Երևան, 30.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ» «Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.am Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ» ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ» Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ» «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ» Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ» Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ» «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ» «Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»


Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը. Մանե Թանդիլյան

Հարցազրույց

«Հրապարակը» զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության համանախագահ Մանե Թանդիլյանի հետ:

-Ռուբեն Վարդանյանը Hardtalk-ին տված հարցազրույցի ժամանակ, Ձեր կարծիքով, կարողացա՞վ շեշտը դնել Արցախի բլոկադայի վրա, արդյոք այդ ազդակը հասա՞վ միջազգային հանրությանը։

 -Կարծում եմ, որ այդ հարցազրույցը կարելի է դասել Արցախի շրջափակման վերաբերյալ ամբողջական պատկերի տարածման լավագույն միջոցների շարքին, քանի որ այն հնարավորություն տվեց տեղեկատվությունը հասցնել այն լսարաններին, որոնք Արցախի համար սովորաբար անհասանելի են եղել։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Արցախի նոր կառավարությունն իր գործունեության սկզբից օգտագործում է իր բոլոր հնարավորությունները` միջազգային հարթակներում ներկայացնել արցախյան օրակարգը, քանի որ պատերազմից հետո տարբեր ուժեր փորձ են անում փակել արցախյան հարցը, և միջազգային հանրությունը պետք է առնվազն իմանա, որ առկա է նման հարց։ 

 -Հարցազրույցից հետո սկսվեցին քննարկումներն այն մասին, որ Ռուբեն Վարդանյանի՝ Պուտինի մարդը լինելու հանգամանքը բացահայտվեց այդ հարցազրույցի ժամանակ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նման կարծիքները։

 -Չեմ ցանկանում մեկնաբանել որոշ բացահայտ շրջանակների պատվիրված դավադրության տեսության «կարծիքները»։ Այդ մարդկանց մի ասելիք ունեմ․ ամեն մարդ դիմացինին չափում է իր արշինով։ Եվ մենք, որպես հասարակություն, պետք է առհասարակ դադարենք այսբովանդակ հիմնազուրկ «կարծիքներին» տուրք տալ։ Վստահ եմ, որ մեր ժողովուրդն այլևս չի տրվում պատվերով կարծիքների ազդեցությանը։ 

 -Արդյոք պրն Վարդանյանի խոսքում ուղերձ կա՞ր` ուղղված Ռուսաստանին, այն է` ավելացնել խաղաղապահ կոնտիգենտն Արցախում:

 -Ես նման ուղերձ չլսեցի, բայց համոզված եմ, որ մոտ 2000 հոգանոց խաղաղապահ առաքելությունը դժվար է համարել բավարար 120,000 խաղաղ բնակչության անվտանգության ապահովման համար, երբ գործ ունես Ադրբեջանի նման ագրեսիվ և հայատյաց հարևանի հետ։ Շատ կարևոր է նաև, որ Արցախի հարցը վերադառնա միջազգային հարթակներ, նախևառաջ` անվտանգային համակարգի մասով։ Այս պահին Արցախին պետք է միջազգային երաշխիքների ներքո կայուն անվտանգային համակարգ։  

 -Արցախում իրավիճակն ավելի ու ավելի է սրվում: Իրավիճակի ինչպիսի՞ հանգուցալուծում եք ակնկալում:

 -Ծանրագույն պայմաններում Արցախի ժողովուրդը լուռ պայքար է մղում՝ դիմանալով, չկոտրվելով, իրենց հողում ապրելու իրավունքը գազից, լույսից ու հացից վեր դասելով։ Այս ժողովուրդը պաշտպանում է ինքնուրույն իր ճակատագիրը որոշելու իրավունքը։ Եվ նրանց ձայնը սկսեց լսելի դառնալ, նրանց զրկանքները սկսեցին արձագանք ստանալ։ Մենք տեսնում ենք, որ այս օրերին ճնշումն ուժեղանում է Ադրբեջանի վրա։ Հանգուցալուծումը պետք է տանել բացառապես քաղաքական բանակցությունների ճանապարհով։ Արցախյան կողմն արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է բնապահպանական միջազգային էքսպերտներ ընդունել։ Ալիևը պետք է նահանջի այս ճանապարհով, ընդունի առաջարկը և դադարեցնի շրջափակումը։ Հայկական կողմը պետք է շարունակի օգտագործել միջազգային և հանրային ճնշումների գործիքակազմը՝ բացահայտելու ալիևյան ռեժիմի իրական դեմքը։ 

 -Հայկական ԴՆԹ-ի մասին Փաշինյանը խոսեց կառավարության նիստի ժամանակ եւ Ռուբեն Վարդանյանը` Սակուրի հետ հարցազրույցի ժամանակ։ Արդյո՞ք այստեղ քաղաքական մտածողության ու քաղաքական գծի տարբերությունն ավելի երեւաց։

 -Եվ ոչ միայն մտածողության կամ քաղաքական գծի։ Գործ ունենք տարբեր աշխարհընկալման, բարեվարքության, հայրենիքի, հայկականության նկատմամբ վերաբերմունքի, առհասարակ տարբեր արժեքների հետ։ Մեր երկիրը և մեր ժողովուրդը մի օր ունենալու են իրենց արժանի իշխանություն։

 

Ինչո՞ւ է Միրզոյանի հայտարարությունն անակնկալ եղել. «Փաստ»Գնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն ենՌուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի և Հայաստանի ձախողումն էրՌուսաստանի հայերի միությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում վերանայել Հռոմի ստատուտի վավերացման հարցըՊաշտոնյաների հետ կապ ունեցողները փող են աշխատում այս իրավիճակում. Ռուբեն Վարդանյան Յունիբանկը կմասնակցի «TOON EXPO 2023» միջազգային ցուցահանդեսին Արցախում արևային էներգիայի առաջամարտիկները դպրոցականներն են Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել Կարապետյան Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.amՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ուկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ. «Փաստ»Ինչո՞ւ են դեմ Դավթյանի թեկնածությանը. «Փաստ»«Աղջոց վանքն անպայման կվերականգնվի». «Փաստ»Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով