Երևան, 29.Նոյեմբեր.2023,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ» Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ» «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ» Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ» Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ» Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ» Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ» Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ» «Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»


Ինչպես են Արցախը փորձում նետել Բաքվի երախը. «Փաստ»

Քաղաքական

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախում ստեղծված հումանիտար աղետն ավելի է խորանում։ Բնական է, որ այս իրավիճակում Հայաստանի համար թիվ մեկ օրակարգային հարցը պետք է լինի Արցախի թեման։ Ժամանակին, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում, Փաշինյանն ու իր թիմակիցները փորձեցին դա պայմանավորել այն հանգամանքով, թե իբր Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան, սակայն իրականում դրանով խաչ քաշեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարիներ շարունակ գործող միջազգային բանակցային ֆորմատի վրա։ Դրա համար էլ Ալիևը նշում է, թե միջազգային հանրությունը նախկինում երբեք Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս, իսկ հիմա իրավիճակ է փոխվել։

Փաստացի միջազգային հանրության ազդեցությունը Արցախյան հարցում կորցնում է իր լեգիտիմությունը, և այդ հանգամանքից ելնելով՝ Ադրբեջանը հայտարարում է, թե դա իր ներքին գործն է, որին որևէ մեկն իրավունք չունի խառնվել։ Արցախը զիջելուց հետո էլ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե պետք է գործի Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմ։ Այդպիսով, Ստեփանակերտին ամբողջովին մենակ են թողնում Բաքվի սպառնալիքին դեմ հանդիման, քանի որ ուղղակի միամիտ պետք է լինել հավատալու համար, թե Բաքուն երբևիցե թույլ կտա որևէ միջազգային մեխանիզմի ստեղծում։ Բաքուն չի էլ թաքցնում, որ Ստեփանակերտի հետ բանակցելու է միայն վերաինտեգրման շուրջ՝ դրա հետ մեկտեղ առաջ մղելով Արցախի հայաթափման հեռանկարը։ Իսկ իրավիճակի վրա Հայաստանը կարող է ներազդեցություն ունենալ հիմնականում երկու ճանապարհով։

Մի ճանապարհը ռազմականն է, սակայն մի կողմից՝ ռազմական առումով Հայաստանը դեռևս պատրաստ չէ, իսկ մյուս կողմից էլ՝ կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրած ՀՀ իշխանությունները ի վիճակի չեն ռազմական գործողություններ նախաձեռնել, քանի որ իրենք արդեն համակերպվել են անվերջ զիջումներ անելու գործելակերպին։ Մյուս ճանապարհը դիվանագիտականն է։ Բայց այս ուղղությամբ մի քանի քայլ ձեռնարկելուց հետո մեր իշխանությունները համարում են, թե իրենց գործն ավարտել են՝ Արցախի թեման բարձրացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Եվ չնայած իրենց չի հաջողվել հասնել այս թեմայով որևէ բանաձևի կամ հայտարարության ընդունման, այնուամենայնիվ, հարցը միջազգայնացրել են, ու դա բավարար են համարում։ Բայց պետք է ընդունել, որ միջազգային արենան միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդով չի ավարտվում, և հետևողական աշխատանքի դեպքում կարելի է հասնել միջազգային այլ հարթակներում ու կազմակերպություններում հակաադրբեջանական որոշումների ընդունմանը։

Օրինակ՝ անցած տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին հակաադրբեջանական կետի ընդունումը Ալբանիան ձախողեց, սակայն չի նշանակում, որ չպետք է փորձել տարբեր ձևաչափերով հասնել Ադրբեջանի գործողությունները դատապարտող փաստաթղթերի ընդունմանը։ Այնինչ, օրվա իշխանություններն իրենց ամբողջ կեցվածքով ցույց են տալիս, որ այս հարթակում ինչ պետք էր, արդեն արել են, ու խոր քուն են մտել: Ոչ մի արձագանք, ոչ մի խոսք Արցախի մասին: Փոխարենը բոլոր պաշտոնյաներով ու պատգամավորներով տարված են Երևանի քաղաքապետի ընտրություններով, հանդիպումներ են ունենում, քարոզարշավ իրականացնում։ Փաստացի իշխանություններին ավելի շատ հետաքրքրում է Երևանի ավագանու ընտրություններում իրենց շատ կասկածելի հաղթանակը, քան արցախահայերի ճակատագիրը։ Այս ամենով հանդերձ Փաշինյանը կարող է իրեն իրավունք վերապահել հայտարարել, թե Արցախի հարցով այնքան մտահոգ են, որ ամենաշատ օգնությունն իրենք են տրամադրել։

Օրինակ՝ տոննաներով հումանիտար օգնություն են ուղարկել Արցախ, սակայն բեռներով մեքենաները Կոռնիձորում կանգնած են, և Ադրբեջանը թույլ չի տալիս, որ այն հասնի արցախցիներին։ Կամ՝ ՀՀ կառավարությունը Արցախին 4 մլրդ դրամի վարկ է տրամադրում, որը կարող է այդպես էլ չհասնել Արցախ։ Բայց ո՞ւմ են պետք այդ վարկն ու օգնությունը, եթե չեն հասնելու Արցախ ու խնդիր չեն լուծելու։ Մի՞թե իշխանությունների համար ամենակարևորը ցուցադրականությունն է։ Այսինքն, ինչ ենք հարցնում, իհարկե այդպես է...

Հ.Գ.-Նյութը պատրաստ էր տպագրության, երբ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի հրոսակները Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել են ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող երեք երիտասարդի: Ըստ ականատեսների, նրանց բերման են ենթարկել՝ բիրտ ուժ կիրառելով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չսխալվելու ինչ-որ մղում կա, որ մեզնից յուրաքանչյուրին պարալիզացնում է. Սուրեն Սահակյան ԽԾԲ-ն և դրա հետևանքներն ապօրինի բիզնեսի վրա Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը կոռուպցիայի դեմ պայքարում Լարսի փակումը տնտեսական կոլապսի կարող է հանգեցնել Կոնվերս Բանկը «Եվրոթերմ»-ի կորպորատիվ պարտատոմսերի տեղաբաշխողն է «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն ընթացիկ տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն էՄենուա Սողոմոնյանը գիտաժողովին հանդես է եկել «Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ճարտարապետության և դինամիկայի ուսումնասիրության տեսական-հայեցակարգային հենքը» թեմայով գիտական զեկուցմամբԱլեքսանդր Եսայանը «Գիտության և գործարարության օրեր 2023»-ի բանախոսներից է«Գիտության և գործարարության օրեր» միջոցառումը մի հարկի տակ էր հավաքել ավելի քան 1000 մասնակիցների Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից«Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 1-2-ին Դպրոցականների արձակուրդների օրերը հայտնի են Աբսուրդը կայանում է նրանում, որ պետության տարեկան բյուջեն 50%-ից ավելի` մինչեւ 80% թերակատարած կառավարությունը շարունակում է մնալ պետության ղեկին. Կոստանյան Արցախցիները կարող են սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ սեփական տուն կառուցել. փոխնախարար Պերովսկիտների միջոցով հաջորդ սերնդի արևային մարտկոցներ ստեղծելու տեխնոլոգիան ավելի էժան է և էկոլոգիապես մաքուր է Երբ Փաշինյանը խոսում է հայտնի 8 գյուղերի հանձնման մասին, շատերը խորությամբ չեն գիտակցում, թե դրա տակ ինչ սպառնալիքներ են թաքնված. Տիգրան Աբրահամյան Յունիբանկը՝ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր հովանավոր «Համահայկական ճակատ» շարժման անդամները որոշակի ինտրիգ են պահպանում Նիկոլը՝ կիսագրագետ է, իսկ սրա նմանները կարող են գնալ գիտակցված սրիկայության հանուն նոր տերերի. Շարմազանով ԶՊՄԿ շահառուները հայտնի են Հայաստանն անկախություն է հռչակել Արցախի հետ միասին, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանաչված սահման երբեք չի եղել. Արամ Օրբելյան Ucom-ը երկու նոր առաջարկ է պատրաստել Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար Քննիչ հանձնաժողովի «քեֆը տեղն է». ի՞նչ է պատմելու Սամվել Բաբայանը Ինչպե՞ս են յուրացրել մանկապարտեզների հացը Փաշինյանի օրոք պետական պարտքը աճում է Նայել եմ Փաշինյանի աչքերի մեջ ու ասել՝ պարտված ղեկավար ես, մեծ անհաջողությունների ես տանելու Ձմեռային լող. իսկապե՞ս դա այդքան օգտակար է առողջության համար. «Փաստ»Պարտքն էլ 6 միլիարդից հասցվել է 12 միլիարդ դոլարի․ Նաիրի Սարգսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Մեկնարկել է Թեհրանի կոնֆերանսը. «Փաստ»Ինքն իրեն թակարդն է գցել տխրահռչակ «երեք սկզբունքով». «Փաստ»Կողմերը դեռ չեն համարձակվում գնալ արմատական քայլերի. «Փաստ»Եթե բանակցային սեղանին դնում ես զրո պահանջ, չես ձևակերպում խնդիրը, դա կարող է բերել նոր զիջումների Հայաստանի տնտեսական աճի տեմպերը գնալով թուլանում են «Ինձ հերոս պետք չէր, ինձ Դավիթս էր պետք, որ չոր աչքով ու ժպիտը դեմքիս ապրեի». 44-օրյա պատերազմ վերապրած Դավիթ Վարդանյանը զոհվել է խաղաղ պայմաններում՝ թշնամու կրակոցից. «Փաստ»Նոր նախագիծը կառաջացնի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, որի ընդհանուր չափը տարեկան կարող է կազմել մինչև 6 մլրդ դրամ. «Փաստ»Միևնույնն է՝ դասեր չեն քաղում․ «Փաստ»Երթևեկության կանոնների «գորդյան հանգույցն» ու միանգամյա «խստության» հետևանքները․ «Փաստ»Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են «Խաղաղության խաչմերուկի» իդեաֆիքսը․ «Փաստ»Հարցը միայն երաշխիքները կամ դրանք տրամադրողները չեն․ «Փաստ»«Քաղաքական կարծիք արտահայտող, ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչներն այսօր իրավապահ մարմինների թիվ մեկ թիրախն են»․ «Փաստ»Լեռնադահուկային համալիրի կառուցման «ոդիսականը» շարունակվում է․ «Փաստ»Նկատված անճշտությունների ողջ ինֆորմացիան փոխանցվել է ԱԱԾ-ին. մանկապարտեզներում սննդի մատակարարման գործընթացում առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքերով բացահայտումների հետքերով․ «Փաստ»«Գոլդեն փելեսի» բացման օրը հայտնի է. ճոխ միջոցառում են նախատեսում․ «Փաստ»««Հայաքվեին» դեմ քվեարկելը նույնականացնում ենք նոր կապիտուլյացիային կողմ քվեարկելուն»․ «Փաստ»Ընտրակաշառքի շինծու դատավարությանը Գ. Ծառուկյանն ու Ս. Առուստամյանը չեն ընդունել մեղադրանքը ՀՀ բյուջեի 6 միլիարդ դոլարից պետք է անհանգստանալ, ոչ թե ուրախանալՉարենցավանում ցանկացած բարեկարգում վերածվում է ծառերի սպանդի․ Անահիտ ԽեչոյանԱյս երկրին ֆեյսբուքյան շոուներն ու պոպուլիզմը կործանեցին ու կործանում են․ Սյուզաննա ԱվետիսյանՈւժգին փոթորիկ է սպասվումԱշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղում