Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ» Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ» «Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ» Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»


«Այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված է ու չափազանց վտանգավոր»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային արժեքների դեմ կռվի հետևողական ծրագրի հերթական դրվագին ականատես եղանք. հասել ենք մի կետի, երբ Հանրային հեռուստաընկերությամբ կարող է ասվել, թե, իբր, «մուղամը հայկական է», նույն եթերով անթույլատրելի մտքեր հնչեցնել Կոմիտասի մասին։ Կոմիտասագետ, խազագետ Արթուր Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ այս ամենը բացարձակ պատահականություն չէ։

«Նախանցած տարի Ամանորի ուղերձներից անմիջապես հետո Հ1-ով մուղամ հնչեց, ինչին անդրադարձել էի՝ ասելով, որ նման որոշում կայացնողը գործակալ է, արարքը՝ հատուկ դիվերսիա։ Ինչպես այդ դեպքն էր, ըստ իս, ոչ պատահական, վերոնշյալն էլ միամտության արդյունք չէ։ Սա ծրագիր է, այս դեպքում՝ հատուկ մուղամը պրոպագանդելու ծրագիր։ Նախանցած տարի Աամանորին փորձեցին, չստացվեց, հիմա ուրիշ ճանապարհներ են փնտրում։ Այսօր ադրբեջանա-թուրքական կլկլոցներով են երգում, ստադիոններ են լցնում, ինչը մեր ողբերգությունն է, ու դա նորություն չէ։ Հենց Կոմիտասի ժամանակից է գալիս։ Կոմիտասը հոդված ունի, ուր գրել է. «Հայ ամիրաները հովանավորում են Պոլսի տիրացուներին, որ մեր ազգին այլասերելու համար պատարագն աղավաղեն, որ այն երգեն մուղամի նման, որովհետև դա իրենց դուր է գալիս»։ Սա աղետ էր, որն այսօր էլ շարունակվում է, և որի դեմն առնել չկարողացանք»,-ասաց նա՝ շեշտելով, որ մանկապարտեզից, դպրոցից պետք է սկսեինք, բայց նման պետական ծրագիր այդպես էլ չեղավ։

«Մենք երկու՝ ֆիզիկական ու հոգևոր, մշակութային հայրենիք ունենք ։ Վահան Տերյանն ասում էր՝ «եթե հոգևոր, մշակութային հայրենիքը հանձնես, այլևս ֆիզիկական հայրենիք գոյություն չի ունենա, եթե անգամ լինի՝ այլևս պետք չի գա»։ Եթե մեր հայրենիքի սահմանները մեր զինվորները պաշտպանում են, ապա հոգևոր հայրենիքի սահմաններից թշնամին վաղուց ներս է խուժել ու նաև մեր մշակութային, հոգևոր հայրենիքում է տարածքներ գրավել: Սա ազգային անվտանգության հարց է։ ԱԱԾ-ն լրտես է բռնում, որի տված վնասն այնքան մեծ չէ, որքան սրանց տված վնասը, ըստ որի՝ մեր նոր սերնդի, մեր ժողովրդի հոգին են ուզում պղտորել՝ տարածելով իրենց այլասերված երգերը։ Նույն մարդիկ, խոսելով մուղամից, անգամ չգիտեն, թե ինչ է մուղամը։ Մուղամ ասելով՝ իրենց կլկլոցներն են հասկանում»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով, պետական հեռուստատեսությամբ երբեք նման բան թույլ չի տրվել։ «Մեր հոգևոր սահմանները վաճառող, մեր մշակութային սահմանները վաճառող լրտեսների հետ գործ ունենք։ Եթեր են բերում այդ տղային, նրա խոսքերն առանց մոնտաժելու հեռարձակում են այն դեպքում, երբ ինձ կանչում են Հ1, խոսում եմ Կոմիտասից ու, երբ ուզում եմ մի երգ երգել, ձեռքով «չէ» են անում՝ հուշելով, թե՝ «պարոն Շանհնազարյան, շուտ վերջացրեք, հանկարծ շատ չերգեք»։ Միշտ մտածել եմ՝ ինչի են սրանք վախեցած, երևի հանձնարարություն ունեն։ Հենց այս պատճառով եմ ասում, որ այս ամենը ծրագրված է։ Տպավորություն է, որ այնտեղ ինչ-որ գործակալ է նստած, որը երևի Թուրքիայից գումար է ստանում, որ թուրքական, ադրբեջանական կլկլոցները տարածեն ու նման պրոպագանդա անեն։ Նոր սերնդի, ժողովրդի ականջին ամեն տեսակի այլասերվածություն, կլկլոց տարածելը, հայոց լեզուն աղավաղելն ամենավտանգավորներից է։ Կոմիտասն ասում էր՝ եթե խոսքը ժամանակ է ուզում, որպեսզի հասարակությունն այն մարսի, ապա երաժշտության ձայնը մի բան է, որն, անկախ քեզանից, մտնում է ականջիդ մեջ ու քեզ փոխում՝ ազդելով քո ենթագիտակության վրա։ Սա, ի դեպ, ամենավտանգավոր զենքն է»,- նկատեց մեր զրուցակիցը։

Արթուր Շահնազարյանի կարծիքով, Կոմիտասն այն ազգային արժեքների շարքում է, որը թշնամու համար իրական վտանգ է։ «Ժամանակին «Կոմիտասը՝ «կոնտրոլի» տակ» վերնագրով հոդված էի գրել, նշել էի անուններ, որոնք Կոմիտասի գործը «կոնտրոլի» տակ պահելով՝ փորձել էին այնպես անել, որ հանկարծ այն չտարածվի։ Ինչո՞ւ, որովհետև Կոմիտասը մի ուժ է, որը եթե տարածվի, ազգը կվերափոխվի։ Իր ներքին էությունը, արմատները, հայի տեսակը երգով մեջտեղ կբերի, որովհետև, ինչպես նշեցի, երգը միանգամից ազդում է ենթագիտակցության վրա ու փոխում է մարդուն։ Իսկ հայն ունի ներքին ձայն. երբ իրեն հարազատն ես տալիս, իր մեջ այդ ներքին ձայնն արթնանում է։ Սա է պատճառը, որ Կոմիտասը վտանգ է գործակալների ու թշնամիների համար։ Այսօր Կոմիտասի թանգարան-ինստիտուտը «գերեզմանոց» են դարձրել, այն դեպքում, երբ այն պետք է լիներ մի օրրան, որը պատերից դուրս գալով՝ ժողովրդի մեջ Կոմիտասի երգը պետք է տարածեր, բայց փակված՝ իրենց հարցերն են լուծում։ Նորից եմ շեշտում՝ այս ամենը միամտություն ու պատահականություն չէ, ծրագրված ու չափազանց վտանգավոր բան է»,-եզրափակեց Ա. Շահնազարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»«Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներՀանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնումՕդային գծի կառուցման ծրագիրն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. ԶՊՄԿ Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆԵրևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Լոռու մարզում «ՎԱԶ 2121»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում. երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց Կանխել քաղաքական բռնությունը. «Հայաքվե»Մեծ քայլերով՝ դեպի բռնապետություն. աննախադեպ խոշտանգում Փաշինյանի ծրագիրը, որին կողմ է քվեարկել Հայաստանի ժողովուրդը, ամբողջությամբ ձախողվել է, խոստումները չեն կատարվել. Արշակ Կարապետյան Ջուր չի լինի բազմաթիվ հասցեներում Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Ինչ է լինում, երբ իրավապահ համակարգը դառնում է կազմակերպված հանցավոր խմբավորում` բանդա. Դավիթ ՍարգսյանԸնդդիմադիր ուժերն ակտիվանում են. ի՞նչ է սպասում իշխանություններին Ու՞մ բախտը կբերի այսօր․ աստղագուշակ ապրիլի 17-ի համար Մեդիատասովչիկների կամ մեդիասվաղչիների մասին Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էԾաղկաձորի Մուլտի Ռեսթ հյուրանոցում տեղի կունենա Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումը․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունըՀաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ Բեգլարյան