Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը


Ներկայից և ապագայից փախուստ դեպի անցյալ.... «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Ցավոք, չի կարելի չնկատել, որ մենք՝ հայերս, անցյալապաշտ ժողովուրդ ենք, ապրում ենք անցյալով: Ծայրահեղաբար: Սիրում ու պաշտում ենք անցյալը՝ հպարտանում ու ներկայանում ենք անցյալով, մեզ գնահատում ենք անցյալով, ամեն ինչում մեղադրում ենք անցյալին, անհաջողություններն էլ մշտապես վերագրում ենք անցյալին, արդարանում ենք անցյալի սխալներով, ժողովրդին էլ սպառնում ու ահաբեկում ենք անցյալի վերադարձով։ Տարեկան էլ մի քանի անգամ մեծ շուքով ու բազմամարդ մեռելոցներ ենք կազմակերպում, շքեղ գերեզմաններ ենք կառուցում: Զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք, կորցնելուց հետո էլ չենք գնահատում ու արժևորում ոչինչ:

Անցյալը անընդհատ հետապնդում է մեզ, և, չգիտես ինչու, չենք կարողանում ձերբազատվել անցյալի գերությունից։ Անշուշտ, առանց անցյալը իմանալու և գնահատելու՝ չես կարող սիրել ներկան, կառուցել ապագան: Նրանք, ովքեր հետ չեն նայում, չեն կարող առաջ նայել: Առանց մեր նախնիների պատվիրանները լսելու մենք չեք կարող ապագայի ճիշտ ուղի ընտրել։ «Նա, ով չի հիշում իր անցյալը, դատապարտված է այն վերապրելու նորից»,- գրել է 20-րդ դարի ամերիկացի փիլիսոփա Ջորջ Սանտանան: Նախնիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքն էլ անբարոյականության առաջին նշաններից մեկն է։ Այս ամենը հասկանալի է, սա նույնիսկ չի քննարկվում: Բայց խոսքն այլ բանի մասին է: Անցյալը մերն է, և այն մենք երբեք չենք կորցնի, մինչդեռ ներկան ու ապագան կարող ենք կորցնել: Անցյալը մնում է հիշողությունների մեջ, իսկ ապագան գոյություն ունի երազներում: Մենք նախ և առաջ պետք է ապրենք այսօրվա համար՝ ներկայով, մինչդեռ անտարբեր ու անլուրջ ենք վերաբերվում ներկայի ու ապագայի հանդեպ: Անցյալը կարող է չափազանց ծանր ու կործանարար լինել մեզ հետ ամենուր տանելու համար:

Անցյալը պետք է հիշել, բայց անցյալով չի կարելի ապրել: 20-րդ դարի ամերիկացի նշանավոր գրող Սթիվեն Քինգը գտնում է, որ «ապագայից կարելի է փախչել միայն մեկ տեղ՝ անցյալ», իսկ անցյալը մեզ չի կարող առաջընթաց խոստանալ: Ծայրահեղություն է անընդհատ ապրել անցյալով և նույնքան ծայրահեղություն՝ ժխտել, մոռանալ անցյալը: Անցյալից ուղղակի պետք է դասեր քաղել։ Անշուշտ, ազգային հպարտության զգացում ես ապրում, երբ տեսնում ես, թե հայ ժողովուրդը ինչպես է ամեն տարի ապրիլի 24-ին կազմակերպված, վաղ առավոտից մինչ ուշ երեկո այցելում Ծիծեռնակաբերդ՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: 108 տարի առաջվա ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար այս տարվա ապրիլի 24-ին ևս մեզանից մի քանի հարյուր հազարավորներն այցելեցին Ծիծեռնակաբերդ, սակայն այսօր հայրենիքի, պետականության կորուստը և ցեղասպանությունը կանխելու համար անհասկանալիորեն անտարբեր ենք:

Կարծում եմ՝ այսօր մենք բարոյական իրավունք չունենք այցելել Ծիծեռնակաբերդ։ Իրավունք չունենք, որովհետև պետք է ամաչենք զոհվածներից ու հերոսներից, որովհետև մեր պարտքը զոհվածների առաջ չենք կատարել՝ նրանց վրեժը չենք լուծել, նրանց հիշատակը պատվով չենք պահել և ոչ միայն կորսված հայրենիքը չենք վերադարձրել, այլև եղածի մի մասն էլ դավադրաբար թուրքին ենք հանձնել, մեր նախնիներին ցեղասպանողների՝ թուրքի հետ էլ սիրախաղ ենք տալիս։ Իսկ շատ ավելի լավ կլիներ, եթե երկու-երեք օր Ծիծեռնակաբերդ բարձրացող բազմահազարանոց թափորն իր էներգիան ու ռեսուրսը նախ և առաջ ծախսեր երկիրն այս օրհասական վիճակից դուրս բերելու և սպասվող աղետն ու ցեղասպանությունը կանխելու համար։ Եթե անկեղծ լինենք, Ծիծեռնակաբերդ այցելությունն էլ շատերի համար ձևամոլություն ու զբոսանք է դարձել։ Մինչդեռ պետք է մեր զոհերի համար վրեժ լուծեինք մեր հայրենասիրությամբ, մեր արժանապատվությամբ, համերաշխությամբ, հզոր բանակ ու տնտեսություն ունենալով, զարգացած կրթությամբ ու գիտությամբ, աշխարհաքաղաքական գործոն լինելով, մեր միջազգային կշռով ու հեղինակությամբ։

Հիմա դրանցից ո՛չ մեկն ունենք, ո՛չ մյուսը և հայտնվել ենք ծանրագույն վիճակում։ Հիմա այս վիճակով գնում ենք զոհերի հուշահամալիր, որ ի՞նչ ասենք, ասենք, որ ձեր ու մեր հայրենի՞քն ենք մաս-մաս թուրքին տալիս, որ ձեզ մորթողների հետ սիրախա՞ղ ենք տալիս։ Այսօր պայքարի փոխարեն անհասկանալիորեն նախընտրում ենք անգործությունն ու անտարբերությունը, արժանապատվության փոխարեն՝ նվաստացումը, ստրկությունն ու թրքահպատակությունը, ողջերի ու նոր ծնվողների փոխարեն՝ մեռածներին, ապրելու փոխարեն՝ ինքնաոչնչացումը։ Ներկայի ու ապագայի փոխարեն էլ անցյալն ենք ընտրում, որովհետև անցյալն անհոգ է, անցյալը չի պահանջում ջանքեր, զոհողություն, աշխատանք և մաքառում։ Սգալու ու մոմավառության հետ միասին պայքարել է պետք։ Ամեն մի հաջողության հիմքում ընկած են պայքարն ու աշխատանքը։ Հիմա ազգովի պետք է մեկ օրակարգ ունենաք, մեկ խնդիր դնենք մեր առաջ՝ հեռացնել այս ապազգային իշխանություններին։

Հրեաներն ու հույներն էլ են ցեղասպանվել, բայց չեն կորցրել ազգային արժանապատվությունը, պետական մտածողությունը, դիմադրողականությունը, պայքարելու ունակությունը, ձեռք չեն բերել չարդարացված հանդուրժողականություն ու ստրկամտություն։ Հրեաների պետականաշինության փորձը օրինակելի կարող է լինել շատերի համար։ Նրանք 1947թ. ձեռք բերեցին պետականություն ընդամենը 20 հազար քկմ տարածքի վրա, որի 70 տոկոսը անապատ էր ու քարեր, որտեղ չկար ո՛չ ջուր, ո՛չ օգտակար հանածոներ, չունեին բանակ և զենք։ Սակայն ընդամենը 76 տարվա ընթացքում բնակչության թիվը 450 հազարից հասցրեցին 9 միլիոնի, պետական բյուջեն՝ 100 միլիարդ ԱՄՆ դոլարի, ռազմական ծախսերը՝ 24 միլիարդի, իսկ գիտության վրա ծախսում են տարեկան 4,5 միլիարդ։ Իսրայելն աշխարհի առաջատարներից է տեխնոլոգիաների, գիտության, զենքի արտադրության, գյուղատնտեսության, առողջապահության և այլ ոլորտներում։ Իսրայելի հետ աշխարհի հզորներն են հաշվի նստում։

Հունաստանն էլ Թուրքիայի հետ հարաբերություններում սկզբունքային ու արժանապատիվ կեցվածք է դրսևորում, բանակն է վերազինում ու հզորացնում: Չի կարող անցյալն ավելի կարևոր լինել ներկայից ու ապագայից, ձերբազատվել է պետք անցյալի բարդույթներից, անցյալն իրավունք չունի ղեկավարել մեր ներկան կամ ապագան, անցյալը ընդամենը պատմություն է: Իսկ մեր ներկան ու ապագան վտանգված են, վտանգված են հայի լինելիությունը, հայրենիքն ու պետականությունը։ «Կարոտով մի նայեք անցյալին: Այն երբեք չի վերադառնալու: Խելամտորեն օգտագործեք ներկան: Դա ձերն է: Առանց վախի և համարձակ սրտով գնացեք առաջ՝ դեպի մշուշոտ ապագա»,- գրել է 19-րդ դարի ամերիկացի պոետ Հենրի Լոնգֆելլոն:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ տնտեսագիտության թեկնածու

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա ՍողոմոնյանԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ ԱսրյանԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով Ի՞նչ կապ ունեն հայերը ռուսական բայանի հետ․ «Փաստ»Հաղթելու համար ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է միասին լինեն, իսկ Գազան պետք է ղեկավարեն այն պաղեստինցիները, որոնք չեն ձգտում ոչնչացնել Իսրայելը. Նեթանյահուն՝ Կոնգրեսում