Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը


Հայաստանում գործազրկության ցուցանիշը երկնիշ է, բայց օտարերկրացիների համար աշխատանք կա․ մասնագիտական գնահատական

Հարցազրույց

Իշխանությունն առիթը բաց չի թողնում նշելու, որ ՀՀ-ում գրանցվել է 12,6 % տնտեսական աճ։  Մասնագետներն էլ պնդում և հիմնավորում են, որ աճն արհեստական է և պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ ռուսների ներհոսքով։ Այս տնտեսական բումի պայմաններում մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2 %-ով։ Սա այն դեպքում, երբ Հայաստան մուտք է գործել մոտ 1,7 մլն մարդ՝ հիմնել են բիզնեսներ և այլն։ Այս ցուցանիշների ֆոնին, Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանում գործազրկությունը 15,5  % է։ 2022 թ-ին ԵԱՏՄ երկրների մեջ գործազրկության մակարդակով Հայաստանն առաջատար է։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Vesti.am-ի հետ զրույցում նշում է, որ նորմալ տնտեսություններում գործազրկությունը չպետք է գերազանցի 3-4 %-ը, իսկ մեզ մոտ դեռևս գործազրկության թիվը երկնիշ է, ինչն անթույլատրելի է։

«Եթե Երևանով շրջենք, ապա առնվազն կտեսնենք օտարազգի սպասարկող անձնակազմ։ Նախ, որպես պատճառներից մեկն, առանձնացնենք կրթությունը։ Շատ հաճախ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, բուհերը չեն թողարկում աշխատաշուկային համապատասխան մասնագետներ։ Համալսարանն ավարտած քաղաքացին շատ հաճախ պատրաստ չէ աշխատանքի անցնելուն։ Այս խնդրի կարգավորման համար տարբեր ոլորտներ իրենց համար դպրոցներ են ստեղծում՝ հաշվապահներ, իրավաբաններ, խոհարարական ոլորտ և այլն»,- նշեց Սարգսյանը։ Աուդիտորների պալատի նախագահի գնահատմամբ՝ այս հատվածում մի կողմից ունենք տնտեսվարողների պահանջներին անհամապատասխան կադրեր, մյուս կողմից էլ՝ համալսարանական մարքեթինգի արդյունքում ձևավորված կադրեր, որոնց համալսարանում  համոզում են, որ իրենք լավագույն մասնագետներն են և չպետք է ցածր աշխատավարձով աշխատեն։

«Գործատուն առաջարկում է նախ աշխատել նվազագույն աշխատավարձով, ձեռք բերել հմտություններ, հետո նոր բարձր վճարել: Այստեղ կրկին առաջանում է գործատու-աշխատանք փնտրող կոնֆլիկտը։ Կապը խզված է։ Մյուս խնդիրն էլ այն է, որ մարդիկ իրենց ապագան կապում են այլ երկրների հետ։ Չեն տեսնում Հայաստանի անվտանգությունը, չեն տեսնում Հայասատանի կանխատեսելի ապագան, ինչպես նաև՝ իրենց զավակների ապագան այստեղ և չեն էլ ջանում Հայաստանում աշխատանքի անցնել։ Կա՛մ տրամադրված են արտագաղթի, կա՛մ արդեն իսկ արտագաղթել են։ Սրան զուգահեռ՝ գործատուները Հայաստան բերում են ավելի էժան աշխատուժ, օրինակ՝ հնդիկներ, որոնք անհամեմատ ավելի ցածր գնով և շատ ավելի լավ են աշխատում, «գլուխ չեն պահում»։ Գործատուն ունենում է մատչելի վարձատրվող և որակյալ աշխատանք կատարող աշխատակից։ Այս տեմպերի պարագայում ունենալու ենք Հայաստանում գործազրկության աճ և օտարերկրացիների աշխատանքի ապահովում»,- նշեց Նաիրի Սարգսյանը։

Իսկ թե ինչու՞ առաքիչի, մատուցողի կամ մաքրուհու աշխատանքը չեն կատարում ընդհանրապես եկամուտ չունեցող հայերը՝ մասնագետն այստեղ մենթալիտետի խնդիր է տեսնում։ Ասում է, որ պետական մակարդակով պետք է խրախուսել բանվորի, մաքրուհու աշխատանքը, նրանց պարգևատրումներ տալ և այլն, որ պատվով կատարեն իրենց աշխատանքը։

«Մի կողմ թողնենք կառավարությանը, թեև նման կետ չկա, որ հենց իրենք քննադատելու առիթ չտան, բայց մեր ձևավորված մշակույթում մենք՝ ինքներս, պատրաստ չենք Հայաստանում բանվոր կամ մատուցող աշխատել, բայց նույն աշխատանքն անում ենք այլ երկրներում։ Օրինակներ կան, որ դրսում այլ աշխատանք է կատարում, բայց Հայաստան գալուց ընկերների ու ծանոթների հագուստներն է խնդրում, որ գա  ու ասի, թե դրսում ամեն ինչ լավ է։ Եթե մեր մշակույթում փոփոխություններ լինեն այսօրվանից սկսված, ապա մեր ապագայում սպասարկման և մյուս ոլորտներում կունենանք հայ աշխատողներ»,- Vesti.am-ի հետ զրույցում եզրափակեց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Արևմուտքին միայն իր էներգետիկ շահերն են հետաքրքրում. «Փաստ»«Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ»Տեքստիլի արտադրության ոլորտի որոշ տնտեսվարողների աջակցություն կտրամադրվի. «Փաստ»«Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ»Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանTeam Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել էՔննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանԱշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԽոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Մեր ընդհանուր նպատակն է՝ դառնալ օրինակելի ձեռնարկություն ոչ միայն երկրում և տարածաշրջանում, այլև համաշխարհային հանքարդյունաբերական ընտանիքում. Ռոման ԽուդոլիՉինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Որ դեպքում Իսրայելը պատվիրակություն կուղարկի Կահիրե Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Օդի ջերմաստիճանը կնվազի 9-14 աստիճանով Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»