Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»


«Սա դաժան ցավ է, թող էլ պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի». ավագ հրաձիգ Արսեն Արևշատյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին, տուն «վերադարձել» ինն ամիս անց. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Աշխույժ, շատ աշխատասեր երեխա էր Արսենը: Փոքր տարիքից էր այդպիսին, միշտ բոլորին օգնության էր հասնում: Ապրում էին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Արծվանիստ գյուղում»,-«Փաստի» հետ զրույցում Արսենի մանկությունն է վերհիշում նրա հորեղբոր կինը՝ տիկին Լիանան:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին մինչև 8-9-րդ դասարանն Արսենը գերազանց առաջադիմություն է ունեցել: «Տարբեր խմբակների է հաճախել, այդ թվում՝ ֆուտբոլի և կարատեի: Սպորտն իր կյանքի անբաժան մասն էր: Դպրոցն ավարտեց, ընդունվեց Տնտեսագիտական համալսարանի տնտեսագիտության բաժինը: Շատ լավ էր մաթեմատիկայից, սիրում էր և սովորում այդ առարկան, սուր միտք ուներ»: Բայց, ավաղ, Արսենն ուսանող լինել չի հասցնում, զորակոչվում է զինծառայության: Զրուցակիցս է պատմում՝ զինվորական ծառայության հանդեպ Արսենի տրամադրվածությունը շատ լավ էր: «Կարծես շտապում էր, ասում էր՝ շուտ գնամ, ծառայեմ ու վերադառնամ: Մի ամիս շուտ գնամ, մի ամիս շուտ կգամ: Ուրախ մեկնել է ծառայության, մենք էլ իրեն շատ հանգիստ ենք ճանապարհել: Այդ ժամանակ վախեր չկային, երբ տղաները բանակ էին զորակոչվում»: Արսենը զորակոչվել է ծառայության 2020 թ. հուլիսի 29-ին: Ծառայությունն անցնում էր Ջրականում: Տիկին Լիանան ասում է՝ Արսենը երկու ամիս հասցրեց զինվոր լինել, շատ գոհ էր ծառայությունից:

«Զանգում էր մայրիկին ու հայրիկին, նաև մեզ հետ զրուցում: Իր խոսքերն էին՝ ամեն ինչ շատ լավ է: Որևէ դժգոհություն չի ունեցել: Բայց հետո սկսվեց չարաբաստիկ պատերազմը»: Սեպտեմբերի 27-ն էր: «Պատերազմի սկսվելու օրը իր հետ կապ ունեցել ենք: Մայրիկի հետ է խոսել: Ես էլ եմ իրեն նամակ գրել: Մինչև հիմա պահում եմ այդ նամակները: Գրեցի՝ ի՞նչ կա, ո՞նց ես, պատասխանեց՝ մեր մոտ շատ լավ է, ընտիր: Իհարկե, պատերազմից հետո, երբ սկսեցինք պատկերացում կազմել այն օրերի մասին, հասկացանք, որ ոչ մի «ընտիր» բան Ջրականում լինել չէր կարող: Պատերազմի օրերին Արսենը զանգում էր, ձայնը լսում էինք, չէր ասում, թե կոնկրետ որտեղ է: Հետո իմացանք, որ իրենց մի տեղից մյուսն են տեղափոխել: Արսենը եղել է այն 300 հոգանոց խմբում, որը տեղափոխել էին Հադրութի դպրոց: Մինչև հիմա քննություն ու դատավարություն է ընթանում այդ օրերի իրադարձությունների մասին: Արսենը զոհվել է հոկտեմբերի 12-ին: Տղաները խմբերի են բաժանվել, ամեն խումբը մի կողմ է գնացել: Նրանք պարբերաբար հանդիպել են թուրքական յաշմային, դիմագրավել թշնամու դիվերսիոն խմբերին, պայքարել, կռվել ու զոհվել:

Մնացել են մի քանի հոգով ու կրկին հանդիպել թշնամուն»: Շատ տեղեկություններ Արսենի զոհվելու հանգամանքների և այլ փաստերի վերաբերյալ ընտանիքը սեփական ուժերով է հայթայթել: Հորեղբայրն է այդ օրերին մեկնել Արցախ, օրեր շարունակ մնացել այնտեղ և կարողացել ինֆորմացիա կուտակել: Տիկին Լիանան ասում է՝ Հայաստանում համապատասխան գերատեսչություններից որևէ մեկը որևէ կոնկրետ ինֆորմացիա ընտանիքին չէր հայտնում: Եվ հիմա, երբ ունեն Արսենի անցած մարտական ուղին՝ ամրագրված թղթի վրա, կարողանում են պատկերացում կազմել, թե որտեղ է եղել իրենց տղան, ինչպիսի ճանապարհ է անցել, ինչպես է զոհվել: Վստահաբար կարելի է ասել, որ երկէջանոց թուղթը անգամ մեկ տոկոսով չի պատմում Արսենի 16-օրյա պայքարի մասին: Բայց մարտական ուղին կարևոր փաստեր է արձանագրել. «2020 թ. սեպտեմբերի 27-ին շարքային Ա. Արևշատյանը ստորաբաժանման կազմով անցել է պաշտպանության Դ-30 հրետանային դիտակետի տեղամասում, որտեղ անմիջական մասնակցություն է ունեցել 200 ՀԴԿ-ի շրջանում իրականացվող հակագրոհին, ոչնչացրել հակառակորդի կենդանի ուժ»:

Հոկտեմբերի 2-ին թշնամին երեք ուղղություններով իրականացրել էր դիվերսիոն խմբերի ներթափանցում, մեր տղաները դրանք ջախջախել և հետ են շպրտել, սակայն հակառակորդի կողմից ականանետի կրակի հետևանքով Արսենի համածառայակից ընկերներից մի քանիսը զոհվել և վիրավորվել են: Ընկերներին մարտի դաշտից դուրս բերելուց հետո ստորաբաժանումը նահանջ է կատարել և անցել պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասում: «Հոկտեմբերի 3-ից 4-ը անցել են պաշտպանության «Չռիկներ» կոչվող տեղամասից դեպի «Թոզարան» տանող թմբին, որտեղ հակառակորդի կողմից նախաձեռնվել է մասշտաբային հարձակում»:

Գումարտակը մարտի է բռնվում թշնամու հետ՝ պատճառելով նրան զրահատեխնիկայի, ավտոտեխնիկայի և անձնակազմի կորուստներ: Ուժերի անհավասարության պատճառով տղաները նահանջ են կատարում դեպի 9-րդ կմ կոչվող տեղամաս՝ վերախմբավորում կատարելու նպատակով: «Հոկտեմբերի 5-ից 6-ը իրականացրել են պաշտպանություն «Թոզարանի խաչմերուկ» կոչվող տեղամասում, որտեղ Արսենն իր դասակի հրամանատարի և ծառայակիցների հետ գտնվել է շրջափակման մեջ: Այդ ընթացքում մարտի են բռնվել դիվերսիոն խմբերի հետ, թշնամուն մեծաքանակ կորուստներ պատճառել: Հոկտեմբերի 7-ին տեղափոխվել են Հադրութ քաղաք, տեղակայվել դպրոցում՝ կրկին վերախմբավորման նպատակով»: Տղաները հոկտեմբերի 9-ին անցել են պաշտպանության Հադրութի «Խորհատ սար» տեղանքում: Հոկտեմբերի 10-ին կրկին մարտի են բռնվել հակառակորդի հերթական դիվերսիոն խմբերի հետ՝ նրանց զգալի կորուստներ պատճառելով:

«Անձնակազմին նպաստավոր բնագիծ տեղափոխելու ճանապարհին նորից մարտի մեջ են մտնում դիվերսիոն խմբերի հետ, ստիպված լինում այլ ճանապարհով նահանջ կատարել, Վանք գյուղի հատվածում կրկին մարտի մեջ մտնում դիվերսիոն խմբերի հետ»: Այդ ժամանակ զոհվում է Արսենի հրամանատարը, և անձնակազմը ծանր մարտերից հետո ստիպված է լինում պատսպարվել Վանքի բնակելի տներից մեկում: Հաջորդ օրը Արսենն իր 12 ծառայակից ընկերների հետ ինքնակազմակերպվում են և որոշում գնալ Թաղասեր գյուղ և այնուհետև դուրս գալ Հադրութ քաղաքից: «Թաղասեր գյուղի վերևի հատվածում նկատում են Կամազ մակնիշի մեքենան, մոտակայքում զոհեր են լինում: Այդտեղ տղաները կրկին մարտի են բռնվում հակառակորդի դիվերսիոն խմբերի հետ, Արսենը վիրավոր համածառայակցին փրկելու ժամանակ զոհվում է»: Սրանք ընթերցողի աչքին «չոր» փաստեր են, իսկ իրականում հայրենիքի ու նաև սեփական կյանքի համար մղվող պայքարի դրվագներ, ավաղ, ոչ դրական արդյունքով: Օրեր տևած պայքարից հետո Արսենի տուն «վերադարձը» ևս երկար է տևում՝ զոհվելուց ինն ամիս անց:

«2021 թ. հուլիսն էր, այդ ժամանակ արդեն ԴՆԹ-ով հաստատվել էր, որ Արսենի մասունքներն են, որ Արսենը զոհվել է: Մինչ այդ ծնողները մեծ հույս ունեին, որ նա ողջ է, վերադառնալու է, քանի որ հակառակը փաստող տվյալներ չունեին: Մտածում էին անգամ, որ գուցե գերեվարվել է: Սպասման ռեժիմում էինք ապրում»: Արսենը երեք եղբայրներից ավագն էր: Նրա զոհվելուց հետո՝ 2022 թ. սեպտեմբերի 21-ին ծնվեց Արսենի ամենակրտսեր եղբայրը, որն ավագ եղբոր անունն է կրում: Զրուցակիցս ասում է՝ Արսենի ծնողներին ուժ են փոխանցում իրենց երեխաները, հատկապես փոքրիկ տղան: «Արսենից հետո շատ դժվար շրջան էր, մայրիկը որոշեց կրկին մայրանալ: Հիմա փոքրիկ Արսենն իրենով լցրել է բոլորիս կյանքը, մեր տունը: Սա դաժան ցավ է, թող մեր երկիրը խաղաղ լինի, պատերազմներ չլինեն, ոչ մի ծնող նման ցավ չտեսնի»:

Հ. Գ. - Ավագ հրաձիգ, շարքային Արսեն Արևշատյանը Արցախի նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Հուղարկավորվել է հայրենի Արծվանիստում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է