Երևան, 11.Դեկտեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել Ո՞ւր է մղվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը՝ «տարածաշրջանայնացմա՞ն», թե՞ «արևմտականացման»․ «Փաստ» Ռուսաստանը Հայաստանին զրկում է եկամտի և վաճառքի շուկաներից․ «Փաստ» «Չափազանց լավ որդի՝ իր ծնողների, կատարյալ ամուսին՝ իմ, և լավ հայր՝ իր բալիկների համար». փոխգնդապետ Կարեն Հակոբյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ» Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականին. «Փաստ» Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Իշխանազավթման խրոնիկան. «Փաստ» Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» «Ամբոխահաճ քաղաքական խոսույթը մեկ բան է, կիրառական քաղաքականությունը՝ մեկ այլ բան». «Փաստ» Բացառված չէ, որ շուտով Ալավերդիում ականատես լինենք ներիշխանական բախումների. «Փաստ»


Ի՞նչ են նշանակում հայկական ազգանունները. «Փաստ»

Lifestyle

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգանունը շատ բան կարող է պատմել հայի նախնիների, նրանց սոցիալական վիճակի կամ զբաղմունքի մասին։ Ազգանուն բառը բացատրվում է որպես ազգի անուն: Բայց ազգանվան ծագման հենց սկզբում ազգային անուններ չեն եղել, քանի որ մարդիկ ապրում էին փոքր խմբերով, միմյանցից անջատ, և բոլորն իրար լավ ճանաչում էին: Մինչ ազգանունների ի հայտ գալը, նույնանուն մարդկանց տարբերելու համար հայերն օգտագործել են «ծագումնաբանական» կառուցվածքներ. օրինակ՝ «Հրայրի թոռ Հայկ», «Մինասի տղա Հայկ» և այլն։ Երբեմն մարդը ստացել է մականուն, որով նրան կոչել են անվան հետ մեկտեղ։

Քաղաքների առաջացման հետ մեկտեղ, երբ արհեստավորությունն առանձնացել է հողագործությունից, զարգացել է նաև առևտուրը, և մարդիկ ստիպված էին տեղաշարժվել մի տեղանքից մյուսը: Հենց այդ ժամանակ էլ անհրաժեշտություն է առաջացել ազգանունների ստեղծման, քանի որ մարդկանց արդեն հնարավոր չէր ճանաչել ըստ նրանց բնութագրող հատկանիշների կամ, այսպես կոչված, ածական անունների: Այդ ժամանակ հիմնականում անունների հետ մեկտեղ օգտագործվում էր այն տեղանքի անունը, որտեղ ծնվել էր տվյալ մարդը, օրինակ՝ Անանիա Շիրակացի, Գրիգոր Տաթևացի և այլն: Կամ՝ մարդու անվան հետ միասին օգտագործվում էր նրա գործունեությունը կամ մասնագիտությունը, օրինակ՝ Մկրտիչ Նաղաշ, Գրիգոր Մագիստրոս և այլն:

Ժամանակի ընթացքում, արդեն հին և միջին դարերում ազնվական ընտանիքներն անպայման ազգանուններ ունեին՝ Արծրունի, Ամատունի, Մամիկոնյաններ, Ռշտունի: Հետագայում արդեն ազգանուններին ավելացվում էին նաև «ազգ»,«տոհմ»,«տուն» բառերը: Օրինակ՝ Արծրունյաց տուն,Մամիկոնյաց տոհմ, Ռշտունյաց տոհմ և այլն: Ազնվական հայ ընտանիքներում ազգանունները սկսել են հայտնվել միջնադարում։ Հայերը զանգվածաբար ազգանուններ ձեռք են բերել միայն 19-րդ դարում, երբ անձը հաստատող փաստաթղթերի կարիք է առաջացել։ Հիմնականում հայկական ազգանունները ձևավորվել են ընդհանուր նախահորից, որի անվանն ավելացվել է պատկանելություն ցույց տվող վերջավորություն։

Հայկական ազգանուններին բնորոշ «յան» վերջավորությունը հետաքրքիր «էվոլ յուցիայի պատմություն» ունի։ Հին հայերենում դրա փոխարեն եղել է «եանց», որը վերածվել է «ենց»-ի։ Հետագայում «ենց»–ը ստացել է «յանց» հնչյունական ձևը, որը հետագայում կորցրել է «ց»-ն: Հարկ է նշել, սակայն, որ «ց»-ն անհետացել է ոչ բոլոր ազգանուններից։ 19-րդ դարում Ռուսաստան եկած հայերից ոմանք պահպանել են ազգանվան այդ ձևը։ Հայաստանում, մասնավորապես Զանգեզուրի շրջանում հանդիպում են նաև նմանատիպ ազգանուններ՝ Ադոնց, Բակունց, Կալվարենց։ Բացի անուններից, ազգանունների ձևավորման մեջ օգտագործվել են նաև մասնագիտությունների և արհեստների անունները։ Օրինակ՝ Հացթուխյան, Ոսկերչյան, Հեքիմյան, Դարբինյան։ Երբեմն հայկական ազգանունների հիմքում ընկած է եղել մարդու բնորոշ հատկանիշը՝ Ճաղատյան, Ճաղարյան, Կարճիկյան և այլն:

Առանձնահատուկ ուշադրության են արժանի Արևմտյան Հայաստանի բնակիչների ազգանունները։ Երկրի այդ հատվածը ինչ-որ պահի դարձել է Օսմանյան Կայսրության մաս: Թուրքերենն ազդել է բազմաթիվ «արևմտյան» հայկական ազգանունների ստեղծման վրա։ Օրինակ՝ Դեմիրճյանը գոյացել է թուրքերեն «դեմիրչ»՝ դարբին բառից։ Հայերի ազգանուններում «չ» տառը սովորաբար ցույց է տալիս արհեստ, քանի որ թուրքերենում արհեստների անունները վերջանում են «չի»-ով։ Օրինակ՝ Բարդակչյան ազգանունը գալիս է «բարդակչի»ից՝ բրուտ։ «Մելիք» նախածանցը, օրինակ՝ Մելիք-Հակոբյան, ցույց է տալիս հայի ազնվական ծագումը։ «Տեր» նախածանցը, որը նշանակում է «հայր» կամ «տեր», գործածել են հոգևորականների նկատմամբ։ Այստեղից էլ, օրինակ՝ Տեր-Մաթևոսյան, Տեր-Պետրոսյան, Տեր-Ստեփանյան և նման այլ ազգանուններ։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկնիշ թվերի խաղն ու Հայաստանի տնտեսության իրական վիճակը Կրակոցներ են հնչել նաև Երևանի կենտրոնում Երբ հասարակությունը մնում է հաշվեհարդարի հույսին Մարդասիրական-բարեգործական նպատակով Հայաստան են եկել ՌԴ ՄԻՊ ներայացուցիչները Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Արտահերթը դարձել է վարչախմբի իդեա-ֆիքսը Նախկին Խնայբանկում ներդրված դրամական ավանդների փոխհատուցման վճարումները կշարունակվեն նաև 2024 թվականինՍիրիայի ՀՕՊ համակարգերը Դամասկոսի երկնքում խոցել են Իսրայելից արձակված հրթիռներըԱդրբեջանը կրկին ցնցվել է Հայտնի են ձմեռային արձակուրդների օրերը Եվրամիությունը մտադիր չէ մարզել հայ զինվորականներին․ ԵՄ ներկայացուցիչ Մենք պետություն ենք կորցնում, չպետք է դա թույլ տալ. Արշակ Կարապետյան Նոր Նորքում գիշերը 26-ամյա տղայի են սպանել Ինչո՞ւ է օտարերկրյա կազմակերպությունը ուսումնասիրություններ արել Հայաստանում ՀԷՑ-ը տեղեկացնում էԱրցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել Ջուր չի լինելու Կիևը գիշերը հարձակման է ենթարկվել․ հաղորդվում է վիրավորների մասին Փաշինյանն արտահերթ ընտրություններով իրեն ծառայող արտախորհրդարանական ուժերին ԱԺ է տանելու. Նաիրի Սարգսյան Ի՞նչ չի կարելի հագնել 2024 թվականի ԱմանորինՌեալը համաձայնեցրել է Մբապեի տրանսֆերը ՊՍԺ-ի հետ Ծաղկաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից Պերուի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Արցախի անկախությանը «այո» քվեարկածներն ի՞նչ իմանային, որ Փաշինյանը նրանց հանձնելու է Ալիևին Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արփի բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ Բարեկենդան Սուրբ Հակոբի պահքի օրն է Ո՞ր ամսաթվերին ծնվածների բախտը կբերի 2024 թվականին Արևմուտքին երբեք չի հաջողվի ջախջախել Ռուսաստանին․ Պուտին Տաշիր քաղաքում հրդեհ է բռնկվելՖուտզալի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը Ի՞նչ անել, երբ Հայաստան-արևմուտք աշխարհաքաղաքական շահերը համընկնում են. Իրականում՝ Նաիրի Սարգսյանի հետԱրցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի կառավարմանը. հայտարարություն Երբ սատանաներն իրենց բնորոշ խարդախութամբ տիրանում են իշխանությանը. Արշավիր Ղարամյան ԱԺ-ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզումՄայրաքաղաքում գործարկվել է ամենամեծ արևային էլեկտրակայանը ՌԴ-ում զինծառայությունից խուսափողին Հայաստանում կալանավորել են Սպասվում են տեղումներ և մառախուղ Կտրուկ անկում տարադրամի շուկայումԻնչպես սեղան գցել 2024 թվականի Ամանորի համար և ինչ ուտեստներ չպետք է լինեն սեղանինԴեկտեմբերի 10-ը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է Տասնյակ բեռնատարներ արգելափակվել են Գորիս-Կապան ճանապարհինՀայաստանում ձյուն է գալիս Արևմուտքը չի վտանգի իր էներգետիկ անվտանգությունը և Բաքվի հետ ընկերությունը՝ հանուն Հայաստանի շահերի Վրացական համարներով մեքենաների վարորդները՝ երկընտրանքի առջև Հոբելյանական երեկո՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի 95-ամյակին Պիտի հիշեն, որ գործ ունեն բորենիների հետ, որոնց կողմից մի օր հոշոտվելը անխուսափելի վերջաբանն է. Աննա ՄկրտչյանՎիշապը 2024 թ-ին հարուստ ու երջանիկ կյանք է խոստանում կենդանակերպի այս 3 նշաններին Իտալիայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կա չորս զոհ