Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը


«Ասում էի՝ չեմ ապրի Արմանից հետո, բայց ապրում ենք, մեր երկու երեխայի համար ենք ապրում». սերժանտ Արման Ալավերդյանն անմահացել է Հադրութում՝ դիպուկահարի կրակոցից․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

 «Արմանը մանկության տարիներից աշխույժ էր և ուրախ: Ամեն ինչ իր ուզածով, իր սրտով էինք անում: Դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, բայց ուսուցիչներն իրեն շատ էին հարգում, քանի որ ամեն հարցում օգնում էր, աջակցում: Կենսաբանության ուսուցչին՝ ընկեր Գասպարյանին էր շատ սիրում: Երկու տղաներս դպրոցի ու սովորելու հետ սեր չունեին՝ ի տարբերություն աղջկաս»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սուսաննան՝ Արմանի մայրիկը:

Հետաքրքիր զուգադիպությամբ, արդեն մի քանի նյութերի իմ հերոսների տարերքը մեքենաներն են ու դրանց նորոգումը: Արմանը ևս անասելի սեր ու հետաքրքրություն է ունեցել մեքենաների հանդեպ. «Ավտոմեքենաների նորոգման գաղտնիքներն էր սովորում, որպեսզի մեր մեծ բակում մի տեղ առանձնացնեին և երկու եղբայր աշխատեին: Այդ նպատակն ուներ»: Արմանը ավագ եղբոր և կրտսեր քրոջ միջնեկ եղբայրն է: Իսկ Արմանի բակը Արարատի մարզի Արմաշ գյուղում էր: 2020 թ հունվարի 16-ին Արմանը մեկնում է ժամկետային զինծառայության Արցախի Հանրապետություն՝ Հադրութ:

«2018 թ.-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ պապիկի ու քեռու մոտ, անգամ առաջարկեցինք մնալ այնտեղ: Բայց հայրիկը միշտ ասում էր՝ տղեն պիտի բանակում ծառայի, կգաս, կծառայես, հետո որտեղ կուզես, այնտեղ էլ ապրի: Արմանս ուրախ գնաց բանակ, ուրախ ենք իրեն ճանապարհել: Զանգում էր, հարցնում էի՝ ո՞նց ես, միշտ արձագանքում էր՝ շատ լավ, կատակում էր՝ տնից էլ լավ է: Մոտ ինն ամիս ծառայեց բանակում, որևէ բանից չի դժգոհել, մենք էլ նեղություն չենք քաշել: Չէր ծխում, ասում էր՝ դրա փոխարեն քաղցր կգնեմ, տղաների հետ կուտենք: Երբ իրեն փնտրում էինք, մի տղայի հանդիպեցինք, ճանաչում էր Արմանիս, ասաց՝ իր նման տղա չկա, հենց փող էր ունենում, պետք է քաղցր առներ ու բոլորիս հյուրասիրեր»:

Ծառայության ժամանակ Արմանը մայիսի 18-ին տեղափոխվում է Արմավիրի ուսումնական զորամաս՝ սերժանտական կուրսերի մասնակցելու, հուլիսի 27-ին վերադառնում Հադրութ: Մայրիկի խոսքով, իրենք չէին ուզում, որ որդին սերժանտ լիներ, քանի որ հասկանում էին՝ դա շատ մեծ պատասխանատվություն է: «Բայց ինքն ուզում էր, ասում՝ սերժանտի կոչումով կզորացրվեմ: Սերժանտական դասերի եկավ ուսումնական զորամաս: Մենք էլ իրեն ասացինք՝ ինչպես դու ես ուզում, այնպես էլ արա, կարևորը ծառայի ու վերադարձի տուն»: Հետո սկսում ենք պատերազմի մասին խոսել:

«Դասընկերոջ հետ միասին էին ծառայում: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ժամը ինն էր, ընկերոջ մայրիկը զանգեց՝ Սուսա՛ն, պատերազմ է: Միանգամից արձագանքեցի՝ խոսե՞լ ես երեխեքի հետ: «Նոր եմ Նարեկի հետ խոսել, ասաց, որ ամեն ինչ նորմալ է, անհանգստանալու կարիք չկա»: Արմանը դիրքերից ուրբաթ օրն էր իջել, կիրակի առավոտյան պատերազմը սկսվեց, և իրենց նորից դիրքեր են բարձրացրել: Մինչև հոկտեմբերի 5-ը իր հետ խոսել ենք: Այդ օրը նաև իր ընկերուհու հետ է խոսել»: Իսկ հետո թեժ մարտեր են սկսվել: «Հադրութում մի դիրքից մյուսն է տեղափոխվել օգնելու նպատակով: Հետո արդեն մեկ այլ դիրքում գտնվող կամավոր տղաներից մեկն էր ամուսնուս պատմել՝ տեսանք, որ թուրքերը գալիս են առաջ, մի քանի տղաներ դուրս եկան ընդառաջ, նաև Արմանը, գոռում էինք՝ Արմա՛ն, հետ արի՛, հետ արի՛…

Դիպուկահարը ֆիքսել էր ու կրակել»: Դիպուկահարի գնդակը կզակով դեպի ողնաշար է դուրս գալիս և, ավաղ, մահացու է դառնում Արմանի համար: Տղաները կարողանում են իրենց ընկերոջը դուրս բերել մարտի դաշտից, Արմանին բերում են Գիշի գյուղ, այնտեղից էլ արդեն նրան շտապօգնության մեքենայով տեղափոխում են: Իսկ հետո սկսվում է տունդարձի երկար «ճանապարհը»: Տիկին Սուսաննան ասում է՝ չէինք գտնում Արմանին: «Հոկտեմբերի 8-ի առավոտյան ծանոթ տղաներից մեկի՝ Գեղամի մահվան լուրն իմացա, երբ անունը կարդացի զոհվածների ցուցակում: Նստած՝ լաց էի լինում: Մի քանի ժամ հետո՝ ժամը 11-ին, տանը մենակ էի, ամուսինս աշխատանքի էր, աղջկաս և սկեսուրիս Երևան էինք ճանապարհել, քանի որ երբ պատերազմը սկսվեց, Երասխավանում ևս կրակոցներ կային, մեծ տղայիս էլ ՄՈԲ-ով տարել էին Գորիս, ինքն էլ այնտեղ շատ մեծ դժվարությունների էր հանդիպել. բարեբախտաբար, անվնաս վերադարձավ տուն:

Սկսեցի զոհվածների անունները կարդալ, Արմանիս անունը կարդացի, բայց իմ աչքերին չհավատացի, շարունակեցի մյուսների անունները կարդալ, հետո նորից վերադարձա, համոզվեցի, որ Արմանիս տվյալներն են: Այնպես եմ գոռացել, որ մեր հարևաններն եկել են մեր տուն հասկանալու, թե ինչ է պատահել: Իրենց տղան էլ էր պատերազմին մասնակցում, որևէ տեղեկություն չունեին, փնտրում էին: Ինձ համոզում էին, որ գուցե Արմանս չէ, գուցե սխալմունք է, բայց դժվար էր հավատալ, որ հնարավոր է՝ նման սխալ լինի»: Հետո Արմանի հայրիկն ու հորեղբայրը մեկնում են Գորիս, որտեղ տեսնում են Արմանի մարմինը, բայց չեն ճանաչում: «Մարմինը սառած է եղել, ոտքին ամրացված թղթի վրա գրված է եղել՝ «անհայտ Հադրութից»:

Որևէ իր մոտը չի եղել, որով հնարավոր լիներ ճանաչել Արմանին: Իսկ իրենք էլ ուղղակի չեն պատկերացրել, որ Արմանն է: Ուղիղ 45 օր իրեն չէինք կարողանում գտնել: Ամեն հնարավոր տեղ փնտրում էինք: Իր հետ ծառայած տղաներից շատերը զոհվել էին, մեկն ասում էր, որ տեսել է իրեն, մյուսը մեկ այլ բան էր ասում, կամավորներից մեկին նկարը ցույց տվեցինք, ասաց, որ տեսել է իրեն: Բայց Արմանս չէր զանգում, ու սրտիս խորքում ասում էի՝ ուրեմն, Արմանս չկա: Հոկտեմբերյան էլ գնացինք, նույն երեխու մարմինը տեսել ենք, մեր բարեկամներն ասում էին, որ Արմանն է, բայց ամուսինս վստահ էր, որ ինքը չի: Հետո արդեն Հերացի կանչեցին նաև ԴՆԹ-ի համար: Հերացիում արդեն ամուսինս միանգամից ճանաչել էր մեր տղային, ասում է՝ աչքս ընկավ երեխուն, միանգամից հասկացա, որ Արմանս է»:

Արմանի ընտանիքը որպես որդու մահվան օր նշում է հոկտեմբերի 8-ը, այդ օրն է ընտանիքն իմացել որդու մահվան բոթը: Մայրիկի խոսքով, սակայն, Արմանը հոկտեմբերի 6-ի երեկոյան է զոհվել: Իսկ թե ինչպիսին է կյանքը Արմանից հետո, մայրիկը բառերով պատմել չի կարող: «Ասում էի՝ չեմ ապրի Արմանից հետո, բայց ապրում ենք, մեր երկու երեխայի համար ենք ապրում: Իրենք են ուժ տվողը: Արմանս աշխույժ, ուտող-խմող տղա էր: Ուրիշ տեսակի էր: Տան աշխուժությունն էր: Քույրը պարում էր, ինքն էլ միշտ ասում էր՝ ինձ էլ սովորեցրու, որ հարսանիքների ժամանակ միասին պարենք: Պարել շատ էր սիրում, ինչ-որ տեղ, երբ քույրը պարում էր, ուրիշ ոչ մեկին չէր թողնում քրոջ հետ պարել, ասում էր՝ թողեք մենակ պարի: Ամեն երեխա իր տեղն ունի ընտանիքում, ոչ մեկը մյուսին չի փոխարինի, պարտավոր ենք ուժեղ լինել մեր մյուս երեխաների համար»:

Հ. Գ. - Սերժանտ Արման Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Ծառայության ընթացքում արժանացել է պատվոգրերի: Հուղարկավորված է հայրենի Արմաշում՝ ընտանեկան գերեզմանատանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

‎Գյումրիում 14 հոգով «հպարտ քաղաքացու օր» են նշում․ Տիգրան ԱթոյանՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԲաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինիՉինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում