Երևան, 01.Ապրիլ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ» Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ» «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ» Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ» «Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ» «Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ» «Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ» Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ» Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ» Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»


Չնայած «տպավորիչ» թվերին, աղքատությունը շարունակում է խորանալ. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է

2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, ըստ պաշտոնական վիճակագրության, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 14,2%-ով, որը համադրելի է տնտեսական աճի ցուցանիշին: Ինչ խոսք, մի կողմ թողնելով պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության գործոնը՝ սա կարելի է տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ համարել համավարակի արդյունքում տնտեսապես էականորեն տուժած Հայաստանի համար։ Բայց հարցի մյուս կողմն էլ այն է, թե այսպիսի բարձր աճն արդյոք ամո՞ւր հիմքերի վրա է Հայաստանի հետագա տնտեսական առաջընթացին նպաստելու համար, և արդյո՞ք օբյեկտիվ հիմքեր ունի այն։

Դեռևս 2022 թվականի մարտին ԿԲ-ն վերանայեց 5,3 տոկոս տնտեսական աճի իր կանխատեսումը՝ այն իջեցնելով ընդամենը 1,6 տոկոս աճի սահմաններում։ Սա կապված էր այն հանգամանքի հետ, որ ԿԲ-ն բազմաթիվ ռիսկեր էր տեսնում տնտեսության աճի համար։ Դրա հետ մեկտեղ Արժույթի միջազգային հիմնադրամը ևս կտրուկ նվազեցրեց Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 4,5-5 տոկոսի փոխարեն դարձնելով 1,5 տոկոս։ Այսինքն, տվյալ պահի դրությամբ Հայաստանում լուրջ հիմքեր չկային տնտեսական զարգացման համար։ Սակայն իրադարձությունների կտրուկ շրջադարձի արդյունքում, որի մասին նույնիսկ ԿԲ-ն ու ԱՄՀ-ն չէին կարող կանխատեսել, Հայաստանի տնտեսական աճի տեմպերը սկսեցին վերելք արձանագրել։ Դա առաջին հերթին պայմանավորված էր աշխարհաքաղաքական գործոններով։ Ուկրաինայում ռազմական գործողությունների ծավալման և Ռուսաստանի դեմ Արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների արդյունքում բազմաթիվ ռուսաստանցիներ, այդ թվում՝ մասնավորաբար ՏՏ ոլորտի մասնագետներ, ժամանեցին Հայաստան՝ իրենց հետ բերելով Հայաստանի նման փոքր երկրի համար ահռելի չափերի կապիտալ։

Այս իրողությանը գումարվեց նաև այն հանգամանքը, որ Հայաստան ժամանեցին նաև այն ռուսաստանցիները, որոնք դեմ էին Ուկրաինայում ընթացող պատերազմին կամ փորձում էին խուսափել մասնակի մոբիլիզացիայից։ Հայաստան ժամանած ռուսաստանցիները հաշիվներ բացեցին հայաստանյան բանկերում, Հայաստանում գրանցեցին բազմաթիվ ՏՏ ընկերություններ, ու, աշխատանքներն իրականացնելով Հայաստանից, նրանց վարձատրությունն արտասահմանից փոխանցվում էր միանգամից Հայաստան։ Սակայն ռուսաստանցիների հոսքով պայմանավորված՝ ոչ միայն տնտեսական աճ նկատվեց, այլև հայկական դրամը սենսացիոն կերպով սկսեց ամերիկյան դոլարի նկատմամբ ամրապնդվել՝ մինչև 22 տոկոս, ինչի արդյունքում հայաստանյան արտահանողները ծանր դրության առաջ կանգնեցին։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանում ապրանքների ու ծառայությունների պահանջարկի ավելացման ֆոնին գները սկսեցին շեշտակիորեն աճել։ Չնայած դրամի արժևորումը դոլարի նկատմամբ պետք է թույլ տար որոշակիորեն մեղմել գնաճը՝ ապրանքները համեմատաբար էժան ներմուծելով Հայաստան, սակայն համապատասխան կառույցների անգործության արդյունքում տեղի ունեցավ հակառակը՝ այդ ապրանքները թանկացան ու շարունակում են թանկանալ։

Ռուսաստանցիների գործոնով պայմանավորված՝ շեշտակի թանկացան նաև անշարժ գույքի գներն ու վարձավճարները։ Ճիշտ է՝ այսպիսի տնտեսական տեղաշարժի արդյունքում որոշ տնտեսվարողներ ու անշարժ գույքի սեփականատերեր հաջողացրին հսկայական գերշահույթներ ստանալ, սակայն հասարակ քաղաքացիների վիճակն ավելի բարդացավ։ Ստացվեց այնպես, որ քաղաքացիների եկամուտների ու աշխատավարձերի չնչին, իսկ հիմնականում զրոյական ավելացման պարագայում նրանք ստիպված էին ավելի թանկ գին վճարել ապրանքների ու ծառայությունների սպառման համար։ Հատկապես ծանր էր վարձով ապրողների իրավիճակը, ովքեր զգացին վարձավճարների կտրուկ ու անհարկի թանկացման հետևանքները։ Այսպիսի անտրամաբանական գնաճի արդյունքում ամենաշատը շարունակում են տուժել խոցելի խավերը՝ առաջին հերթին աղքատներն ու ծայրահեղ աղքատները։ Դրանով է պայմանավորված, որ, տարբեր գնահատականների համաձայն, Հայաստանում աղքատության մակարդակն էականորեն աճել է և շարունակում է աճել:

Մյուս կողմից էլ՝ 2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատեց 10 մլրդ դոլարի սահմանը՝ անցնելով բոլոր կարմիր գծերը։ Փաստացի տնտեսական աճը ամուր հիմքերի վրա դնելու փոխարեն միակ լուրջ աշխատանքը, որը կատարել են օրվա իշխանությունները, նոր պարտքեր վերցնելն է։ Այս ամենով հանդերձ նրանք շարունակում են բնակչության գլխի տակ փափուկ բարձ դնել, թե դրամի արժևորման պարագայում պետական պարտքի այսպիսի ծավալներն այնքան էլ սարսափելի չեն։ Եվ չի խոսվում այն մասին, որ դրամի արժևորումը ժամանակավոր բնույթ ունի և կախված է միայն արտաքին գործոններով։ Նկատի ունենանք, որ ներկայում Ռուսաստանը փորձում է տարբեր ձևերով շահագրգռել ու հետ վերադարձնել Հայաստանում աշխատող ռուսաստանցի մասնագետներին։

Եվ եթե Հայաստան տեղափոխված ռուսաստանցիները որոշեն վերադառնալ ՌԴ՝ փակելով Հայաստանում բացված հաշիվները, ապա Հայաստանի տնտեսությունն ուղղակի կարող է կանգնել կրախի առաջ։ Իսկ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում իշխանությունների կողմից այդ պարագայում Հայաստանի տնտեսական աճի տեմպերը պահպանելու համար, մնում է անհայտ։ Տնտեսությունն ուղղակի ինքնահոսի է մատնված։ Արտաքին գործոններով պայմանավորված՝ մեծապես հավանական է դառնում, որ բազմաթիվ բացասական հետևանքներ ևս տնտեսության մեջ իրենց զգալ կտան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը. «Փաստ»Մեքենաների նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշերը կվաճառվեն աճուրդով. նախագիծ. «Փաստ»Հարևան պետությունը պետք է զգա, որ Արցախում ապրողները պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքը․ Ռուբեն Վարդանյան (տեսանյութ) «Կարոտն է խեղդում,թե չէ Տիգրանս միշտ ինձ հետ է».ավագ լեյտենանտ Տիգրան Պողոսյանը զոհվել է 2016 թ. ապրիլի 26-ին՝ փրկելով իր զինվորի կյանքը. «Փաստ»«Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար կազմը հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին Իսկ ո՞ր հանրության մասին է խոսքը, որի ուշադրությունը շեղում են. «Փաստ»«Ժողովրդավարական բրենդը»՝ դատարկ տակառ. «Փաստ»«Էլ ի՞նչ է պետք՝ հասկանալու, որ Ադրբեջանը ո՛չ մի պայմանավորվածություն հաշվի չի առնելու». «Փաստ»«Փաշինյանին որևէ մեկը չի հավատում, և իր հետ որևէ մեկն անգամ միջնաժամկետ որևէ գործ ունենալ չի ցանկանում». «Փաստ»Խոստացած «ապագան» լոք-լոք գալիս է. «Փաստ»Հիմա էլ Ոսկերչական գործարանն է «պլանի տակ». ովքե՞ր «աչք ունեն» տարածքի վրա. «Փաստ»Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. «Փաստ»Երիտասարդ վկան հիշողության հետ «խնդիրներ» ունի՞. «Փաստ»Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանըՍամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԻնչպես է Ալեն Սիմոնյանը «կրծքով պաշտպանում » յուրայիններին. Տեսանյութ Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվՄեկ օրում երեք խաղարկություն Ամերիաբանկից. MyAmeria-ի անակնկալները շարունակվում ենՔո Նոր Տուն Տանող Ամենակարճ Ճանապարհը․ IDBank-ը՝ Toon Expo 2023-ում Թոռնիկ Ալիյանը հայտնվել է ծուղակում․ Չալաբյանի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց Գրաբարի գիտակ ուսանողներն արժանացան մրցանակների Ադրբեջանը փաստաթղթով ստանձնած պարտավորությունները չի կատարվում, ուր մնաց բանավոր զրույցները հիմք ունի.Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն բացարձակ անարգել մտնել է Տեղ համայնքի տարածք. Սա Փաշինյանի գարնանային «նվերն» է հայ ժողովրին. Չալաբյան Բրիտանական նավթային հսկան անցնում է արևային էներգիայի յուրացմանը Խուսափե՛ք տվյալների կորուստից․ այսօր բեքափի միջազգային օրն է Վանդալիզմի դեպք Hard Rock Café Yerevan-ում Ես սատարում եմ «Գոյ» թատրոնին և նրա ստեղծագործական անձնակազմին. Ավետիք Չալաբյան Յունիբանկ Privé-ն Euromoney-ի կողմից ճանաչվել է լավագույն private բանկը Հայաստանում Սամվել Բաբայանն ընդդեմ Ռուբեն Վարդանյանի. Նախկին պետնախարարի դեմ նոր արշավ են սկսելԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցենԳնահատել է իր թիմակցի հակավարդանյանական ջանքերն ու ակտիվությունը. «Փաստ»Գ. Ծառուկյանը քաջալերել է մարզիկներին Երևանում մեկնարկող ծանրամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջԱնընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյանն՝ Արցախում տիրող իրավիճակի մասինԱյս ապրիլի 1-ից Արցախից ՀՀ շարժերը կարող է տեղի ունենալ միայն Կոռնիձորով. Տիգրան ԱբրահամյանՀանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է. Վարդան ՋհանյանԱրտասահմանյան ընկերությունները Օմանում երկու խոշոր արևային էլեկտրակայան կկառուցեն Երևանի քաղաքապետարանը անշարժ գույքի հարկի հավաքագրման մասով լուրջ թերացումներ ունի. Մեսրոպ Առաքելյան Ռուբեն Վարդանյանն այս շաբաթ կխոսի առաջիկա քայլերի մասին Արցախում այսօր անընդունելի իրավիճակ է. Ռուբեն Վարդանյան Անջրանցիկ թիկնոց՝ դեռ շատ հին դարերից մինչև մեր օրեր. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ՄԱՐՏԻ). Ֆոտոտրանզիստորի հայտնագործում, շոգենավի խոշոր վթար, նկարի վաճառք 50 միլիոն դոլարով. «Փաստ»Հռոմի ստատուտի հավանական վավերացման երկիմաստությունը. «Փաստ»Էրդողանը հայտարարել է ապրիլի 27-ին Թուրքիա Պուտինի հնարավոր այցի մասին Քաղաքական լարվածությունն արդեն մեծանում է. «Փաստ»Բաքվի լկտի քաղաքականության պատճառները. ի՞նչ է հրահրում Արևմուտքը. «Փաստ»Սահմանային Ողջի գետի թեման մեր հարևանները փորձում են օգտագործել էկոլոգիական համատեքստում և միջազգային աղմուկի համար հող նախապատրաստել. Արայիկ Մարգարյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և մարզերում «Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար». պայմանագրային զինծառայող Սիփան Մելոյանը զոհվել է պատերազմի ավարտից ժամեր առաջ. «Փաստ»«Այնքան կարոտով հաջող արեց, գիտեր, թե ուր է գնում». պայմանագրային զինծառայող Սեյրան Ղարիբյանը զոհվել է Ջրականում. «Փաստ»Թշնամին ձգտում է ժամանակն իր օգտին ծառայեցնել. «Փաստ»