Երևան, 06.Հունիս.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
«Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ» Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ» «Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ» Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ» «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ» Դիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ» «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ» «Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ» Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»


Առաջին երկրաբանները քարը հողից հանած և աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին. Վարդան Ջհանյանի ուղերձը Երկրաբանի օրվա առթիվ

Հասարակություն

ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը Երկրաբանի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ժամանակակից աշխարհը, որը մեզ շրջապատում է։

Երկրաբանությունը դարեր շարունակ ներկա է եղել հայ մարդու մասնագիտություների շարքում՝ քարե դարից ի վեր հայը փնտրել եւ գտել է հողի տակ թաքնված բարիքը եւ ծառայեցրել այն զարգացմանը։ Հայկական խորհրդային երկրաբանական դպրոցը համարվում էր ամենաուժեղներից մեկը։ Հանքարդյունաբերությունը Հայաստանում զարգացած էր ոչ միայն որովհետեւ հողը մեզ տվել էր բարիք, այլեւ որովհետեւ մեր երկրաբանները արել էին խորհդային տարիների ամենակարեւոր երկրաբանական հայտնագործություներից մի քանիսը։

Այսօր երկրաբանությունը, ցավոք, մեր ուժեղ կողմերից չէ՝ ոչ մեր մասնագետների մեղքով։ Երկրաբանական ներդրումները շուկայական տնտեսությունում համարվում են ամենառիսկայինը։ Տարբեր հաշվարկներով 1000 հետախուզական նախաձեռնություններից միայն մեկն է դառնում հանք։ Իսկ դա նշանակում է, որ երկրաբանական աշխատանքների մեջ ներդրված գումարի զգալի մասը այդպես էլ ներդրողին օգուտ չի բերում։ Հետեւաբար, մենք պետք է լրացուցիչ ջանքեր դնենք երկրաբանական ներդրումներ Հայաստան բերելու համար։ Այսօր, երբ ողջ աշխարհը փող է ներդնում վերականգնվող էներգիայի եւ էլէկտրական մեքենաների համար անհրաժեշտ մետաղների որոնման համար, այդ գումարները գնում են այն երկրներ, որոնք համարվում են երկրաբանական ներդրումների տեսանկյունից կանխատեսելի եւ կայուն։ Քչերը գիտեն, որ աշխարհի երկրաբանական ներդրումների միայն 2 տոկոսն է բաժին ընկնում հետխորհրդային երկրներին (չհաշված՝ Ռուսաստանը), հենց վերը բերված պատճառներով։ Երկրաբանական ներդրումներն արվում են Կանադայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, այլ եվրոպական երկրներում ու նույնիսկ մեր հարեւան երկրներում։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ դուրս մնալ այս մրցակցությունից։

Մենք պետք է հնարավորություն տանք մեր երկրաբաններին, երկրաբանների երիտասարդ սերունդին նորից ապացուցել այս գիտության կարեւորությունը երկրի ապագայի համար։ Վստահ եմ, որ հաջողելու ենք՝ բոլորիս համատեղ ջանեքերով»։

Հիշեցնենք, որ Երկրաբանի օրը պաշտոնապես նշվելու է գալիք կիրակի օրը։

ԶՊՄԿ-ում սպորտային ավանդույթները շարունակվում են Փաստացի Արցախի, Հայաստանի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել, որպեսզի մարդկանց շարժը ՀՀ-ից Արցախ և հակառակը տեղի ունենա ադրբեջանցիների վերահսկողությամբ. Տիգրան Աբրահամյան «ԱքսելՄոնդրիան և գործընկերներ» ընկերությունը Երևանում բացում է իր գրասենյակըԱլեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն Բելգիայում մեծությամբ երկրորդ արևային էլեկտրակայանը կկառուցվի Օստենդ-Բրյուգե օդանավակայանի մոտ «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել Հայաստանի որևէ իշխանություն իրավասու չէ Արցախի ճակատագրին վերաբերող որոշումներ կայացնել. Ռուբեն Վարդանյան Չնեղվեք սրանցից. լավ է լինելու Կապրի կղզուց՝ համաշխարհային նորաձևության ցուցադրություններ․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՀՈՒՆԻՍԻ). Առաջին կապույտ ջինսը, «Տետրիս» խաղն ու էլեկտրական արդուկի արտոնագրումը․ «Փաստ»«Միայն հալվա ասելով՝ բերանը չի քաղցրանում». պետք չէ թշնամու օրակարգը առաջ մղել․ «Փաստ»Այլընտրանքը ներառում է պայքար Հայաստանի իրական ինքնիշխանության համար․ «Փաստ»«Ես չեմ կարող այնքան շատ խմել». քաղաքագետը՝ Փաշինյանի գործողությունների տարօրինակությունների մասին․ «Փաստ»Նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պարծանքը պարզապես պատմությունը չիմանալու հետևանք է Եվս մեկ կազմակերպություն միացավ «ՀԱՅԱՔՎԵ» նախագծի շուրջ համագործակցության հուշագրին «JINJ մարդիկ» հրավիրում են Վանաձոր՝ մասնակցելու արվեստաշատ ցուցահանդես-համերգի․ «Փաստ»Սահմանային ութ գյուղերի հանձնումով Հայաստանը կմասնատվի, կքայքայվի և կոչնչանա. Արմեն Մանվելյան «Զուսպ էր, համեստ, խելացի ու հավասարակշռված». Սլավիկն օգնության է հասել շրջափակման մեջ ընկած ընկերներին և զոհվել Հադրութում․ «Փաստ»Դիվանագիտությամբ նվաստացուցիչ խաղաղություն ձեռք բերելու պատրանքը պատմությունը չիմանալու հետևանք է. Ռուբեն Վարդանյան Հայաստանն ու Արցախը միայն Ռուսաստանի և Իրանի աջակցությամբ կարող են միշտ պաշտպանվել թշնամի Ադրբեջանից ու Թուրքիայից. Խաչիկ ԱսրյանԴիվանագիտական, արարողակարգային ուղերձներն ու հեռուն գնացող հավակնությունները․ «Փաստ»Երիտասարդության պալատը ոչ միայն իր ժամանակաշրջանի համարձակ ճարտարապետական լուծում ունեցող շենք էր, այլև Երևանի խորհրդանիշներից մեկը. Մանե Թանդիլյան «Եթե նուրբ հարցերի շուրջ անլուրջ վերաբերմունքը շարունակվի, աղետալի հետևանքներ են լինելու»․ «Փաստ»«Կրկին գործ ունենք կեղծիքների հետ. ներկայացված թվերը, տնտեսական ու հարկային քաղաքականությունը միֆեր են»․ «Փաստ»Իսկ Արցախը հանձնելու և Հայաստանը կտոր-կտոր անելու մանդատ ունե՞ք․ «Փաստ»Ամե՜ն ինչից շատ, ամե՜ն ինչից վեր, սիրում է կյանքում նա իր...․ «Փաստ»Մեղավորներ «նշանակելու» նոր շոու է սպասվում․ «Փաստ»Դատավարությունը կարող է «ռեկորդներ» գրանցել․ «Փաստ»Շառլ Միշելի հայտարարությունը մնացել է «օդո՞ւմ»․ «Փաստ»Նոր պատժամիջոց Ռուսաստանի նկատմամբ. ի՞նչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար․ «Փաստ»Բացառիկ․ Backstage-ը ներկայացնում է Գոռ Վարդանյանի նոր ֆիլմի՝ «Սարոյան եղբայրների» նկարահանման ամենահետաքրքիր կադրերը (տեսանյութ, լուսանկարներ) Մրցանակ՝ «կանաչ» առևտրի և «կանաչ» տնտեսությունների զարգացմանը նպաստելու համարԻնչո՞ւ է Արայիկ Հարությունյանը լեգիտիմացնում ադրբեջանական անցակետը«Մի դրամիկի ուժը»․ բարեգործում են Idram Junior-ի օգտատերերըIntent.ai-ի նորարար AdTech լուծումները Համաշխարհային էներգետիկայի մեջ ամենամեծ ներդրումները արևային ոլորտում են Շրջակա միջավայրի պահպանությունը պետք է դառնա մեր արժեհամակարգի մի բաղկացուցիչ մաս. Հասմիկ Մկրտումյան Տարանտինո և Չեխով․ երկխոսություններ ոչնչի մասին Ակբա Լիզինգի պորտֆելը ռեկորդային աճ է գրանցել «Աուդիտորների Պալատ»-ի նախագահ Նաիրի Սարգսյանի կարծիքով բենզինի գների վայրիվերումները միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխություններով պայմանավորելը սխալ է Պատերազմը կանգնեցնելը հնարավոր դարձավ միայն Ռուսաստանի ղեկավարության ջանքերով. Գագիկ Ծառուկյան Հայ-չինական գործընկերային հարաբերությունների զարգացումը՝ առաջնահերթություն Shtigen Group-ի համար Գյումրիում անցկացրեցինք «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավի առաջին հանրային միջոցառումը. Ավետիք ՉալաբյանԵրևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը Երևանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի առնչությամբԿարծում եմ՝ ուշադրության արժանի մոտեցում է, եթե հաշվի ենք առնում այսօրվա բանակցային տխուր իրողությունները. Մանե Թանդիլյան Բարանովիչի կենտրոնում հայտնվել է ինքնավար լիցքավորման կայան. Ո՞վ է քաղաքին նման նվեր տվել Մեր իշխանության պարագայում ընդդիմությունը պետք է գա և խելոք աշխատի․ Մեսրոպ Առաքելյան Անկլավների հանձնմամբ Նիկոլը կմասնատի Հայաստանը Չարենցն ու Տերյանը ` «Իմ» մատենաշարում«Առանց «նշաձողերի» ինքնակործան ընթացքը՝ քաոտիկ արտաքին միջավայրում» թեմայով քննարկում՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ