Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան


«Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, տեսել, թե ինչ է իրական դժոխքը, էլի պայքարիր». Էդգար Բաղումյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Էդգարս պարզ էր, ընկերասեր, անձնազոհ: Ես եմ իրեն այդպիսին դաստիարակել, որ միայն իրեն չսիրի, ուժերի ներածին չափով կարողանա կիսել ընկերների տխրությունն ու ուրախությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Էդգարի մայրիկը՝ տիկին Էլիզան:

Նշում է՝ դպրոցում գերազանց էր սովորում այն առարկաները, որոնք սիրում էր: «Հայոց լեզուն և Մաթեմատիկան, Պատմությունը, որի հանդեպ թուլություն ուներ: Ֆիզկուլտուրայից էր ուժեղ, Մասիսի թիմով ֆուտբոլի և բասկետբոլի թիմերի կազմում մասնակցել է մրցումների, մրցույթներից մեկում հաղթել էին, և իր մեդալը կախել էր մեր տան պատի ժամացույցից, իսկ պատվոգիրն էլ այնպիսի տեղում էր դրել, որ բոլորը տեսնեն՝ իրենց թիմը հաղթել է»:

Դպրոցն ավարտելուց հետո Էդգարն ընդունվում է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Մենեջմենթ» (ըստ ճյուղերի) բաժին։ Մայրիկի խոսքով՝ որդին իրեն տեսնում էր բիզնես ծրագրերում, միշտ ասում էր, որ պետք է գրիչով վաստակես քո օրվա հացը: Քոլեջն ավարտելուց հետո՝ 2020 թ. հուլիսի 10ին, զորակոչվում է բանակ: Վերադառնալուց հետո մտադիր էր բարձրագույն կրթություն ստանալ, սովորել սիրելի՝ «Ֆինանսներ և կառավարում» բաժնում: «Սիրով է մեկնել ծառայության՝ մա՛մ, կգնամ, հայրենիքիս պարտքս կտամ ու կվերադառնամ: Ուզում էր իր հասակակիցների հետ ծառայել, անգամ տարկետման մասին չէր ուզում լսել»: Էդգարի ծառայությունն անցնում էր Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում: «Երբեք որևէ բանից չի դժգոհել, լավատես մարդ էր իր էությամբ: Իր ծառայությունը համընկավ համավարակի շրջանի հետ: Անընդհատ ուզում էի գնալ իր մոտ, բայց չէր թողնում՝ մա՛մ, չգաք, միևնույնն է, չեն թողնելու: Նույնիսկ իր երդմնակալության կոնկրետ օրը մեզ չէր ասել:

Սեպտեմբերի 25-ն էր, խոսում էինք, ասացի, որ ուզում ենք գնալ, թեկուզ մեկ ժամով իրեն տեսնել, բայց Էդգարն արձագանքեց՝ մա՛մ, միևնույնն է, չեք տեսնելու ինձ, գնում ենք «վերևներ»՝ զորավարժությունների, մարտական գործողության: Դ-20 հրետանային դիվիզիոնում էր ծառայում: Հաշվի էին առել նրա ֆիզիկական ու մտավոր ունակությունները, հրետանու հաշվարկի օպերատորն էր: Այդ օրը գործողություն բառը շատ լուրջ չընդունեցի, չգիտեմ էլ՝ կարոտից էի խլացել, թե ինչ, ասացի՝ ոչինչ, բալե՛ս, 3-4 օր կտևի, մինչև իջնես, ես էլ կհասնեմ քեզ: Պատասխանեց՝ մա՛մ, անորոշ ժամանակով է: Սեպտեմբերի 26-ին քանի անգամ էլի զանգեց, զրուցեցինք, բայց այդ ժամանակ իրենք արդեն իրենց կետերում էին: Հարցնում էի, թե ինչո՞ւ չի քնում, հանգստանում, միշտ արձագանքում էր՝ ամեն ինչ նորմալ է, մի անջատեք հեռախոսը, պատմեք: Մեզ հետ խոսեց, հետո էլ ասաց, որ կզանգի ընկերներին ու սիրած աղջկան»: Իսկ հետո սկսվում է պատերազմը:

«Սեպտեմբերի 27-ի առավոտյան Էդգարի հեռախոսը դարձավ անհասանելի: Չորս օր իրենից որևէ զանգ չենք ստացել: Առաջիններից մեկը իրենց զորամասն է ռմբակոծվել: Հրետանու մեքենան ևս իրեն էր կցված: Անհանգստությունից չգիտեինք, թե մեզ հետ ինչ է կատարվում: Հոկտեմբերի 1-ին զանգահարեց, իմ ծննդյան օրն էր, հասցրեց շնորհավորել, ընկերների միջոցով ինձ նաև ծաղկեփունջ էր ուղարկել: Ձայնը լսեցի, խիղճս մի քիչ հանգստացավ, բայց արդեն գիտեինք, թե ինչ է կատարվում մարտի դաշտում: 2-3 օրով չէր զանգում: Հոկտեմբերի 16-ին ինձ զանգահարեց, մեր զրույցները կարճ էին, միայն հարցնում էր՝ այդտեղ ի՞նչ են ասում, մեկ էլ ասաց՝ մա՛մ, Ֆեյսբուքում ստատուս չգրես, որ հաղթելու ենք: Հետո էլի զանգեց՝ մեզ ծախել են մեր հողերի հետ: Խնդրեցի՝ Էդգա՛ր ջան, ինչ էլ կանես, միայն թե գերի չընկնես: Ասաց՝ մեր հրամանատարը լավ տղա է: Իրոք, այդպես էր, նա լավագույն հրամանատարներից էր, ով չէր լքել իր զինվորներին:

Փառք Աստծո, ողջ և առողջ է, Էդգարիս կողքին է եղել մինչև վերջին պահը՝ հիվանդանոց ճանապարհելը: Հոկտեմբերի 18-19-ին հետ են եկել զորամաս: Էլի զանգեց՝ մի քանի ժամով ենք եկել, խնդրեցի ամուսնուս, որ գնանք, իրեն հասնենք, բայց հայրիկին ասաց՝ մամային չլսեք ու չգաք: Գիտեր, որ ամեն ինչ կանեմ իրեն հասնելու համար, բայց մտածում էր մեր մասին, որովհետև պատկերացնում էր, թե ինչ է կատարվում ճանապարհներին, և անհանգստանում էր: Հոկտեմբերի 20-ին իրենց տարել էին արդեն գրավված Հադրութ: Հետո ինձ նամակ գրեց՝ ՀԹ-ում չենք, դա Հադրութի հապավումն էր, պոլկից լավ տեղ ենք, հանգիստ եղեք, հետո կզանգեմ: Երբ այդ նամակը հետո հրամանատարին ցույց տվեցի, զարմացավ՝ հույս չեն ունեցել, որ կփրկվեն: Դա հրաժեշտի նամակի նման է եղել: Բայց այդտեղից հրաշքով դուրս են գալիս, գնում Մարտունի՝ Ճարտար: Այդտեղից կարողանում էր զանգել»:

Զանգերից մեկի ժամանակ Էդգարը մայրիկին խնդրում է իր համար խաչ գնել, թեժ մարտերի ժամանակ հարվածի ալիքը նրան շպրտում է 12 մետր, միայն վզի խաչն է պոկվում: Նույն օրը եկեղեցուց մայրիկը խաչ է տուն բերում՝ Էդգարի անվանական տառով: Հոկտեմբերի 26-ի առավոտյան էլ Էդգարը զրուցում է տան անդամների հետ, և որևէ բան չի կանխագուշակում, թե ինչ է լինելու հետո: «Միշտ ասում էի՝ Էդգա՛ր, գլխարկ դի՛ր, նկատի ունեի կասկան: Խնդրում էի նկարներ ուղարկել, ասում էր՝ այս ամեն ինչից հետո կուղարկեմ: Մեր զրույցից հետո իրենց մոտ հարձակում է սկսվում: Թեժ մարտերի ժամանակ ինքնաթիռի հարվածից խոցվում է Էդգարի հրետանին, նա գլխից բեկորային վնասվածք է ստանում, իսկ ընկերոջ ձեռքն է կտրվում: Հրամանատարն է պատմել՝ Էդգարն ասաց, որ մենակ տնեցիք լավ լինեն, ես լավ եմ»: Հետո տղան անասելի երկար թվացող երկօրյա «ճանապարհ» է անցնում մինչև տուն հասնելը՝ սկզբում Գիշի, հետո Ստեփանակերտի հիվանդանոց, որտեղ մոտ 4-5 ժամ, մայրիկի խոսքով, որդին արնաքամ է լինում, հետո հասնում է Գորիսի հիվանդանոց:

«Այդ ընթացքում հրամանատարը մեզ զանգահարել էր, տեղեկացրել, որ Էդգարը վիրավոր է, տեղափոխում են Հայաստան: Բայց իրեն բերել էին ոչ թե Գորիսի հոսպիտալ, այլ քաղաքային հիվանդանոց: Այնտեղ վիրահատեցին, ուղղաթիռով տեղափոխեցին Երևան: Բժշկուհին ինձ ասաց, որ Էդգարը կոմայի մեջ է, բավականին բարդ վիրահատություն է տարել: Պայքարեց, բժիշկներն ամեն հնարավորն արեցին, բայց հոկտեմբերի 28-ին տղայիս սիրտը կանգ առավ: Մտնում էի վերակենդանացման սենյակ, որդուս ասում՝ 30 օր պայքարել ես, էլի պայքարի, տեսել ես, թե ինչ է իրական դժոխքը, այնտեղ իր կողքին այնքան զինվորներ, անուշ տղաներ կային: Բայց տղայիս փրկել չկարողացան, գլխուղեղն էր վնասվել: Մայր լինելով, հասկանալով, որ անհնար է, ասում էի՝ իմն իրեն տվեք, միայն թե ապրի: Անհնարինն էի խնդրում, վերջին հույսս էր: Երբ դեպքից մի քանի օր առաջ խոսում էինք, ասաց՝ բոլորին ու ամեն ինչ կարոտել եմ, ձեզ եմ շատ կարոտել, հիմա էլ ինձ թվում է, որ ծառայությունս արդեն ավարտել եմ, հոգնել ենք այս ամենից:

Մամա եմ, ասում էի՝ փափուկ տեղ կա՞ քնելու, ասում էր՝ մա՛մ, հողի մեջ ենք միշտ քնում, հողին սովորել ենք, հողից փափուկ ոչինչ չենք տեսնում... եթե, իհարկե, քնում ենք: Իրեն շատ հանգիստ էր պահում, անգամ ծիծաղում, բայց ձայնի մեջ տխրություն էի զգում»: Որդու ֆիզիկական բացակայության օրերին մայրիկին ուժ են տալիս Էդգարն ու Էլենը: «Պիտի ապրեմ Էլենիս համար, ես Էդգարի ու Էլենի մաման եմ: Քանի ես ապրում եմ, իմ տղան ապրում է: Պարտավորվածություն ունեմ ընտանիքիս առաջ: Որքան մեզ համար է դժվար, կրկնակի՝ քույրիկի համար՝ եղբոր կարիքը շատ ունի, աղջկաս համար փորձում եմ լրացնել այդ բացը, չնայած դա անհնար է: Էդգարի մայրը լինելով՝ նաև Էլենի մայրն եմ: Հիմա ինձ չեն ասում՝ Էլիզ, ասում են՝ Էդգարի մամա, Էդգարիս համար պետք է ուժեղ լինեմ, որքան կկարողանամ, որքան Աստված ինձ ուժ տա, բարձր պահեմ նրա պատիվն ու անունը»:

Հ. Գ. - Էդգար Բաղումյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև տարբեր ՀԿների կողմից: Հուղարկավորված է Մասիսի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներից Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Կենդանակերպի նշաններ, որոնք մայիսին ակնկալում են ֆինանսական հաջողություններ Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա Սողոմոնյան«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան