Երևան, 28.Մայիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ադրբեջանը՝ նաև էկոլոգիական հանցագործ երկիր. «Փաստ» Փաշինյանը փակուղում է. նա փորձում է խուսափել իր արածի պատասխանատվությունից. «Փաստ» ԱՄՆ-ը խաղում է Թուրքիայի հետ, որին հովանավորում է նաև Բրիտանիան. «Փաստ» Կկահավորվեն ինչպես չգործող, այնպես էլ չորս նոր հանրային լողափերը. նախագիծ. «Փաստ» Մոսկովյան հանդիպումների խութերն ու հարցականները. «Փաստ» «Հայ ժողովրդի դեմ հանցագործություն է կատարվում». «Փաստ» «Արտաքին պարադիգման փոխելու համար ներքաղաքական փոփոխություններ են հարկավոր». «Փաստ» Կոկորդ պատռելն ինքնարդարացման մղումից է գալիս. «Փաստ» «Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ» Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»


Հատակից անդին. ինչո՞ւ և ինչպե՞ս այսքան ընկանք. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Որոշակի շրջանակներ տարիներ շարունակ շատ կազմակերպված, շատ հետևողական կերպով ամեն ինչ արել են մեր ժողովրդի ազգային արժեհամակարգն աղճատելու, հասարակության մտածողությունը համահարթեցնելու, այն շրիշակի մակարդակի իջեցնելու, մտածելու ունակությունը մաքսիմալ վերացնելու, մանիպուլ յացիան կենսակերպ դարձնելու ուղղությամբ։ Զուգահեռ հնարավոր ու անհնար միջոցներով հանրային խոսույթի, վիճաբանության «մշակույթը» հասցվել է հայհոյանքի, վիրավորանքի, էժանագին պոպուլիզմի ու կեղծիքի մակարդակի: Սա վերաբերում է թե՛ քաղաքականությանը, թե՛ ընդհանուր հանրային, հասարակական հարաբերությունների այլ ոլորտներին:

Այս գործում «ավանգարդ» դերակատարություն են ունեցել Հայաստանում ներկայում իշխանավարողները և նրանց մերձակա որոշ շրջանակներ, այդ թվում՝ տարիներ շարունակ արևմտյան ֆինանսական աղբյուրներից սնվողները: Իսկ հիմա, երբ Նիկլո Փաշինյանն իշխանության է, այս գործելակերպը առավել մեծ թափ է ստացել։ Հասկանալի է՝ նրանք հիմա ունեն ավելի մեծ ռեսուրսներ, այդ թվում՝ պետական, տեղեկատվական, որոնց շնորհիվ ահռելի լծակներ են գործի դրել մարդկանց մոլորեցնելու, խաբելու և մտածողության ամենաստորին մակարդակին պահելու համար։ Արդյունքում, որքան էլ ցավալի լինի, այս ամենը որոշակիորեն տվել է իր «արդյունքները». այսօր հասարակության մի որոշակի հատվածի համար հայհոյանքը, վիրավորանքը և անմակարդակ խոսույթը դարձել է ոչ միայն ընկալելի, այլև առաջնային, կիրառելի երևույթ։

Որքան էլ սարսափելի է, արդյունքում ունենք կանայք, որ հայհոյում են ամենավերջին խուլիգանի պես ու սոցցանցերով մեկ լուտանքներ տարածում իրենց հետ չհամաձայնողների կամ Նիկոլի հասցեին թթու խոսք ասողների հասցեին։ Ունենք մի վիճակ, որ մեր հանրության մի շերտի համար առավել ընդունելի է պոպուլիստական ակնհայտ սուտը՝ համեմված հայհոյանքով կամ ականջահաճո ձևակերպումներով, ինչ-որ մեկին պատժելու, «գնդակահարելու» խոսույթով, քան փաստարկված խոսքը կամ սեփական աչքի տեսածը: Արդյունքում ստացվում է՝ ով ավելի մեծ սուտ ասի ու մեղադրանք հնչեցնի, նա էլ գերակա դիրքերում կհայտնվի։ Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության որոշակի շերտեր դարձել են պերֆեկտթիվիների ու դոգերի ունկնդիր։

Սարսափելի է անգամ մտածել, որ կան նաև այնպիսիք, որոնք ոչ միայն հետևում են հավաքական առումով նշյալ սուբյեկտներին, այլև հավատում են ցանկացած ստի ու մանիպուլ յացիայի՝ ինչ թեմայի շուրջ էլ լինի՝ քաղաքականություն, Եկեղեցի, բիզնես, պատերազմ և այլն: Մեծագույն ողբերգություն է, որ պերֆեկտթիվիներն ու դոգերը մեր երկրում կարող են կարծիք և օրակարգ ձևավորել, թեպետ, հանուն արդարության պետք է նաև հավելել, որ վերջին շրջանում գնալով նվազում են ոչ միայն նրանց հավատացողները, լուրջ ընդունողները, այլև հետևողները: Դե, գոնե մի դրական բան կա: Սակայն մեզ համար, որպես ազգ ու հասարակություն, պետք է վիրավորական լինի, երբ Պարգև Սրբազանի նման մարդն այսօր արդեն ստիպված է լինում հատուկ անդրադառնալ այսպիսի «տեղեկատվական» հարձակման։ Իրականում ցանկացած նման արձագանք ավելի է «լեգիտիմացնում» տվյալ պահի որոշակի «նպատակահարմարությունից» կամ շահագրգռությունից բխող հարձակումը, տեղեկատվական մանիպուլ յացիան, որը գուցե հենց այդ նպատակով էլ արվում է:

Խոսքը միայն կոնկրետ, առանձին երևույթների կամ միավորների մասին չէ, այլ գլոբալ առումով հատկապես սոցցանցային հարթակում տիրող «մթնոլորտի»: Մի խոսքով, տարիներ շարունակ ամեն ինչ արվել է, որ անընդհատ ու անընդմեջ ընկնենք, իջնենք: Ու ամեն անգամ, երբ թվում է, թե հասել ենք հատակին, մեկ էլ ու... ներքևից նորից ինչ-որ ձայներ են գալիս: Ու նորից մեզ քաշում են ներքև, ներքև, ներքև... Երևի թե միակ մխիթարանքն այն է, որ քաշողները միշտ ավելի ցածում են, քան նրանց հետևից իջնողները։ Միշտ։ Որովհետև նրանք քաշում են ոչ հորիզոնական (դա իրենց ուժերից ու մակարդակից վեր է), այլ ուղղահայաց։ Ներքևից... Բայց ինչքան ներքև են քաշում, շատ ավելի իրենք են իջնում... Նրանց վերև քաշել երևի չենք կարող, բայց ձեռքներս պոկել նրանց ձեռքերից գուցե թե կարող ենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱրարատԲանկը՝ ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ի պարտատոմսերի տեղաբաշխողՓաշինյանը հարցականի տակ է դնում Հայաստանի պետության միջազգային օրինականությունը. Ադոնց Իտալացի ֆերմերները փրկում են հնագույն մրգերը արևային էներգիայով Այս ամեն ինչը պետք է կանգնեցնել, մենք ունենք իրավիճակ, որ կարող է Արցախը չլինել. Ռուբեն Վարդանյան Հումուս՝ ինքնուրույն խորտի՞կ, սոո՞ւս, ճաշալրա՞ց, թե՞ աղանդեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՄԱՅԻՍԻ).Երկրպագուները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը. «Փաստ»Ադրբեջանը՝ նաև էկոլոգիական հանցագործ երկիր. «Փաստ»Փաշինյանը փակուղում է. նա փորձում է խուսափել իր արածի պատասխանատվությունից. «Փաստ»ԱՄՆ-ը խաղում է Թուրքիայի հետ, որին հովանավորում է նաև Բրիտանիան. «Փաստ»Կկահավորվեն ինչպես չգործող, այնպես էլ չորս նոր հանրային լողափերը. նախագիծ. «Փաստ»Իշխանությունները պետությունը դարձել են անշարժ գույք, որի «կադաստրի վկայականը» հենց իրենք էլ կորցրել են. Մեսրոպ Առաքելյան «Կենսուրախ, ժպտերես, ընկերասեր ու նպատակասլաց». Սամվել Ղազարյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ մոտ երեք ամիս անց. «Փաստ»Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Լոնդոն Մոսկովյան հանդիպումների խութերն ու հարցականները. «Փաստ»«Հայ ժողովրդի դեմ հանցագործություն է կատարվում». «Փաստ»«Արտաքին պարադիգման փոխելու համար ներքաղաքական փոփոխություններ են հարկավոր». «Փաստ»Կոկորդ պատռելն ինքնարդարացման մղումից է գալիս. «Փաստ»«Սրբագրվելու» փորձեր են անում. «Փաստ»Ինչո՞ւ է Արևմուտքն այսպես հետաքրքրված Սյունիքով. «Փաստ»Սեփական կադրեր չե՞ն եղել. «Փաստ»Հանդուրժվող «չհանդուրժողների» նարատիվները. «Փաստ»Եվրամիությունն այլևս կախված չէ ռուսական հանածո վառելիքից արևի շնորհիվ Հրաժեշտ՝ Առինջի Կոլյա Ծառուկյանի անվան դպրոցին. վերջին դասի պատվավոր հյուրը Ռոզա Ծառուկյանն է Աբսուրդ է․ Փաշինյանը հետևողականորեն մեր վզին կեղծիքներ է փաթաթում ձախողումներն արադարացնելու համար Ապարանում նախապատրաստվում են մայիսի 28յան տոնինՏեղի ունեցավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող քննարկումների շարքի երրորդ հանդիպումըՔաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամները զրկվել են մանդատներից. «Ապրելու երկիր» խմբակցությունԱնկարող, ոչ կոմպետենտ իշխանությունը չի կարող որոշել մի ամբողջ ազգի ճակատագիր. Մանե Թանդիլյան «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությանը միացած կառույցներն ու անհատները շարունակում են հանդիպումներն աջակիցների խմբերի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը 20 մլրդ դրամ կներդնի Արցախի կենսական նշանակության խնդիրների լուծման համար Հուշագրի նպատակն է համատեղ ուժերով պայքարել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդման համար․ «Համախմբում» Ucom-ը կընդլայնի ֆիքսված ցանցը՝ բերելով Հայաստանում ամենաարագ ինտերնետը ևս 6 մարզային քաղաքներ Ես մշտապես պատրաստ եմ լինել ձեր կողքին․ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ Փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ. Ալեն Սիմոնյանի ուղերձը` Վերջին դասի կապակցությամբ Դուք ոչ միայն մեր ապագան եք, այլ մեր ներկան եք, որը կարող է պայծառ և լուսեղեն դարձնել ապագան. Մանե Թանդիլյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի կապակցությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար Փաշինյանը, օժանդակելով պաշտոնական Բաքվի քաղաքականությանը, մեզ տանում է ոչ թե խաղաղության, այլ՝ նոր պատերազմի. ՌՀՄ հայտարարությունը «Կյանքի իմաստը նվիրաբերությունն է». Ռուբեն Վարդանյանը նշում է ծննդյան 55-ամյակը Վերջապես մեր ոլորտն ունի ռազմավարություն, որի մեջ կա կարճաժամկետ, միջին եւ երկարաժամկետ նպատակեր․ Վարդան Ջհանյան «Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում «Խոնարհված ուխտավայրը». մասնագետները հորդորում են փրկել միջնադարյան ճարտարապետության գոհարներից Աղջոց վանքը (Տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների վերաբերյալ Յունիբանկը և Mastercard-ը նվիրում են տուրիստական ուղևորություններ Հայաստանում և դեպի Դուբայ Ալեն Սիմոնյանն ընդունել է Երևանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների Չինաստանը նվաճում է արևային էներգիան Էլեկտրական սալօջախներ. ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել դրանց էվոլյուցիան. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՅԻՍԻ). Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձևավորվել է քաղաքական կոալիցիա. «Փաստ»Գյուղոլոտի ռիսկերն ու անհրաժեշտ արձագանքի բացակայությունը. «Փաստ»«Ռուսաստանը պետք է փոխի իր քաղաքականությունը և ավելի կոշտ գործի Ադրբեջանի դեմ». փորձագետ. «Փաստ»