«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում
Общество![«Արմաթ» ինժեներական լաբորատորիա՝ նաև Երևանի թիվ 51 դպրոցում](/timthumb.php?src=disc/25-05-23/511c1623d76f2dca2e21c1031b3303dc.jpg&w=780)
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և VMWARE ընկերությունների աջակցությամբ Երևանի Վարդգես Պետրոսյանի անվան թիվ 51 դպրոցում ներդրեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։
Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011 թ.-ից նախաձեռնել և իրականացնում է Հայաստանի կրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիր, որի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, նպաստել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը կբավարարի աճող պահանջարկը:
Ինժեներական լաբորատորիաները հնարավորություն կտան Հայաստանի շուրջ 1,300 դպրոցներում գործարկել ինժեներական խմբակներ՝ արտադասարանային զբաղվածության ձևաչափով: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվող կարևորագույն արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը, հավելյալ տնտեսական ակտիվության ստեղծումը ինչպես բարձր տեխնոլոգիաների, այնպես էլ հարակից ոլորտներում:
2023 թ.-ի մայիս ամսվա դրությամբ գործում 641 ինժեներական լաբորատորիա, այդ թվում՝ 6 այլ երկրներում: Ընդհանուր առմամբ լաբորատորիաներում ներգրավված է շուրջ 17 500 երեխա:
«Արմաթ»-ի կրթական երեք ուղղություններն են՝ համակարգչային ծրագրավորում ՝ կրթական ծրագրերը հիմնված են ուսուցման առաջատար մեթոդոլոգիաների և գործիքների վրա, որոնք հիմնականում մշակված են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի կողմից։ Դրանք հնարավորություն են տալիս երեխաներին յուրացնել մաթեմատիկայի և ճշգրիտ գիտությունների հետ կապված սկզբունքներ, ճարտարագիտություն, ծրագրավորման և ռոբոտաշինության հիմունքներ, նաև կառուցել անօդաչու թռչող սարքեր, ռոբոտաշինությունը, որը հնարավորություն է տալիս սովորել և ուսուցանել ռոբոտաշինության հիմնական սկզբունքները, ըստ խնդրի առաջադրանքի հավաքել ռոբոտների կոնֆիգուրացիաներ, և ծրագրավորելով ինքնակառավարման խնդիրների լուծում իրականացնել և եռաչափ մոդելավորումը, որով ցանկացած առարկա կամ դետալ կարելի է համակարգչային համապատասխան ծրագրով մոդելավորել և իրականացնել դրանց տպագրումը եռաչափ տպիչի միջոցով կամ փորագրությունը փայտի, ֆաներայի, օրգանական ապակիի, ABS և այլ նյութերի վրա:
![](disc/25-05-23/88baffad7f55075e7efffcffba6b40ce.jpg)
![](disc/25-05-23/dbedba8636d65568b860cd166c7f98e5.jpg)
![](disc/25-05-23/d00442620f0582cde6a770df156b47c5.jpg)
![](disc/25-05-23/ca24b9f1148484532176cfa93d4346a3.jpg)
![](disc/25-05-23/c17638b083f91e99f5ba1218da2f6f8f.jpg)
![](disc/25-05-23/50005bb646cea4eed063c64ccbd9d616.jpg)
![](disc/25-05-23/4bca72103030e378195b3982515cb8bd.jpg)
![](disc/25-05-23/46ca1e861423fd10e16ca67de1518498.jpg)
![](disc/25-05-23/c5466cab9f2ba4bdbc41664260882f1b.jpg)
![](disc/25-05-23/41efa355178667031999ae8c6b0b18aa.jpg)
![](disc/25-05-23/66a3f6f7e96e67ab73a8604a1386da83.jpg)
![](disc/25-05-23/b4b0d35750eebfb0e4e28e46bc678cff.jpg)
![](disc/25-05-23/b09defe893c682a4f9005fa89fbafae1.jpg)
![](disc/25-05-23/e69d1072cae5ca3a21aa33bc1f9ef269.jpg)
![](disc/25-05-23/490cca5071490e5e3304bc195bf0c3a3.jpg)
![](disc/25-05-23/233f4dafcafcfad0600657c1237c9558.jpg)
![](disc/25-05-23/9f80310dddddb53ba99c54c1aaad7b8a.jpg)
![](disc/25-05-23/661eb8201e1dda6cc035b26d355856f5.jpg)
![](disc/25-05-23/873c6d4f7bcdcb6a582e67f95153837b.jpg)