Երևան, 14.Դեկտեմբեր.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ազգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ. ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. «Փաստ» Հայաստանի ղեկավարության մեջ կա որոշակի շերտավորում. «Փաստ» «Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց. «Փաստ» Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ» Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ» Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ» Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ. «Փաստ» Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ» Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»


Անկանխատեսելիության գործոնն ու անցյալի դասերը․ «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Աշխարհը շատ արագ է փոխվում ու կարծես «փոքրացել» է։ Բայց ոչ թե տարածությունն է նվազել, այլ մարդկությունն է ահռելի տեխնոլոգիական առաջընթաց արձանագրել։ Եթե դարեր շարունակ տնտեսությունը հիմնվում էր միայն ձեռքով կատարվող աշխատանքի վրա, ապա 18-րդ դարի կեսերից սկսած արդյունաբերական հեղափոխության արդյունքում տեղի ունեցավ ձեռքի աշխատանքից անցումը դեպի մեքենայականի, մանուֆակտուրան վերածվեց ֆաբրիկայի։ Փոխվեցին նաև փոխադրման միջոցներն ու տնտեսության կառուցվածքը։ Իսկ արդյունաբերական հեղափոխությունների նոր փուլերը իրենց հետ զարգացման նոր մոդելներ ու տեխնոլոգիաներ բերեցին, ինչի արդյունքում հնարավոր դարձավ տեղեկատվությունը մի մայրցամաքից մյուսը տեղափոխել ընդամենը վայրկյանների ընթացքում։

Այնուամենայնիվ, այժմ ընթացող չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը խոստանում է կտրուկ փոխել մարդկության կյանքը։ Եվ այսօր այնպիսի հեղափոխական տեխնոլոգիաների զարգացմանն ենք ականատես լինում, ինչպես արհեստական բանականությունը, գենոմի խմբագրումը, ընդլայնված իրականությունը, ռոբոտաշինությունը և 3D տպագրությունը, որոնք արագորեն փոխում են մարդկանց՝ արժեքներ ստեղծելու, փոխանակելու և բաշխելու ձևը: Տեխնոլոգիական զարգացումը մի կողմից ավելի է մեծացնում պետությունների ու տնտեսությունների փոխկապակցվածությունը ու բարելավում քաղաքացիների կյանքը, իսկ մյուս կողմից էլ իր հետ բազմաթիվ ռիսկեր է բերում, այդ թվում՝ այն, որ աշխարհի որևէ կետում տեղի ունեցող ցնցումը ռեզոնանս է առաջ բերում նաև այլ տարածաշրջաններում։

Ու ռիսկերն ու առաջ եկող խնդիրները համատեղվում են անսպասելի ու կտրուկ զարգացումներով։ Միջազգային հարաբերություններում նույնիսկ այնպիսի արագ փոփոխություններ են տեղի ունենում, որ դրանից առաջ նույնիսկ գրեթե անկարելի էր կանխատեսել։ Օրինակ՝ Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակը 2020 թվականի ընթացքում մի քանի ամսվա մեջ տարածվեց գլոբալ մակարդակով ու մեկընդմիշտ փոխեց աշխարհը։ Որևէ պետության այդպես էլ չհաջողվեց խուսափել պանդեմիայի ալիքից։ Դրանից առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ համավարակը, այդ թվում՝ նաև այն, որ երկրների ղեկավարները կարող են հեռավար հանդիպումներ ունենալ ու առցանց բանակցություններ վարել։ Անցած տարի էլ Ուկրաինայում պատերազմի սկիզբն իր հետ նոր անսպասելի փոփոխություններ բերեց՝ պատճառ դառնալով էներգակիրների գների բարձրացման, պարենային ճգնաժամի, թանկ փողերի քաղաքականության, ինֆլ յացիայի ու միջազգային հարաբերություններում նոր բլոկների ձևավորման։

Թվում էր, թե Ռուսաստանի նկատմամբ տնտեսական ճնշումների ու սահմանված պատժամիջոցների արդյունքում Հայաստանի տնտեսական վիճակը ևս կբարդանա, բայց մինչ այդ չկանխատեսվող գործոնների ազդեցության արդյունքում ՀՀ տնտեսությունը վերելք արձանագրեց։ Նույն ձևով էլ նախօրոք ոչ մեկը չէր կարող կանխատեսել, թե Արցախյան պատերազմը կարող է վերսկսվել ու այսքան ծանր հետևանքներ ունենալ հայկական կողմի համար։ Այնպես որ, անկանխատեսելիության գործոնը պահանջում է պատրաստ լինել յուրաքանչյուր զարգացման։ Իսկ դա նշանակում է, որ պետք չէ իրադարձությունների ընթացքը թողնել բախտի քմահաճույքին ու ակնկալել, թե միջազգային հարաբերություններում ընթացող փոփոխությունները միգուցե դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա, ինչպես եղավ Ուկրաինական պատերազմի դեպքում։

Հայաստանի պարագայում հատկապես առանցքային նշանակություն ունի վատթարագույն իրադարձությանը պատրաստ լինելու ու արձագանքելու հանգամանքը։ Օրինակ՝ շատ է քննարկվում այն թեման, թե Հայաստանը տարիներ շարունակ անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել իր պաշտպանական հնարավորությունները մեծացնելու ուղղությամբ՝ ակնկալելով, թե միջազգային հանրությունը թույլ չի տա Ադրբեջանին ագրեսիվ պատերազմ սկսել։ Բայց նույնիսկ հիմա անցյալի դասերը նորից հաշվի չեն առնվում։ Ու ՀՀ իշխանությունները այժմ էլ հանրությանը պատրաստում են իրադարձությունների զարգացման լավագույն տարբերակին, այն է՝ խաղաղության դարաշրջանի բացմանը։ Ու այդպես մինչ մենք պատրաստվում ենք իրավիճակի լավագույն տարբերակին, իրադարձությունների ընթացքն անակնկալ է մատուցում, որի արդյունքում ամեն անգամ կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ։ Այնինչ հասարակությունը պետք է պատրաստ լինի ամենավատ տարբերակին՝ նոր պատերազմի բռնկմանը, որպեսզի ժամանակի ընթացքում իրադարձությունների բնույթից կախված Հայաստանի համար անակնկալներ չլինեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռազմական ամրոց, որ այդպես էլ երբեք չօգտագործվեց ռազմական նպատակներով. «Փաստ»Ստեղծվել է անսովոր զիգզագաձև արևային մարտկոց. այն ոչ միայն էներգիա է արտադրում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Ավարտվել են Ռուս-ֆրանսիական և Բոսնիական պատերազմները. «Փաստ»Այս թաղամասի կառուցման հիմքում եղել է մի գաղափար, որ մարդիկ հայրենիք վերադառնան. Գագիկ ԾառուկյանԱզգային դավաճանությունը ներկայացվում է որպես հաղթանակ. ինչո՞ւ է Փաշինյանը մեղադրում Ռուսաստանին, բայց ՀԱՊԿ-ից դուրս չի գալիս. «Փաստ»Երևանում այսօր օդի որակը բավականին լավ է և չի գերազանցում թույլատրելի նորման ԶՊՄԿ–ի դերը սուբվենցիոն ծրագրերում (տեսանյութ) Հայաստանի ղեկավարության մեջ կա որոշակի շերտավորում. «Փաստ»«Խելացի էր, ընկերասեր, բազում երազանքներ ուներ Լևոնս». Լևոն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել»՝ ինն ամիս անց. «Փաստ»Ատելության մթնոլորտի ճարտարապետները նեղվում են ատելությունից. «Փաստ»Քաղաքացիների վճարած միջոցների հաշվին սնվելով՝ նրանց «երեսով» են տալիս. «Փաստ»Սյունիքի հանձնումը Փաշինյանին էլ չի ներվի. «Թարմ ուղեղով» «Հայաստան-Արևմուտք հարաբերությունների մասով ամեն ինչ զուտ խոսքի մակարդակի վրա է». «Փաստ»Ինչո՞ւ է փաշինյանական իշխանությունը ժողովրդի հետ շփվում միայն ռեպրեսիվ մեթոդներով. «Փաստ»Հայաստանի զինված ուժերում մի շարք նոր պաշտոններ կստեղծվեն. նախագիծ. «Փաստ»Ինքն իր հետ մրցման է մտել. «Փաստ»Ինչո՞ւ այդքան խիստ պատիժ սահմանեց ՈՒԵՖԱ-ն. «Փաստ»Եսայան եղբայրները ձեռք են բերել իռլանդական հեռահաղորդակցության օպերատորի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը. «Փաստ»Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի խաղաղարար առաքելության հաղթանակն Անդրկովկասում. «Փաստ»ԱՄՆ-ը Ուկրաինային «ահռելի քանակությամբ զենք» է մատակարարելու մինչև Բայդենի հեռանալը․ CNN iPhone 17-ը տեսախցիկի հորիզոնական բլոկ կստանա. Weibo «Հաղթանակի օր». Սիրիայում հազարավոր մարդիկ զանգվածային ակցիաներ են անցկացնում Ուկրաինայում միջուկային էներգաբլոկներից կեսից ավելին, ՌԴ-ի այսօրվա հարձակման պատճառով, կրճատել է աշխատանքի հզորությունը Մակրոնը նոր վարչապետ է նշանակել «Նկարահանումները շատ բարդ ընթացան». Լիլիթ Հովհաննիսյանը նոր տեսահոլովակի բեքսթեյջ կադրերն է հրապարակել Եթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆ Լարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար Աշխարհում առաջին անգամ կատարվել է բաբախող սրտի փոխպատվաստում Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներՎստահ եմ՝ Յամալին սպասվում է վառ ապագա. Մեսսի Սարալանջի կրակոցների գործով փորձել են 19-ամյա աղջկա ձերբակալել. ինչի՞ց են սկսվել կրակոցները (տեսանյութ)Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարենՎանաձորում 13-ամյա աղջիկ է մաhացել․ նոր մանրամասներ Փաշինյանի իշխանությունը երերում է. Ավետիք ՉալաբյանՄակրոնը նոր վարչապետ է նշանակել «Երբ փառքի ճանապարհին ես, շատերն են կողքիդ, բայց, երբ այդ ամենը հանդարտվում է, պատկերն ավելի պարզ ես տեսնում». Սյուզաննա Մելքոնյան Հավատս չի գալիս․ դերասանուհի Լիա Զախարյանը հուզվել էՀայ գրականությունը՝ չինարեն «Ավե Մարիա» Գալա համերգ նվիրված մեծանուն երգչուհու՝ Գոհար Գասպարյանի 100-ամյա հոբելյանին Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամասը տեղ-տեղ բուք է Գեղարքունիքում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը. հիվանդանոց են տեղափոխվել բուժքույրն ու վարորդները Ֆինանսական Գրագիտության անվճար դասընթացը շարունակվում է 2024 թ-ին Ucom-ն ընդլայնել և արդիականացրել է շարժական ու ֆիքսված ցանցերը, ընկերության 5G կապը գործարկվել է ևս 8 քաղաքներում՝ ընդհանուր առմամբ ծածկելով 28 քաղաք Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Մեր կարևորագույն առաքելությունը Հայոց պետականությունը պահպանելն ու մեր հաջորդ սերունդներին ժառանգելն է․ Մհեր Ավետիսյան «Պահանջել են գումար, ասել ենք՝ ցտեսություն». Արա Ղազարյանը պարզաբանել է՝ ինչու Լիլիթ Հովհաննիսյանն ու այլ արտիստներ չեն մասնակցել AMVA-ին ՔՊ-ականները փորձում են խույս տալ պատասխանատվությունից․ Մենուա Սողոմոնյան Էտ երեխեքը շատ բան գիտեին, դրա համար էլ գլուխը կերավ․ կյանքից զրկված 13-ամյա աղջիկ երեխայի տատիկԼՂ-ում տեղի ունեցածը ցեղասպանություն է․ Լուիս Օկամպո ՎԶԵԲ-ը և ԱրարատԲանկը համատեղ կխթանեն կանաչ տնտեսությունն ու մրցունակությունը Հայաստանում