Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. Չալաբյան Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան


«Չեմ ուզում պապան մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա». Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անմահացել է Ջրականում․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գարիկի հետ ծանոթացել ենք Բարձրունի գյուղում: Ծնունդով այնտեղից եմ, իսկ Գարիկն էլ եկել ու տատիկի տանն էր մնում: Առաջին հայացքից սիրահարվել է ինձ: Սկսեցինք ընկերություն անել, նշանվեցինք ու ամուսնացանք: Տասը տարի ամուսնացած ենք եղել, դրանք իմ կյանքի լավագույն՝ երջանիկ ու անհոգ տարիներն էին: Գարիկը նվիրված էր ընտանիքին, հոգատար հայր էր, բառերը չեն հերիքի նրան նկարագրելու համար: Ընկերասեր էր, աշխատասեր, յուրահատուկ մարդ էր, Գարիկին ճանաչողները շատ են ափսոսում նրա ֆիզիկական բացակայության համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կինը՝ Մելինեն:

Ամուսնությունից հետո Գարիկը պայմանագրային զինծառայության է անցնում Վայքի զորամասում, որտեղ էլ ծառայում է 10 տարուց ավելի: «Սկզբում շատերս դեմ էինք, ասում էինք՝ ամսվա մեջ 15 օր տանը չես լինելու, բայց որոշել էր պայմանագրային զինվորական դառնալ և իր որոշումից հետ չկանգնեց: 2010 թ.-ից սկսվեց իր պայմանագրային ծառայությունը»,-նշում է զրուցակիցս:

Կնոջ խոսքով, ամուսինը քչախոս էր դառնում ծառայությանը վերաբերող հարցերում, չէր սիրում շատ պատմել, թե ինչպես է անցնում ծառայությունը, ինչ են անում: Մելինեն ասում է՝ շատ տղաների ընտանիքներ կարողանում են պատմել, թե ինչպես է անցել իրենց որդիների կամ ամուսինների դիրքային ծառայությունը, որովհետև շատերը տանը կիսվել են ինչ-որ պատմություններով, մինչդեռ Գարիկն այս հարցերում լռակյաց էր: «Զանգահարում էր, ձայնը լսում էի, գիտեի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, դա ինձ բավարար էր: Նվիրված ծառայող էր, մեծ պատասխանատվությամբ էր մոտենում իր գործին, այն օրերին, երբ արդեն պետք է դիրքեր բարձրանային, ամեն մանրուքի ուշադրություն էր դարձնում, ամեն ինչ պետք է պատրաստ լիներ՝ հագուստից մինչև տարրական այլ իրեր: Սիրով էր ծառայում»:

2020 թվական, սեպտեմբերի 27: «Այդ ժամանակ Բարձրունիի դիրքերում էր, բարձրացել էր սեպտեմբերի 18-ին: Երբ սկսվեց պատերազմը, տագնապ հայտարարեցին, տղաները դիրքերում էին մինչև հոկտեմբերի 9-ը, այդ ընթացքում տուն չեկավ, իրեն չտեսանք: Հոկտեմբերի 9-ին իմացանք, որ տղաներին դիրքերից իջեցնում են ու տանեն Արցախ: Նախ՝ շատ զարմացանք, քանի որ սահմանամերձ գոտի ենք համարվում, հարց առաջացավ՝ ինչո՞ւ են մեր դիրքերից տղաներին իջեցնում: Այդ օրը մի քանի անգամ զանգահարեցի իրեն, անհասանելի էր, հետո պատասխանեց, հարցրի՝ Գա՛ր, դու էլ ես գնո՞ւմ: Պատասխանեց՝ ոչ, ու անջատեց հեռախոսը: Որոշ ժամանակ հետո արդեն իմացա, որ ինքն էլ է գնում Արցախ: Սկսեցի հագուստ պատրաստել իր համար, ամեն ինչ գնեցի այն մտքով, որ տուն կգա, հետո նոր կգնա: Բայց տուն չեկավ, զանգեց՝ գնում ենք, տուն գալ չեմ կարող, թույլ չեն տալիս: Ու գնացին: Վայքի գումարտակը՝ հրամանատարները, զինծառայողները մեկնեցին Արցախ:

Իրենք եղել են Ջրականի դիրքերում: Բավականին թեժ մարտեր են եղել: Հոկտեմբերի 10-ին, 11-ին մեկական անգամ ձայնը լսել եմ, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Հոկտեմբերի 12-ին երկու անգամ զանգեց, ձայնը շատ հանգիստ էր, ես սկսեցի լաց լինել՝ Գա՛ր, երբ երկու քայլ առաջ ես գնում, մեկ քայլ հետ գնա, երեխեքիդ մենակ չթողնես: Ու հենց այդ պահին իմ ներսում ինչ-որ բան «պոկվեց», թե ինչո՞ւ նման բան ասացի: Գարիկն ասաց՝ ապահով ենք, ամեն ինչ նորմալ է մեր մոտ, նման բաներ էլ չխոսես, դու մենակ երեխեքիս լավ նայի: Ու էլ չզանգեց: Հոկտեմբերի 13-ին զորքը վերադարձավ: Ավտոբուսները տարբեր ժամերի գալիս էին, մինչև վերջին մեքենան սպասել ենք: Իմ եղբայրը, իր հորեղբոր տղան վերադարձան, իրեն փնտրել էին, բայց չէին գտել:

Ամեն մեկը մտածել է, որ կապ չի եղել, գուցե մյուս մեքենայի մեջ է, իրենից տեղեկություն չեն ունեցել: Իր ընկերներից երկուսը եկան մեր տուն, թե Գարիկն ապահով տեղում է, մի անհանգստացեք, շուտով կգա: Բայց իրենից որևէ լուր չէինք կարողանում ստանալ ու սկսեցինք փնտրել: Ամենուր փնտրում էինք, առաջին հերթին հիվանդանոցներում, բայց 5-6 օր հետո դիահերձարանում «գտանք»: Թիկունքից մի փոքրիկ բեկոր էր վնասել իրեն, և զոհվել էր: Հետո տղաները պատմեցին՝ պատերազմական օրերին ԱԹՍ-ն հարվածում է, բեկորը դիպչում է Գարիկի զրահաբաճկոնին, պատռում այն, փամփուշտների «մագազինը» մեջտեղից կիսվում է, իսկ փամփուշտները՝ կախվում: Տղաներն են նկատում, Գարիկն էլ զրահաբաճկոնը հանում է, ասում՝ տանելու եմ տուն, պահեմ, իմ կյանքը փրկել է: Պատերազմի դաշտից դա եկավ ու ինձ հասավ՝ որպես հուշ իրենից»: Գարիկը և Մելինեն երկու երեխա ունեն, նրանց որդին ծնվել է 2010 թ.-ին, իսկ 8 տարի անց՝ նրանց դուստրը: «Գարիկն այնքան էր սպասում մեր աղջկա ծնունդին, Էլենն իր համար մի ուրիշ աշխարհ էր: Մինչև հիմա էլ մեր աղջիկը համարում է, որ հայրիկն աշխատանքի է, դիրքերում է, սպասում է, թե երբ պետք է դուռը բացի ու ներս մտնի:

Ծննդյան օրն ինձ հարցրեց՝ մա՛մ, պապան իմ ծնունդին էլի չի գալո՞ւ: Ամեն ինչ իրեն այսպես եմ ներկայացրել՝ պապան աստղ է դարձել ու երկնքից հետևում է մեզ, երբ լույսի շողերը պատուհանից ներս են ընկնում, Էլե՛նս, իմացիր, որ պապան է քեզ տաքացնում: Իսկ Էլենս ուղղակի պատասխանում է՝ չեմ ուզում մեզ վերևից նայի, ուզում եմ՝ տուն գա: Ինչի՞ իմ ծնունդին չի գալիս, ինձ չի սիրո՞ւմ, որ չի գալիս: Էրիկս ավելի լռակյաց է, մեկ էլ կարող եմ տեսնել, որ պառկել է անկողնում ու լաց է լինում՝ պապային եմ կարոտել: Դպրոցից տուն է գալիս, մեկ էլ կարող է ասել՝ ինչո՞ւ պապան տանը չի: Ավելի մեծ է, ամեն ինչ հասկանում է: Ասում եմ՝ Էրի՛կ ջան, գիտես, թե ինչու պապան տանը չի: «Հա, գիտեմ, բայց կարոտել եմ, ուզում եմ գա»: Հաճախակի ենք Գարիկին այցի գնում, մի քանի օր առաջ տուն եկավ՝ մա՛մ, կգա՞ս, գնանք պապայի մոտ, կարոտել եմ: Չգիտեմ, թե ինչ անեմ, որ երեխաների համար գոնե ցավը մեղմանա:

Կարող են խաղալ, ծիծաղել, մեկ էլ մի պահ հիշում են հայրիկի հետ կապված ինչ-որ դրվագ, ու ամեն ինչ մի ակնթարթում փոխվում է»: Ու այսպես բոլորս ենք ապրում՝ ուրախ ու տխուր օրերի ու ակնթարթների ճամփաբաժանին: «Երբ Գարիկը զոհվեց, շատ էի խեղճացել, թևաթափ եղել, օր ու գիշեր մի հարցի մասին էի մտածում՝ լավ, ես ո՞նց կապրեմ առանց Գարիկի: Ամիսներ շարունակ այս հարցն էի ինքս ինձ տալիս ու լաց լինում Գարիկի համար: Հետո սթափվեցի՝ այսպես չի կարելի, երեխաներ ունեմ, պետք է իրենց մասին մտածեմ, շարունակում եմ ապրել հանուն մեր երեխաների: Օրերն անցան, հետո տարիները, սա չի նշանակում, որ որևէ բան մոռանալու ենք, ցավը՝ սրտումս, բայց մեծ հպարտությամբ եմ ապրում, որ հերոսի կին եմ:

Երբեք գլուխս կախ չեմ քայլելու: Մեծ ուժ նաև դա է տալիս, ասում եմ՝ հերոսի կին եմ, ու քայլում եմ առաջ: Եթե խեղճանամ, առաջին հերթին իմ երեխաներին եմ վնասելու: Դրա համար որոշեցի ապրել, նախ երեխաներիս, հետո իմ ու Գարիկի համար, որ իր պատիվը բարձր պահեմ»: Զրույցի վերջում, երբ խնդրում եմ Մելինեին նկարներ ուղարկել, ասում է՝ Գարիկը նկարվել չէր սիրում. «Տասը տարվա ամուսիններ ենք, ընդամենը մի քանի նկար ունենք, որտեղ երկուսով ենք, նկարվել չէր սիրում, մենք էլ ուղղակի կարևորություն չէինք տալիս համատեղ լուսանկարներ ունենալուն: Բայց արի ու տես, որ այսօր նկարն այնքան թանկ բան դարձավ»:

Հ. Գ. - Նռնականետորդ Գարիկ Սայադյանն անբասիր ծառայության համար դեռևս պայմանագրային զինծառայության տարիներին արժանացել է պատվոգրերի, «Ծովակալ Իսակովի» մեդալի, իսկ հետմահու արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի: Հուղարկավորված է հայրենի Ջերմուկ քաղաքի պանթեոնում: Գարիկ Սայադյանի ընտանիքի անունից Վայքում նրա և բոլոր զոհված տղաների հիշատակին հուշաքար է տեղադրվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվԻշխանությունը միայն պարտվելու ու հանձնվելու սցենար է առաջարկում. Նաիրի Սարգսյան Փաշինյանը դեռ մտմտում է նոր Սահմանադրության մասին Մոսկվայից զգուշացրել են հետևանքների մասին Պորտուգալիայում գործարկվել է Եվրոպայում ամենամեծ արևային էլեկտրակայանը«Crocus City Hall»- ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժողների թիվը հասել է 360-ի ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում Հայտնի են Եվրո-2024-ի բոլոր մասնակիցները 25-ամյա երիտասարդը կալանավորվել է՝ ծնողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Փաշինյանի իշխանությունը միայն առաջին հայացքից է թվում անառիկ ամրոց, ճիշտ ճնշման դեպքում կփլվի շատ արագ. Վահե Հովհաննիսյան Կյանքից հեռացել է Արթուր Աբրահամի հայրը Հայրենիքի և մեր պետության ճակատագրի հանդեպ սրտացավությունն ու անձնական պատասխանատվության գիտակցումը հիմքեր են ստեղծում կուսակցություն հիմնելու համար. Արշակ Կարապետյան Նոյեմբերյանի ու հարակից գյուղերի խոցելիությունը կիսաշրջափակման պայմաններում կտրուկ աճում է․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեմայի շուրջ պետք է լինի իրական քննարկում, որպեսզի մեր ժողովուրդը չդառնա տուգանքի մատերիալ հակահայ, ազգակործան իշխանության ձեռքին. Կամենդատյան Գազամատակարարման պլանային անջատումներ` Մարտունի քաղաքի որոշ բնակավայրերում