Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում


Մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի Արցախի շրջափակմանը. Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь»-ին

Հարցազրույց

Հասարակական-քաղաքական գործիչ, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը հարցազրույց է տվել «Дождь» հեռուստաընկերությանը՝ ներկայացնելով ադրբեջանական պաշարման հետևանքով Արցախում ստեղծված ծանր իրավիճակն ու անդրադառնալով երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կայացած քննարկմանը:

Հարցազրույցը թարգմանաբար ներկայացրել է Վարդանյանի գրասենյակը`որոշ կրճատումներով․

«Дождь» - Սկզբում խնդրում եմ ներկայացնել մանրամասներ սովամահության հետևանքով մահացած տղամարդու դեպքի մասին: Ի՞նչ է հայտնի այդ մասին:

Ռուբեն Վարդանյան- Մինչև սովամահության այս դեպքը այլ դեպքեր ևս եղել են: Երկու երեխաներ են մահացել այն պատճառով, որ նրանց մայրը գնացել էր ուտելիքի հետևից և ուշացել: Հայտնի՝  «Այն նույն Մյունխհաուզենը» ֆիլմում հերոսուհին ասում էր՝ «մի՞թե պետք է սպանել մարդուն՝ հասկանալու համար, որ նա ողջ է».  արդյո՞ք մարդիկ պետք է մահանան, որ աշխարհը հասկանա, որ Արցախում սարսափելի աղետ է և մի՞թե զանգվածային մահեր պետք է լինեն, որ աշխարհը վերջապես արձագանքի արդեն 8-9 ամիս փաստացի շարունակվող շրջափակմանը:

Այո, այս մահը սարսափելի ողբերգություն է, դա օրինակներից մեկն է, թե ինչ է կատարվում այստեղ ամեն օր: Ադրբեջանն ասում է՝ մենք պատրաստ ենք ապրանքներ մատակարարել: Ի՞նչ մթերքներ պետք է մատակարարվեն Ադրբեջանի կողմից, որ մարդիկ վստահ լինեն՝ դրանք թունավորված չեն, դրանք չեն հանգեցնելու ինչ-որ հիվանդությունների կամ այլ հետևանքների առկա անվստահության մակարդակի պայմաններում: Երբ պարզապես Կարմիր խաչի մեքենայով մեկնող հիվանդ մարդուն հնարավոր է առևանգել և մեղադրել, նույն կերպ բոլորիս կարելի է մեղադրել: Այստեղ ողբերգություն է, և աշխարհը մինչև վերջ չի գիտակցում, թե ինչ ծանր իրավիճակ է. շուրջ 30 հազար երեխաներ չեն կարողանում դպրոց գնալ, որովհետև չկա սնունդ, չկան հիգիենայի պարագաներ, չկա տրանսպորտ: Սա ողբերգություն է բոլոր ուղղություններով, որը միջազգային հանրությունն արհամարհում է:

«Дождь» - Մեր հեռուստադիտողները հարցնում են, և ես էլ եմ միանում հարցին՝ խնդրում եմ ասեք, ինչպիսի ելք եք տեսնում ստեղծված իրավիճակից, և որպես հարցի շարունակություն՝ եղել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, բայց իրականում մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին, վերջին տարիներին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարդ, կոնֆլիկտային իրավիճակներում չի կարողանում միջնորդի դերում հանդես գալ, տեսնում ենք, որ պատերազմի ավարտից հետո՝ գրեթե արդեն երեք տարի, այդտեղ հայտվել են ռուս խաղաղապահներ, բայց նրանք չեն ազդում իրավիճակի վրա, չեն ազդում շրջափակման վրա։ Դուք ասում եք՝ աշխարհն ուշադրություն չի դարձնում, բայց մենք տեսնում ենք, որ աշխարհն ամբողջությամբ ներգրավված է Ուկրաինայի սարսափելի պատերազմում և գիտակցաբար, թե անգիտակցաբար, չունի ուժ, ուշադրություն և ժամանակ։ Ինչպիսի՞ ելք կարող է լինել հիմա։

Ռուբեն Վարդանյան- Իմ պատկերացմամբ՝ մի քանի բան կա, որ պետք է անել։ Առաջինը՝ միջազգային հանրության կողմից կոշտ պահանջ ներկայացվի Ադրբեջանին, ընդ որում՝ ոչ միայն միջազգային կազմակերպությունների կողմից։ Ես զարմացած եմ, թե ինչպես են Ադրբեջանում գործող միջազգային ընկերությունների աշխատակիցներն ընդունում այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, հանգիստ աշխատում են, հարկեր են վճարում և լրացուցիչ եկամուտ ապահովում Ադրբեջանի համար, որպեսզի նա էլ ավելի ուժեղ ճնշում գործադրի մեզ վրա։

Պետք է ճնշում լինի պետությունների վրա, որպեսզի նրանք  էլ իրենց հերթին պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ։

Անհրաժեշտ է օդային միջանցք բացել, և տարբեր միջոցներով՝ կլինեն օդապարիկներ, դրոններ,  դեղորայք և սնունդ  հասցնել այստեղ:

Պետք է զանգվածային բողոք լինի մարդասիրական  կազմակերպությունների կողմից, որոնք անհանգստացած են աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող հումանիտար դեպքերով:  Սա  ևս այդպիսի դեպք է. 120 hազար մարդ է այստեղ ապրում, մարդկային ամեն կյանք, ամեն երեխայի կյանքն անգին է։

Ես պարզապես ցանկանում եմ դիմել մայրերին, որոնք հիմա նայում են այս հաղորդումը: Նրանք կհասկանան, որ սա վերաբերում է այն երեխաներին, որոնք զրկվում են ապագայի հնարավորությունից։ Այդ պատճառով ճնշումը պետք է լինի հումանիտար կազմակերպությունների, միջազգային տարբեր կառույցների կողմից, որոնք հնարավորություն ունեն ասելու, որ սա բնական աղետ չէ՝ երկրաշարժ կամ ճանապարհի քանդում, այս իրավիճակը ստեղծվել է, քանի որ ցանկանում են լուծել իրենց քաղաքական խնդիրները՝ մարդկանց համար ստեղծելով անտանելի կենսապայմաններ։ Ճնշումը շատ պարզ ձևով կարող է արտահայտվել՝  հանցագործին չարժանացնելով ձեռքսեղման: Իմ կարծիքով, սա ամենակարևոր ճնշումն է մարդու համար, երբ հասկանում է, որ իր արածը չի ընդունվելու նորմալ մարդկանց կողմից, լինել մերժված, ճնշվել բոլոր այն հայտնի մարդկանց կողմից, որոնք պետք է ասեն՝ այս երեխաները, որոնք պարզապես ցանկանում են ապրել, սովորել և ապրել իրենց օրենքներով, ավանդույթներով, չեն կարող ոչնչացվել, որովհետև քաղաքական ռեժիմը  կարծում է՝ ինքը դրա իրավունքն ունի։

«Дождь» - Նախօրեին կայացավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ու այնտեղ ստեղծված իրավիճակը։ Այս քննարկումից ինչ-որ արդյունք և միջազգային արձագանք կա՞։

Ռուբեն Վարդանյան- Առաջինը՝ հենց այն փաստը, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մակարդակում քննարկվում է հարցը, ցույց է տալիս, որ այն փակված չէ՝ չնայած Ադրբեջանը ցանկանում էր ներկայացնել, թե դա իր ներքին գործն է։ Ոչ, դա ձեր ներքին խնդիրը չէ, այլ միջազգային հանրության խնդիրն է։

Երկրորդը՝ այն պարտավորությունները, որն Ադրբեջանն ստանձնել է, պետք է կատարվեն, և ես ուրախ եմ, որ շատ երկրներ հնչեցրեցին, որ անհրաժեշտ է ապահովել անխոչընդոտ երթևեկություն Լաչինի միջանցքով, որի մասին փաստաթուղթը ստորագրել է Ադրբեջանը, որը հիմա խաղաղության պայմանագրի մասին է խոսում: Հարց է առաջանում՝ եթե չեք պատրաստվում կատարել այդ եռակողմ հայտարարության պահանջները, ի՞նչ վստահության մասին կարելի է խոսել այն պայմաններում, երբ վերջին 35 տարիների ընթացքում այսքան զոհ է եղել։ Այստեղ մարդիկ վախի մեջ են ապրում՝ հասկանալով, որ Ադրբեջանի ղեկավարությունը իրենց՝ Արցախում ապրողներին, երկու տարբերակ է թողնում՝ էթնիկ զտում կամ ցեղասպանություն։

Այնպես որ, այն, որ միջազգային հանրությունը քննարկում է խնդիրը, կարևոր է։ Հույս ունեմ, որ բանաձևերն ու որոշումները, որոնք կընդունվեն այս քննարկումից հետո, կլինեն ավելի որոշիչ, կոշտ և կոնկրետ։ Ամեն դեպքում պետք է հստակ գիտակցել, որ սա միայն հումանիտար աղետ չէ. հումանիտար աղետն ստեղծվում է, որպեսզի քաղաքական ճնշում գործադրվի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք 35 տարի առաջ ասել են, որ իրենք ուզում են ապրել ինքնուրույն՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս։ Այդ պատճառով այս հարցը փակված չէ, և չի փակվելու՝ հակառակ Ադրբեջանի բոլոր ջանքերին։

ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԱհաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»