Երևան, 07.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ» Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ» «Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ» Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ» «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»


Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. արժեզրկման ու հեղինակազրկման ճանապարհին․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, արցախահայության հիմնական ու ամենատարրական իրավունքները խախտված են, սակայն միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հումանիտար ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ տարբեր միջազգային սուբյեկտների կողմից Ադրբեջանին ուղղված հայտարարություններ և կոչեր են հնչում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, սակայն դրանք առանց պարտադրող գործիքակազմի այդպես էլ մնում են դեկլարատիվ մակարդակում։

Անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որը հայտնի է նաև Հաագայի դատարան անվանումով, բավարարեց Հայաստանի առանցքային պահանջը` կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ, և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Իսկ դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ շեշտեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, այլև մտադիր էլ չէ կատարել ու այն մեկնաբանում է այնպես, ինչպես միայն իրեն է ձեռնտու։

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցներն ի վիճակի չեն համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից իրագործվող մյուս հանցագործություններին՝ գերիների ու քաղաքացիական բնակչության սպանություններից ու խոշտանգումներից սկսած, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով վերջացրած։ Նույնիսկ որևէ վճռական արձագանք չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային պատշաճ կերպով արձագանքելու վերաբերյալ։ Ավելին՝ Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմին պատժամիջոցների թիրախ դարձնելու փոխարեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն Ալիևին համարում են վստահելի գործընկեր ու խնդրում են, որ ավելացնի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։

Արդյունքում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքների բոլոր նորմերը, սակայն դրանք ոչ մի հետևանք չեն ունենում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար հեղինակազրկվում են միջազգային ուժային կենտրոնները, մասնավորաբար Հաագայի դատարանը, որի որոշումը, փաստորեն, գրոշի արժեք անգամ չունեցավ, ավելին՝ չկատարման համար ոչ մի պատժամիջոց չհետևեց: Հիմա էլ հերթական որոշումն է ընդունվել, որը, հասկանալի է, որ նորից կյանքի չի կոչվելու: Դա պարզ էր ի սկզբանե: Խոսքն այն մասին է, որ Հաագայի դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու սանկցիա է ուղարկել: Ռուսաստանի նախագահն արժանի է այդպիսի որոշման, թե ոչ, այլ հարց է: Այլ հարց է նաև այն, թե որքանով է նա ավելի մեծ հանցագործություններ կատարել (ինչպես գնահատում են արևմուտքում), քան ահաբեկչական երկրի ղեկավար Ալիևը:

Խնդիրն այն է, որ Ռուսաստանը չի էլ ճանաչում Միջազգային քրեական դատարանն ու նրա իրավազորությունը։ Արդյունքում այս որոշումը շատերի շրջանում պարզապես ծիծաղի առիթ է տվել: Սակայն վերադառնանք մեր «ոչխարներին»: Ուշագրավ է, որ Գերմանիայի արդարադատության նախարար Մարկո Բուշմանը հայտարարում է, թե Պուտինը Գերմանիա այցելության դեպքում անմիջապես կձերբակալվի, իսկ նույն Գերմանիայում Ալիևին շատ բարձր մակարդակով են ընդունում ու հատուկ շեշտում Ադրբեջանի առանցքային նշանակությունը էներգակիրների մատակարարման հարցում։ Ադրբեջանի նախագահն իր այցի շրջանակներում հանդիպում ունեցավ ոչ միայն Գերմանիայի ղեկավարության, այլև գերմանական բիզնեսի պատկառելի թվով ներկայացուցիչների հետ այն դեպքում, երբ գործ ունենք ակնհայտ հանցագործի հետ, ինչն ինքն էլ չի թաքցնում՝ բարձրաձայնելով իր ահաբեկչական ու հանցագործ մտադրությունների մասին։

Մի խոսքով, միջազգային իրավունքը չի գործում, կամ եթե ինչ-որ կերպ դեռ գործում է, ապա հատվածական, երկակի, եռակի, քառակի ստանդարտներով, իսկ միջազգային կարևոր ինստիտուտները, այդ թվում՝ արդարադատության միջազգային մարմինները դեգրադացվել են և հեղինակազրկվել, դրա համար էլ ըստ անհրաժեշտության չեն կարողանում ազդել միջազգային գործընթացների և իրավախախտումների վրա։ Սա ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը կարգավորող նորմերի էրոզիայի արդյունք է, որը ճանապարհ է բացում այնպիսի միջազգային հանցագործությունների իրականացման համար, ինչպիսիք են, օրինակ, էթնիկ զտումները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և ցեղասպանությունը։ Դրա համար էլ Ալիևը հայտարարում է, թե միջազգային իրավունքը չի գործում, և առաջին պլան է մղվել ուժի գործոնը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իր պաշտոնավարման 5 տարում ՀՀ գործող վարչապետը փոխել է արարողակարգի 3-4 ղեկավար. Վահագն Մելիքյան․ Alphanews.am Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ. Տիգրան Աբրահամյան «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին կապույտ ջինսը, «Տետրիս» խաղն ու էլեկտրական արդուկի արտոնագրումը․ «Փաստ»«Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ»Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ»«Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ»Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է Եվս մեկ կազմակերպություն միացավ «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ»Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել