Հույս ունեմ մյուս տարի իշխանություն կլինի երկրում, որը չի կազմակերպի կանանց նկատմամբ բռնություններ. Աննա Մկրտչյան
ԲլոգԱննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իրավահավասարության ու կանանց համար հավասար հնարավորությունների կարևորությունը հասկացող, դրանց համար պայքարող ու այդ գիտակցությամբ ապրողների մասին է այսօրը։
Իրավահավասարության ու կանանց համար հավասար հնարավորությունների կարևորությունը հասկացող, դրանց համար պայքարող ու այդ գիտակցությամբ ապրողների մասին է այսօրը։
Մեր երկրում տարիներ շարունակ անգամ այս թեման են կեղծել, շահարկել ու աղավաղված ներկայացրել։ Իբր կանանց համար են պայքարել, բայց կանանց իրավունքներն ընդամենը օգտագործել են իշխանությունը զավթելու համար։ Իբր հկ-ներ էին բացում կանանց պաշտպանելու համար, բայց իրականում փող էին «լվում» այս անվան տակ։
Ու հենց իշխանությունը զավթեցին ու արդեն կոնկրետ գործիքներով պիտի կանանց իրավունքներով զբաղվեին սկսեցին անհարգալից վերաբերմունքն ու կանանց նկատմամբ բռնությունը խրախուսել։
Հույս ունեմ մյուս տարի իշխանություն կլինի երկրում, որը չի կազմակերպի կանանց նկատմամբ բռնություններ։ Այսօրվա Հայաստանի իշխանազավթները կանանց նկատմամբ ֆիզիկական և հոգեբանական բռնության կազմակերպիչներն են։ Նրանց օրոք խոսել կանանց իրավունքների ու հնարավորությունների մասին հնարավոր չէ։ Չէ՞ «հկ-ներ ջան»։