Երևան, 07.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ» Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ» «Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ» Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ» «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»


Չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին․ «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է

Թվում է, թե առանձնապես արտառոց մի բան չկա, երբ կառավարության ղեկավարը ներկա չի գտնվում այս կամ այն ոլորտային խոշոր միջոցառմանը և, ազատ ժամանակ գտնելով, գնում է որևէ տեղ խաշած եգիպտացորենի կողր կրծելու, ֆոտոսեսիա անելու կամ որևէ ամրոցում ֆռֆռալու: Բայց դա միայն թվում է: Առավել ևս, եթե կառավարության ղեկավարը, լավ, իրերը կոչենք իրենց անուններով, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախապես ցանկացել էր ներկա գտնվել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին:

Ավելին, արդեն առիթ ունեցել ենք մեր ընթերցողին պատմելու, որ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը բավականին ջանասիրորեն նախապատրաստվելիս է եղել նրա աշխատակազմի և անվտանգության ծառայության կողմից: Վերջիններս այնքան ջանասիրաբար են գործին կպել, որ խնդիրներ ու որոշ դժվարություններ են ստեղծել անգամ ցուցահանդեսի կազմակերպիչների համար: Բայց այդ ամենից հետո Նիկոլ Փաշինյանը չի գնացել «ԴիջիԹեք 2022» տեխնոլոգիական ցուցահանդեսին և «DigiTec Summit 2022» միջազգային համաժողովին մասնակցելու: Իսկ թե ինչու չի գնացել, արդեն ներկայացրել ենք: Կարճ ասած՝ «շոու» ապահովելու տեղ չի եղել, չի գնացել: Մինչդեռ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար նշված ցուցահանդեսը տարվա կարևոր ոլորտային իրադարձությունն է, յուրատեսակ տարեկան-հաշվետու համաժողով, խիստ դժգոհ են մնացել նման անպատասխանատու և արհամարհական վերաբերմունքից:

Նրանք ոլորտին վերաբերող ու այս ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր ունեին, որոնք նախատեսում էին ներկայացնել Նիկոլ Փաշինյանին: Ամեն դեպքում՝ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, համապատասխան գրությամբ սաղավարտ է կրում, գոնե ի պաշտոնե պետք է, չէ՞, ինչ-որ կարևոր հարցեր լսի: Թեպետ նա լսելու հետ, որքան հայտնի է, չունի, փոխարենը սիրում է չիմացած բաների մասին «խորիմաստ» դատողություններ անել: Բայց դա էլ դնենք մի կողմ: Կային հարցեր: Կային ակնկալիքներ, որ այդ հարցերը գոնե նրան կհասցնեն: Բայց՝ ալգորիթմում «ծափ տվեք, արա»-ի պակետը դիլեյթ է եղել, Փաշինյանի նախատեսված այցելությունն էլ՝ «էռռոռի» տակ ընկել: Մի խոսքով՝ «վատ կապուղի»: Ներկաներից մեկն անգամ չափածո սրամտել է, թե՝ չսիրեց «թավիշն» Այ-Թի-ն, հարցերը թողնում է մայթին: Կատակը՝ կատակ, բայց այս ամենի խորքում բավականին լուրջ խմորումներ կան:

ՏՏ ոլորտի ներկայացուցիչները հիմնավոր կասկածներ ունեն, որ այս դեպքում հիմնական խնդիրները հարուցողն ու ոլորտի հետ կառավարության հարաբերությունները փչացնող առանցքային դերակատարը ԿԳՄՍ նախկին նախարար, այժմ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է: Այն, որ նա դեռ իշխանության գալու սկզբնական շրջանում փորձեց խնդիրներ հարուցել և հարուցեց տարբեր կրթօջախների համար (հիշենք թեկուզ «Այբ»-ի հետ կապված պատմությունն ու այդ կրթօջախի համար հրապարակային անախորժ հոլովումների առիթներ տալը), նորություն չէ: Որոշ չափով հայտնի էր նաև, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տպավորիչ ցանցը ևս հայտնվել էր Արայիկ Հարությունյանի համար ոչ սիրելիների «սև ցուցակում»:

Պարզվում է՝ դրա պատճառներից մեկը այն է, որ «Արմաթ» լաբորատորիաները դեռ «նախկինների» ժամանակ են ստեղծվել, ինչը «թավշյա» մոդեռնիստների ներկայացուցիչները ծանր են տարել (հա, դե, եթե իրենց մնար, կասեին՝ Հայաստանի պատմությունը 2018-ին է սկսվել, չնայած իրողությունները հակառակի մասին են խոսում, այն, որ 2018-ը կարծես պատմության վերջի սկիզբն էր, ինչևէ): Հետաքրքիր է, եթե քպականներին մի քանի անգամ ասեն, որ հանրահայտ «Թումո» կենտրոն հիմնելու պայմանավորվածությունն էլ Ռոբերտ Քոչարյանի օրոք է եղել, ապա նրանց ինքնազգացողությունը կտրուկ կվատանա՞:

Պարզվում է նաև, որ «Արմաթ» լաբորատորիաների անխափան ֆինանսավորման, ցանցի ընդլայնման, նոր լաբորատորիաներ բացելու հետ կապված ևս խնդիրներ կան, որոնք անխուսափելիորեն դժգոհություններ են հարուցում, քանի որ իշխանությունը, որի առաջնային գործառույթներից մեկը հենց նման ընթացիկ հարցերը սահուն լուծելն է, առանձնապես այդ խնդիրների վրա չի կենտրոնանում: Հետաքրքիր է, ի դեպ, որ եթե վաղը, մյուս օրը նկարագրված և այստեղ չմանրամասնված դժգոհությունները հասնեն որոշակի կուլմինացիայի, ապա ի՞նչ դրսևորում կունենան: Մյուս կողմից՝ առնվազն տարօրինակ է Նիկոլ Փաշինյանի իշխանության նման արհամարհական վերաբերմունքը ՏՏ ոլորտին: Տարօրինակ է, որովհետև «թավշյա» շիլաշփոթի ժամանակ այս ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչներ, անգամ՝ ընկերություններ եղան, որ գրեթե ամբողջական կազմով ներգրավվեցին «հեղափոխական» թոհուբոհի մեջ:

Ավելին, Փաշինյանի կառավարությունը մեծապես օգտվում է Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայությունից, ճյուղավորումից ու աճից: Ի լրումն, այդ ոլորտի ներկայացուցիչներ են նաև ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ժամանակավորապես Հայաստանում վերաբնակված տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ, այսինքն՝ փաշինյանական կառավարությունը այս կողմից էլ որոշակիորեն շահում է: Եվ այդ ամենից հետո, ահա, այդպիսի վերաբերմունք: Բնութագրական է, ոչինչ չես ասի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին Կուկուռուզնիկի վերածնունդը՝ «Ապրելու երկիր» կուսակցության առաջնահերթ օրակարգում UCOM-ի բիզնես հաճախորդները ձեռք կբերեն Macbook PRO-ն՝ խնայելով մանրածախ գնի մինչև 30%-ը Գլոբալ էներգետիկ ճգնաժամը խափանում է համաշխարհային ծրագրերը Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել ու զարգացնել Միացյալ Թագավորության հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյանը՝ Սըր Լինդսի Հոյլին Տեղի է ունեցել «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնած «Զանգեր» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկումների շարքի հինգերորդ հանդիպումը Յունիբանկն առաջատար դիրք է զբաղեցրել վարկերի քանակովԵրիտասարդության պալատը վերադառնում է Երևան «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանը ք. Վեդիում հանդես կգա «Հարկային հսկողություն» թեմայով դասախոսությամբ Ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն ամուսնացել են․ երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն հուշերը․ Մանե Թանդիլյան ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ. Տիգրան Աբրահամյան «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին կապույտ ջինսը, «Տետրիս» խաղն ու էլեկտրական արդուկի արտոնագրումը․ «Փաստ»«Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ»Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ»«Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ»Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է Եվս մեկ կազմակերպություն միացավ «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ»Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է