Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք Չալաբյան Վատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ


Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, և կարելի՞ է վստահել նրա խոսքին. «Փաստ»

Միջազգային

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն «Արդյո՞ք պետք է վստահել Ռուսաստանին և նրա խոսքին» վերնագրով հոդվածում գրում է, որ շարունակվում է Արցախի՝ ադրբեջանական ագրեսիայի ժամանակ փրկված հատվածի՝ Հայաստանի հետ կապող Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակումը, որն իրականացվել է, այսպես կոչված, ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։ Ադրբեջանական կողմի այս գործողությունները պետական ահաբեկչություն են և, ըստ էության, հայ ժողովրդի ցեղասպանության հերթական փորձ։ Թե ինչի են փորձում հասնել Ադրբեջանի իշխանությունները, պարզ է, բայց մեկ այլ կրիտիկական խնդիր էլ կա: Ո՞րն է Ռուսաստանի իրական քաղաքականությունը, և կարելի՞ է վստահել նրա խոսքին։

Ինչո՞ւ է Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան սիստեմատիկորեն անպատիժ մնում։ Ի՞նչ կլինի աշխարհում ռուսական «փափուկ ուժի» և նրա հեղինակության հետ։ Ցավոք սրտի, այդ առումով կանխատեսումները մռայլ են։ Մի՞թե կիրականանա Ռուսաստանի ապագայի այն աղետալի սցենարը, երբ իր խոստումների կատարման համար պատասխանատու հեղինակավոր տերությունից կլինի վերադարձ Մոսկվայի դքսության՝ եթե ոչ տարածքային, ապա գոնե միջազգային ազդեցության համատեքստում: Ռուսաստանի նախաձեռնած բոլոր ինտեգրացիոն նախագծերից իրականում գործում են միայն տնտեսականները։ Ինչ վերաբերում է քաղաքական նախագծերին և հատկապես անվտանգության ոլորտին, ապա այստեղ իրավիճակը խիստ բացասական է։ ԱՊՀ-ն կազմակերպություն է, որ եթե նրա բոլոր կառույցները հիմա լուծարվեն, ապա ոչ ոք դա չի նկատի։

ՀԱՊԿ-ը տարօրինակ կառույց է, որը միավորում է որոշ այնպիսի պետությունների, որոնց միջև անգամ պարբերաբար զինված բախումներ են տեղի ունենում։ Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ կապված թերահավատությունը գնալով ուժեղանում է։ Անգործությունը հիմնավորելու փորձերը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանի ենթադրյալ բացակայության հետ, չեն դիմանում քննությանը: Բավականին տարօրինակ են հայ-ադրբեջանական դիմակայությունը լուծելու համար ՀԱՊԿ-ի իբր գաղտնի ջանքերի և կուլիսային բանակցությունների մասին պատմությունները։ Փաստն այն է, որ եթե Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է, ապա ի՞նչ գաղտնի քայլերի մասին կարելի է խոսել։ Ցավոք, չի կարելի չնշել ռուսական կողմի դիրքորոշումը Հայաստանի այն փորձերի առնչությամբ, երբ անվտանգության հավել յալ երաշխիքներ գտնելու համար նա դրանք ակնկալում է ԵՄ-ից, ՄԱԿ-ից, ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից։

Ռուսաստանում բոլոր նման գործողությունները դիտարկվում են բացառապես Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի առճակատման պրիզմայով։ Բայց Հայաստանին մեղադրելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները գրեթե դավաճանելու մեջ՝ բուն ռուսական կողմի գործելակերպն է հարցեր առաջացնում։ Հայաստանը, որպես իր անվտանգության երաշխավոր, որևէ մեկ ուրիշին չէր փնտրի, եթե լիովին վստահ լիներ Ռուսաստանի պաշտպանության վրա։ Բայց որտե՞ղ ենք մենք տեսնում նման վստահության ծիլեր։ Ավա՜ղ։ Այն տոնայնությունը, որով փորձում են հայկական կողմին բարոյականություն սովորեցնել, վրդովեցնող է: Միևնույն ժամանակ, Հայաստանի «սորոսական» ղեկավարության մասին շրջանառվում է միֆ, որով փորձում են արդարացնել իրենց անգործությունը Հայաստանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։

Բայց ոչ ոք չի կարող նշել, թե կոնկրետ ի՞նչ է արել Հայաստանը ռուսական շահերի դեմ, թեկուզ 2018 թվականից հետո։ Առանց չափազանցության, որո՞նք են փաստերը: Մյուս կողմից՝ պարզապես կա ԵԽԽՎ–ում Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելուն Ադրբեջանի կողմ քվեարկությունը։ Հայկական կողմն այդ քվեարկությանը չի մասնակցել։ Պատկերացնում ենք, թե հիմա ինչ հիստերիա կլիներ ռուս պաշտոնյաների կողմից, եթե հայերը կողմ քվեարկեին։ Բացի դա, հարյուրավոր, եթե ոչ հազարավոր էթնիկ հայեր, ովքեր Ռուսաստանի քաղաքացիներ են, կռվում են ուկրաինացի նեոնացիստների դեմ: Միաժամանակ անընդհատ տեղեկություններ են հայտնվում Ուկրաինային աջակցող ադրբեջանական ելույթների և ուկրաինական նեոնացիստական կազմավորումներում կռվող ադրբեջանցիների մասին։ Արդյո՞ք ռուսական կողմը կարող է փոխել իրավիճակն ու ապացուցել իր հավատարմությունը դաշնակցային պարտավորություններին և այն, որ իր վրա սկզբունքորեն կարելի է հույս դնել որպես պաշտպանի և դաշնակցի։ Չնայած իրավիճակի բարդությանը, կարծում ենք, որ դա դեռ հնարավոր է անել։

Դա անելու համար ռուս խաղաղապահները պետք է լինեն հենց խաղաղապահներ և դադարեցնեն Լեռնային Ղարաբաղի հանցավոր շրջափակումը՝ ցրելով այդ «բնապահպաններին»: Այն, ինչի իրավունք նրանք հաստատ չունեն, դա այդ ամենին ուղղակի կանգնել ու դիտելու իրավունքն է։ Ռուսական պետությունը պետք է անվերապահորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխան տարածքը ագրեսիայից այն սահմաններում, որոնք գոյություն ունեն ինքնիշխան Հայաստանի ի հայտ գալուց ի վեր։ Այս ամբողջ իրավիճակից ամենակարևոր ու դառը դասը Ռուսաստանի հայրենասերների համար է։ Մենք սովոր ենք «ինքդ մեռիր, բայց օգնիր ընկերոջդ» սկզբունքին։ Այո, կլինեն կորուստներ, բայց դա կլինի Ռուսաստանի պահպանված ու բազմապատկված պատիվն ու փառքը՝ որպես իր խոսքին և դաշնակցային պարտքին հավատարիմ երկիր։

Ռուսաստանում քիչ բան է հայտնի Արցախի և նրա ժողովրդի մասին։ Ուստի հարկ ենք համարում ասել, որ Ղրիմը Ռուսաստանին վերամիավորելուց հետո Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում հրավառություն է եղել։ Այնտեղ Ռուսաստանին միշտ մեծ սիրով են վերաբերվել, Լեռնային Ղարաբաղում գրեթե բոլորը տիրապետում են ռուսերենին, իսկ ռուս ժողովուրդն այնտեղ միշտ ամենաթանկ ու ողջունելի հյուրն է եղել։ Լեռնային Ղարաբաղն է ծննդավայրը Ռուսական պետության բանակի դրոշի տակ կռված հայ հայտնի գեներալների ու սպաների մեծ մասի, որոնց հիշատակն էլ է միտումնավոր և անխնա ոչնչացվել Ադրբեջանում: Արդյո՞ք մենք՝ ռուսներս, ամենասև երախտագիտությունը կցուցաբերենք նրանց հիշատակի նկատմամբ և թույլ կտանք Ադրբեջանին ոչնչացնել հայկական Լեռնային Ղարաբաղը։ Եթե դա թույլ տրվի, ապա իսկական ռուս հայրենասերները կամաչեն նույնիսկ հայելու մեջ իրենց նայել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սոչիից 68 կմ հեռավորության վրա երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄՆ-ի և Հրվ․ Կորեայի միջև միջուկային պլանավորման համատեղ համաձայնագիրը մտահոգիչ է․ Լավրով Ալիևը սահմանադրություն փոխելու պահանջի տակ հեռագնա նպատակ է դրել. Ավետիք ՉալաբյանՎատիկանը կմիանա արևային էներգիային Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսելՀայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինիՉկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետԵրևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԷկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում