Երևան, 21.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ» Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ» Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ» Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ» Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ» Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»


Խաղաթղթերի գյուտն ու դրանք խորհրդանշող «իրական» դեմքերը. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ճշգրիտ հայտնի չէ, թե կոնկրետ երբ և որտեղ են հայտնվել խաղաթղթերի առաջին տրցակները: Որոշ աղբյուրներ գյուտը վերագրում են Չինաստանին, որտեղ արդեն 12-րդ դարում թղթախաղի տրցակը ներառում էր 52 խաղաքարտ և բաժանվում էր 4 համագույների՝ տարատեսակների: Որոշներն էլ ասում են, որ թղթախաղը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, և որպես ապացույց բերվում են եգիպտական իմաստության աստծո «աստվածային պարգևի» և Թոթիի գրելու մասին պահպանված լեգենդները: Եգիպտական թղթախաղի տրցակում 78 խաղաքարտ է եղել, իսկ դրանց տարատեսակները խորհրդանշել են կրակի, օդի, ջրի և անդրաշխարհի տարրերը: Թղթախաղերը Եվրոպայում սկսել են ժողովրդականություն ձեռք բերել 11-13-րդ դարերի խաչակրաց արշավանքների ժամանակներից, երբ ասպետները տուն են վերադարձել և իրենց հետ բերել ամեն տեսակի ռազմավար:

Մինչ օրս պահպանվել է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս Սրբի 1254 թվականի արքայական հրամանագիրը, համաձայն որի, ֆիզիկական պատժի կրման սպառնալիքով արգելվել են թղթախաղերը: Բայց ոչ մի արքայական կամ եկեղեցական հրամանագիր կամ օրենք չէր կարող կասեցնել թղթախաղի ժողովրդականության աճը: Աստիճանաբար իրենց կանոններով և առանձնահատկություններով թղթախաղերը հայտնվել են Եվրոպայի և Ասիայի բոլոր երկրներում: Այսօր յուրաքանչյուրը կարող է գնել խաղաթղթերի տրցակ: Բայց միշտ չէ, որ այդպես է եղել: Թղթախաղերը 14-17-րդ դարերում եղել են միայն շատ հարուստ մարդկանց` ազնվականների կամ հարուստ վաճառականների զբաղմունք, քանի որ միայն նրանք կարող էին իրենց թույլ տալ գնել նոր խաղաթղթերի տրցակներ:

Դա պայմանավորված էր այն փաստով, որ խաղաթղթերը ստեղծվում էին անհատական պատվերով, ընդ որում՝ դրանք նկարվում էին լավագույն նկարիչների կողմից: Մինչ օրս գոյատևած ամենագեղեցիկ և ամենահին օրինակներից մեկը 15-րդ դարի վերջին Իտալիայում պատրաստված խաղաթղթերի տրցակն է: Այն փորագրված է 9 սմ-ոց պղնձե թիթեղների վրա: Յուրաքանչյուր խաղաթղթի նկար զարմացնում է վարպետների ստեղծած նախշերի և պատկերների նրբությամբ: Խաղաթղթերը, որոնք Եվրոպայում օգտագործվել են մի քանի դար առաջ, իհարկե, շատ են տարբերվել մեր ժամանակվա խաղաթղթերից: Դա վերաբերում է ինչպես պատկերներին, այնպես էլ տրցակում եղած խաղաթղթերի քանակին և իմաստին: Ներկայում ստանդարտ խաղաթղթերի տրցակը ներառում է 52 խաղաթուղթ` բաժանված 4 համագույների: Յուրաքանչյուր համագույնի նշանակությունը կարող է տարբեր լինել՝ կախված տվյալ խաղաթղթերի երկրից կամ ստեղծման ժամանակից:

Հայաստանում համագույներն են Ագռավը, Խաչը, Սիրտը և Ագուռը: Խաղաթղթերի համագույներին որոշները տալիս են իմաստ, յուրաքանչյուրին վերագրվում են «մարդկային կրքեր ու ցանկություններ». Սիրտը՝ սեր, Ագուռը՝ գիտելիք, Խաչը՝ փող, Ագռավը՝ ձախողում և մահ: Խաղաթղթերի տրցակում պատկերներով խաղաթղթեր ներկայում քիչ են մնացել. թագավորը, թագուհին, տղան (վալետ) և ջոկերը: Մոտավորապես 14-րդ դարից Եվրոպայում լեգենդար պատմական դեմքերին են սկսել կապել խաղաթղթերի հետ. օրինակ՝ թղթախաղի թագավորներ են՝ ֆրանկների և լոմբարդների տիրակալ Կառլոս Մեծը (Սիրտ), Հռոմեական կայսրության տիրակալ Գայուս Հուլիոս Կեսարը (Ագուռ), Մակեդոնիայի թագավոր և Ասիայի նվաճող Ալեքսանդր Մեծը (Խաչ), Հրեաստանի բիբլիական թագավոր Դավիթը (Ագռավ), վալետներ՝ Արթուր թագավորի ժամանակաշրջանի կլոր սեղանի երկու ասպետներ Լանցելոտը (Խաչ) և նրա եղբայր Հեկտոր դե Մարեն (Ագուռ), ֆրանսիացի հրամանատար Էթյեն դե Վինյելը (Սիրտ), Կառլոս Մեծի ասպետ Օգի Դեյնը (Ագռավ):

Եթե խոսենք թագուհիների մասին, ապա շատ տարբերակներ են առաջացել, և յուրաքանչյուրի համար միասնական պատկեր չի ստեղծվել: Սրտի թագուհու հավակնորդներն են Ելենա Տրոյանսկայան, Ժաննա դԱրկը և նույնիսկ Էլիզաբեթ 1-ինը, բայց ամենաերկարը այդ կարգավիճակում եղել է բիբլիական հերոսուհի Յուդիթը: Մնացած թագուհիները բաժանվել են հետևյալ կերպ՝ պատերազմի և իմաստության հույն աստվածուհի Աթենաս Պալաս (Ագռավ), Հին Կտակարանի հերոսուհի Ռեյչել (Ագուռ), արքայության և ունայնության այլաբանական կերպար Արգինա (խաչ): Վերջին ֆիգուրային խաղաքարտը (բայց ոչ արժեքով վերջինը) ջոկերն է: Ավանդաբար, այն պատկերվում է խեղկատակի տեսքով, որի ձեռքում գավազան է, որի վրա մարդու գլուխ է հագցված: Ճիշտ է, ներկայում գլուխը փոխարինվել է երաժշտական ափսեներով կամ խաղաքարտերով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ազգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ որոնք հանձնվում են՝ վերանում են. Արշակ Կարապետյան «Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»Հայաստանում «բարեփոխված ոստիկանը» հենց այս տեսքն ունի և հենց իրենց հրամանով է խաղաղ ցուցարարներին դաժանորեն ծեծում. Շաքե Իսայան Ինչի՞ վրա են հույս դրել Հայաստանի այս պահի իշխանությունները. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Պետք է կարողանալ այս շարժումն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել». «Փաստ»Համախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ»«Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակովԿիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ ԾառուկյանԿիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա ՍողոմոնյանՍևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե ԹանդիլյանԻ՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն ՄանվելյանՓրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենքՆիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԻրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըՋուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՄանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին