Երևան, 29.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ» ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ» Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ» «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ» Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ» Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ» «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ» «Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ» Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»


«Աղմկոտ լռություն է, իսկ իշխանությունը բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձել ենք Հայաստանի և Արցախի Հանրապետություններին սպառնացող վտանգներին, Արցախի շրջափակման ու դրանից բխող առկա իրավիճակին: Քաղաքագետը պարադոքսալ իրողություն է համարում այն, որ հենց Հայաստանի քաղաքական իշխանության ղեկավարն է հնչեցնում Ադրբեջանի նպատակը: «Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակն է ստեղծել այնպիսի ճգնաժամ, որը խնդրահարույց կդարձնի Արցախում բնակվելը, ինչի հետևանքով X պահի կբացեն ճանապարհը՝ հույս ունենալով, որ Արցախի բնակչության զգալի մասը պարզապես կլքի իր տունը: Սա իրականում այն է, ինչ իրականացնում է Ադրբեջանը, որն, ի դեպ, շատ անկեղծ է մեզ հետ: Իրենք երբեք չեն թաքցրել, որ իրենց պետք է Արցախ՝ առանց հայերի: Ավելին, այնքան անկեղծ են, որ չեն էլ թաքցնում, որ իրենց պետք է Հայաստան՝ առանց հայերի: Իրենց, մեծ հաշվով, առանց մեզ տարածք է պետք»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ թշնամին իր գործողությունները համադրում է ՀՀ իշխանությունների գործողությունների հետ:

«Մինչ այս, երբ դեռ Լաչինի միջանցքը փակ չէր, արդեն տեղի էին ունեցել Պրահայի և Վաշինգտոնի հայտնի հանդիպումները, պայմանավորվածությունները: Դեռ այն ժամանակ մեր զրույցներից մեկում մենք արդեն խոսել էինք այն մասին, որ բանակցային գործընթացի տրամաբանության շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել: Ու եթե անգամ 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չէր բարձրացնում հարց, որը կվերաբերեր Արցախի Հանրապետության կարգավիճակին, ապա, ըստ վաշինգտոնյան տարբերակի, որը հաստատվեց Պրահայի բանակցություններում, Արցախը ճանաչվում էր Ադրբեջանի մաս: Եվ Ադրբեջանի նախագահն իր ամանորյա ուղերձում նշեց, որ «առաջին անգամ Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Ասելով տարածքային ամբողջականություն՝ նկատի ունեն ներառյալ Արցախի Հանրապետությունը: Ու, ըստ իրենց, եթե «Արցախն Ադրբեջանի մաս է, ուրեմն Լաչինի միջանցքը ևս Ադրբեջանի մաս է, Արցախի հանքերն Ադրբեջանինն են, և պետք է Ադրբեջանը որոշի, թե միջանքը, հանքերը երբ պետք է գործեն»»,-ասաց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ խնդիրը մաքուր քաղաքական է. «Եթե Հայաստանում քաղաքական փոփոխություններ կամ բանակցային գործընթացում մոտեցումներ փոխելու վերաբերյալ ՀՀ իշխանությունների վրա հանրային ճնշումներ տեղի չունենան, Ադրբեջանը ճանապարհն այնքան փակ կպահի, մինչև իրենք էլ զգան Արցախում տրամադրությունների այն փոփոխությունը, ինչի արդյունքում հույս կունենան, որ ճանապարհը բացելուց հետո ժողովրդի զգալի մասը կհեռանա Արցախից: Հետագայում այս ամենը կկրկնեն այնքան ժամանակ, մինչև Արցախում չմնան մարդիկ, որոնց պաշտպանության համար անհրաժեշտ կլինի խաղաղապահների առկայությունը: Այդպես կկարողանան երկու հարց լուծել՝ մեր տարածաշրջանում դեռևս Արցախի մասով չեզոքացնել Ռուսաստանի ռազմական ներկայությունը, երկրորդ՝ Արցախը հայաթափել»:

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ այս փուլում տարվող քաղաքականությանը՝ քաղաքագետն ընդգծեց. «Հիմա զբաղված են Արցախը հանձնելու քաղաքական, գաղափարական, աշխարհաքաղաքական, ռազմական փաթեթավորմամբ: Հայտարարում են, թե «ՌԴ ներկայությունը մեզ համար ավելի շատ սպառնալիք է», որ «70 տարի արցախահայությունն ադրբեջանցիների հետ ապրել է, հիմա էլ կապրի»: Նաև ասում են, թե «չեն կարող ռիսկի ենթարկել 3 միլիոն հայերի՝ հանուն 120 հազար արցախցիների»:Ընդհանուր առմամբ, իշխանությունը, հիմա չունենալով քաղաքական կազմակերպված ընդդիմություն, հասարակությանը գրեթե բաց տեքստով նախապատրաստում է Արցախը հանձնելուն: Մինչդեռ վերջերս սոցհարցումներ հրապարակվեցին, ըստ որոնց՝ մեր հասարակության մեջ ձևավորված է հանրային կոնսենսուս առ այն, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Սա վկայում է այն մասին, որ նույնիսկ տարվող այս քաղաքականության պայմաններում, երբ մեզ նախկինների ու ներկաների, սևերի ու սպիտակների էին բաժանում, կան հարցեր, որոնց շուրջ հանրային կոնսենսուս կա: Այդ հարցերից մեկն Արցախի կարգավիճակն է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս: Այդուհանդերձ, իշխանություններն անգամ սա հաշվի չեն առնելու, քանի որ այս ամենի դեմ կազմակերպված հակազդեցություն չկա»:

Քաղաքագետը մեզ մոտ ստեղծված իրավիճակը որակում է որպես աղմկոտ լռություն: «Աղմկոտ է այն առումով, որ իրավիճակի վերաբերյալ տարբեր քաղաքական գործիչներ, այլ քաղաքագետներ հարցազրույցներ են տալիս, կլոր սեղաններ, սեմինարներ են կազմակերպվում: Ինչ-որ հանրային, լրատվական աղմուկ, այնուամենայնիվ, կա, որը, սակայն, քաղաքական գործընթացի չի վերածվում, ինչն էլ որպես լռություն կարող ենք ընկալել: Ու այս աղմկոտ լռության պայմաններում իշխանություններն անում են այն, ինչ անում են: Իրենց քաղաքականության տեսանկյունից հասկանում եմ՝ ինչու են այդպես անում: Թուրքիան ակնհայտ նախապայման է դրել: Ասել է՝ ոչ միայն «Զանգեզուրի միջանցքը» պետք է հանձնես մեզ, այլև Արցախն ամբողջությամբ պետք է հանձնես Ադրբեջանին:

Դրանով իսկ ասել է, որ միայն այդ դեպքում կարող է հուսալ, որ Թուրքիայի քաղաքական ու տնտեսական աջակցությունը կստանա: Այն, որ Փաշինյանին ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը քաղաքական աջակցություն չեն տա, չեն տրամադրի իշխանության մնալու հստակ երաշխիքներ, ակնհայտ է: Դրա համար էլ տրամաբանական է, որ ինքը փորձում է դեպի թուրքական վեկտոր որոշակի աշխատանքներ իրականացնել՝ հույս ունենալով, որ Թուրքիան կապահովի իր իշխանության շարունակականությունը: ՌԴ-ին մեր տարածաշրջանից դուրս մղելու դիմաց Արևմուտքից կարող է միայն անվտանգային երաշխիքներ ստանալ, բայց քաղաքական իմաստով աջակցություն միայն Թուրքիայից կարող է ստանալ: Հետևաբար, իր գործողությունների տրամաբանությունը այս տեսանկյունից տրամաբանական է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Իսկ թե որն է վերոնշյալից բխող վտանգն արդեն ՀՀ-ի համար, քաղաքագետը նկատեց. «Երբ Փաշինյանն ասուլիս է տալիս ու ասում, որ իր համար պարզ չէ, թե որտեղ է զիջումների այն սահմանը, որից հետո միայն կկարողանա ապահովել ՀՀ 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի ամբողջականությունը, քաղաքական սուբյեկտայնությունն ու ինքնիշխանությունը, խոսում է այն մասին, որ առնվազն իր մակարդակով կա ընկալում առ այն, որ Հայաստանը գոյաբանական խնդրի առջև է կանգնած»: Մատնանշելով Թուրքիայի կողմից բաց տեքստով արված սպառնալիքները՝ քաղաքագետը շեշտեց, որ մեզ պարզապես ոչնչացման վտանգ է սպառնում: Դիտարկելով այն խնդիրը, թե ինչ կետից ուր հասանք, քաղաքագետը շեշտեց, որ իրականում Արցախում հիմա որոշվում է ՀՀ-ի լինել-չլինելու հարցը:

Առանձին դիտարկելով Արցախի իրավիճակը, այն փաստը, որ ամեն ինչ միայն հումանիտար խնդրի հարթություն է իջեցվել՝ նա նկատեց. «Արցախի նկատմամբ այնպիսի վերաբերմունք են ցուցաբերում, ինչպես, օրինակ՝ Սփյուռքում գտնվող ցանկացած գաղթօջախի: Միայն մի տարբերություն կա. ըստ իրենց, Արցախն ավելի վատն է, քան, օրինակ՝ Մարսելի գաղթօջախը, որովհետև այլ հավասար պայմաններում, իրենց պատկերացմամբ, Մարսելից մեզ գումար են ուղարկում, իսկ այստեղ «խեղճ Նիկոլը» ստիպված է ինքն Արցախին գումար ուղարկել: Իրենց ընկալումներով Արցախն առավելագույնը հայերի գաղթօջախ է՝ Ադրբեջանի տարածքում: Իրականում, երբ Փաշինյանը հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահի հետ սինխրոն ասուլիս տվեց, այն ոչ այնքան Արցախի մասին էր, որքան Հայաստանի Հանրապետության ապագայի: Երբ հայտարարվում է, որ ռուսական ռազմական ներկայությունը սպառնալիք է Հայաստանի համար, անոնս է նրա, որ մենք մոտենում ենք մի կետի, երբ կա՛մ պետականություն չի լինի, կա՛մ ՀՀ-ի B կետից մինչև C կամ այլ կետ կանցնենք նույն կերպ, ինչպես հիմա արցախցիներն են Ստեփանակերտից Կարմիր Խաչի միջնորդությամբ գալիս բուժման, հետո վերադառնում տուն: Հունվարի 10-ին տեսախցիկների առաջ Հայաստանի պետականության ոչնչացման հետհաշվարկն է տրվել:

Ավելին, կրկնում եմ, Արցախում հիմա որոշվում է Հայաստանի լինել չլինելու հարցը: Եթե ԱՀ-ն, այնուամենայնիվ դիմադրեց, հույս կլինի, որ ՀՀ-ում էլ ինչ-որ գործընթացներ կլինեն, և այդ դիմադրությունը կհասնի իր տրամաբանական ավարտին: Բայց եթե չեղավ, վստահեցնում եմ, որ 2020ի աղետալի պատերազմը մեզ պարզապես շատ փոքր էպիզոդ է թվալու: Ադրբեջանը, որն ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, չի թաքցնում իր ձգտումները: Ադրբեջանցիները հիմա փակել են Լաչինի միջանցքը ու ինչ-որ պահանջներ են ներկայացնում: Իսկ ո՞վ է ասել, որ ադրբեջանցի, այսպես կոչված, ակտիվիստները, չեն կարող փակել Գորիս-Կապան մայրուղին կամ իրենց դիտարկման տակ գտնվող ցանկացած այլ կոմունիկացիա՝ պահանջելով, որ ադրբեջանցիները, իրենց ձևակերպմամբ, վերադառնան Երևան, Վարդենիս կամ ցանկացած այլ տեղ: Ո՞վ է տալիս այն երաշխիքը, որ ՀՀ հանքերի աշխատանքը դադարեցնելու պահանջ ևս չեն ներկայացնի: Հիմա մենք մի խայտառակ կետի ենք հասել, բայց հնարավոր չէ պատկերացնել, թե ինչ ողբերգության անոնս հնչեց հունվարի 10-ին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել Կարապետյան Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ուկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ. «Փաստ»Ինչո՞ւ են դեմ Դավթյանի թեկնածությանը. «Փաստ»«Աղջոց վանքն անպայման կվերականգնվի». «Փաստ»Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԻնչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ»