Երևան, 29.Մարտ.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.am Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ» ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ» Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ» «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ» Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ» Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ» «Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ» «Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ» Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»


«Սուտի գողականների» ու «իսպանական ամոթի» մասին․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Փաշինյանի գլխավորությամբ քպականները ինչպես ատելության ու թշնամանքի գեներացման հիման վրա իշխանության եկան, այնպես էլ ատելության ու թշնամանքի գեներացման միջոցով շարունակում են կառավարել։ Ավելի ստույգ՝ ավիրել: Այս գործում «ավանգարդ» դիրքերում են նաև իշխանական պատգամավորները, որոնք ոչ միայն անընդհատ անհեթեթություններ են դուրս տալիս, այլև հակված են վիրավորանքների, ատելության խոսքի ոչ կոռեկտ բառապաշարի օգտագործման։

Չնայած զարմանալի չէ, քանի որ այդ մարդիկ ընդունակ չեն բովանդակային քննարկումների մեջ մտնել կամ փաստերի հիման վրա կոնկրետ վերլուծություններ կատարել, իսկ երբ ընդդիմախոսներն իրենց ինտելեկտուալ կարողություններով գերազանցում են (այսօր քպականների ցանկացած ընդդիմախոս հաստատ «կիլոմետրերով» գերազանցում է) իշխանական պատգամավորներին, ապա նրանց այլ տարբերակ չի մնում, քան վիրավորանքների ու մեղադրանքների անցնելը։ Մյուս կողմից էլ, իրենց իսկ բառապաշարով ասած, Նիկոլի «ուսապարկերի» այսպիսի վարքագիծը պայմանավորված է իրենց քաղաքական առաջնորդ Փաշինյանի խրախուսմամբ։ Եվ պատահական չէ, որ անգամ նրա ներկայությամբ էր ԱԺ-ում քաշքշուկ ու ծեծկռտուք տեղի ունենում։ Այսինքն, եթե Փաշինյանը դատապարտեր իշխանական պատգամավորների սանձարձակ պահվածքը, ապա փողոցից խորհրդարանում հայտնվածներն ո՞վ էին, որ չենթարկվեին իրենց «շեֆին»։

Մյուս կողմից էլ՝ այս տիպի միջադեպերի միջոցով փորձ է կատարվում մարդկանց ուշադրությունը շեղել առկա ծայրահեղ ծանր իրադրությունից։ Դրան է միտված նաև այն գործելակերպը, որ որոշ պատգամավորներ փորձում են անհեթեթ հայտարարություններով անլրջացնել իրավիճակը՝ հաճախ դառնալով զավեշտի առարկա։ Ու իրավիճակի «բացառիկությունը» դրսևորվում է նրանով, որ եթե Արցախյան պատերազմից ու փաշինյանական խայտառակ պարտությունից հետո իշխանական պատգամավորներն անցել էին ընդհատակ ու «մկան ծակին հազար թուման էին տալիս», ապա հիմա ոչ միայն ընդհատակից դուրս են եկել, այլև տեսախցիկների առաջ իրենց այնպես են պահում, կարծես թե ոչ մի արտառոց երևույթ տեղի չի ունեցել, և իրենց իշխանության օրոք չէ, որ Արցախն ու Հայաստանը տրորվում են հակառակորդի ոտքերի տակ։

Եթե մի փոքր արժանապատվություն ունենային, ապա այդ մարդիկ գլխիկոր կշրջեին ու չէին կարողանա մարդկանց աչքերի մեջ նայել, բայց, ինչպես քանիցս համոզվել ենք, ամոթ հասկացությունը նրանց խորթ է։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ ծանոթ չեն այդ բառին: Առավել ևս՝ «իսպանական ամոթ» հասկացությանը, որը զգում են մեր բազմաթիվ հայրենակիցներ իրենց փոխարեն: Հասկանալի է, որ ընդդիմության հիմնական խնդիրը հարցադրումներ կատարելն ու իշխանությունների բացթողումները մատնանշելն է, իսկ իշխանությունից հասնում է դրանք գլխիկոր լսելն ու, եթե չեն հեռանում, գոնե այդ քննադատություններից դասեր քաղելը: Բայց չէ, նրանք ամենագետ են, նրանց «պագոնները կընկնեն», եթե ընդդիմության դիտարկումները կյանքի կոչեն։ Նրանք ոչ միայն չեն կարողանում համակերպվել իրենց թերացումների բարձրաձայնման հետ, այլ նույնիսկ մուննաթ են գալիս ուրիշների վրա և մեղադրանքներ հնչեցնում։

Ավելին, այնպիսի բառապաշարով են հակադարձում, որ բակերի «բեսեդկաներում» երբեմն կամաչեին՝ մտածելով, թե գուցե այդ պահին կանայք ու երեխաներ անցնեն այդտեղով: Ազգային ժողովի լիագումար և հատկապես մշտական հանձնաժողովների նիստերում իշխանական պատգամավորներից շատերն իրենց «կիսագողականի» պես են պահում։ Միանգամից աքլորանում, բորբոքվում են, սանձարձակ պահվածք դրսևորում ու սկսում են քրեական ենթամշակույթին բնորոշ բառապաշարով հաշիվ պահանջել։ Հայտնի անձի խոսքերի հանգվույն անգամ ուզում ես հարցնել՝ հիմա դուք պատգամավո՞ր եք, թե՞ գողական։ Ներողություն՝ «սուտի գողական»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տիգրան Ավինյանը շտապում է, «15 տոկոսանոց» ՔՊ-ն՝ ոչ «Ապրելու երկիր» կուսակցության թիմը ծանոթացել է հայրենիքի պաշտպանության կանոններին Կոնվերս Բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում Ադրբեջանը շարունակելու է սեղմել, ինչին պետք է հակախաղ առաջադրել. Տիգրան Աբրահամյան ՀՀ-ում առկա է արժանապատիվ կենսաթոշակից բավականին հեռու լինելու միտում «Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները». Սամվել Կարապետյան Ռեակտիվ ինքնաթիռ. գաղափար, որ գրեթե միաժամանակ է առաջացել աշխարհի տարբեր երկրներում. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «Ապրելու երկիրն» ակտիվացնում է աշխատանքը. Ավինյանին ծանր փորձություն է սպասվում 1or.amՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում, աբորիգենների հետ հանդիպում. «Փաստ»ԱՄՆ-ի արձագանքը՝ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ Փիառի ակադեմիական քաղաքը. «Փաստ»ԱՄՆ-ը ձգտում է նոր հակամարտություն հրահրել. նոր աշխարհաքաղաքական փոփոխությունների ռազմավարական մասշտաբն ու ուղղվածությունը դեռ ձևավորվում են. «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ Ուկրաինայում աճում է արևային մարտկոցների վաճառքը Առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները. նախագիծ. «Փաստ»Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք շատ հստակ գիտակցում են իրենց դերն ու պատասխանատվությունը պետության կյանքում. Մանե Թանդիլյան «Քար ենք, դիմացանք, մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց». Զույգ եղբայրներ Վահե և Էդգար Առաքել յանները նահատակվել են Ջրականում. «Փաստ»Ներիշխանական նոր «բզիկ», որ կոչվում է «բզեզիկ». «Փաստ»Միջազգային իրավական ինստիտուտների դեգրադացման հետևանքները. «Փաստ»«Հասկացա, որ պարզապես պարտավոր եմ նման մի նախագիծ իրականացնել». «Փաստ»«Այսօրվա դրությամբ իշխանությունների գործողությունների արդյունքը, ցավոք, թշնամիների շահերը սպասարկելն է». «Փաստ»Պետք լինի՝ օրումեջ ընտրություն կանեն, մինչև որ ՔՊ-ն հաղթի. «Փաստ»Ավինյանը շտապում է, ՔՊ-ն՝ ոչ. «Փաստ»Ինչո՞ւ են դեմ Դավթյանի թեկնածությանը. «Փաստ»«Աղջոց վանքն անպայման կվերականգնվի». «Փաստ»Հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղ մենամարտելու. Էրիկ Իսրայելյան Սա նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Արդեն ժամանակն է, որ կանանց դերը տեսանելի լինի մեր իրականությունում. Մանե Թանդիլյանը հանդիպել է ՀԱՀ ուսանողների հետ Արդեն հոգնել ենք Ադրբեջանի այս կամ այն չկատարած պայմանավորվածությունը մատնանշելուց, խնդիրն այն է, որ ամեն միջադեպ նոր ճանապարհ է բացում ավելի խոշոր էսկալացիայի համար. Աբրահամյան Ֆորում․ «Նորարարական ֆինանսական գործիքների դերը կանաչ բիզնեսի զարգացման գործում» Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը Դարձի՛ր Ակբա բիզնես ակումբի անդամԵրևանում պետք է իշխանափոխություն լինի, ցույց տանք, որ արժանապատվություն ու ինքնասիրություն ունենք. Մանե Թանդիլյան Հարկային ի՞նչ քաղաքականություն են վարում Հայաստանն ու Վրաստանը ՏՏ ոլորտում․ համեմատական ակնարկ Անդրանիկ Ամիրջանյանը միացել է «Ապրելու երկիր» կուսակցությանըՍիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում. Տիգրան ՎարդանյանԱդրբեջանին դիմակայելու լուրջ երկարաժամկետ ռազմավարություն չկա․ Տիգրան Աբրահամյան Նոր պատերազմի սպասումով․ ինչո՞ւ և ինչպե՞ս հասանք այս օրին Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել՝ որ ճանապարհն ենք մենք ընտրում․ Ռուբեն ՎարդանյանNTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել Ճապոնիայում գտնվող իր կենտրոնների և գրասենյակների պատերին Անդրանիկ Մարգարյանի գնահատականը հիմա կլիներ այնպիսին, ինչպիսին ընկերոջ Սերժ Սարգսյանինն է.Շարմազանով NTT Data-ն ծրագրում է արևային մարտկոցներ տեղադրել իր կենտրոնների և գրասենյակների պատերին Դեպքը տեղի է ունեցել «Զվարթնոց»-ում. հայտնի է, թե ինչից է մահացել «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը Իշխանություն լինել՝ չի նշանակում իրավունք ունենալ Արցախի անունից որոշել. Ռուբեն Վարդանյանի տեսակետըԻնչո՞ւ կյանքի չկոչվեց միջուկային ռեակտորով ավտոմեքենայի գաղափարը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՄԱՐՏԻ). Երկու օրվա Հռոմի պապի մահը, միլիարդավոր դոլարների գանձերի հայտնաբերումը, առևտրի կենտրոնի խոշոր հրդեհը. «Փաստ»ԶՊՄԿ-ն ներդրում է անում աշխատակազմի՝ աշխատանքային անվտանգության պատրաստվածության ուղղությամբ Երբ ակնհայտ հանցագործությունների առջև աչք է փակվում. «Փաստ»Հայաստանը ցանկանում է ստանալ հնդկական ներդրումներ և ռուսական շուկա. «Փաստ»