Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ Գերմանիայից Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին «Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ «ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց 10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա Կոստանյան


Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք քաղել. Մանե Թանդիլյան

Մշակույթ

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը մասնակցել է «Ապրելու» հիմնադրամի
նախաձեռնությամբ կազմակերպած «Հաղթեցին ապրելով» ֆիլմի ֆինանսավորման նպատակով
հանգանակության երեկոյին։


Փաստավավերագրական ֆիլմը նկարահանվելու է Անի Մանուկյանի համանուն գրքի մոտիվներով,
ռեժիսորը՝ Լիլիթ Մխիթարյանն է։ Պատմությունը որբանոցներում միասին մեծացած 34 կանանց մասին է,
որոնք վավերագրվում են նրանց ժառանգների պատմածի շնորհիվ․ Գյումրու որբանոցներում ապաստան
գտած հայ կանայք, փրկվելով Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից, կարողացան ապրել
և սերունդ թողնել։


Միջոցառման վայրն էլ պատահական չէ։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանն է․ ամենայն հայոց
բանաստեղծը հայոց վիշտն իր սրտում կազմակերպում էր Ցեղասպանությունից մազապուրծ եղած որբերի
կեցության հարցերը։


Գրքի հեղինակ Անի Մանուկյանի խոսքով՝ կարևոր է, որ մահը հաղթած մարդկանց պատմությունները
չմոռացվեն, գրվեն, դրանց մասին ֆիլմեր լինեն։ «Մենք պիտի օգտագործենք մեր բոլոր ռեսուրսները,
որպեսզի բարձրացնենք իրազեկվածությունը մեր պատմության մասին»։ Նա նաև շեշտեց․ «Պատահական չէ գրքի անվանման ընտրությունը, որտեղ շեշտը դրված է հենց «հաղթել» բառի վրա, որովհետև ես ուզում եմ, որ մարդկանց, որոնք ապրեցին, մենք վերաբերվենք որպես հաղթողների և ոչ որպես զոհերի»։


«Ապրելու» բարեգործանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Ապրելու երկիր»
կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն էլ, խոսելով հայ ժողովրդի ցուցաբերած բացառիկ կամքի և ուժի դրսևորման մասին, նշեց․


«Ցավն այն է, որ ոչ միայն պատմությունն է կրկնվում, այլև նույն սխալները՝ մեր կողմից: Այս օրերին
մեր աչքի առջև մեր պատմությունը կրկնվում է, մենք տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի լռության ներքո
Արցախում տեղի ունենում էթնիկ զտման փորձ Ադրբեջանի կողմից… 20-րդ դարասկզբին ևս սխալվեցինք՝
ապավինելով օտարներին, սխալվեցինք հույս ունենալով, որ թշնամին ներողամիտ եւ մեծահոգի կգտնվի։
Մենք դատապարտված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասերը չենք
քաղել»:


Մանե Թանդիլյանն ընդգծեց՝ ուժեղ և կարող պետություն ստեղծելու գործում Ցեղասպանությունից հետո

ձևավորված մեծ Սփյուռքը ունեցել է անչափելի ներուժ, որը մենք, որպես պետություն, տարիներ շարունակ սխալ նպատակով ենք օգտագործել՝ակնկալելով հիմնականում նյութական աջակցություն և ոչինչ ավելին: Իր խոսքի վերջում նա հավելեց, որ մենք պարտական ենք ստեղծել այն ամուր պետությունը, որը թույլ չի տա, որ 1915թ. տեղի ունեցած ոճիրը երբևէ կրկնվի հայ ազգի նկատմամբ:


Սփյուռքի կարևորության մասին իր ելույթում խոսեց նաև ավստրալահայ հայրենադարձ Մասիս
Ինգիլիզյանը, որը ևս Ցեղասպանությունից փրկված գաղթականների ժառանգ է և տարիներ առաջ մշտական բնակություն է հաստատել Հայաստանում: Նա իր խոսքում նշեց, որ ժամանակն է եկել սփյուռքում ունեցած հայապահպան մոտեցումը վերաիմաստավորել և վերաձևակերպել: Հայերեն խոսելուց, հայի հետ ամուսնանալուց զատ, Մասիսը Սփյուռքին կոչ է անում հնարավորինս ակտիվացնել և մեծացնել կապը հայրենիքի հետ, ավելին՝ հետևել իր օրինակին և վերադառնալ ու ապրել Հայաստանում:


«Հայաստանը սիրելը դժվար չէ: Այո՛, կան դեռ շատ խնդիրներ հայրենիքում, սակայն դրանք լուծել կարող ենք միայն բոլորս միասին՝ համատեղ ուժերով»,-նշեց հայերնադարձը:


Անդրադառնալով գրքում զետեղված պատմությունները էկրանավորելու իր մոտիվացիային՝ ռեժիսոր Լիլիթ Մխիթարյանն էլ ասաց․ «Ֆիլմը չի լինելու որբանոցում մեծացած լալկան աղջիկների մասին, այն լինելու
է ուժեղ հայ կանանց պատմություն, որոնք, անցնելով ցեղասպանության ճանապարհը՝ մնացել են ուժեղ և չեն ընկրկել»:


Երեկոյին ելույթ ունեցավ նաև Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով
պատմեց մեծ բանաստեղծի՝ հայ որբերին ապաստան տալու և Հայ դատի տարածման մեջ ունեցած ահռելի
հայրենանվեր գործի մասին։


«Արհավիրքի շրջանում, պատերազմական իրավիճակում, կազմակերպված գործելը քո վաղվա
հարատևության կարևորագույն գործիքն է,- նշեց նա՝ գրողի մասին խոսելիս, ապա հավելեց,-Թումանյանը
իր ազգի ոգին փրկելու կարիք ուներ»։

Skynex ՀՕՊ համակարգ. նոր օգնություն՝ ԳերմանիայիցՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. Չալաբյան«Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ կոչ՝ ոստիկաններին«Մի՛ խախտեք Մայր օրենքը». «ՀայաՔվե»-ի բողոքի ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց. ՈՒՂԻՂ ԵԹԵՐ«ՀայաՔվե»-ն բողոքի ակցիա է իրականացնում ՆԳՆ-ի դիմաց10 օրվա ընթացքում Վերին Լարսով ավելի քան 35 հազար ավտոմեքենա է անցել Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին Իրանը հայտարարել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեմ պատժամիջոցների մասին Սահմանազատումը, Կադաստրի բառախաղը և պետության թշնամիները Դադարեցրե՛ք մեղադրել ժողովրդին՝ մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են փախչել հայկական ծանր իրականությունից. Աննա ԿոստանյանՏանիքային արևային մոդուլները կարող են ամբողջությամբ բավարարել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկըՍա այն ոստիկաններն են, ովքեր սեփական ժողովրդից գրավել են Կիրանց գյուղի տարածքը՝ թշնամուն հանձնելու համար. ՉալաբյանՕդի ջերմաստիճանը կնվազի. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Զբոսաշրջիկների թիվը 3%-ով պակասել է Ռուսաստանը կարող է պատժամիջոցներ մտցնել Փաշինյանի հարցազրույցն ու Կիրանցի ոստիկանական հարձակումը Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին Աշխարհի խոշորների մեջ՝ յոթերորոդը, ամենաշատ վաճառվողների մեջ՝ չորրորդը․ «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»ԱՄՆ 66 կոնգրեսական Կոնգրեսին կոչ են արել 200 մլն դոլար հատկացնել ԼՂ-ի փախստականներին և օգնել Հայաստանին պաշտպանվել Ադրբեջանի ագրեսիայից Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում