Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև


«Եթե անգամ ուզես մոռանալ իր ժպիտը, չես կարողանա, մտածում եմ՝ դուռը բացվելու է, ու ներս մտնի». ենթասպա Կարեն Սարգսյանն անմահացել է Ջերմուկում՝ 2022 թ. սեպտեմբերի 14-ին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Մեր ամուսնությունը շատ արագ է ստացվել, ծանոթացել ենք, ինչպես ասում են, հավանել իրար ու ընտանիք կազմել: 23 տարի է՝ ամուսնացած ենք,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զոյան:

-Հայրենասեր էր, ընտանիքին նվիրված, մեծերի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր: Շատերն ասում էին՝ երանի իրեն ճանաչած չլինեինք, որ կորցնելուց հետո էլ նման ցավ չապրեինք: Հանգիստ մարդ էր իր էությամբ, դրական, լավատես, մինչև վերջ էլ լավատես էր: Իր համար առաջնայինը հայրենիքն էր, հետո ընտանիքը: Տանը երբեք չենք քննարկել իր ծառայությունը, այս առումով շատ բան պատմել չեմ կարող: Երբ տանն էր, շատ ժամանակ էր անցկացնում տղաների հետ, զրուցում, բացատրում, երբեք չէր բարկանում նրանց վրա: Ամուր ընտանիք էինք, կես խոսքից իրար հասկանում էինք, նույնիսկ տարբեր հարցերի վերաբերյալ, անկախ իրարից, երկուսս էլ նույն կարծիքն էինք արտահայտում: Երբեք իրարից նեղացած չենք մնացել: Ուրախ էր, ժպտերես, եթե անգամ ուզես մոռանալ իր ժպիտը, չես կարողանա: Աշխատում էր որևէ մեկին չնեղացնել: Երբ իրեն ինչ-որ հարցով դիմում էին, երբեք չէր մերժում, ես կարող էի ասել՝ Կարե՛ն, հոգնած ես, մնա՛, հանգստացի՛ր, ասում էր՝ չէ, ուրեմն մարդն իմ օգնության կարիքն ունի, եթե ինձ է դիմել»:

Այս տարի կլրանար 20 տարին, ինչ Կարենը պայմանագրային զինծառայող էր: 1993 թ. նոյեմբերին նա մեկնում է ժամկետային ծառայության, ծառայում Ներքին զորքերի ուսումնական կենտրոնում: Երկու ամսվա ծառայող էր, երբ հրամանատարն ասում է, որ կազմավորվելու է 200 հոգանոց խումբ Արցախ մեկնելու համար: 1994 թ. հունվարին Կարեն Սարգսյանն այդ խմբի հետ մեկնում է Արցախ և մինչև պատերազմի ավարտը մնում այնտեղ: Այդ խմբի վերադարձից հետո մի քանի տղաների հետ Կարենը ծառայությունը շարունակում է ՕՄՈՆ-ում: Իսկ զորացրվելուց հետո պայմանագրային զինծառայության է անցնում Քարվաճառի զորամասում: 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը Կարեն Սարգսյանի կյանքում չորրորդն էր, չորրորդը և վերջինը, հասցրել էր մասնակցել Արցախյան առաջին, Ապրիլ յան և 44-օրյա պատերազմներին:

Տիկին Զոյայի խոսքով, 44-օրյա պատերազմի օրերին թշնամին ամեն ինչ արել էր, որ գրավի հենց Կարենի ու օպերատիվ խմբի պաշտպանած դիրքերը, բայց ապարդյուն: Պատերազմի օրերին նրանք չեն նահանջել, հետո ուղղակի իջել են դիրքերից, չէ՞ որ 2020 թ. նոյեմբերի 25-ին Քարվաճառն անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Կարենի և Զոյայի ավագ որդին էլ է 44-օրյա պատերազմի մասնակից, ծառայում էր, երբ սկսվեց պատերազմը: Հայրը Քարվաճառում էր, որդին՝ Սանասարում: Քարվաճառից հետո Կարենը պայմանագրային ծառայությունը շարունակում է Ջերմուկում:

«Իր մասին հրատարակված գրքում ամենայն մանրամասնությամբ ներկայացված է, թե ինչ է տեղի ունեցել այդ օրերին: Ինքը պետք է հատուկ ջոկատայիններին տեղանքը ցույց տար և վերադառնար: Բայց արդյունքում 15 հոգի լքել է դիրքերը, միայն մեկն է մնացել Կարենի հետ: Եթե Կարենին միայնակ չթողնեին, ամեն ինչ կարող էր այսպես չլինել: Հստակ տեսնելով, թե ինչ է կատարվում, նա երբեք չէր նահանջի, չնայած իրեն ասել են՝ իջի՛ր, բայց հրաժարվել է: Կռվել է, վիրավորվել, ռացիայով խոսել է, ասել, որ իր ուղղությամբ դիպուկահար է աշխատում: Կոորդինատներ է փոխանցել, մերոնք հարվածել են թուրքերին: Երկրորդ անգամ կոորդինատը տվել է, սակայն պատասխան չի ստացել, զենքը չի աշխատել, որ հարվածեն մեր դիրքերից: Մոտավոր 20 րոպե անց թուրքը լցվել է դիրքեր, բայց մինչ այդ ջարդել են թշնամուն: Եթե միայնակ չմնային, եթե թիկունքը պահեին…»:

Կնոջ խոսքով, դրանից հետո ամեն ինչ դադարել է. «Ամուսինս է կանխել, որ Ջերմուկ թուրք չմտնի»: Կարենը զոհվել է սեպտեմբերի 14ին. «Ռուսաստանից զանգել էին իր համարին, թուրքն էր պատասխանել: Նռնակ է պայթեցրել, այրվածքներ ուներ, բայց ճանաչելի էր, նաև՝ ձեռքի դաջվածքով: Իր մարմինը տարել էին, միայն օրեր անց վերադարձրեցին: Չգիտեինք, որ զոհվել է: Սպասում էինք, փնտրում իրեն: Մեծ տղաս նոր էր եկել բանակից, փոքրս ծառայության մեջ էր: Օգոստոսի 28-ին միջոցառման էինք հրավիրված: Հետո բարձրացավ դիրքեր: Սեպտեմբերի 14-ի առավոտյան և ցերեկն եմ հետը խոսել: Տղայիս ընկերներից հարցրեցի, թե ինչ տեղեկություն ունի: Ասաց, որ տղաներից մեկը զանգել է տուն, ամեն ինչ նորմալ է, իսկ մյուս տղայի մասին նորությունների էր սպասում: Բայց…երկուսն էլ զոհվեցին: Ամսի 14-ին ժամը 11 անց կես զանգեց, հարցրեց՝ ձեր մոտ ամեն ինչ նորմա՞լ է, պատասխանեցի՝ հա, իսկ ձե՞ր մոտ, ասաց՝ հա, ու անջատեց, էլ իր հետ չեմ խոսել: Այդ օրը մի տեսակ ցավ էի զգում, սիրտս կարծես զգար, որ ինքը չկա, բայց նաև վստահ էի, որ կգա, այդքան ծանր պատերազմների միջով էր անցել, իրեն ոչինչ չպիտի պատահեր: Հետաքրքիր բան է, չէ՞, սրտով զգում էի, որ չկա, բայց չէի համարձակվում բարձրաձայն խոսել այդ մասին»:

Հավելում է՝ 20 տարվա մեջ այդպես էլ չհաշտվեց, որ ամուսինը պայմանագրային զինծառայող է, ասում է՝ Կարենի համար դա ուղղակի աշխատանք չէր, նվիրում էր հայրենիքին: «Հոգ էր տանում բոլորի մասին, տղաների ուտելիքը պիտի լավը լիներ, ամեն ինչ՝ տեղը տեղին: Նրանց համար Ջերմուկում ամեն հարմարություն ստեղծել էր, մեկ-մեկ ասում են՝ իր համար էր արել, բայց ոչ, բոլորի համար էր արել, մինչև հիմա էլ տղաներն օգտվում են: Ծաղիկներ էր սիրում, այդ առումով իրար նման ենք, իր հետ միշտ տնկիներ էր տանում, հիմա էլ այնտեղ՝ սենյակում իր ծաղիկները մշակում են, խնամում, հոգ տանում դրանց մասին: Թխվածքներ էի պատրաստում, տղաներին էր տանում՝ դիրքեր, ասում՝ «ամանները դատարկեք, տուն տանեմ, որ հետո էլի տանից թխվածքներ բերեմ, ամանները որ չտանեմ, էլ ոչինչ չեն տա»:

Տիկին Զոյան հեռախոսի հակառակ կողմում սկսում է ժպտալ, ես հասկանում եմ, թե այս փոքրիկ հուշերը, որոնք մի փոքր ժպիտ պարգևեցին ինձ ու զրուցակցիս, որքան կարևոր են առաջին հերթին հենց նրա համար: Դրանք սիրելի ամուսնու հետ անցկացրած երջանիկ օրերի հավաստումն են: Մեր զրույցի ամենածանր հատվածը հարցն էր, թե ինչպես ուժ գտնել և շարունակել ապրել, երբ ցավը դեռ չի էլ սկսել սպիանալ: «Տեսանյութերն եմ նայում, ձայնային հաղորդագրությունները լսում ու շարունակում եմ մտածել, որ Կարենը դիրքերում է: Չեմ համակերպվում այն մտքի հետ, որ ինքն էլ չկա: Մտածում եմ, որ դուռը բացվելու է, ու ներս մտնի:

Տղաներս ու ամուսինս ուժ են տալիս, որ շարունակեմ ապրել: 2022 թ. հուլիսից ինչ-որ վատ կանխազգացում ունեի: Հուլիսին և օգոստոսին տարբեր միջոցառումների ենք մասնակցել, ինքն էլ էր մի տեսակ տխուր, գնացինք մեր կրտսեր տղային տեսնելու, ծառայում էր, այնքան շատ նկարվեց այդ օրերին: Անգամ վերջին անգամ իրեն Ջերմուկ ճանապարհելն էր մի տեսակ ուրիշ: Մեքենայի հետևից երկար նայում էի, չնայած այն վաղուց չէր երևում: Պառկեցի, բայց կոկորդս խեղդում էր, տեղս չէի գտնում, բայց չէի էլ կարող պատկերացնել, որ իր հետ ինչ-որ բան կպատահի»:

Հ. Գ. - Ենթասպա Կարեն Սարգսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության տարիներին զինվորական կարգապահության, բարեխիղճ ծառայության, անմնացորդ նվիրվածության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների, այդ թվում՝ պաշտպանության նախարարի կողմից, 44օրյա պատերազմից հետո անվանական ժամացույցի՝ վարչապետի կողմից, մեդալի՝ 20ամյա բարեխիղճ ծառայության համար: Հուղարկավորված է հայրենի Արագած համայնքի ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելուԿայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանՀանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ՀԱՊԿ-ում, եթե մի պետություն եղել է,որ սատարել է Ադրբեջանին` դա Ղազախստանն է.Էդուարդ ՇարմազանովԱրևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆԳագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»«Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՉնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ինչո՞վ է ազգային արժեհամակարգը խանգարում քայքայիչ ուժերին. «Փաստ»Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Ինքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»