Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ» Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Նա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ» Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ» Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան


Վանաձորը հայկական երգ ու պարով էր շնչում. «Իրական դպրոցի» շրջանավարտներին հանձնվեցին ավարտական վկայականները. «Փաստ»

Մշակույթ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շտապում էինք Վանաձոր՝ ներկա գտնվելու «Իրական դպրոցի» «Տարելրումն 2023» միջոցառմանը: Ծանոթ չլինելով Վանաձորի փողոցներին՝ հստակ կարող էիր հասկանալ, որ ժամանում ես միջոցառման վայր՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատ: Կհարցնեք, թե ինչպե՞ս: Մայթերով քայլող երեխաների շապիկներին Մարաշի ասեղնագործության պատառիկներ էին՝ անասելի գեղեցիկ ու, ամենակարևորը, հայկական: Դե, իսկ հիմա՝ միջոցառման մասին: Մշակույթի պալատի բակում կազմակերպվել էին աշխատանքների ցուցահանդես-վաճառք, «Ճարտար» ակումբի վարպետաց դասեր և, իհարկե, «Իրական դպրոցի» սաների ավարտական աշխատանքների ներկայացում: Կավից պատրաստված աշխատանքներ, այդ թվում՝ Խնձորեսկի վիշապագորգը, գիտական փորձեր, «Մարտախաղի» ներկայացում, երգ ու երաժշտություն, մեկ էլ հանկարծ՝ «զինված ու քողարկված» մարտիկներ են հայտնվում դիմացդ: Ինչպես ասում են, հետաքրքիր, ուսուցողական ու, ամենակարևորն է, հայկական ժամանցն ապահովված էր:

«Ինստիգեյթ» խորհրդատվական ընկերության տնօրեն, «Իրական դպրոցի» հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ Երևանում միջոցառում կազմակերպելը շատ ավելի դյուրին է, բայց իրենց ընկերության համար հիմնադրման առաջին օրվանից կարևոր է եղել մարզերի զարգացումը: «Ինստիգեյթն իր բոլոր տարեդարձերը նշել է մարզերում, 2020 թ.-ից հետո «Իրական դպրոցը» ևս հետևել է այս ավանդույթին: Մեր իրական նպատակը ոչ միայն ուղղակի ծննդյան տարեդարձ նշելն է, այլև ոչ ֆորմալ շփումները, ինչպես նաև մարզային ակտիվությունը: Այս միջոցառումների անցկացմամբ և մեր այցերով էապես փոխվում է մարզի և քաղաքի կյանքը, ինչպես նաև դպրոցն էլ ավելի ճանաչելի է դառնում»,- ասում է ընկերության տնօրենը: «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի մեկնարկը տրվել է 2016 թ.-ին Երևանում։ Սկզբում մասնաճյուղեր են բացել Գյումրիում և Վանաձորում, հետո, ընդլայնելով աշխարհագրությունը, հասել Գորիս, Իջևան ու Ստեփանակերտ: Հիմնադրամի նպատակներից մեկն է ունենալ 40-ից ավելի դպրոց Հայաստանի գյուղերում և քաղաքներում: Այն կոչվում է «Իրական դպրոց» Շուշիի Ռեալական ուսումնարանի հիշատակին:

Համակարգերի տեսություն (Systems Theory) մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիրն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) և «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն հիմնադրամի» կողմից: «Իրական դպրոց» կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած աշակերտները: Ուսումնառությունն իրականացվում է շրջված դասարանի կերպով և նախագծային ուսուցման ձևաչափով: Առաջին երկու տարին ներառում են հանրակրթական ավագ դպրոցի 10- 11-րդ դասարանների ուսումնական ծրագրերը, ընդ որում՝ ուսումնառության երկրորդ տարվանից սկսած ուսանողներն աշխատում են իրական նախագծերի վրա և անցնում պրակտիկա ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Ուսումնական 3-4-րդ տարիներին նրանք ստանում են մասնագիտական կրթություն, որն իրականացվում է նախագծային ուսուցման ձևաչափով: Իրական դպրոցը բազմաթիվ գործընկերներ ունի, այդ թվում՝ ՈՄԱ-ն, «Խորոտը», «Ազատազէնը», «Կայթ» մշակութային հանգույցը, «Ինստիգեյթ» ընկերությունը և այլք: «

Տարելրման» համերգային մասն ապահովեցին «Ճարտար» ակումբի սաները: Այն հիմնվել է 2019 թ.-ին, մշակութային ծրագիրը մշակվել է ավագ դպրոցների և քոլեջների՝ արվեստում չմասնագիտացող սաների համար: Ծրագիրը ներդրվել է «Իրական դպրոցում»: Ի դեպ, 2021 թ.-ին ակումբի սաների ներգրավմամբ հիմնադրվել է «Շիվք» նվագախումբը, որը հանդես է գալիս ֆոլկ-ֆյուժն ժանրում և ներկայացնում է հայկական ֆոլկ երաժշտությունը սեփական մշակումներով: Նվագախումբը ելույթ ունեցավ ավարտական համերգի ժամանակ, «Խլփանեն» նրանց կատարմամբ հրաշալի էր: «Ճարտարը» «Կայթ» մշակութային հանգույցի՝ կյանքի կոչված գաղափարներից մեկն է: «Կայթի» հիմնական նպատակը արվեստի կրթությունն ու հայ մշակույթը բոլորին հասանելի դարձնելն է՝ անկախ սոցիալ-տնտեսական հնարավորություններից ու բնակության վայրից:

Օրինակ՝ մեկնարկում է նրանց «Արև է ելել» համայնքային զարգացման կրթամշակութային ծրագիրը, որն ուղղված է սահմանամերձ և գյուղական համայնքներում մշակութային կրթության և ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանը: Միջոցառման ավարտին շրջանավարտներին հանձնվեցին վկայականները, ըստ ավանդույթի՝ զենքեր նրանց, ովքեր հասցրել էին հանձնել համապատասխան քննությունները, նաև թույլ էր տալիս օրենքը: Միջոցառումն ավարտվեց Հայաստանի օրհներգով և Կարնո քոչարիով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Հարավային Կովկասում ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը հիմա ամենակարևոր խնդիրը չէ Արևմուտքի համար․ «Փաստ»Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր ԿամենդատյանՄենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա ՍողոմոնյանՆա բոլորովին այլ խնդիրներ ունի․ «Փաստ»Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք ՉալաբյանՅունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին «Սարգիսի նպատակներն են ապրելու ուժ տալիս, իրեն հավերժացնելն ու ապրեցնելը». Սարգիս Սարգսյանն անմահացել է Իշխանասարի համար պայքարում․ «Փաստ»Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ»Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե