Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից


Տնտեսության մեջ նկատվող միտումները հակառակի մասին են վկայում. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության հասնելուց որոշ ժամանակ անց Փաշինյանն առաջ էր քաշում «տնտեսական հեղափոխության» գաղափարը, ինչը պետք է ենթադրեր հանրային բարեկեցության բարձր մակարդակ, որը նախատեսելու էր տնտեսական թռիչքաձև աճ, նոր աշխատատեղերի ստեղծում, մարդկանց եկամուտների մակարդակի բարձրացում։ Բայց Փաշինյանի հենց առաջին իսկ տարվա պաշտոնավարումը, ներկան՝ առավել ևս, ցույց տվեց, որ «տնտեսական հեղափոխությունը» միայն իշխող թիմի ներկայացուցիչների համար է, քանի որ հինգ տարի անց հանրային բարեկեցության մակարդակը բարձրացել է համարյա թե չնչին չափով, իսկ իշխանական թիմի ներկայացուցիչների բարեկեցությունն անհամեմատելիորեն շեշտակի աճ է արձանագրել։

Հասարակ աշխատողները, ինչքան էլ նրանք պրոֆեսիոնալ լինեն, զրկված են այնպիսի պարգևավճարներից, ինչպիսիք ստանում են իշխող թիմի ներկայացուցիչները, որոնք ժամանակին, այսպես ասած, պարտքով փաբեր էին հաճախում, իսկ հիմա մեծ ունեցվածքի ու գումարների տեր են դարձել։ Պաշտոնյաների հայտարարագրերը պարզորոշ ցույց են տալիս, որ, օրինակ՝ իշխանության հասնելուց հետո իշխող թիմի ներկայացուցիչների մեծամասնությունը անշարժ գույք է ձեռք բերել՝ հիմնականում նորակառույց տների տեսքով, թանկարժեք մեքենաներ գնել։ Ու սա, կրկնում ենք, միայն հայտարարագրերում, այսինքն՝ հրապարակային մասով: Ու եթե հանկարծ լրագրողներն այս թեմայով հարց են տալիս Փաշինյանին, ապա որպես արդարացնող փաստարկ ներկայացնում է այն իրողությունը, թե մի քանի հազար մարդ հիփոթեքով տուն է գնել։

Այդպիսով, կարծես, թեման փակվում է, և ոչ ոք չի նկատում, որ տուն ձեռք բերողները հիմնականում բարձր եկամուտ ունեցող անձինք են, որոնցից շատերն ապահովված են բնակարանով, բայց լրացուցիչ նոր տուն են ձեռք բերում։ Իսկ հանրության այն ահռելի հատվածը, որն իրոք նոր բնակարանի կարիք ունի, չի կարող իրեն թույլ տալ նոր բնակարան ձեռք բերել այն հիփոթեքային ծրագրերով, որոնցից օգտվում են մյուսները։ Սոցիալական արդարությունը չի գործում։ Իսկ տների ձեռքբերման գործը վերջին շրջանում ավելի է բարդացել, քանի որ անշարժ գույքի գները շեշտակիորեն աճում են, շուկան այնքան է գերտաքացել, որ ինչ-որ պահից կարող է փլուզվել։ Ինչ վերաբերում է վերջին 5 տարվա ընթացքում տնտեսական աճի ցուցանիշներին, ապա դրանք մեծապես կախված են ոչ թե երկրի ներքին արտադրողական ներուժից, այլ հիմնականում արտաքին հանգամանքների դասավորությունից։

Ըստ այդմ, Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարն ավելի ու ավելի անկանխատեսելի է դարձել, իսկ հեղափոխական աճերի մասին գուշակություններն անհեռանկար գործ են դարձել։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ ՀՀ տնտեսությունն ինչ-որ մի պահի կարող է գահավիժել, ինչպես տեղի ունեցավ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, իսկ որոշ ժամանակ անց՝ կտրուկ աճ արձանագրել, որը միայն ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում ձևավորված նոր պայմանների արդյունք է։ Արդյունքում անցյալ տարի Հայաստանը տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշ գրանցեց` արձանագրելով 12,6 տոկոս աճ։ Քանի դեռ ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է, և ռուսների մեծ հոսք կա դեպի Հայաստան, ապա տնտեսական աճի բարձր տեմպերն իներցիայով շարունակվում են նաև այս տարի։

2023 թվականի առաջին կիսամյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,4 տոկոս, ինչն, իհարկե, դրական է, բայց արդեն իսկ բացասական միտումներ են նկատելի։ Այս տարվա կեսից սկսած տնտեսական ակտիվության էֆեկտի նվազում է նկատվում՝ հունիսին կազմելով 6,8 %՝ նախորդ ամսվա 13,6 %-ի համեմատ։ Սա նշանակում է, որ տարվա երկրորդ կեսին տնտեսական աճի դրական միտումները կկորցնեն իրենց ազդեցությունը ու էական դանդաղում կնկատվի։ Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին կեսի ցուցանիշները ցույց են տալիս, որ եթե արտաքին առևտրաշրջանառության և շինարարության ոլորտներում աճի բարձր տեմպերը շարունակվել են, ապա վերջին շրջանում մտահոգիչ է պատկերը մի շարք ուղղություններում՝ մասնավորապես արդյունաբերության և արտահանման ոլորտներում։ Արդյունաբերության ոլորտում մայիսին գրանցված համեմատաբար համեստ աճից հետո հունիսին գրանցվել է շուրջ 7,4 տոկոս անկում, իսկ արտահանման աճի տեմպը հունիսին նախորդ ամսվա համեմատ կտրուկ դանդաղել է շուրջ 62,5 տոկոսային կետով։

Կանխատեսվում է, որ այս տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում աճի տեմպերի դանդաղումը նկատելի կլինի նաև այլ ոլորտներում։ Փորձագիտական կառույցները ևս, հիմնվելով փաստերի վերլուծության վրա, տարվա երկրորդ կեսի՝ Հայաստանի տնտեսական աճի տեմպերի մռայլ կանխատեսումներ են ներկայացնում։ Իսկ եթե Հայաստանի համար ոչ բարենպաստ աշխարհաքաղաքական տեղաշարժեր գրանցվեն Ուկրաինայում ընթացող պատերազմի ու Հարավային Կովկասի հետ կապված, ապա բացառված չէ նաև ՀՀ տնտեսության աճի դանդաղեցմանը միտված գործոնների ազդեցության խորացումը։ Իշխանությունները շարունակում են ֆոն ստեղծել, թե տնտեսական աճի բարձր տեմպերը շարունակական են, բայց տնտեսության մեջ նկատվող միտումները հակառակի մասին են վկայում։ Այդպես էլ Հայաստանին չհաջողվեց կապիտալացնել անցյալ տարվա տնտեսական աճը՝ արտադրությունը խթանելու և արտահանումն ավելացնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովՕլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներինՀայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. ԿամենդատյանԻնչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանըՍկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար Ինչպե՞ս կրճատել կողմնակի ծախսերը․ 5 խորհուրդ IDBank-ից ու Իդրամից Անապատում միլիոնավոր արևային մարտկոցները պետք է մաքրվեն ավազից. ինչպե՞ս է դա տեղի ունենում Ադրբեջանական զինվորականները պետք է լքեն ՀՀ սուվերեն տարածքը. Արշակ ԿարապետյանԱրևմտյան սադրանք հայ-իրանական հարաբերությունների դեմ Ի՞նչ են խոստացել Շիրինյանին՝ «ժողովրդավարական ուժերի հարթակը» լքելու դիմաց Ռուսաստանը զգուշացնում է Հայաստանին Ուկրաինայի ճակատագրով Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում Հայաստանի շախմատի հավաքականը ներկայացրել է առաջիկա օլիմպիադայի մասնակիցներին Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Ալիևը հասկանում է, որ հայ ժողովուրդը չի հաշտվելու Բաքվի և Նիկոլի համատեղ ծրագրված ռազմա-քաղաքական ավանտյուրայի անարդար հետևանքների հետ. ԶաքարյանՊղնձե լեռան տիրուհին. ԶՊՄԿ-ի հավակնոտ նպատակները Հարկավոր է համախմբել հայերին, պայմաններ ստեղծել ավելի քան մեկ միլիոն մարդ Հայաստան վերադառնալու համար․ Արշակ Կարապետյան Նոր սահմանադրության նախագիծը գրվում է Բաքվում. Մենուա ՍողոմոնյանԳենոֆոնդ ենք կորցնում. Արշակ Կարապետյան Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը Արգելե՛լ ամերիկյան բանակի ներկայացուցչի մուտքը Հայաստանի Պաշտպանության նախարարություն. Խաչիկ ԱսրյանԱՄՆ յոթ խոշորագույն ՏՏ ընկերությունների շուկայական արժեքը մեկ օրում նվազել է 770 մլրդ դոլարով Ի՞նչ կապ ունեն հայերը ռուսական բայանի հետ․ «Փաստ»