Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»


«Աշխույժ ու ժպտերես էր Դավիթը, ուժ է տալիս այն, որ մի օր լինելու է մեր հանդիպումը». Դավիթ Հակոբյանը զոհվել է հոկտեբերի 13-ին ԱԹՍ-ի հարվածից. «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ էր Դավիթը, շփվող, ժպտերես: Բնավորությամբ շատ խոր տղա էր, ընկերներն էլ հիմնականում իրենից տարիքով մեծ էին»: Որդու մասին պատմելիս տիկին Աննան առաջինը նրա հենց այս հատկանիշներն է մատնանշում: «Փաստի» հետ զրույցում ասում է՝ որդու հետ շատ մտերիմ էին, կարող էին նստել ու զրուցել տարբեր թեմաներից, կիսվում էր մայրիկի հետ: «Դեռ վաղ տարիքից իր մտքերը բիզնեսի շուրջ էին պտտվում, թե ինչ կարելի է անել: Ինչ-որ բաներ հասցրեց անել»: Դպրոցում Դավիթի սիրելի առարկաներից մեկը «Պատմությունն» էր, մայրիկի խոսքով, սիրով էր այդ առարկան սովորում, մասնակցել է օլիմպիադաների, հաղթանակներ գրանցել:

«Ընդհանուր առմամբ, առանձնապես չի սովորել, բայց շատ ընդունակ էր: Ուսուցիչները միշտ ասում էին, որ ափսոսում են՝ ընդունակ է, «այս ուղեղն ունի», բայց չի սովորում: Մի տարի իր աշխարհագրության ուսուցչուհին պայման դրեց՝ եթե չգաս ու ամբողջ տարվա նյութը չպատմես, քառորդդ չեմ փակի: Մեկ ժամ էլ չտևեց, սովորեց ու պատմեց իրենից պահանջվող թեմաները: Պատմությունն իր համար յուրահատուկ տեղ ուներ, ընդունակություններ և սեր ուներ նաև լեզուների հանդեպ, չինարենի դասերի էր հաճախում, չինուհի ուսուցչուհին իրենից գոհ էր՝ խոսքի մեջ բացարձակ «ակցենտ» չունի: Իսկ չինարենը բավականին բարդ լեզու է: Իր միտքն անընդհատ բիզնես սկսելու ուղղությամբ էր աշխատում, կարծում էր, թե դպրոցական առարկաները սովորելն իրեն պետք չի գալու»:

Դավիթի կյանքում յուրահատուկ տեղ ուներ սպորտը: Տարբեր մարզաձևերի է հաճախել, ուղղակի շուտ էր ձանձրանում: «Լողի, կարատեի, ֆուտբոլի է հաճախել, մասնակցել մրցաշարերի, մրցանակային տեղեր զբաղեցրել: Իսկ վերջին տարիներին պարտադիր մարզասրահ էր հաճախում»: Նա մտածում էր ուսումը շարունակելու մասին, մայրիկի խոսքով, այսպես էր որոշել՝ բանակից կվերադառնամ, հստակ կհասկանամ, թե ինչ եմ ուզում, հետո արդեն կընդունվեմ: Ընտանիքը մի շրջան բնակվել է Մոսկվայում, բայց Դավիթը պնդել է՝ ուզում եմ ծառայել, ու ընտանիքը վերադարձել է Հայաստան: «Միշտ ասում էր՝ «երկու տարի ծառայեմ, վերադառնամ տուն, շուտ գնամ, շուտ գամ»: Երբ վերադարձանք, զինկոմիսարիատում իրեն ասել էին, որ չի հասցնի թղթերը հավաքել, ստուգումներն անցնել՝ «կմնաս ձմեռային զորակոչին»: Մերժել էր՝ ասեք, թե ինչ է պետք անել, որ այս զորակոչով մեկնեմ ծառայության: Հենց այդպես էլ արեց»: Տիկին Աննան հիշում է՝ որդին, սակայն, մի քանի հոգու ասել էր, թե «իմ ապագան չեմ տեսնում, ինձ թվում է, որ երկար չեմ ապրի»:

2020 թ. հուլիսի 21-ին Դավիթը զորակոչվում է ծառայության: Սկզբնական մի քանի օրերն անցնում են Մարտունի 2-ում, հետո Դավիթին տեղափոխում են Ջրական, որն էլ պետք է դառնար նրա ծառայության հիմնական վայրը: «Վատ շրջան ստացվեց: Կորոնավիրուսի բուռն շրջանն էր, իրեն տեսնել չկարողացանք, կարանտինի մեջ էին: Պլանավորել էինք, որ հոկտեմբերի առաջին օրերին կգնանք իր մոտ: Իրեն հետախուզական ջոկատում էին ընդգրկել և այդ շրջանում զորավարժություններ էին անցկացնում: Սեպտեմբերի վերջին պետք է վերադառնային զորամաս, ուզում էինք գնալ իրեն տեսնելու, բայց չստացվեց, պատերազմը խանգարեց: Երբ հարցնում էի ծառայության ընթացքից, միշտ նույնն էր պնդում՝ ամեն ինչ լավ է: Դժգոհող տեսակ չէր, եթե անգամ ինչ-որ հարցեր ունենար, ինքնուրույն կլուծեր դրանք: Բնավորությամբ այդպիսին էր»: Սկսվում է պատերազմը:

«Այդ օրերին իրենց զորամասից 30 կմ հեռավորության վրա էին: Ինքն է ասել՝ ինչ-որ լքված դպրոց էր, որտեղ անցկացվում են իրենց զորավարժությունները, այսինքն՝ այդտեղ էին մնում և այլն: Պատերազմի օրերին իրենց զորամասին առաջիններից էին հարվածել, Ջրականը հարվածների կիզակետում էր հայտնվել: Իրենք 20 հոգով, այսպես ասած, վերադարձի տեղ չեն ունեցել: Բաժանվել են 9 և 11 հոգանոց խմբերի, Դավիթի խումբը գնացել է անտառները»: Պատերազմի օրերին Դավիթն ընտանիքի հետ կապ է պահել, զանգել տուն մեկ կամ երկու անգամ, ինչպես ստացվում էր, քանի որ հեռախոսը մեկն էր, իսկ տղաները շատ էին: «Մի քանի բառ խոսում էինք, իմանում, որ իր հետ ամեն բան կարգին է: Միշտ նույնն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ապահով տեղում ենք: Իրենից որևէ այլ բան չենք իմացել: Թե ինչ է իրականում կատարվել, որոշ ժամանակ հետո պատմել են իր ծառայակից ընկերները: Ընկերն է պատմում՝ տղաները դիրք են գրավել, վերցրել են նաև այնտեղ եղած թղթերը, այլ իրեր ու վերադարձել՝ «Մեր բոլորիս անուն-ազգանունները կային այդ թղթերում, տեղյակ էին մեր դիրքերից, միայն մեր դիրքն էր շրջանի մեջ, մյուսների վրա խաչ էր քաշված»:

Իրենց գրաված դիրքը փոխանցել էին ՄՈԲ-ին, հետագայում այն նորից հանձնվել է»: Դավիթը զոհվել է հոկտեմբերի 13-ին: «Տղաները խրամատում են եղել: Կրկին ընկերն է պատմում՝ նոր տղաներ էին եկել, ծանոթանում էին, զրուցում: Հետո որոշում են ներս գնալ, Դավիթն ասում է՝ ծխեմ, ես էլ կգամ: Դավիթը, երկու շարքային և մեկ սպա, այդքանով կանգնած են եղել, երբ անօդաչուն հարվածել է: Տղաների մահը վայրկենական է եղել, իսկ Դավիթը շնչել է, իրեն դուրս են բերել, ընկերն ասում է՝ վերև են տարել, որ կարողանան ուղղաթիռով տեղափոխել Ստեփանակերտի հոսպիտալ: Բայց չեն հասցրել, քանի որ գլխավոր զարկերակն է վնասված եղել: Հետո մեզ արդեն դիահերձարանի բժիշկն ասաց, որ Դավիթն ամենաշատը կարող էր 20 րոպե ապրել, դրանից ոչ ավելի»: Նա շուտ է տուն «վերադարձել»: «Հոկտեմբերի 19-ին իր հուղարկավորությունն էր, իրեն տեսել ենք, վերջին հրաժեշտը տվել: Ընդամենը երկու օր ենք իրեն ման եկել: Մեզ ասում էին՝ Դավիթը վիրավոր է, նրան վիրավորների մեջ էինք փնտրում, բայց տեղափոխելու ճանապարհին մահացել էր: Դաջվածք ուներ, որն օգնեց իրեն գտնել»:

Դավիթ Հակոբյանը սովորել է Երևանի թիվ 90 միջնակարգ դպրոցում, որտեղ ռազմագիտության դասարանն անվանակոչել են դպրոցի երեք շրջանավարտի, այդ թվում՝ նրա անունով: Երևանի թիվ 190 ավագ դպրոցում 10-ից ավելի շրջանավարտներ են, որոնք զոհվել են 44-օրյա պատերազմի և 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի օրերին: Դպրոցում հիշում են իրենց աշակերտներին, որոնք կյանքը զոհել են հանուն հայրենիքի, մի անկյուն առանձնացվել է հենց նրանց համար, որ հաջորդ սերունդները անուն առ անուն ճանաչեն տղաներին: Երկու քույրերի կրտսեր եղբայրն է Դավիթը: «Դավիթից հետո ինձ համար և՛ շարժիչ ուժ, և՛ մխիթարություն, և՛ ամուր կանգնելու հույս Աստծո մեջ եմ գտնում: Եթե կամ, եթե ուժեղ եմ, եթե դիմակայում եմ, Աստծով եմ: Ցավը, վերքն այնպիսի բան է, որ փոխում է իր ձևը: Վերքը սպիանում է, մաշկիդ վրա մնում է, դու անընդհատ այն տեսնում ես, շոշափում ես, զգում ես, բայց ձևը փոխվում է: Ինձ համար այս տարբերակն ավելի ընդունելի է: Շատերս ունենք այն վստահությունը, որ մեր երեխաները փրկված են, իրենք կան, երկնքում են, իրենց հոգիներն ապրում են: Դա էլ է շատ-շատերին ուժ տալիս, որ մի օր լինելու է իրենց հետ հանդիպումը, սա վերջը չէր»,-ասում է տիկին Աննան:

Հ. Գ. - Դավիթ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Պարգևատրվել է նաև ՀԿ-ի կողմից: Հուղարկավորված է Եռաբլուրում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Արդյո՞ք իրականում վառոդի ստեղծողը Նոբելն է. «Փաստ»Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ԱՊՐԻԼԻ). Հայաստանը դարձել է Արժույթի միջազգային հիմնադրամի անդամ-երկիր. «Փաստ»Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Արևմուտքը կարող է օգտվել Հայաստանի քաղաքացիների վրդովմունքից և հակամարտություն հրահրել. «Փաստ»«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ»«Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ»Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Աջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԳևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համարՀայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանՈստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները2024թ․-ի 1-ին եռամսյակի տվյալով ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերըՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Շարմազանով. «Միտինգի ենք գնում, ասում են՝ ինչի՞ են գալիս, չենք գնում` մեղադրում են. խի՞ չեք հեռացնում»Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում