Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»


«Կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ». Վահե Հակոբյան

Հարցազրույց


«
Փաստ» թերթի հարցազրույցը «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, ուշագրավ միջադեպ արձանագրվեց Գորիսում՝ քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձեռքսեղմումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա եղել է ձեր հետ նույն թիմում, ձեր կուսակիցն է: Ինչպե՞ս կգնահատեք տեղի ունեցածը:

-Առուշ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ չէ 2022 թվականից, և դա նորություն չէ: Ի դեպ, ինքն էլ անձամբ մոտ 1 տարի առաջ մի քանի անգամ հայտարարել է իր՝ կուսակցությունից դուրս գալու մասին: Հետևաբար, այս պարագայում կուսակցական պատկանելության հարց չկա, և այդ համատեքստում տեղի ունեցածին որևէ կերպ անդրադառնալու խնդիր էլ չկա: Իր քայլերի և գործողությունների պատասխանատուն ինքն է, իր որոշումների պատասխանատուն ինքն է: Կրկնում եմ՝ սա որևէ կերպ չի կարող առնչություն ունենալ մեր քաղաքական ուժի հետ:

 - Իսկ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է ընկալելի և ընդունելի նշված ձեռքսեղմումը:

- Մինչև կոնկրետ Առուշանյանին անդրադառնալը նախ կցանկանայի Ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ այս համատեքստում շատ քիչ մարդ անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը ձեռքսեղմումով ընդունում էր այն ամենը, ինչ իր մասին մինչ այդ խոսում էր Առուշանյանը: Ոչ ոք հարցին այդ դիտանկյունից չանդրադարձավ, քանի որ վաղուց չկա որևէ սկզբունքի կամ սկզբունքայնության ակնկալիք Փաշինյանից: Փաշինյանը կարմիր գծեր չունեցող անձ է: Ավելին, վաղուց բոլորիս համար փաստ է, որ Նիկոլ Փաշինյանի ողջ գործունեությունն ուղղված է հնարավոր բոլոր կարմիր գծերը լղոզելուն՝ լինեն դրանք վերաբերող ազգային, պետական շահերին, անվտանգային խնդիրներին, քաղաքական պայքարի գրված ու չգրված կանոններին, թե մարդկային փոխհարաբերություններին: Այդ ձեռքսեղմումն էլ է դրա վառ օրինակը: Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մեկը չունենա կարմիր գծեր, որ մենք լինենք հանրություն, հասարակություն առանց կարմիր գծերի, որտեղ ամեն ինչ մարսելի է, ամեն ինչ թույլատրելի է՝ ներառյալ թափված արյունը, մարդկանց կյանքները, հայրենիքի կորուստը, ներառյալ իրավիճակը, որում այսօր գտնվում ենք: Ցանկացած տեղ, որտեղ այդ կարմիր գծերի լղոզումը տեղի չի ունեցել, Փաշինյանը մեծ և լուրջ ջանքեր է դնում դա իրականացնելու համար:

Առուշ Առուշանյանի հարցին անդրադառնալով՝ նշեմ, որ երբ լղոզվում է ամեն ինչ՝ կարմիր գծերը, սկզբունքները, դիրքորոշումները, լղոզվում են ժամանակի ընթացքում ունեցած մոտեցումները, արդյունքում լղոզվում է մարդը: Եվ դրանից հետո տարաբնույթ «բացատրություններով» փորձել ինչ-որ կապ ստեղծել անցյալում արածի, անցյալում արտահայտած մտքերի և հիմա տեսանելիի միջև, մեղմ ասած, որևէ կերպ ո՛չ ընդունելի է, ո՛չ էլ հասկանալի: 

- Միջադեպից հետո Առուշանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր այդ քայլին գնահատական տվողներին, ստատուս գրողներին, ընդ որում ՝ բավականին կոշտ ձևակերպումներով, անգամ տպավորություն կար, որ այդ ամեն ինչում բռնության կոչ կար:

- Երբ բառակազմում հայտնվում են այնպիսի արտահայտություններ, ինչի մասին նշում եք, ապա դա ընդամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս իրավիճակի խղճուկ լինելը: Կրկին ցավով ու ափսոսանքով ստիպված եմ արձանագրել, որ կարմիր գծերի լղոզման ներքո լղոզվում են մարդիկ: Ես կարծում եմ, որ որևէ մեկի դատավոր լինելն իմը չէ: Մարդիկ թող տեսնեն, թող մտածեն, թող գնահատեն՝ ինչ է տեղի ունենում: Ամեն մարդ ինքն է պատասխանատու իր քայլերի համար, պատասխանատու է իր առաջ, Աստծո առաջ:

Ես կուզեմ նաև արձանագրենք՝ որպեսզի պայքարող տեսակը, որը, ցավոք, օր-օրի ավելի սակավաթիվ է դառնում, շատանա, կազմի քանակ և արդյունք ապահովի, պետք է մեր հայրենակիցների համապատասխան հատվածը դադարի իրավիճակին «պոպկորնով» հետևել: Պետք է գիտակցեն, որ վերջիվերջո որևէ կինոթատրոնում նստած ֆիլմ չեն նայում, այլ սեփական հայրենիքի անկման ականատեսն են: Կարծում եմ, որ «պոպկորնով», ծիծաղելով, ժպիտներով գործընթացին հետևելն ամենամեծ հանդուրժողականությունն է տիրող իրավիճակին և ամենամեծ օժանդակությունն է գործող իշխանությանը՝ շարունակելու մեր պետականության հիմքերը խարխլելու,  մեր պետականության անկմանը տանող իր քայլերն ու գործողությունները:

Տեղի ունեցածն իր մեջ տարբեր հարթությունների խնդիրներ է պարունակում:

Արսեն Սահակյան

Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժելՀայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը