժողականության» սկզբունքի վրա և նախատեսում է վերջինիս իրագործում՝ երթևեկության անվտանգության տեսանկյունից։

Անվտանգ երթևեկության ապահովման ռազմավարական մոտեցման բացակայությունը շարունակելու է այսպիսի հետևանքներ ունենալ, քանի դեռ խնդրի կարգավորումը պետության կողմից հստակ քաղաքականությամբ ամրագրված չէ։
«Մաստեր-կլասս». ինչպես բոլոր բարեփոխումները տապալել ու դարձնել չարեփոխում. «Փաստ»«Մուկն ու կատու» խաղալուց կանցնե՞ն կոնկրետ քայլերի. «Փաստ»«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»Գյումրիում ստացվեց. ինչո՞ւ իշխանությունները մերժեցին երևանյան ծրագիրը. «Փաստ»«Արցախում հիմա որոշվում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինել - չլինելու հարցը». «Փաստ»«Հավանականությունը, որ այս երկրաշարժերը պատճառ կհանդիսանան ՀՀ տարածքում ուժեղ ու վտանգավոր ցնցումների, համարյա թե բացառվում է». «Փաստ»Ուժեղ հրդեհ է բռնկվել երկրաշարժից տուժած թուրքական Իսկենդերուն նավահանգստում Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Նոր հաղորդագրություն ԱրցախիցՄաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին բուքը շարունակվում է․ ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին ժամը 17։30–ի դրությամբ Ավերիչ երկրաշարժի հետևանքով թե՛ Սիրիայում, թե՛ Թուրքիայում բազմաթիվ մարդկային զոհեր կան, մեծ վիշտ եմ ապրում մեր հայրենակիցների կորստի համար. Ռուբեն Վարդանյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՈՒղիղ եթերի ժամանակ փլուզվում է ևս մեկ շենքԱՄՆ դեսպանատունը հաղորդարություն տարածեց Հայտնի են Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհված հայ ամուսինների անունները Տեղի է ունեցել «Լուսավոր Հայաստան» կուսակցության Երևանի խորհրդի վերակազմավորման նիստը. Էդմոն ՄարուքյանՀՀ տարածքին վտանգ սպառնու՞մ է. Սեյսմոլոգը տվյալներ է ներկայացնումՄեկ շաբաթում պարեկները Երեւանում հայտնաբերել են առանց վարորդական վկայականի 284 աձ, իսկ 6 մարզերում՝ 312 անձ Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով Ռուբեն Վարդանյանը առցանց հանդիպում է ունեցել հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների հետ 321 մարդ տեղափոխող ռուսական ինքնաթիռում հրդեհ է բռնկվելԹուրքիայում 2-րդ երկրաշարժից հետո ցնցումները զգացվել են Բաթումիում ՀՐԱՏԱՊ․Նոր՝ 10-11 բալ ուժգնությամբ երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է նա Հայաստանում Պատրաստ ենք աջակցել․ Մակրոնը ցավակցել է Թուրքիային և Սիրիային Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն անցել է 900-ը. Էրդողան Կրկին երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են նաև մարզերումԶոհված հալեպահայ կնոջ ամուսինն ու դուստրը վիրահատվում են Մենք պատրաստ ենք փրկարարների մեծ խումբ ուղարկել Թուրքիա. Ուկրաինայի ԱԳ նախարար Սիրիայում երկրաշարժի հետեւանքով զոհված հայերի թիվը հասել է 4-իԿրկին հզոր երկրաշարժ Թուրքիայում. կրկին 7.8 մագնիտուդ ուժգնությամբ Ադրբեջանը կրկին դադարեցրել է Արցախի գազամատակարարումը․ Տեղեկատվական շտաբ Ոսկու գինը բարձրանում է ԱՄՆ-ում արևային վահանակների տեղադրումը նվազել է Չինաստանի պատճառով Ինչ է կատարվում Թուրքիայի հայկական թաղամասերում․ մեկ հայ է զոհվել Զոհվել է 11 մարդ, 3-ը՝ փրկվել է. ԱԻՆ-ը հաղորդագրություն տարածեցՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է օգնությունը Թուրքիայի համար. Ստոլտենբերգ Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 2 հայ է զոհվել` մայր ու որդի Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից․ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել․ Նիկոլ Փաշինյան Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել երկրում ռազմական դրության երկարաձգման մասին օրենքի նախագիծը Հայտնի է, թե քանի օր փակ կմնա Լարսը Հայաստանում ձյան շերտի հաստությունը հասնում է 15-20 սմ-իՍիրիայում երկրաշարժից զոհվածների թվում հայեր կան Ռուս խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցել Արցախի ճանապարհը բացելու հարցի շուրջ Տեսախցիկն արձանագրել է Թուրքիայում բարձրահարկ շենքի փլուզման պահը Վրաստանը կարող է հայտնվել պատժամիջոցների տակ, եթե վերսկսի թռիչքները Ռուսաստանի հետ Ժամը 9։00-ի դրությամբ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում Միլանյան դերբիում հաղթեց Ինտերը Ռուբեն Վարդանյանի հայեցակարգային արձանագրումները Թուրքիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, բազմաթիվ քաղաքներում զանգվածային ավերածություններ են գրանցվել Սպասվում է քամու ուժգնացում, բուք, ձյուն և մառախուղ. Եղանակը՝ Հայաստանում